Նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարաններում։
Իրականացման ժամանակահատվածը իր մեջ ներառում է նաև սովորողների աշնանային արձակուրդը, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտ դիտարկումներն անելու, անհատական և ընտանեկան նախագծեր իրագործելու։
Հոկտեմբերի 9-29-ը։
Նպատակը— Աշխարհաճանաչողության ընդլայնում, ճամփորդությամբ ուսուցում։
Խնդիրները՝
4-րդ դասարանում
- Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում
- Գրական ճաշակի զարգացում
- Բառապաշարի հարստացում
- Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
- Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
- Աշխարհաճանաչողության ընդլայնում
- Դիտարկումներ անելու կարողությունների զարգացում
5-րդ դասարանում
- Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
- Գրական ճաշակի զարգացում
- Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
- Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
- Տեքստի տեակն ըստ ձևի՝ արձակ և չափածո ստեղծագործություններ
- Բանաստեղծության առանձնահատկությունների՝ հանգավորում, երաժշտականություն, պատկերավորման միջոցներ /փոխաբերություններ,համեմատություններ, մակդիրներ / տարբերակում
- Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում
Բովանդակությունը
4-րդ դասարանում
Համո Սահյան
5-րդ դասարանում
Անհատական, ընտանեկան հետազոտական նախագծերի իրականացում
- Աշունը իմ քաղաքում
- Աշնանային մտորումներ
- Աշունը պոեզիայում
- Աշունը կերպարվեստում
- Աշունը երաժշտության մեջ
Ընթերցողական համագործակցային նախագծեր
Նախագծի համակարգող՝ Մարի Գաբայնան
Նպատակը՝ ընթերցասիրության խթանում։
Խնդիրները՝
- Կարդացածը հասկանալու և վերարտադրելու կարողությունների զարգացում։
- Կարդացած տեքստը համառոտ վերապատմելու կարողության զարգացում։
- Ասելիքը հստակ ու հասկանալի ձևակերպելու, արտահայտելու կարողությունների զարգացում։
Արդյունքում՝
<<Ժայռից մասուր է կաթում>> էկո-հայրենագիտական, համագործակցային նախագծի նյութերի ստեղծում, ներկայացում։
Անհատական նախագծերի մշակում, նախագծային առաջադրանքների կազմում, իրականացում։