Առաջադրանքների փաթեթ 29-03 դեկտեմբերի

Երկուշաբթի 29

5-րդ դասարան

Գործնական քերականություն 5. կատարե՛լ առաջադրանքները

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջ.րեի շոգից ու տ.թից կարծես ամ.ն ինչ հալվել ու ան.ացել էր: Թվում էր, թե բացի .ձերից ոչ մի կ.նդանի արարած չկա աշխարհում: Լավ .ր, որ նախ.րոք պատրաստվել .ինք: Կես.րվա տ.թին մնում .ինք մեր զով սենյակում, .րեկոն անցկացնում .ինք բաց.թյա տաղավարում:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

 130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Երեքշաբթի

30 նոյեմբերի

Կարդա՛ Իսահակյանի <<Երգի հրապույրը>> լեգենդը, կատարի՛ր 1-3 րդ առաջադրանքները։

Չորեքշաբթի

01 դեկտեմբերի

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարի՛ր 132-136-րդ առաջադրանքները։

02 դեկտեմբերի

Հինգշաբթի

Քննարկի՛ր <<Երգի հրապույրը>> լեգենդի գլխավոր ասելիքը և կատարի՛ր հանձնարարված առաջադրանքները։

03 դեկտեմբերի

Ուրբաթ

Առաջադրանքների փաթեթ 29-03 դեկտեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի 29 նոյեմբերի

  1. Տրված արմատներով ուրիշ բառեր կազմիր:

Երգ

կարգ

միրգ

ձիգ

հաց

տոն

  1. Ընտրի’ր համապատասխան բառը:

Ցնծալ, ցնցել, հնձել, հունցել:

Ա) Մարդը ողջ օրը  —- խոտը:

Բ) Ամանորին ժողովուրդը   ․․․․․․․   ողջ գիշեր:

Գ) Մայրս գաթայի համար խմոր   ․․․․․    :

Դ) Ինքնաթիռի վթարի լուրը   ․․․․․․ մարդկանց:

  1. Գրի՛ր մեկ բառով

Հրդեհ հանգցնող մարդ

Քիչ տաք, գոլ

Անթթխմոր կաթնահունց հաց

Առվի, առվակի և այլ հոսող ջրերի ձայնը

Կարմիր և սև պտուղներ ունեցող հատապտուղ

  1. Գտի՛ր հականիշները և գրի՛ր իրար դիմաց։

Արևածագ                        նախորդ                                 ուրախ                        անվախ

առաջին                           նախաբան                             աղքատ                      սևահեր

հաջորդ                            այո                                          թուխ                           եդեմ

ոչ                                      վերջին                                   դրախտ                      ունևոր

քաջ                                   վերջալույս                              դժխեմ                        առույգ

վերջաբան                       վախկոտ                                քաջ                             դաժան

  1. Շարունակի’ր ըստ օրինակի:

Ապ – երախտիք – ապերախտ

Ան – վախենալ – անվախ

ան-համբերել-

Դժ – բախտավոր –

Արտ – գաղթական –

Նախ – քանակ –

Տ – գեղեցիկ –

չ-հավանել-

6. Տրված բառերը ճի’շտ դասավորիր և կարդա՛ նախադասությունները։

Մեսրոպ Մաշտոցը, հայոց, ստեղծել է, այբուբենը։

Ով, նա, աշխատի, կուտի։

Աշխատասեր, մրջյունները, միջատներ են։

Փայլփլում են, գիշերը, աստղերը, երկնքում, ամեն։

Երեքշաբթի

30 նոյեմբերի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր տեքստային աշխատանքը։

