Ճամփորդի օրագիր

20171028_141543Աշնանային պայծառ մի շաբաթ, ճամփորդին վայել թեթևությամբ և ուրախությամբ, նշված ժամին հանդիպեցինք Արևմտյան դպրոցում։ Մեր սիրելի հայրենագետ ընկեր Սոնայի նախաձեռնած <<Ժայռից մասուր է կաթում>> էկոհայրենագիտական ճամփորդությանը, համագործակցային դասերի ընթացքում մանրամասն նախապատրաստվել էինք։ Բոլորս ոգևորված ու անհամբեր սպասում էինք մեր աշնանային ուսումնական թափառումին։ Ճամփորդության վայրը նույնքան սիրելի ու հարազատ դարձած Գետամեջն էր՝  Հրազդան գետի կիրճում ծվարած, մեր Սոնայի մանկության գյուղը․․․

Երկրորդ անգամ էի այցելում Գետամեջ։ Անցյալ տարի՝ գարնանը, աս տարի՝ աշնանը․․․  Անհամբեր սպասում էի տեսնել, թե աշունն ինչպես է նախշել գյուղը, որն իր  յուրահատուկ դիրքի և հյուրընկալ տիկին Ռուզանի շնորհիվ առավել ձգող է դառնում տարվա բոլոր եղանակներին։

Այս անգամ առաջին կանգառը Նոր Հաճնի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում էր։ Ճամփորդության ամեն քայլը ընկեր Սոնան իրեն բնորոշ բարեխղճությամբ էր պլանավորել։ Երբ սեբաստացի սովորողները հավաքվեցին եկեղեցու բակում, քնից դեռ չարթնացած Նոր Հաճնում կենդանացնող աշխուժություն իջավ։ Մեր ոգևորված ճամփորդները ողջունեցին քաղաքին ու բաժանվեցին պայմանական խմբերի՝ << Նոր Հաճն, Հրազդան, Գետամեջ, Մասրենի>> անվանումներով, նախագծային քայլարշավի ընթացքում իրենց բաժին ընկած ուսումնական թեմաններկայացնելու նպատակով։

Ճամփորդությանը ընթացքում կարևոր ավանդույթ է դարձել տեղի հոգևոր կենտրոն այցելելու, խոնարհված ու գործող եկեղեցիները հոգևոր երգերով ու աղոթքով կենդանացնելու արարողությունը։ Տեսե՜ք, թե ինչ ջերմեռանդությամբ ու լրջությամբ են երգում չորրորդ դասարանցի սեբաստացիները․․․

Եկեղեցու բակում կառուցված հերոսամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան կոթողի աստիճաններով մագլցեցինք ու զմայլվեցինք Հրազդանի կիրճով։

Անվտանգության նպատակով, դեպի կիրճ տանող ճանապարհը ցանկապատված էր։ Բայց դե, հետաքրքրասեր սեբաստացիներիս համար ի՞նչ արգելք կարող է լինել։ Ճաղավանդակից հմուտ սողացինք ու սահմանախախտ դառնալով տեսա՜նք գետը իր ողջ հմայքով։ Հայացքնքերս դեպի կիրճ՝ կարդացինք Սահյանական օրերի ընթացքում սովորած <<Ժայռից մասուր է կաթում>> բանաստեղծությունը։ Կարդացինք, տեսանք ու զգացինք, թե մասուրը ժայռից ինչպես է <<կաթում>>․․․

Սեբաստացիական ոչ մի ճամփորդություն չի կարող չներառել առանց միջավայրի խնամքին ու մաքրությանն ուղղված ծեսը։Այս անգամ, մեր քայլքի ճամփին մաքրեցինք Նոր Հաճնի թռչնաբուծականից  դեպի Գետամեջ ձգվող ճանապարհի մի հատվածում անխնա թափթփած աղբը։

ժայռերի հայացքի ներքո ապրող այգիներից, Հրազդանի երկայնքով ձգվող ձորակներից աչքդ ու միտքդ չի կտրվում։ Աշունն իր կախարդանքն էր փոխանցում գույների, ձայների, պատկերների միջոցով։ Քայլի՜ր ու քայլի՜ր․՝ ամեն քայլափոխի մի նոր հայտնագործություն, ճանաչում ապրոլով․․․

