Բլոգային ուսուցումը ինքնուրույնության նոր աստիճան, անհատականացված կրթության կազմակերպիչ

Ոսումնական գործընթացի բլոգային կազմակերպումը կրթահամալիրում սկսեց գործել  2010-2011թվականներին։ Ամենասկզբում բլոգավարությունը փորձարկվեց կրթահամալիրի մի քանի փորձառու ուսուցիչների կողմից, հետո, աստիճանաբար տարածվեց ու պարտադիր դարձավ յուրաքանչյուրիս համար։ Տարիներ առաջ բլոգավար դառնալու միտքը ինձ անհասանելի էր թվում։ Կրթահամալիրում աշխատանքային փորձ ունենալով հանդերձ, չէի պատկերացնում, թե բլոգավարությունն ինչպե՞ս կարող է դասավանդողի ամենօրյա աշխատանքի կարևոր բաղկացուցիչը լինել։ Իսկ հիմա՝ դժվար է հակառակը պատկերացնել։ Բլոգս ինձ համար մի գրավիչ ու հարազատ մեդիահարթակ է դարձել, ազատության ու ինքնուրույնության նոր աստիճան, ինքնազարգացման ու ինքնարտահայտման անփոխարինելի տիրույթ։ Կարծում եմ ՝ այսպես է մտածում յուրաքանչյուր սեբաստացի բլոգավար։ Յուրաքանչյուրիս համար մեր ուսումնական բլոգը ինքնակրթության, ինչպես նաև սեբաստացիական համերաշխության դրսևորման՝ հաղորդակցության-ճանաչողության անփոխարինելի մեդիահարթակներ են դարձել։ Читать далее

Реклама

Նախագծային ճամբարը՝ հեղինակային մանկավարժության փորձարկման լաբորատորիա

img_1065Իմ աշխատանքային փորձի ընթացքում բազմիցս եմ համոզվել, որ կրթահամալիրում կազմակերպվող ամառային և ձմեռային ուսումնահետազոտական ճամբարները սովորողների ամենասիրելի ժամանակահատվածն են։ Դրա վառ ապացույցը այն ոգևորությունն ու սպասումն է, որը թե՛ ամռան շոգին, թե՛ ձմռան ցրտին համակում է բոլոր սեբաստացի ճամբարականներին։ Կարծում եմ՝ ուսումնական կիսամյակների միջև կազմակերպվող ճամբարները արդյունավետ «կանգառներ» են հեղինակային մանկավարժության իրականացման ճանապարհին․ արված գործը ամփոփելու, մանկավարժական համոզմունքները գործի կոչելու ու փորձարկելու կարևոր ժամանակահատված։ Читать далее

Առցանց ուսուցման գործունեության ամփոփում

Ուզում եմ խոստովանել, որ ձմեռային հետամանորյա երկարատև արձակուրդները «խոզի գրիպի» սպառնացող համաճարակի պես անսպասելի էին: Բայց այս ծով թվային միջոցների աշխարհում, առցանց ուսուցման առկայության դեպքում ի՜նչ գրիպ, ի՜նչ համաճարակ… Երեք շաբաթ շարունակ, մենք՝ սեբաստացիներս, շարունակեցինք մեր ստեղծական ու աննահանջ մեդիաընթացքը և առցանց ուսուցման գրավիչ անտիվիրուսներով ակտիվորեն պայքարեցինք օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծուլության ու վիրուս- մահանաների դեմ: Ինչպես ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի. այս ժամանակահատվածը շատերիս համար հեռավար՝ առցանց ուսուցման հնարավորությունները փորձարկելու, առավելությունները գրանցելու ժամանակահատված դարձավ: Читать далее

«Նկարազարդ, էլեկտրոնային մատենիկներ». նախագծային աշխատանքի փուլերը

Կրտսեր տարիքում ընթերցանությունը խթանելու համար կարևոր է ընթերցվող նյութի ճիշտ ընտրությունն ու դրա գրավիչ ներկայացումը: Ուստի այս փուլում ուսուցիչը պարտավոր է մշակել ընթերցանության այնպիսի մեխանիզմներ, որոնք հաճելի կդարձնեն ընթերցանության պրոցեսը և երեխային կօգնեն հաղթահարելու այս գործընթացի հետ կապված բոլոր դժվարությունները: Читать далее

Ուսումնահետազոտական ճամբարները` որպես հանրակրթության զարգացման լաբորատորիաներ

Հեղինակներ`

Արմինե Աբրահամյան
Անահիտ Հարությունյան
Նելլի Թովմասյան

Կրթահամալիրի ուսումնական պլաններով սահմանված է, որ ուսումնական տարվա մեջ երկու անգամ՝ դեկտեմբերին և հունիսին, ուսումնական գործունեությունը կազմակերպվում է ուսումնահետազոտական ճամբարների ձևով:

Ուսումնահետազոտական ճամբարների  կազմակերպման նպատակն է` ակտիվ գործունեության միջոցով ամբողջացնել ուսումնական տարվա  ընթացքում ձեռք բերած կարողություններն ու հմտությունները՝ դպրոցի համար սովորական տարիքային խմբերի՝ դասարանների փոխարեն կազմելով հետաքրքրություններով միավորված սովորողների տարատարիք խմբեր, գործունեությանը մասնակից դարձնելով նաև ծնողներին, քաղաքի հանրապետության մարզերի այլ դպրոցների սովորողների և ուսուցիչների: Читать далее

Համագործակցությունը, որպես միասնության գործուն դրսևորում

Իմ փորձառու ու շնորհալի գործընկերուհու՝ Մարգարիտ Սարգսյանի և իր՝ մեդիայից ինձ արդեն հայտնի սովորողների՝ Վիկա Մարկոսյանի, Ֆրեդ Սահակյանի, Դավիթ Խալաթյանի ու Լիանա Գևորգյանի հետ համագործակցության առաջարկը, առաջին իսկ պահից ոգևորեց ինձ: Համոզված էի, որ իմ հետաքրքրասեր և ուսումնատենչ սովորղները նույն կերպ կարձագանքեին: Պայմանավորվածության համաձայն, սպասված հանդիպումը կայացավ: «Երկնքից երեք խնձոր…» նախագծի շրջանակներում մենք հանդիպեցինք: Այո, հեքիաթային խնձորների պես, մեկը-մեկից գրավիչ, խորհրդավոր ու հետաքրքիր մեր ավագ սովորողները զարմացրին ու իրապես հետաքրքրեցին մեզ: Читать далее

Ձայնագրիչը լեզվագործունեության գրավիչ «խաղալիք»

Մայրենի լեզվի դասավանդումը կրտսեր դպրոցում, այլ կերպ ասած՝ խոսքի մշակույթ առարկան, տասնյակ տարուց ավել, իմ աշխատանքային ուսումնասիրության առարկան է դարձել: Իմ այս մեթոդական-պատումի դրդապատճառը, մի խումբ ծնողների հարցադրմանն է ուղղված: Մենք՝ կրթահամալիրի դասավանդողներս, հաճախ ենք հանդիպում ծնողների համառ դիմադրությանը, ովքեր կարծում են, թե մայրենի լեզուն յուրացնելու համար ուղղագրական ու քերականական կանոն-սահմանումների ուսուցումը խիստ պարտադիր է: Читать далее