01 դեկտեմբերի

Չորեքշաբթի

Կարդա՛ <<Արտասովոր եղջերուն>> պատումը, և փորձի՛ր համառոտ պատմել։

02 դեկտեմբերի

Հինգշաբթի

Կատարի՛ր տրված առաջադրաքները։

Փորձի՛ր գուշակել հանելուկների պատասխանները։

Ինքը՝ պուճուր,

Շնորհքը՝ մեծ,

Բարուն՝ նեցուկ,

Ագահին՝ ցեց։

***

Բյուր կայծկլտուն սիրուն ձագեր՝

Շոր չունեն, նույն շորն են հագել։

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

օդ-

բարդ-

մարդ-

օր-

Արմատների և բառերի յուրաքանչյուր եռյակից կազմի՛ր երկուական բարդ բառ։

ծանր, շոգի, քարշ-

սար, հարթ, վայր-

գիծ, ուղիղ, անկյուն-

ձյուն, շատ, ծաղիկ-

հարց, զրույց, կից-

տոն, փոռ, վաճառ-

թիվ, ամիս, նշան-

Ընդգծի՛ր բարդ բառերը։

Հանրագիտարան, փողհար, անբարեխիղճ, գովազդ, երկնակամար, բեմահարթակ, մեծահոգի, աշխարհամաս, դանդաղկոտ, ձիթապտուղ, յուղաներկ, մրցանակակիր, բանաձև, լուսաբաց։

Գրի՛ր նույնանունների բացատրությունները։

Քանոն-

Զատիկ-

Սփ-

Բութ-

Գրի՛ր մեկ բառով։

Զրույց անել-

կռիվ անել-

գրի առնել-

խաղ անել-

ներս գալ-

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Քարե-

վախկոտ-

քսան-

դեղնած-

քնքուշ-

Յուրաքանչյուր շարքում մեկ բառ ավելորդ է, ընդգծի՛ր այն։

Քաջ— արի, խիզախ, աներկյուղ, ուժ

Մեծ-խոշոր, հարոստ, հսկա, վիթխարի

Մշուշ-մառախուղ, մեգ, քամի, թուխպ

Կարմիր-ալ, բոսոր, գազարագույն, կարմրագույն

Արքա-թագավոր, մարտիկ, կայսր, գահակալ

Բառաշարքում ընդգծի՛ր տրված բառերի հոմանիշները։

Մաքուր-անբիծ, կապույտ, ջինջ, զուլալ, բարակ, պարզ։

Անվանի՛ր մեկ բառով։

Մեղուներ բուծող-

մանկան բժիշկ-

սրտից բխող-

հայրենիքը սիրող-

մրջյունների բույն-

լույս տվող-

նավ վարող-

Առաջադրանքների փաթեթ 22-26 նոյեմբերի

4-րդ դասարան

22 երկուշաբթի

Կարդա՛ <<Գետակի վրա>> բանաստեղծությունը, նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

23 երեքշաբթի

Կատարե՛լ առաջադրանքները։

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։

Դասը ավարտվեց։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։

Ուսուցչուհին ժպտում է իր սովորողներին։

24 Նոյեմբերի

չորեքշաբթի

Գրի՛ր հետևյալ ածականների հոմանիշները և հականիշները: /4 միավոր/

Ուրախ

ուժեղ    

քաջ       

աշխույժ 

շատախոս

հռչակավոր

լռիկ-

2. Ինչպիսի՞ն են տրված նախադասություններն ըստ հնչերանգի: Կարդա՛ և ընդգծի՛ր ճիշտ տարբերակը: /1 միավոր /

Էյ ջա՜ն, հայրենի՛ք, ինչքա՜ն սիրուն ես:

Ա՜խ, դեռ շա՛տ պետք է սպասեմ, որպեսզի կարողանամ ներս մտնել։

Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,

Բակն ու դուռը լի,

Որքա՜ն սպիտակ թիթեռ է գալի․․․

Ամեն գարնան ծիծեռնակները բույն էին հյուսում մեր տան կտւրին։

Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը։

  1. պատմողական, 2.բացականչական, 3.հրամայական, 4.հարցական

3. Հիմա ի՛նքդ փորձիր նմանանատիպ նախադասություններ կազմել։

 4. Տրված արտահայտություններից որո՞նք են գրվում մեծատառով: /3 միավոր/

արագածոտնի մարզ   

երևանյան գիշերներ

տերյանական օրեր

առավոտյան ցող

երկիր մոլորակ

արարատյան դաշտ

հիմալայան լեռներ

4. Համառոտի՛ր տրված նախադասությունները: /2 միավոր /

Կապույտ, քնքուշ մանուշակը բացեց իր աչուկները և ժպտաց աշխարհին:

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր իր որջը ու հանգիստ քնել:

5. Գտի՛ր ենթական և ստորոգյալը։ /2 միավոր/

Կապույտ, քնքուշ մանուշակը բացեց իր աչուկները։

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր իր որջը։

6. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ստորոգյալները։ /2 միավոր/

Աղջիկը մտավ սենյակ, մոտեցավ իր սեղանին, պայուսակից հանեց նկարչական պարագաները, նստեց աթոռին և սկսեց աշխատել։

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր որջը ու հանգիստ քնել:

25 նոյեմբերի

հինգշաբթի

Պատրաստի՛ր գրավոր կամ բանավոր հաղորդում <<Իմ դպրոցի միջավայրը>> թեմայով։

Օգնող հարցեր․

Ինչպիսի՞ն է դպրոցի միջավայրը;

Ի՞նչն է ամենից շատ քեզ գրավում այդ միջավայրում։

Ո՞րն է դպրոցում քո ամենասիրած անկյունը։ Ինչո՞ւ։

Ինչպե՞ս է այն ազդում քո ինքնազգացողության կամ ճաշակի վրա։

Ինչպե՞ս ես դու մասնակցում քո միջավայրի ձևավորմանը։

Ի՞նչն է քեզ խանգարում դպրոցական միջավայրում։

Ի՞նչը կփոխեիր։

.

15-19 նոյեմբերի․ առաջադրանքների փաթեթ

4-րդ դասարան

15 երկուշաբթի

Բանավոր առաջադրանք

Հեղինակի բառերով փորձիր պատմել <<Երջանիկ խրճիթը>> պատմվածքը։

Գրավոր աշխատանք

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր համեմատությունները։
  2. Տեքստում ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
  3. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ, ներս ընկնել, լաց լինել, թիկն տալ։

16 երեքշաբթի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

  1. Տեքստից դուրս գրի՛ր  ուրիշի ուղղակի խոսք արտահայտող նախադասությունները։
  2. Առանձնացնել բացականչական և հարցական նախադասությունները․ դիտարկի՛ր դրանց իմաստային տարբերությունները և կետադրությունը։
  3. Նկարագրի՛ր խրճիթը։
  4. Բնութագրի՛ր տղային։
  5. Առանձնացրո՛ւ տղայի ծնողներին բնութագրող հատվածները։
  6. Պատմվածքի իմաստը արտահայտող ասացվածներ ընտրի՛ր։

17 չորեքշաբթի

Ծանոթացի՛ր ամսագրին և կատարի՛ր առաջադրանքները։

Լեզվաբանական ամսագիր №3

18 հինգշաբթի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթում կատարել 37 և 38-րդ էջի առաջադրանքները։ Ովքեր արդեն կատարել են, թող 40-րդ էջի առաջադրանքները կատարեն։

19 ուրբաթ

Առաջադրանքների փաթեթ 08-12 նոյեմբերի

4-րդ դասարան

08 նոյեմբերի

Երկուշաբթի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարել 35-րդ էջի առաջադրանքները։

09 նոյեմբերի

Երեքշաբթի

Կատարել <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթի տեքստային առաջադրանքները։

10 նոյեմբերի

չորեքշաբթի

Դարձվածքների բառարանից օգտվելով բացատրի՛ր տրված դարձվածքները։

Հոնքերը կիտել-

թև տալ-

Զգալ ինչպես ձուկը ջրում-

գլխին սառը ջուր լցնել-

փեշի քարերը թափել-

Եթե բառերը ճիշտ առանձնացնես, շուտասելուկը կկարդա՛ս։

Սաասինականինաասիսականի:

Բառակապակցությունները ճի՛շտ դասավորիր և կարդա՛ թաքնված ժողովրդական առածը։

Խնձոր պոկելիս, միտքդ բեր, ամեն անգամ, ծառ տնկողին։

Կարդա՛ և գուշակի՛ր հանելուկի պատասխանը։

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

Հոմանիշների բառարանից օգտվելով գտի՛ր տրված բառերի հոմանիշները։

Շտապ-

գողտրիկ-

առատ-

ջինջ-

աննման-

պերճ-

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր և բառակապակցություններ ստացիր։