Ահա, իմ տեսած առաջին կարմրաթուփ մասրենին, աշնանային հասունությունից ճաքած արու և էգ մասուրները, ճյուղի վրա հասունացած հոնի չրերը․․․

20171028_12372420171028_11401520171028_113232

Մեր քայլքի ճամփին պատահած հերթական հայտնագործությունը։ Ընկեր Սոնայի օգնությամբ, ուսումնասիրում ենք մրջնանոցը։

ժայռերի հայացքի ներքո ապրող այգիներից, Հրազդանի երկայնքով ձգվող ձորակներից աչքդ ու միտքդ չի կտրվում։ Որտե՜ղ ես, Գետամեջ, գալիս ենք․․․ Փույթ չէ, որ Դավիթը հոգնել է երկար քայլքից կամ կոշիկների քուղերն են արձակվել․․․ Իր ավագ ընկերները առանց որևէ միջամտության հոգում են կրտսեր ընկերոջ կարիքները, հարկ եղած դեպքում՝ շալակում։

Անկեղծ ասած, ուսումնական ճամփորդությունների ընթացքում ձևավորվող հմտություններն ու հարաբերությունները ամենից շատն են հուզում ու տպավորում ինձ։ Ըստ իս, չկա առավել կենդանի ու ազդեցիկ դաստիարակության, փորձի փոխանցման միջոց, քան մեծ ու փոքրով միասին ճամփորդելը։

Մոտ քառասուն րոպե տևող արագ քայլքից հետո, մտանք գյուղ, որտեղ մեզ է սպասում տիկին Ռուզանի ջերմ հյուրասիրությունը։ Տոկուն, շնորհքով հարս, ով շեն է պահում Տիգան պապի ջանքով շինած ու փայափայած օջախը․ հոգնած ու քաղցած ճամփորդի իրական հանգրվան։

Աշնանային հյուրասիրություն

Չեմ կարող չպատմել Սոնայի Տիգրան պապու մասին, ով իր ժամանակի իրական հերոսն է եղել։  Համառ ու ուժեղ գետամեջցի մարդ, ով մեկ ձեռքով քար ու քռից մաքրել, կառուցել է իր ու որդիների տները, դրանց համար ընտրելով գյուղի ամենադիտարժան, դեպի Հրազդանի կիրճ նայող հարթակները․․․ Դեռևս առաջին այցի ժամանակ՝ գարանանը, Ռուզան հարսի ու Սոնայի պատմությունները՝ Տիգրան պապու մասին, հուզեցին բոլորիս։ Նա իր հայրենի հողի իրական տերն ու բնակիչն է եղել, կենդանի, ապրող օրինակ․․․

Ահա այս խնամված ու կիրճի երկայնքով ձգվող բազմահարթակ այգում էլ հանգիստ ենք առնում ամեն անգամ, հետո քայլում դեպի ձորը․․․ Այս անգամ հորդառատ անձրևը փոխեց մեր ճանապարհի ընթացքը ու դադար առնելուց հետո, շրջեցինք Գետամեջ գյուղում, մասուր հավաքեցինք, մասրենու թփերը դիտարկեցինք, այցելեցինք ճամփի վրա գտնվող գյուղի փոքրիկ մատուռը և տանտերերին հրաժեշտ տալով, անձրևի ուղեկցությամբ վերադարձանք։

 

 

Реклама

Աշունը պոեզիայում

Սովորողները իրենց ընտրությամբ ներկայացնում են աշանային բանաստեղծությունները։ 

Վահան Տերյան <<Աշնանան տրտմություն>>

<<Ուշ աշնան երգը>> Արև Սուքիասյան

<<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>> Համոս Սահյան

Լուիզա Եղիազարյան

<<Աշնան տրտմություն>> Վահան Տերյան

Համո Սահյան <<Անտառում>> ընտանեկան ընթերցում

Կարդում են՝ Նարեկ Գրիգորյանը և մայրիկը։

Սիլվի Կարապետյան․ 5․1 դասարան

<<Մշուշների շղարշի տակ>>

Նախապատրաստվում ենք աշնանային ուսումնական ճամփորդությանը

<<Ժայռից մասուր է կաթում>> Էկո-հայրենագիտական համագործակցային նախագծի աշխատանքները ներկայացնում են հինգերորորդ դասարանի սովորողները։ Նախագծի համակարգող՝ Սոնա Փափազյան։  

