Կոմիտասյան շաբաթ

«Կոմիտասյան օրեր» նախագիծը իրականացվում է ուսումնական օրացույցով` սեպտեմբերի 24-30-ը:

Մասնակիցներ՝ 4.2 և 5․1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ կոմիտասյան երգերի ու բանաստեղծությունների միջոցով, սովորողների գեղարվեստական ճաշակի, լեզվազգացողության ու բառապաշարի հարստացում:

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի գործունեությանը, ստեղծագործական ժառանգությանը
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում, բերանացի ուսուցում
  • Հակաբացիլ կոմիտասյան երգերի տարածում
  • Սովորողների ստեղծագործական-որոնողական աշխատանքի հմտությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում, կոմիտասյան բառերի վերլուծության և բառարանների ստեղծման միջոցով։

Բովանդակություն

Հուշեր՝ Կոմիտասի մասին

Արդյունքում ՝

Համագործակցային նախագծերի կազմակերպում, դասարանական, ընտանեկան  մեդիանյութերի ստեղծում, տարածում․

Կարդում ենք Սարոյան

Ընթացքը՝ Սեպտեմբերի 06- հոկտեմբերի 29

Նպատակը՝  Վիլյամ Սարոյան հանճարի, մարդու բացահայտում։

Խնդիրները՝

Ծանոթացում Սարոյանի ստեղծագործություններին և կյանքի հետաքրքիր դրվագներին։

Ստեղծագործությունների միջոցով սարոյանական աշխարհայացքի դիտարկում, վերլուծություն։

Սարոյանական կերպարների վերլուծություն։

Սարոյանական աշխարհայացքի ձևավորում ՝ մարդասիրություն, կենսասիրություն․․․

Բառապաշարի հարստացում

Շարունակել կարդալ

Իմ ուսումնական ամառը

Նախագծի տևողությունը— սեպտեմբերի 1-14-ը

Նախագծի մասնակիցներ՝ 4.1, 4.2 և 5.2 դասարանի սովորողներ

Նպատակը՝  Ծանոթացում, հաղորդակցային կարողությունների զարգացում:

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն

Այս նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ ենթաթեմաները

Շարունակել կարդալ