Աշնանային ընթերցարան

Ծառերն ինչո՞ւ տերևներ ունեն

Ինչպես բոլոր բույսերին, ծառերին նույնպես տերևներ անհրաժեշտ են՝ կենդանի մնալու համար։ Տերևները ծառի սննդի գործարաններն են։ Նրանք պարունակում են քլորոֆիլ կոչվող կանաչ մածուցիկ նյութ։ Քլորոֆիլն օգտագործում է ջուր, արևի լույս և օդի մեջ եղած ածխաթթու գազ՝ քաղցր սնունդ պատրաստելու համար։ Այնուհետև այդ սնունդը՝ քաղցր ու կպչուն հյութը, որը կոչվում է բուսահյութ, անցնում է ծառի բոլոր մասերին։

Շարունակել կարդալ

Զարմանալի փաստեր

Աշխարհը հիանալի ու զարմանալի է, բայց միևնույն ժամանակ՝ հետաքրքիր ու գաղտնիքներով լի, որոնց մասին, հնարավոր է, նույնիսկ գլխի չեք ընկել։

1. Երկիր մոլորակի վրա ավելի շատ ծառ կա, քան Ծիր Կաթին համաստեղության վրա՝ աստղեր. 3 տրիլիոն ծառեր՝ ընդամենը 100 միլիարդ աստղերի համեմատությամբ։

Շարունակել կարդալ

Հետաքրքիր փաստեր Սեպտեմբերի և Սեպտեմբերի 1-ի մասին

Սեպտեմբերը տարվա իններորդ ամիսն է, որը խորհրդանշում է աշնան սկիզբը հյուսիսային կիսագնդում և գարնան սկիզբը հարավային կիսագնդում: Սեպտեմբեր բառը ծագել է հին հռոմեական «septem» բառից, որը  նշանակում է «յոթ», քանի որ հին հռոմեական օրացույցում Սեպտեմբերը յոթերորդ ամիսն էր: Հին հռոմեացիները Սեպտեմբերն ասոցացնում էին կրակի, հրաբխային ժայթքումների, երկրաշարժերի հետ, քանի որ հավատում էին, որ Սեպտեմբերը գտնվում է կրակի աստված Վուլկանի իշխանության ներքո:

Եվ ահա մի քանի հետաքրքիր փաստ Սեպտեմբեր ամսվա մասին, որոնց մասին քչերն են լսել.

  1. Ամեն տարի Սեպտեմբերը սկսվում է շաբաթվա միևնույն օրը, ինչ որ Դեկտեմբերը, սակայն նրանք չեն ավարտվում շաբաթվա միևնույն օրով:
  2. Սեպտեմբերին ծաղկում են անմոռուկը, աստղածաղիկը և պատուտակը: Երեքն ել սիրո խորհրդանիշ ծաղիկներ են:
  3. Բոլորին հայտնի վիրակապերը հայտնաբերվել են Սեպտեմբեր ամսին:
  4. Սեպտեմբերի 1-ը որպես գիտելիքի օր պաշտոնապես սկսվել է նշվել 1984 թվականից Խորհրդային Միությունում:
  5. Ուսումնական տարին բոլոր երկրներում չէ, որ սկսվում է Սեպտեմբերի 1-ից: Օրինակ Ճապոնիայում առաջին զանգը հնչում է ապրիլին, իսկ վերջին զանգը՝ հաջորդ տարվա մարտին:
  6. Գերմանիայում առաջին դասարանցիները տարբերվում են նրանով, որ սեպտեմբերի 1-ին դպրոց են հաճախում ոչ թե ծաղիկներով, այլ՝ գույնզգույն տոպրակներով: Այս սովորությունն ունի 150 տարվա պատմություն: Ծնողները տոնից առաջ երեխաների տոպրակներում դնում են քաղցրավենիք և անհրաժեշտ գրենական պիտույքներ, որը երեխաներն առաջին անգամ բացում են դպրոցում՝ վայելելով ծնողների պատրաստած անակնկալը:
  7. Կանադայում Սեպտեմբերի 1-ին երեխաները չեն հաճախում դպրոցներ կամ համալսարաններ, այլ նշում են ամռան վերջին օրերը: Սեպտեմբերի առաջին երկուշաբթին կոչվում է «Աշխատանքի օր» և պաշտոնապես համարվում է ամառային շրջանի փակման օրը, իսկ ուսումնական տարին սկսվում է հաջորդ օրվանից՝ Սեպտեմբերի առաջին երեքշաբթի օրը։

Երբ ինչ-որ մեկը վատ արարք է կատարում…

Մեր զարմանահրաշ և բազմազգ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ ավանդույթներ: Ավանդույթը, որի մասին հիմա կպատմենք՝ գրավում է իր իմաստությամբ և դրական վարվելակերպով…

Գոյություն ունի աֆրիկական մի ցեղ, որում մարդիկ հետևում են այս ավանդույթին.

Երբ ցեղից որևէ  մեկը վատ արարք է կատարում, նրան բերում են ավանի կենտրոն, շրջապատում ամբոխով, 2 օրվա ընթացքում հիշում են այն բոլոր լավ արարքները, որ կատարել է տվյալ մարդը և շնորհակալություն հայտնում նրան:

Նրանք համարում են, որ յուրաքանչյուր մարդ լավն ու բարի է լույս աշխարհ գալիս: Յուրաքանչյուրը սիրո, երջանկության, խաղաղության և անվտանգության է ձգտում, բայց այս արժեքների ետևից վազելով՝ մարդիկ երբեմն սխալվում են: Ցեղը այդ ամենում ազդանշան է տեսնում՝ օգնության կանչ: Նրանք միավորում են իրենց ուժերը, որպեսզի ոգևորեն ընկածին, վերականգնեն նրան և բերեն իրական էության՝ հիշեցնելով թե ով է նա իրականում:

Աղբյուրը` mediamag.am

Հ.Գ.

Հետաքրիր է, այս նյութը կարդալուց հետո կմտածե՞ս, թե ինչպես ես վարվում այն մարդկանց հետ, ովքեր սայթաքում են` որևէ սխալ կամ վատ արարք են կատարում:

Հարցեր և առաջադրանք

Հարգելի սովորող, առաջադրված հարցերին կարող ես պատասխանել գրավոր կամ բանավոր. ինչպես կնախընտրես: Պատասխաններդ ձևակերպիր հնարավորինս կոնկրետ ու պատճառաբանված: Գրավոր պատասխանները հրապարկի’ր քո բլոգում, իսկ բանավոր պատումդ այնպես մշակիր ու ձևակերպիր, որ արդյունքում ռադիոնյութ ստեղծվի: Ի դեպ, կարող ես առաջադրաված հարցերը ուղղել նաև ծանոթ-անծանոթների, ընտանիքիդ անդամներին, ընկերներիդ: Հուսով եմ` հետաքրքիր և օգտակար աշխատանք է:

  • Ի՞նչ էին անում ցեղակիցները «ընկածին» ոգևորելու համար. ինչո՞ւ:
  • Ընդգծի’ր տեքստի ամենակարևոր նախադասությունը:
  • Վերլուծի’ր աֆրիկյան ցեղի այս արարքը ու ձևակերպիր քո վերաբերմունքը:
  • Ինչո՞ւ են մարդիկ սխալվում: Քո ձևակերպմամբ ի՞նչ է սխալը:
  • Ինքդ ինչպե՞ս ես վարվում քո կարծիքով վատ արարք կատարած մարդու հետ: 
  • Երբ վատ արարք ես կատարում,  շրջապատդ, համադասարանցիներդ ինչպե՞ս են արձագանքում: 
  • Կարո՞ղ ես քեզ հետ պատահած նմանատիպ մի իրավիճակ ներկայացնել:

 

Օրվա բացահայտումը

Իմաստությունը` իմաստ ունեցող բաները, իմաստ չունցող բաներից տարբերելու մեջ է: Իմաստությունը ճշմարտություն է, որը կյանքի ընթացքում ես բացահայտում:

Ընկեր Արմինե և 5.2 դասարանի սովորողներ:

Ամիսները և դրանց անվանման ծագումը

Հունվար

Ամիսն այսպես է կոչվել լատինական Յանուս աստծու անվամբ: Յանուսը եղել է ժամանակի, ամեն տեսակ սկզբի ու վերջի, մուտքի ու ելքի աստվածություն:

Փետրվար

Այս ամսանունը կապում են Ֆեբրուարի կամ լատինական Լուպերկալի`ոչխարի հոտի պահապան ասծու անվան հետ: Դրա համար էլ փետրվար ամսին զոհեր են մատուցում այդ աստծուն: Ոմանք էլ գտնում են, որ փետրվար նշանակում է մաքրություն, սրբություն: Շարունակել կարդալ

Օրվա միտքը

Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:

հնդկական իմաստություն

Սուտ թվացող փաստեր

1. Թիթեռն ունի 12 հազար աչք:

2. Եգիպտական բուրգերի կառուցման ժամանակաշրջանում դեռևս գոյություն ունեին մամոնտներ:

01

3. Եթե սենյակում գտնվում են 23 մարդ, ապա 50% հավանականությամբ, նրանցից երկուսի ծննդյան օրը կլինի հենց այդ օրը:

Շարունակել կարդալ