Լուիզա Եղիազարյան․ Ռադիոնյութ մասուրի օգտակար հատկությունների մասին։

Աստղիկ Հակոբյան Մասրենի

Արև Սուքիասյան

Աշնանային տրամադրություն

Կարդացե՛ք սովորողների բլոգներում։

Աստղիկ Հակոբյան

Հայկ Ղազարյան

Իռեն Կարապետյան

Ռուզաննա Բաբաջանյան

Նարեկ Գրիգորյան

Անժելինա Սիմոնյան

Տիգրան Մարջանյան

Եվա Սահրադյան

Կարդում ենք Սահյան

<<Ժայռից մասուր է կաթում>>

Կարդում է՝ Սեդա Հովհաննիսյանը

<<Մայրամուտ>> ռադիոընթերցում-վերլուծություն

Ռադիոնյութը պատրաստեցին՝ Իռեն կարապետյանը, Սեդա Հովհաննիսյանը և Աստղիկ Հակոբյանը։

5․2 դասարան

Աստղիկ Հակոբյան <<Ամեն առավոտ>>

Իռեն Կարապետյան <<Մեր լեզուն>>

<<Մայրիկ>> Սեդա Հովհաննիսյան

Իռեն կարապետյան․ << Ախր ես ինչպե՞ս վեր կենամ, գնամ․․․>>

 

Կոմիտասով ոգեշնչված

ԳԻշերՍտեղծագործում են սովորողները

<<Աշուն գիշեր>> բանաստեղծությունը կարդալուց հետո։ Գրում է Մանան Սեմիրջյանը

Լուսինը շատ պայծառ է։

Լուսնի շողքերը ընկնում են աշխարհով մեկ ու պայծառ դարձնում մարդկանց երազները․․․

Երբ մարդիկ նայում են երկնքին, դեղին – դեղին երազե գունդ են տեսնում։

Ձյունիկ լուսին է թվում,

Սիրուն լուսին է թվում․

Պայծառ լուսին է թվում․․․

Ուսումնական աշուն-նախագիծ

20161025_111034Նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարաններում։

Իրականացման ժամանակահատվածը իր մեջ ներառում է նաև սովորողների աշնանային արձակուրդը, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտ դիտարկումներն անելու, անհատական և ընտանեկան նախագծեր իրագործելու։

Հոկտեմբերի 9-29-ը։

Նպատակը— Աշխարհաճանաչողության ընդլայնում, ճամփորդությամբ ուսուցում։

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
  • Դիտարկումներ անելու կարողությունների զարգացում

5-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Տեքստի տեակն ըստ ձևի՝ արձակ և չափածո ստեղծագործություններ
  • Բանաստեղծության առանձնահատկությունների՝ հանգավորում, երաժշտականություն, պատկերավորման միջոցներ /փոխաբերություններ,համեմատություններ, մակդիրներ / տարբերակում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Բովանդակությունը

4-րդ դասարանում

Համո Սահյան 

5-րդ դասարանում

Անհատական, ընտանեկան հետազոտական նախագծերի իրականացում

  • Աշունը իմ քաղաքում
  • Աշնանային մտորումներ
  • Աշունը պոեզիայում
  • Աշունը կերպարվեստում
  • Աշունը երաժշտության մեջ

Ընթերցողական համագործակցային նախագծեր

Նախագծի համակարգող՝ Մարի Գաբայնան

Նպատակը՝ ընթերցասիրության խթանում։

Խնդիրները՝

  • Կարդացածը հասկանալու և վերարտադրելու կարողությունների զարգացում։
  • Կարդացած տեքստը համառոտ վերապատմելու կարողության զարգացում։
  • Ասելիքը հստակ ու հասկանալի ձևակերպելու, արտահայտելու կարողությունների զարգացում։

Արդյունքում՝ 

<<Ժայռից մասուր է կաթում>> էկո-հայրենագիտական, համագործակցային նախագծի նյութերի ստեղծում, ներկայացում։

Անհատական նախագծերի մշակում, նախագծային առաջադրանքների կազմում, իրականացում։