Կարդում ենք Տերյան․․․

126570929792Բանաստեղծություններ միասնական ընթերցման համար

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:

Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:

Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ — ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն… Читать далее

Реклама

Կարդում ենք Տերյան․․․

Ռադիոընթերցումներ․ ներկայացնում են՝ 5․ 1 դասարանի սովորողները

Սաթինե Տեր Պետրոսյան․ <<Աշնան մեղեդի>>

Կարինա Մանուկյան <<Շիրակի դաշտերից>>

Միլենա Հարությունյան << Հայտնություն>>

Էրիկա Սարգսյան․ <<Կարծես թե դարձել եմ ես տուն>>

<< Մթնշաղ>> Սաթինե տեր-Պետրոսյան

<<Հայտնություն>> Լուիզա Եղիազարյան և մայրիկ

<<Կարծես թե դարձել եմ ես տուն>> Էրիկա Սարգսյան

<<Չկա ոչինչ, որ այնքան>> Էդիկ Հարությունյան

Մեծերը՝ Տերյանի մասին

«…Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տ ես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան…»:
Եղիշե Չարենց

   «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:


Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղել ես «անլեզու». Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:

Պարույր Սևակ

     «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

Ավետիք Իսահակյան

Читать далее

Վահան Տերյանի օրեր Ստուգատեսի նախագիծ

Նախագծի տևողությունը՝ կրթահամալիրի օրացույցով նախատեսված է՝ փետրվարի 6-17 -ը։

Նպատակը՝ ծանոթացում Վահան Տերյանի գրական ժառանգությ126570929792անը, կյանքին և գործունեությանը։

Ստուգատեսային նախագծերի թեմաները՝

Կարդում ենք Տերյան

  • Կենդանի ընթերցումներ․խոսքի թատրոն (դասարանական, ակումբային, խմբային, ընտանեկան նախագծեր)
  • Ռադիոպոեզիա
  • Կինոպոեզիա
  • Տերյանական էտյուդներ (ստեղծագործությունների այլընտրանքային ներկայացումներ) թատերական, նկարչական, երաժշտական

Համագործակցային նախագծեր

  • Միասնական ընթերցումներ Տերյանի արձանի մոտ
  • Տերյանական քաղաքային թափառումներ
  • Հոդվածների քննարկումներ
  • Բանաստեղծության վերլուծություններ
  • Վարպետության դասեր

Լրագրողական հարցախույզ

  • Տերյանը՝ իմ քաղաքում/ քաղաքային ընթերցումներ, ռեպորտաժներ/
  • Տերյանը՝ Տերյանի փողոցում /հարցազրույց անցորդների հետ /
  • Տերյանը՝ իմ ընտանիքում, իմ միջավայրում

Հետազոտական աշխատանք

  • Տերյանը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Տերյանը՝ քնարերգու բանաստեղծ
  • Տերյանը՝ անհատ
  • Իմ Տերյանը

Գլխավոր մրցանակ՝

Հայրենագիտական ճամփորդություն Վ. Տերյանի ծննդավայր` Գանձա։

Տերյանը` Թումանյանի մասին

Ապրիլի սիզբն էր: Վահան Տերյանը Պետերբուրգից Թիֆլիս եկավ և մեկնեց Գանձա՝ հոր թաղմանը: Գանձայից վերադառնալով, Թիֆլիսում մնաց մեկ ամսից ավելի : Հաճախ էր լինում հայրիկի մոտ: Գրողների ընկերության երեկույթները ոգևորությամբ շարունակվում էին: Տերյանը գոհունակությամբ ներկա էր լինում այդ երեկույթներին: Միայն թե ափսոսում էր հայրիկի կորցրած ժամանակը: Նրան դուր չէր գալիս, որ հայրիկն էր երեկույթ կազմակերպում, բացման խոսք ասում, մանավանդ, երբ երեկույթի ժամանակ տեղից վեր էր կենում և ուշացած պատվավոր հյուրերին աթոռ առաջարկում կամ նման մանր բաներով զբաղվում: Читать далее

Լրացուցիչ առաջադրանք. 02.02.

Անգիր սովորել Տերյանի ,,Գարնանամուտ,, բանաստեղծությունը և ձայնագրել ընթերցումը:

Գրել ստեղծագործական շարադրություն ,,Գարնան երգը,, վերնագրով և հրապարակել բլոգներում:

 

Գարնանամուտ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

 

 

1908