Մի գիշեր անտառում

Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։ Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։ Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։ Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։ Читать далее

Ստեփան Զորյան․ «Չալանկը»

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։ Читать далее

ԹԱԿԱՐԴԸ, ԱՍՏՎԱԾ ԻՄ, ԹԱԿԱՐԴԸ

 

Մինչ Հոմեր Մաքոլին իր հեծանիվն էր քշում, որպեսզի որքան հնարավոր է շուտ հասնի աշխատանքի, Մեծ Քրիս անունով մի մարդ մտավ Տուլարի փողոցում գտնվող Քովինգտոնի սպորտային իրերի խանութը։ Նա մի վիթխարի մարդ էր՝ խարտյաշ մորուքով, արտասովոր կերպով բարձրահասակ, նիհար ու ջլուտ։ Նա նոր էր իջէլ Պիեդրայի շրջակա բլուրներից՝ պարեն, փամփուշտ և թակարդներ գնելու։ Читать далее

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասաց.

—         Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր:

«Լավ,- մտածեց Եզոպոսը,- սպասի՛ր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»: Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց սառը համեմունքներով: Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին: Читать далее

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։ Читать далее

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Գլուխ տասնմեկերորդ.

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

— Դե,— ասաց նա,— մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։ Читать далее

,, Սասունցի Դավիթ,,

 

Это слайд-шоу требует JavaScript.

-Ով քնած եք` արթուն կացե~ք,

Ով արթուն եք` ելե~ք,կեցե~ք,

Ով կեցել եք` զենք կապեցե~ք,

Զենք եք կապել` ձի թամբեցե~ք,

Ձի եք թամբել` ելե~ք, հեծե~ք.

Հետո չասեք` թե մենք քնած-

Դավիթ գող-գող եկավ, գնաց…