ճանապարհ-

պարտեզ-

աքլոր-

ջուր-

գետ-

աշուն-

եղանակ-

Գտի՛ր և առանձնացրո՛ւ բառերում թաքնված արմատները։

Գեղեցկատես-

գունապնակ-

մտասույզ-

մրգահյութ-

ժպտերես-

փշածածկ-

Տրված արմատները միացնելով բարդ բառեր կազմի՛ր։

վարդ+ գույն=

ժպիտ դեմք=

քաղցր + համ=

կես + օր=

մեծ+հասակ=

բարձր +ձայն=

Նոյեմբերի 11

Հինգշաբթի

Կատարի՛ր առաջադրանքները

 Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Ծաղկազար- մարգագետնում ամբո-ջ ամառ անընդհատ աշխատում էր և ձմռան պաշար հավաքում։ Իսկ ճպուռը թրևում էր անհոգ և չէր մտածում, որ ձմեռ կգա։ Աշնան վեր-ին սոված ճպուռը անհամար-ակ մոտեցավ մրջյունին և խնդրեց օ-նել։

Ըստ տեքստի բնութագրի՛ր

Մրջյունին

Ճպուռին

Բառակապակցություններն արտահայտի՛ր մեկ բառով։

Ծաղիկներով զարդարված

Կապույտ աչքերով

Գրքերի պահարան

Սուր ծայր ունեցող

Շեկ մազերով

Ծաղկազարդ բառը բաժանի՛ր բաղադրիչների և դրանցից որևէ մեկով նոր բառ կազմի՛ր։

Երկու շարքի արմատներն այնպես միացրու, որ բարդ բառեր ստանաս։

Մայր

Հյուր

Երկար

Բառ

Տետր

Պոչ

Քաղաք

Սենյակ

Ո՞ր բառն է միանալով հույս արմատին, նոր բառ կազմում։

-ալի․ -ություն, -ենի, -ելի

Ո՞ր բատն է բարդածանցավոր։

Մայրաքաղաք

Երթուղային

Հայրենասեր

նկարչություն

Ընդգծված բռերից ո՞րը չի գործածված փոխաբերական իմաստով։

Երբ քամին դադարեց, ծաղիկները արթնացան գիշերային քնից։

Վաղորդյան ցողը հանգստացնելու տեղ խնդրեց ժպտերես ու հյուրընկալ ծաղիկներից։

Գրի՛ր տրված բառերի հոմանիշներն ու հականիշները։

Երանգ

Շողալ

Վառել

Շատ

Նոյեմբերի 12

Ուրբաթ

Կարդալ <<Երջանիկ խրճիթը> պատմվածքը, դո՛ւրս գրել անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրել։

Նոյեմբերի ֆլեշմոբ հարգելի՛ սովորողներ, անպայման մասնակցե՛ք նոյեմբեյան ֆլեշմոբին։

Առաջադրանքների փաթեթ 08-12 նոյեմբերի

5-րդ դասարան

08 նոյեմբերի

երկուշաբթի

Բառակազմություն․ Ածանցներ

Տրված բառերի նախածանցները ներկի՛ր կարմիրով։

անխոս                                                                   համակարծիք

անգետ                                                                   համարժեք

չհավան                                                                հակադարձ

չկամ                                                                       հակադիր

տհաս                                                                       ընդհանուր

տգեղ                                                                        ընդդեմ

դժգոհ                                                                      տարատեսակ

Դժգույն                                                              տարօրինակ

Տրված բառերում վերջածանցներն ընդգծի՛ր։

Ա Խմորեղեն, երջանկություն, գազանանոց, թզենի, ննջարան, գիրք, մանկիկ, հագուստ, թփուտ, ժողովուրդ, որսորդ։

Բ դպրոցական, տնային, բրդոտ, ցանկալի, նկարչուհի, արծաթյա, ոսկե, շարժուն, կրակոտ։

Սյունակներով առանձնացրո՛ւ  Ա և Բ խմբի բառաշարքերը։ Յուրաքանչյուր սյունակի տակ գրի՛ր բառերին տրվող հարցը։ Ի՞նչ դիտարկում արեցիր։

