Առաջադրանք 13․02

Վերլուծել Թումանյանի տրված քառյակները։ Վերլուծությունները հրապարակել բլոգներում։

Մեր գանձերը միշտ կան առատ,
Մեր հաճույքներն անվե՜րջ, անհատ,
Չի հասկանում` ոնց վայելի,
Դժգոհ է զուր ամեն մի մարդ:

***

Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:

Реклама

Արջաորս

Մի կերի տարի ես ու մեր Ավագը Մասրեքում խոզ էինք պահում: Հիմի մի աշունքվա գիշեր բերել ենք խոզը իր նիստը արել ու դափի դռանը մի կրակ վառել, որ բոցն աստծու ոտներն էրում է: Մի լուսնյակ գիշեր է: Ես պկու եմ ածում, էս Ավագն էլ մի բայաթի է վեր քաշել, որ սար ու ձոր գըվգըվում են:

Մին էլ Ավագը թե՝ «Ա՜յ տղա, էն ո՞վ է, հրե մի մարդ է գալի վերի կռնիցը»:

Մտիկ տամ տեսնեմ, դրուստ որ, մի մարդ է գալի վերևիցը: Ամա ես էլ լսել եմ, որ արջը գողության գալիս` խաբելու համար առաջի երկու ոտը դոշին է գնում, երկու ոտանի մարդի նման է գալի, ոնց որ մարդ ըլի: Ասի՝ Ավագ, էս օքմին չի, արջ է: Читать далее

Ահմադը

Ա

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։ Читать далее

Առաջադրանքների փաթեթ. Մանուկ-Խան

  • Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:
  • Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
  • Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
  • Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:
  • Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
  • Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
  • Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
  • Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:
  • Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով:

Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։ Читать далее

Կարդում ու վերլուծում ենք Չարենցի ստեղծագործությունները

Անքնություն -Լուսինե Մայիլյան

Մարիոնետկա-Սրբուհի Մաշինյան

Մարիոնետկա -Անուշ Ոսկանյան և Անուշ Մարգարյան

Մարիոնետկա-Անահիտ Հովհաննիսյան

Կյանքը երգի, երկնքի պես անհո~ւն, անհո~ւն-Լուսինե Թադևոսյան

Մարիոնետ-Լուսինե Թադևոսյան

Անքնություն-Լուսինե Թադևոսյան

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս-Մանե Բոյախչյան

 

Նախագծային ուսուցման շաբաթ 21-25 մարտի

Նախագծային ուսուցումը 5-րդ դասարանում

Աշխատանքի ուղղությունները

  • Չարենցյան օրերի ամփոփում
  • Հայկական ժողովրդական հեքիաթների թումանյանական մեկնաբանությունները

Նախագծային աշխատանքներ`

  • Գրական թատրոն

«Կարդում ենք Չարենց և Թումանյան » համագործակցային նախագիծ

Մասնակիցներ` Դպրոց-պարտեզի 5.1 և 5.2 դասարանի սովորողներ

Նախագծի կազմակերպիչներ` Տաթև և Արմինե Աբրահամյաններ

Բովանդակությունը 

  • Թումանյանի քառյակները
  • Չարենցի ռուբայաթները

Մեդիատեխնոլոգիա

«Չարենցով Չարենցի քաղաքում » տեսանյութի ամփոփման և մոնտաժային աշխատանքներ:

Տպավորություններ քաղաքային թափառումներից -ռադիոնյութերի  մոնտաժ, հրապարկում:

Դասարանական թատրոն

  • Անքնություն
  • Մարիոնետ

Բանաստեղծությունների խմբային ընթերցում, բեմադրում, տեսանյութի ստեղծում

Արդյունքում`

Գրական թատրոն-ներկայացում

Ռադիոնախագիծ

«Հայկական ժողովրդական հեքիաթները Թումանյանի մեկնաբանությամբ»

Բովանդակությունը

«Ծտի ոտաց փուշ»

Նախագծային աշխատանքներ

  • Թումանյանը` հեքիաթի մասին
  • Հեքիաթի ռադիոընթերցում
  • «Ծիտը» և «Ծտի ոտաց փուշ» հեքիաթների ռադիովերլուծություն

Նախատեսվում են նաև լեզվական վերլուծական աշխատանքներ` հեքիաթի մեզ հասկանալի բառերի բարբառային տարբերակների շուրջ:

Արդյունքում` ռադիոհաղորդումների շարք

Նախագիծը շարունակելի է

 

 

 

Չարենցով Չարենցի քաղաքում

Նախագծի նպատակը` ծանոթացում Եղիշե Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին:

Մասնակիցներ` 5-րդ դասարանցիներ:

Քայլեր.

  1. Այցելություն Չարենցի տուն-թանգարան:
  2. Զբոսանք, թափառում Չարենցի քաղաք Երևանով:
  3. Ընթերցում, բաց դաս, հարցազրույցի կազմակերպում Չարենցի արձանի մոտ, շրջակայքում:
  4. Տպավորությունների ու ճամփորդության արդյունքների հրապարակում:

Խնդիրներ` 

  • Ընտրված ստեղծագործությունների բերանացի ուսուցում, ներկայացում, տարածում:
  • Ծանթոթացում Չարենցի կյանքի հետաքրքիր դրվագներին:
  • Համագործակցություն չարենցասերների հետ / տուն-թանգարանի աշխատողներ, քաղաքացիներ, չարենցասերներ:

Բովանդակություն

  • Ես իմ անուշ Հայաստանի
  • Գիտե՞ք, որ գարուն է արդեն
  • Ինչքան աշխարհը սիրես
  • Ռուբայաթներ
  • Ինչքան որ հուր կա իմ սրտում…

Նախագծի արդյուքներ, ամփոփում:

  • Չարենցի տուն-թանգարան այցելության մասին անմիջական, հետաքրքիր պատում գրել կամ տպավորությունները ձայնագրելով ու հարազրույց վարելով` ռադիոնյութ պատրաստել: Աշխատանքները հրապարակել բլոգներում:

Անահիտ Հովհաննիսյան

Մանե Բոյախչյան 

Լուսինե Թադևոսյան

Սրբուհի Մաշինյան

  • Դասարանական կամ անհատական ռադիոնյութերի, տեսանյութերի, ֆոտոշարերի հրապարակում: