1.Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:
2. Ենթադրենք` ես և դու նույնքան դրամ ունենք: Քանի՞ դրամ ես պետք է տամ քեզ, որպեսզի դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս:
3. Որքանո՞վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:
4. Հայրն ունի 2 աղջիկ: Նրանցից յուրաքանչյուրն ունի 2 եղբայր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:
5.Կողք կողքի դրված է վեց բաժակ, որոնցից առաջին երեքը հյութով լի են: Ի՞նչ պետք է անել, որպեսզի դատարկ և լիքը բաժակները հերթագայեն, եթե թույլատրվում է ձեռք տալ բաժակներից միայն մեկին:
6.Շենքի մեկսենյականոց բնակարաններից յուրաքանչյուրում կա 6 դուռ 3 պատուհան: Ամեն մի դուռը և պատուհանը ունեն 2 բռնակ: Քանի՞ բռնակ կա մեկսենյականոց բնակարանի ներսում:
7.Տղան հոգնել էր և երեկոյան՝ ժամը 10 ին, պառկեց քնելու: Նախապես նա լարեց զարթուցիչը՝ հաջորդ օրը՝ ժամը 12 ին, արթնանալու համար: Քանի՞ ժամ կհասցնի քնել տղան, մինչև զարթուցիչն արթնացնի նրան:
8. 6 ոչխար 6 պարկ խոտն ուտում են 6 րոպեում: 100 րոպեում 100 պարկ խոտը քանի՞ ոչխար կուտի:
9. Լինում է, չի լինում մի թագավոր և մի իմաստուն են լինում: Թագավորը ցանկանում է իմաստունին վտարել պալատից: Այդ նպատակով նա իմաստունին տանում է մի այնպիսի գետի մոտ, որի ափին միայն կապույտ ու կանաչ քարեր ենլինում: Նա վերցնում է մի պարկ և իմաստունին ասում, որ պարկի մեջ կգցի մեկ կապույտ և մեկ կանաչ քար, եթե նա հանի կապույտը, ապա կշարունակի մնալ պալատոմ, եթե՝ ոչ, ապա նրան կգլխատեն:
Սակայն թագավորը դիմում է խարդախության և երկու կանաչ քար է դնում պարկում:
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ պետք է անի իմաստունը, որպեսզի մնա պալատում:
10. .Նստած է մի մարդ, բայց դու չես կարող նստել նրա տեղը, եթե նույնիսկ այդ մարդը վեր կենա և գնա: Որտե՞ղ է նստած այդ մարդը: