Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն
Այս նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ ենթաթեմաները
Ինչպես եմ անցկացրել իմ արտակարգ ամառային արձակուրդը
Սովորողը ներկայացնում է, թե ինչպես և որտեղ է անցկացրել իր ամառային հանգիստը։ Ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ նոր բան է բացահայտել և այլն․․․
Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։
Սովորողը համառոտ ներկայացնում է իր ընթերցած գրքերի վերնագրերը, համառոտ ներկայացնում առավել տպավորված ստեղծագործությունը, գովազդում այն, հիմնավորում իր ընտրությունը։ Ցանկալի է նաև դուր եկած հատվածների տողերի մեջբերումը, մեկնաբանությունը /բացատրությունը/։
Իմ բացահայտումներով լի ամառը
Սովորողը պատմում է իր կատարած թարգմանչական, հետազոտական տարբեր նախագծերի մասին, ներկայացնում դրանք իր բլոգում և առցանց դասերի ընթացքում։
Այլ
Առաջարկում է սովորողը, ընտանիքը
Նախագծի իրականացման քայլերը
Առցանց հանդիպման ընթացում ներկայացվում, քննարկում ենք նախագիծը։
Սովորողը ընթերցում է նախագիծը, անհրաժեշտության դեպքում առաջարկներ լրացումներ անում։
Նախագծի հղումը հրապարակում է իր անհատական ուսումնական բլոգում և ընտրելով իրեն հետաքրքրող ենթաթեման, կատարում և հրապարակում է հանձնարաված առաջադրանքները։
Հրապարակված առաջադրանքի հղումն ուղարկում է ինձ / դասավանդողին/
Ուղարկված հղումները հրապարակվում են նախագծի արդյունքներ բաժնում
Արդյունքների ամփոփում, գնահատում
Նախագծային արդյունքների հրապարակումից հետո, սովորողները հնարավորություն են ստանում ծանոթանալ իրենց ընկերների աշխատանքներին։ Քննարկման արդյունքում /նաև ընտանեկան/ ընտրվում են լավագույն արդյունքները և հրապարակվում են <<Զատիկ>> ստեղծագործական ուսումնական բլոգում։
Աշխատանքի ներկայացման ձևերը՝
Անհատական, ընտանեկան տեսապատում, ռադիոպատում
Գրավոր պատում / ցանկալի է ֆոտոպատումների, տեսանյութերի ուղեկցությամբ/
Ռադիոպատում, ռադիովերլուծություն
Աշխատանքներին ներկայացվող պահանջները
1.Գրավոր կամ բանավոր խոսքը պիտի լինի հստակ, ամբողջական, գրավիչ մատուցմամբ։
2. Ներկայացվող տեսապատումը կամ ռադիոնյութը պետք է լինի գրագետ, հասկանալի, ամբողջական, չունենա տեխնիկական, այլ / երաժշտական ձևավորման հետ կախված/ թերություններ։
3. Հետազոտական աշխատանքի դեպքում անհրաժեշտ է նշել հղումը, նախագծի մասնակիցներին, եթե նախագիծը անհատական չէ։ Սովորողը պետք է ներկայացնի իր աշխատանքի ընթացքը և կցի արդյունքը։ Ներկայացման ձևն ընտրվում է նախագծային աշխատանքի սկզբունքներից ելնելով։ Եթե թարգմանական աշխատանք է, ներկայացվում է ընթացիկ պատումը / գրավոր կամ բանավոր/, կցվում է կատարած թարգմանաությունը և համապատասխան նյութի հղումը։
Եթե աշխատանքը սովորողների հետաքրքրության շրջանակներին համապատասխան այլ հետազոտական աշխատանք է, ապա կարող է աշխատանքի ընթացքն ու արդյունքը ներկայացվել անհրաժեշտ տեսաշարերի միջոցով ՝ լուսաբանմամբ։
