Category Մեթոդական
Տնային և լրացուցիչ աշխատանքներում ՏՀՏ միջոցների կիրառությունը
Բանավոր խոսքի զարգացման մեթոդներ
- Ստեղծագործական երևակայություն
- Գործնական աշխատանք / ընթերցած նյութի յուրացում, ընկալում …/
Հ. Թումանյան ..Քամին..
Ա. Խնկոյան ,,Գիշեր,,
Հ. Սահյան ,, Աշուն,,
Կոմիտաս ,,Աշուն օր,,
- Խոսքային մեթոդներ / զրույց, հարցազրույց, վերլուծություն, պատում, ռադիոթատրոն /
- Դասարանական ռադիո
- Դպրոցական ռադիո
- Անհատական ռադիո
- Ինտերակտիվ դաս / քննարկում, բանավեճ, վերլուծություն /
Խաղարկային դատարան. Չախչախ թագավորը հեքիաթի շուրջ
Չորս անկյուն. մեթոդ
Խաղավարը՝ դատավորը, հանդիսանում է քննարկման կազմակերպիչը և ամեն մի խախտում գրանցելու իրավունք է ստանում: Կարգապահական կանոնները խախտելու դեպքում, խաղավարը /դատավորը / ընդհատում է խաղը և նախազգուշացնում մասնակիցներին: Անհարժեշտության դեպքում՝ միավորներ պակասեցնելով: Առաջադրաված յուրաքանչյուր հարցից /մեղադրանք, արդարացում/ հետո, խաղավարը գրանցում և հայտարարում է արդյունքները: Քննարկման, բանավեճի ավարտից հետո, հայտարարվում է հաղթանակած թիմի արդյունքը և ըստ այդմ՝ կայացնում դատավճիռը:
Քայլ առաջին
Մասնակիցները բաժանվում են չորս խմբի /հաշվելու, քարտիկների, հաշվարկային խաղերի և այլ միջոցներով/:
Քայլ երկրորդ
Խմբերից երկուսը մեղադրում են աղվեսին / մեղադրանքներ են գրում, հաշվի առնելով աղվեսի բոլոր գործողությունները:
Մյուս երկու խմբերը արդարացնում են աղվեսին, նույն կերպ, արդարացումներ մեջբերելով:
Հարևան խմբերը պետք է անհարժեշտության դեպքում օգնեն իրար՝ դիպուկ հարցադրումներ կամ արդարացումներ մտածելով: Օգնող խումբը նույնպես միավորներ է վաստակում:
Աշխատանքի ընթացքը
- Խմբի մասնակիցները քննարկում, կետերով նշում են իրենց մեղադրանքները կամ արդարացումները:
- Քննարկումը սկսում է մեղադրող կողմը, իսկ արդարացնողները փորձում են հիմնավորել իրենց կարծիքը:
- Քննարկումը շարունակվում է այնքան ժամանակ քանի դեռ հարցադրումները հիմնավորված պատասխաններ են ստանում:
Կարևոր
Խմբերը պարտավոր են մինչև վերջ լսել իրար և հիմանվորումներ բերելով՝ փաստարկված, խաղաղ հաստատել իրենց կարծիքը :
Միավորներ է վաստակում այն թիմը, որը պահպանում է խաղի կանոնները և պատասխանում առաջադրված բոլոր հարցերին:
Աշխատանք ռոդարիական հնարներով`Դ. Սոկոլովի «Ծույլ գետ» հեքիաթի շուրջ
Մեր դասի թեման՝,, Մրջնանոց,,-ն էր: Միասին ընթերցում էինք նյութը, վերլուծություններ և համեմատություններ անում: Նոր թեմային անցում կատարելու համար` երեխաներին առաջարկեցի դասից դուրս բերել այն բառերը, որոնց բարեկամ և հակառակորդ բառերը ծանոթ են իրենց: Ի վերջո հասանք ,,աշխատասեր,, բառին, որի հակառակորդ բառը ծուլությունն էր: Մենք գրատախտակի վրա մեծ տառերով գրեցինք «աշխատասեր» և «ծույլ» բառերը, հետո երեխաներին առաջարկեցի ,, աշխատասեր,, և ,,ծույլ,, բառեր կազմել: Երեխաները անհատական նոթբուքերում մուտքագրեցին բառերը, հետո կարդացինք դրանք, վերլուծինք, քննարկեցինք:
Բարեկամ և հակառակորդ բառեր /հոմանիշ և հականիշ բառեր /
Օրինակ՝ Շարունակել կարդալ
Ընթերցասիրության խթանումը՝ հասարակական պահանջ
Գիրքը կենսունակ է միայն այն դեպքում, եթե նրա ոգին ուղղված է դեպի ապագա:
Օնորե դը Բալզակ
Շատերը կարծում են, որ տեխնիկայի զարգացման նոր դարաշրջանը հետին պլան է մղել ընթերցանությունը և գրքերին փոխարինելու են եկել համակարգչային խաղերն ու ֆիլմերը: Ես այդպես չեմ կարծում, քանզի ընթերցասիրությանը չի կարող խոչընդոտել ոչ մի տեխնիկական առաջընթաց: Ճի՛շտ հակառակը: Տեխնիկական առաջընթացը եկել է լրացնելու և առավել արդյունավետ դարձնելու կրթության որակն ու անհրաժեշտ ինֆորմացիաների հայթայթումը: Շարունակել կարդալ