Նախագիծն իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով՝ հոկտեմբերի 17-23-ը։
Նախագծի մասնակիցներ՝ 5․1 դասարանի սովորողներ։
Նպատակը՝ ծանոթացում գրաբարյան լեզվին։
Խնդիրները
- Ճանաչողության զարգացում
- Դիտողական և վերլուծական մտածողության զարգացում, աշխարհաբար և գրաբար լեզուները համեմատելու, դիտարկելու արդյունքում։
- Տեղեկություններ հավաքելու, մշակելու և դրանք ներկայացնելու կարողությունների զարգացում։
Ուսումնական նյութեր
Մ․ Խորենացի <<Վահագնի ծնունդը>>
Վահագն Վիշապաքաղ , այլ աղբյուրներից տեղեկությունների հայթայթում
<<Վահագնի ծնունդը>>— աշխարհաբար․ Հեղինակ՝ Հովհաննես Հովհաննիսյան
Այբենական աղոթք— Մեսրոպ Մաշտոց
Արդյունքում՝ ուսումնական մեդիանյութերի ստեղծում
- Ռադիոընթերցում
- Տեղեկատվական ռադիոնյութ Վահագն հեթանոսական աստվածության մասին
- Նկարազարդ ընթերցարան
- Առաջադրանքների փաթեթ
Աշխատանքի ձևերը
- Դասարանական խմբային նախագծեր
- Ընտանեկան նախագծեր
- Համագործակցային նախագծեր