Նախագծի տևողությունը՝ կրթահամալիրի օրացույցով նոյեմբերի 09-14-ը։

Մասնակիցներ՝ 4.2 և 5.1 դասարանի սովորողներ, ծնողներ, այլ։
Նախագծի նպատակը՝ սովորողների անհատական, ընտանեկան և խմբային նախագծերի ներկայացում։
Խնդիրները՝ 4-րդ դասարանում
- Ընտանիքը, որպես սեբաստացի համայնքի անդամ։
- Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում
- Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
- Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
- Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների ձեռքբերում
- Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում
Նախագիծը՝ 5-րդ դասարանում
Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին և մխիթարյանների գործունեությանը:
Խնդիրները՝
- Ընտանիքը, որպես սեբաստացի համայնքի անդամ։
- Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում, մշակում
- Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
- Անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում
- Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
- Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում
Առաջարկվող աշխատանքների ուղղությունները
- Գրավոր, բանավոր պատում <<Ինչպես դարձա սեբաստացի>>, <<Ո՞վ է Մխիթար Սեբաստացին>>, << Ո՞վ է իսկական սեբաստացին>>, <<Լավն ու վատը իմ դպրոցում>>։
- Իմ նվերը կրթահամալիրին․ անհատական, ընտանեկան նախագծեր․/ տեսապատումներ, ռադիոզրույցներ, թարգմանական նախաձեռնություններ, վարպետության դասեր․․․/
- Հարիսայի ծեսի նախապատրաստություն․ ուսումնական նյութերի ընթերցում, մշակում, ռադիոնյութի ստեղծում․
- Բլոգային ընթերցումներ / դասավանդողների, կրթահամալիրի այլ դպրոցների ենթակայքերի ընթերցում, ուսումնասիրություն /
Բովանդակություն
- Բանավոր և գրավոր պատումներ, տեսապատումներ, ռադիոզրույցներ նշված թեմաներով։
Ինչպես դարձա սեբաստացի
Սեբաստացիներն իմ ընտանիքում
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
Ո՞վ է իսկական սեբաստացին
Լավն ու վատը իմ դպրոցում
այլ
Աշխատանքի ընթացքը
Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն հետաքրքրող վերնագիրը և թեմայի շուրջ ներկայացնում իր անհատական կամ խմբային նախագիծը։
Արդյունքը
Ներկայացված ընտանեկան կամ խմբային նախագծերը հրապարկվում են սովորողների բլոգներում, դպրոցի ենթակայքում։
Գրավոր պատումներ
Ինչպես դարձա սեբաստացի
5.1 դասարան
Իմ սեբաստացի ընտանիքը
Լավն ու վատը իմ դպրոցում
4-րդ դասարան
5-րդ դասարան
Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
Ո՞վ է իսկական սեբաստացին
Իմ ուղերձը՝ կրթահամալիրի տոնի առիթով։