Սովորողի մասնակցությամբ ընտանեկան նախագծերը խրախուսուվում են։
Առցանց նախագծի կազմակերպումը
Առցանց հանդիպումների ընթացքում նախագիծը քննարկելուց հետո, սովորողն ընտրում, առաջարկում է իրեն առավել դուր եկած թեման։
Պարզաբանվում են անհասկանալի հարցերը
Ներկայացվում են անհատական, ընտանեկան աշխատանքները
Քննարկվում են ընկերների կողմից իրականացված, ընտրված աշխատանքները։
Կարևոր
Դասավանդողը մշտական կապի մեջ է սովորողների, նրանց ծնողների հետ և հեռավար կերպով հետևում է աշխատանքի ընթացքին, դիտարկումներ, առաջարկներ անում։ ԱՆհրաժեշտության դեպքում՝ աջակցում։
Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին շաբաթ / սեպտեմբերի 4-10ը/։ Անհրաժեշտության դեպքում նախագիծը կարող է երկարաձգվել՝ ըստ սովորողի անհատական, ընտանեկան աշխատանքի կազմակերպման։
Հաշվի են առնված նաև հանգստյան օրերը, քանի որ տրված առաջադրանքները կատարվելու են նաև առցանց տարբերակով:
Այս նախագիծն իր մեջ ամփոփում է երկու ենթաթեմաներ՝
Առաջին
«Ամառային հանգստի կազմակերպում» (հայրենագիտական ճամփորդություններ, թափառումներ, մասնակցություն ճամբարներին, այցեր և այլն)
Երկրորդ
«Ամառային ընթերցանություն» , «Կինոդիտում» կամ այլ հետազոտական աշխատանքի ուսումնասիրության, դիտարկման ներկայացում, քննարկում։
Կարևոր
Սովորողները առաջարկվող նախագծերը վերնագրելու, ձևակերպելու ու նախընտրած ձևով, ծրագրով ներկայացնելու հնարավորություն են ստանում:
Բառարաններից, հանրագիտարաններից, քարտեզներից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու կարողությունների զարգացում:
Բառապաշարի հարստացում
Ուսումնական գործունեության ձևերը՝
Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
Թարգմանություն
Տեսանյութի պատրաստում, ներկայացում
Բանավեճի կազմակերպում
Որոնողական աշխատանք տրված թեմաներով
Առաջադրանքների փաթեթ
«Ամառային հանգստի կազմակերպում» թեմայի շուրջ
Որտե՞ղ եմ անցկացրել իմ հանգիստը (տեղանքի ներկայացում, տեսարժան, հիշարժան վայրերի քարտեզ, ֆոտոշարք, բանավոր կամ գրավոր պատում )
Ամառային հիշարժան տպավորություններ, արկածներ (գրավոր պատմիր քո ամենավառ տպավորության կամ արկածի մասին և հրապարակի՛ր:
Ընկերներիդ, ծանոթներիդ հետ հարցազրույց վարի՛ր և ռադիոնյութ պատրաստի՛ր:
Տնային առաջադրանքներ
Մի դիմանկարի կամ ֆոտոնկարի պատմություն (աշխատանքիընտրության ձևն ազատ է)
Գրավոր պատում
Ձայնագրություն
Տեսանյութ
«Իմ ուսումնական ամառը» տեսանյութ, գրավոր կամ բանավոր պատում:
5․ Գրական քննարկումների կազմակերպում ամառային ընթերցանության նյութերի շուրջ։
Սովորողները պրեզենտացիայի տեքով, կամ հետաքրքիր, գրավիչ պատումի ձևով ներկայացնում են իրենց ընթերցած ստեղծագործությունները։ Խրախուսվում է ընկերներին քննարկումների մեջ ներգարվելու կարողությունների զարգացումը։ Այս փուլում կազմակերպվում են նաև խմբային ու դասարանական համագործակցային աշխատանքները։