Տրված ածանցների գործածությամբ բառեր կազմի՛ր։

Վեր, տար, տ, չ, փոխ, մակ, ություն, անոց, եղեն, ենի, արան։

Տրված բառերում ածանցներն ընդգծի՛ր։

Դժգոհություն, անկախություն, համակարծություն, տարակարծություն, թերարժեքություն, հակամարտություն, ․․․

Հիմա ի՛նքդ նմանատիպ բառեր գրիր։

Գործնական քերականություն փաթեթից

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան, քաղաք, Վան, Մուշ, Աշտարակ, Արտաշատ,Դվին, Կարս, Գյումրի, Լոռի, Ամերիկա, Նյու-Յորք, Լոնդոն, սար, գյուղ:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար, բ) ժանգապատ, արծաթագույն,
գ) հողմածին, ջրաղաց, դ) զորագունդ, երկրամաս:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր, գեղանկար, շրջագգեստ, սիրահոժար, դեղնակտուց, հոդակապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

10 նոյեմբերի

չորեքշաբթի

106. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Գրությանն ուշադրություն դարձրո՛ւ (ինչո՞վ է տարբերվում մյուս բարդ բառերի գրությունից):

Օրինակ՝
մեծ-մեծ:

Ծանր, գույգ, չորս, խիստ, արագ, բաց, թաց:

107. Արմատի կրկնությամբ կազմված, գծիկով գրվող բարդ բառեր գրի´ր:

Օրինակ՝
շուտ-շուտ, երբեմն-երբեմն:

108. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):

Օրինակ՝
Փալաս-փուլուս:

Աման, մարդ, պարապ, պակաս, մանր, փոքր, ոլոր, սուս:

109. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

Օրինակ՝
ճըռ — ճռճռալ, ճռճռոց:

Մըռ, հըռ, չըռ, կըռ, դըռ:

110. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմիր՝ դրանք  դնելով նոր բառերի սկզբում, մեջտեղում և վերջում:

Մարդ, բարի, ձայն, սեր, տեր, գիր:

111. Անջատ գրվող բարդ բառերի (հարադրությունների) իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ բառերով:

Պար գալ, զրույց անել, խաղ անել, թույլ տալ:

112. Տրված բառերի իմաստներն արտահայտի՛ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադրիչներով գրվող բառեր) կամ դարձվածքներով:

Օրինակ՝
թափթփել — շաղ տալ, ցիրուցան անել:

Վերադարձնել, անցնել, բուժել (դեղ ու դարմանով), մտնել, կանգնել, կախվել:

113. Անել և տալ բառերով կազմիր հնարավորին չավ) շւստ հարադրություններ ու դարձվածքներ:

114. Այսօր, տանտիրուհի, մորեղբայր բառերով և այս օր(ը), տան տիրուհի, մոր եղբայր բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ:

Օրինակ՝
Հորեղբայրս մեծ ու գեղեցիկ այգի ունի: Հորս ամենամեծ եղբայրն արդեն թոռ ունի:

Կարդա՛ հեքիաթը և դո՛ւրս գրիր տասական բաղադրյալ և ածանցավոր բառեր։ Չմոռանաҝս բառերը բաղադրիչների բաժանված ներկայացնել։

Ավետիք Իսահակյան․ «Ամենապիտանի բանը»

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Նոյեմբերի 11

Ուրբաթ

<<Ամենապիտանի բանը>> պատմվածքից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն և դիտարկի՛ր դրանց կետադրությունը։

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։

Տեքստը համառոտ պատմի՛ր։

Առցանց առաջադրանքների փաթեթ

5-րդ դասարան

Երկուշաբթի

01-05 նոյեմբերի

Հղումով կատարել բառային աշխատանքը Բառային աշխատանք

Կարդալ Ահմեդի ուխտը պատմվածքը և կատարել առաջադրանքները։

Գործնական քերականություն 5 փաթեթից

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: — 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:


2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է  սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:
Մի փոքրիկ առվակ իջնում  էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

 99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):
 բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել), բուռն(ն):
 գ) Կտր(ել), դիպչ(ել), խուսափ(ել):

