«Գրքի տոն կրթահամալիրում»

Ապրիլին մեր կրթահամալիրում տեղի ունցավ «Գրքի տոն» միջոցառումը։ Ինձ շատ դուր եկավ, որ մեր կրթահամալիրը զարդարված էր «Անտարես», «Էդինտ Պրինտ» և «Զանգակ» հրատարակչությունների տարբեր գրքերով։ Շատ ուրախ տոն էր: Ուրախացանք, որ Էդիտ Պրինտը մեզ նվիրեց «Աշխարհի իմաստուն հեքիաթներ»-ի գիրքը։  Դա մեր գլխավոր մրցնակն էր ու ամենամեծ անակնկալը:  Կրթահամալիրում բացվել էր գիրք-ցուցահանդես , որտեղից մենք կարող էինք ձեռք բերել մեզ դուր եկած գրքերը ։ Մենք շրջեցինք ու ծանոթացանք երեք հրատարակչությունների կողմից ներկայացված գրքերին։ Ամենակարևորն այն էր, որ յուրաքանչյուրս կարող էինք ձեռք բերել մեզ դուր եկած գրքերը։

Ամեն հինգշաբթի, մենք ընթերցում ենք տարբեր հեքիաթներ ու քննարկում: Իմաստուն հեքիաթները  շա~տ հետաքրքիր են և կարդալով մենք ավելի իմաստուն ենք դառնում։ Գլխավոր մրցանակը մեզ այնքան է ոգևորել, որ մենք որոշել ենք նոր Իմաստուն հեքիաթների ժողովածու ստեղծել: Հատուկ շնորհակալություն ենք հայտնում, մեր շատ սիրելի տիկին Մարիին ու ընկեր Սոնային, ովքեր խրախուսում են մեր ընթերցասիրութունը և օգնում մրցանակների արժանանալ:

Լուսինե Մայիլյան

Это слайд-шоу требует JavaScript.

Реклама
Автор: Արմինե Աբրահամյան Рубрика: Մենք