Տեքստային աշխատանք

Կրկեսում— ներբեռնի’ր և կատարի’ր առաջադրանքները:

Реклама

Առյուծն ու աղվեսը

Կարդա՛ առակը և փոխադրիր։

Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց  խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը երկար մտածելուց հետո գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վեհափառ առյուծը։

Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։

Աղվեսն ասաց.

-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։

 

13․10 լրացուցիչ առաջադրանք

Գտի՛ր տրված բառերի հոմանիշները

ամպ

ցերեկ

անհամարձակ

հնար

որոտ

Նշված բառերի հոմանիշները այս տարբերակների փոխարեն, տեղադրեք Սահյանի <<Մշուշների շղարշի տակ>> բանաստեղծության մեջ։ Կարդացեք ստացված տարբերակը․ ի՞նչ փոփոխություն կատարվեց, ի՞նչ դիտարկումներ ունեք։

Համերգ․ առաջադրանքների փաթեթ

 

Տնային առաջադրանք 01․ 09․

Լրացնել, ավարտին հասցնել դասարանական պատումները <<Իմ առաջին օրը դպրոցում>> վերնագրով։ Աշխատանքները անպայման հրապարակել բլոգներում, հղումն ուղարկել իմ էլ․ փոստին։

Օգնող հարցեր

  • Ի՞նչ սպասումով, ի՞նչ տրամադրությամբ եկա դպրոց։
  • Ի՞նչ փոփոխություններ կային դպրոցում/ անպայման նշիր քո վերաբերմունքը կատարված փոփոխությունների վերաբերյալ /
  • Ինչպե՞ս սկսվեց դպրոցական օրը։
  • Ինչպե՞ս անցավ հանդիպումդ նոր ուսուցիչների և ընկերների հետ։
  • Ի՞նչ ակնկալիքներ ունես նոր ուսումնական տարուց։

Վեջում էլ չմոռանաս ուշադիր կարդալ գրածդ, ուղղել սխալներդ, ամփոփել ու հիմնավորել ամբողջական միտքդ։ 

Ամառային առաջադրանքների փաթեթ 20-26 հունիսի

  1. 20160609_124434Առաջարկում է՝ Վահե Մուսայելյանը։

Գուշակի՛ր հանելուկը և պատասխանը ուղարկի՛ր armineab@mskh.am հասցեով։

2․ Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ ասածվածքները։

Ամառը բեր, ձմեռը կեր։

Ամառվա փուշ, ձմեռվա նուշ։

Ամառ պառկես հովեր, ձմեռ կսատկեն կովեր։

3․ Ամռանը վերաբերող ուրիշ ի՞նչ ասացվածքներ ես լսել։ Հարցուփորձ արա մեծահասկաներից, օգտվի՛ր տեղեկատվական այլ աղբյուրներից և գտածդ առածները ներկայացրո՛ւ քո ուսումնական բլոգում։ Չմոռանա՛ս գրավոր պատմել նաև կատարածդ աշխատանքի ընթացքի մասին։

4․ Հիմա  ինքդ փորձիր ամռան մասին հետաքրքիր ասացվածքներ հորինել ու ձայնագրել։

5․ Որտեղի՞ց են առաջացել ամառվա ամսանունները։

6․ Քեզ ծանոթ ամառվա ամսանունները ի՞նչ անվանումներ են ունեցել հին հայկական տոմարում։ Քո կարծիքով ինչո՞ւ են այդպես անվանվել։ Փորձի՛ր ստուգաբանել։ 

 

Շարունակելի

27․04 գործնական աշխատանք

Նախադասությունները լրացրո՛ւ՝ հարցերի փոխարեն գրելով դրական և ժխտական օժանդակ բայեր։

Ա․ ի՞նչ արեց

Ծառը (օրորվել )․․․․․ քամուց։

Գետակը (վարարել)։

Անձրևը (վարարել)։

Բ․ ի՞նչ է անում

Մայր բադը (լողացնել) իր ձագուկներին։

Մեղեդին (հնչել)  ։

Երկինքը (գոռգոռալ)։

Գ․ ի՞նչ եղան

Խոտերը (կանաչել)։

Տերևները (թափվել) քամու շնչից։

Դ․ Ի՞նչ չի անում

Անձրևը (դադարել)։

Արևը ձմռանը բավարար (ջերմացնել)։

Կրակը (մարել)։

Ե․ ի՞նչ չի անելու

Զանգը (հնչել)։

Հորդառատ անձրևը (դադարել)։

Եղանական այսօր (պարզվել)։

Տրված գոյականները դարձրո՛ւ բայեր և ածականներ։ 

վազք, կրակ, անձրև, ծաղիկ, լույս, մեղմություն, հավատ, բժիշկ, տունկ, հարված, ջուր, ներկ, գանձ, ընկեր, երգ։