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ ասորիների երկրում մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու թփերով ծածկված տեղում մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար բնակվելու տեղ կառուցել:
Տունը դարձրել ես հավեր պահելու տեղ:
Երեկոյան դարբինների աշխատանքի վայրում կհսւնդիպենք:
Գետի ափին մի փոքր հյուղ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց փոքր գյուղի փողոցներն ու այգիները հիշեց:

03 նոյեմբերի

Կատարի՛ր առաջադրանքները։

Նախադասությունների մեջ լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Այբուբեն բառը կազմված է հայերենի առաջին երկու տառերի անվանումներից՝ ․․․․ և ․․․․․ ։

Հայոց գրերը 405 թվականին ստեղծել է ․․․․․ ․․․․․․․։

Նա թաղված է Արագածոտնի մարզի ․․․․․․ գյուղում։

Հին հայերեն՝ գրաբարյան այբուբենը, ունեցել է ․․․․․ տառ՝ (ա-ից) ․․․․ մինչև (ք-ն)․․․․․։

Հայերենի այբուբենի վերջին երկու տառերը՝ ․․․․-ն և ․․․-ն, ավելացել են միջին դարերում։

Հայերենն ունի 6 ……. և 30 բաղաձայն։

Տրված բառերի ընդգծված բաղաձայն հնչյունը փոփոխելով, նոր բառեր ստացիր։

կարապ

մարդ

սարդ-

դարան-

հորթ

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են նույն ձայնավորով։

Օրինակ՝ ապագա

Ո՞ր ձայնավորն է կրկնվում գաղտնագրված բառերի մեջ։ Տեղադրի՛ր և կարդա՛ բառերը։

-ռ-ստ-ղ, ք-ր-վ-ն, կ-րկ-նդ-կ։

Գրի՛ր մեկ բառով։

խաղողի վազ-

ծառի, թփի բարակ ճյուղ-

արջի բույն-

այծերի խումբ-

կովերի խումբ-

երեք կողմ ունեցող-

Տրված երկհնչյուններով երեքական բառ կազմի՛ր։

Այ-

Ոյ-

յու-

եյ-

Լրացրո՛ւ բաց թողնված երկհնչյունները։

դղ—կ, ոստ—ն, հ—որդի, վ—րի, սեն—կ, ք—ր, մատ—ն, մակ—կ, ս—նակ, ձ—ն, հանգ—ց։

Հոմանիշ բառերը իրար դիմա՛ց գրիր։

Զվարթ, հորդառատ, խորդուբորդ, լուրթ, արդի, զարդարել, խախուտ, ուրախ, վարար, անհարթ, կապույտ, ժամանակակից, զուգել, անհաստատ։

Բառարանից օգտվելով՝ մի քանի բառի հոմանիշներ գրի՛ր։

Օրինակ՝ վճիտ- պարզ, մաքուր, հստակ, անամպ, պայծառ, հստակ փայլ ունեցող, հստակորեն փայլող՝ ցոլացող, մաքուր, անարատ, անմեղ։

Առցանց առաջադրանքների փաթեթ 01-05 նոյեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի 01-05 նոյեմբերի

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարի՛ր 27 և 28-րդ էջերի առաջադրանքները։

Փորձե՛ք ինքներդ նմանատիպ առաջադրանքներ կազմել։ Չմոռանա՛ք աշխատանքները հրապարակել ձեր ուսումնական բլոգներում։

Կարդա՛ <<Նուկիմ քաղաքի խելոքները>> հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջադրանքների փաթեթ 18-22 հոկտեմբերի

5.2 դասարան

18 երկուշաբթի

1.Տրված բառազույգերից որո՞նք հոմանիշներ չեն։

անաղարտ-մաքուր

բերդ-ամրոց

վեմ-ժայռ

տաղանդ-բանաստեղծ

2.Ի՞նչ է նշանակում ծեգ բառը։

արեգակ, լուսաբաց, գող, դալար։

3.Ո՞ր տարբերակի բառերը հականիշներ չեն։

վառել-մարել

կառուցել-քանդել

ալեհեր-ալեկոծ

հարազատ-օտար

4.Ո՞ր բառում են հնչյուններն ու տառերը հավասար։

ընձուղտ, երկուշաբթի, լուսնկա, անձրև

5․Ո՞ր բառն է սկսվում ձայնավոր հնչյունով։

համերգ, ուրբաթ, ոսկեթել, յուրաքանչյուր

6.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սողնակ- դուռը փակելու ձող

խորտիկ-ընտիր կերակուր

ճարտար-մի կերպ վտանգից ազատված

7.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված։

գլուխ պահել- հուսահատվել

ձեռք մեկնել-հիասթափվել

մատով ցույց տալ- նշանավոր մարդ համարել

մեծ կտորը ականջը թողնել- կտոր-կտոր անել

8.Ո՞ր բառակապակցության ընդգծված բառը փոխաբերական իմաստով գործածված չէ։

ճախրող փիրուզե թիթեռներ

ոսկեթև մեղուներ

սոխակների մետաքսահյուս բներ

հոգնած ուղտերի քարավաններ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է։

արևելք, կիսաեփ

աներկյուղ, համերկրացի

խմբերգ, ինքնաեռ

ամենաերջանիկ, ժպտերես

19 երեքշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

20 չորեքշաբթի

Կարդա՛ տեքստը և գրավոր պատասխանի՛ր հարցերին։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»։

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
Ինչի՞ մասին է պատմվածքը:
Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Նմա՞ն ես այդ փղիկին:
Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական, ամուր, ակնհայտ, անասելի, խելացի, ջանք, բազում:

Աղբյուրը՝ Երանուհի Խլղաթյանի բլոգ։

21 հինգշաբթի

Հղումով կարդա՛ Համո Սահյանի բանաստեղծությունները և աշնանային բառակապակցություններ դո՛ւրս գրիր։

Աշուն

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է

Քամու համբույրը

Մշուշների շղարշի տակ

Անտառում

Ժայռից մասուր է կաթում

22 ուրբաթ

Կատարի՛ր առաջադրանքները։

Տե՛ս հղումը

Առաջադրանքների փաթեթ 18-22 հոկտեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի 18

Տեքստային աշխատանք <<Ծիրանի ծառը>> պատմվածքի շուրջ։

Պատմվածքից դուրս գրել ծերուկ Հենդերսոնին բնութագրող հատվածները։

Բացատրի՛ր այս միտքը։

Իհարկե՛ լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էինք, որ մի քիչ շուտ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լիենին, գործի էությունը չէր փոխվում․ նշանակություն չուներ՝ իրենք հասա՞ծ ծիրանի գողության էին եկել, թե՞ խակ։

Երեքշաբթի 19

Ընդարձակի՛ր նախադասությունները՝ հնարավորինս շատ բառեր ավելացնելով։

Անձրևը կտրվել է։

Երկինքը մաքուր է։

Արևը փայլում է։

Օրը տաք է։

Բակը գեղեցիկ է։

Ծառերը ծաղկել են։

Ծաղիկները բացվել են։

Բակը կանաչել է։

Երեխաներն աղմկում են։

Անվանի՛ր մեկ բառով։

թռչունների խումբ

գայլերի խումբ

ձիերի խումբ

միասին նույն օրը ծնված

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող   

ցողը ցուրտ ժամանակ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

սենյակ, ցուցակ, արժեք, դարակ, լույս, թանկ, որակ։

Տրված վերջածանցներով նոր բառեր կազմի՛ր։

որդ, ական, իչ, ուհի, իկ, անոց։

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կես—ր էր: Եղնիկը մի քիչ զմրու—տ խոտ անուշ արեց, լողաց սա—նորակ գետակում, ապա մտավ անտառ: Պա—կեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդո—ությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և —գներ փարատելու մենակությունը:

Հանկար— արևի մի շող թափանցեց հովից —րորվող ծառերի արանքից: Եղնիկը —ստեց տեղից և փոր—եց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ —րսալ նրան:

Եղնիկը թ—կոտում էր արևազ—ծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն օր միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

Չորեքշաբթի 20

Կարդա՛լ <<Մշուշների շղարշի տակ>> բանաստեղծությունը և կատարե՛լ առաջադրանքները։

Հայոց լեզու 4 աշխատանքային փաթեթից կատարել 22-րդ էջի առաջադրանքները։