Երեք խրատ

Կիրակնօրյա միջօրետքին իմ տատ Լուսոն ծույլ ու անբան մի մարդու մասին պատմություն արեց, որ մինչև հիմա չեմ մոռացել։
Այս մարդը, առավոտից իրիկուն մեջքին պառկած, տանից դուրս չէր գալիս։ Նրա կինն էլ, ճարահատված, գնում է մի խելացի մարդու մոտ, նրանից խորհուրդ առնի, թե ոնց անի, որ իր ծույլ ամուսինը տանից դուրս գա, գնա հաց աշխատի։ Խելացի մարդը կնոջը խորհուրդ է տալիս չիր ու չամիչ շաղ տալ հատակին մինչև դուռը, հետո՝ դուրս։ Ամուսինը տեղից կելնի, չիր ու չամիչը ուտելով դուրս կգա տնից։ Читать далее

Реклама

Առաջին օրը դպրոցում

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին: Читать далее

Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Читать далее

,,Ես,, -առաջադրանքների փաթեթ 06.10

Կարդա՛ պատմվածքը

  1. Ինչո՞ւ էր ,,ոչ ,, ասելիս գլուխն իրեն կլոր զգում և ինչո՞ւ էր այդ զգոցողությունը կարևոր գլխի համար:
  2. Պատմվածքից դուրս գրի՛ր հականիշ բառերը:
  3. Քո կարծիքով աշխարհում ամենաառաջինը ո՞ր բառն է ծնվել: Հիմնավորի՛ր պատասխանդ:
  4. Ո՞ր բառն է քեզ համար ամենակարևորը: Ինչո՞ւ:
  5. Քեզ համար ի՞նչ է աշխարհը: Պատասխանի՛ր մեկ բառով:
  6. Իսկ դու ո՞ր հարցի պատասխանն ես փնտրում: Գրի՛ր հարցդ, իսկ ընկերներդ թող փորձեն պատասխանել:

Մի դասի պատմություն

Աշխատանք առակի շուրջ

Այսօր պետք է ընթերցեինք Վ. Սարոյանի ,,Նապաստակն ու առյուծը,, առակը

  • Նախապատրաստական փուլ /10 րոպե/

Առակն ընթերցելուց առաջ, փորձեցինք հիշել, թե առակն ի՞նչով է նման և ինչո՞վ է տարբերվում հեքիաթից: / Ինչպե՞ս է սկսվում, ովքե՞ր են հերոսները, ինչպիսի՞ բովանդակություն, ինչպիսի՞ ավարտ ունի և այն…/ Պատասխանների ընթացքում սովորողները ոգևորված ու ակտիվ էին, իսկ ովքեր պատասխաններ չունեին, լսում էին ընկերների կարծիքները: Յուրաքանչյուր պատասխան ստանում էր իր հիմնավորումը՝ օրինակներով. մենք փորձում էինք վերհիշել մեր կարդացած, մեզ ծանոթ հեքիաթները՝ համեմատելով դրանք այս ումնական տարում կարդացած առակների հետ:

Դասի ընթացքը

  • Առակի վերնագիրը ներկայացնելուց և Դպրոց-պարտեզի ենթակայքում իմ բլոգը գտնելու,  հանձնարարված առակն ընթերցելուց  հետո / դասարանում կան նոր սովորողներ, որոնք դեռ չեն տիրապետում այդ կարողություններին/ , առաջարկեցի մտքում կարդալ առակը: Լուռ ընթերցանության համար հատկացրի 7- 10 րոպե: Գրեթե բոլորը հասցրին ընթերցել, շատերը նույնիսկ վերընթերցել առակը:
  • Ընթերցանությունից անմիջապես հետո, առաջարկեցի դուրս բերել այն բառերն ու արտահայտությունները, որոնք մեր խոսակցական լեզվում գրեթե չենք գործածում: Նշված բառերը / ահարկու, ողորմելի…/ բացատրելուց, դրանց հականիշները գտնելուց հետո, խոսեցինք նաև խոսակցական և գեղարվեստական լեզուների տարբերության մասին: / 5րոպե/
  • Առակը դերերով ընթերցելուց հետո, նշեցինք առակի հերոսներին, վերլուծեցինք, քննարկեցինք նրանց արարքները: Այս փուլում բոլոր սովորղներն ակտիվ էին և յուրաքնաչյուրն ուներ իր չկրկնվող կարծիք-տեսակետը: /10 րոպե/
  • Դասի ավարտին մնացել էր 10 րոպե: Ես առաջարկեցի, որ սովորողների մի խումբը խորհուրդներ գրի առակի հերոսներին, իսկ մյուս խումբը հետաքրքիր կերպով փոխադրի առակը:

Տնային հանձնարարություն

  • Հանձնարարեցի, որ արտահայտիչ ընթերցել սովորեն առակը՝ ռադիոթատրոնին պատրաստվելու ներկայացնելու, համար:
  • Համակարգչային ծանոթ որևէ ծրագրով նկարեն առակի առավել դուր եկած հատվածը՝ հաջորդ դասին ներկայացնելու և պատմելու համար:
  • Բլոգի ,,կարծիք,, բաժնում խորդուրդներ գրեն առակի հերոսներին:

Սա նաև հիանալի նյութ կարող է հանդիսանալ,  դրվագները շարունակական դասավորելու և առակի սյուժեն վերականգնելու համար:

Տնային առաջադրանքներն ամփոփելու արդյունքում ստացվել է ուսումնական ռադիո -ձայնագրությունը:

ՅՈՒԼԻՍԻՍ

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգել՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։ Читать далее

Վիլյամ Սարոյան

Նախագիծն իրականացվում է 4-րդ և 5-րդ դասարաններում, սեպտեմբերի 7- 23-ը:

4-րդ դասարան

Նպատակը՝

Ծանոթացում Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

  • Ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացում

Ընթերցում, մեկնաբանում, վերլուծում ենք Սարոյանի ստեղծագործությունները, մտքերը:

  • Ընթերցանության կարողությունների զարգացում / դերերով ընթերցանություն, արտահայտիչ ընթերցանություն/
  • Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում / նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ/
  • Հոմանիշներ և հականիշներ
  • Գեղարվեստական պատկերավորման միջոցներ / փոփաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ /

Читать далее

ՄԱՐԿՈՒՍԻ ՆԱՄԱԿԸ ԻՐ ԵՂԲԱՅՐ ՀՈՄԵՐԻՆ

Հատված Վ. Սարոյանի ,,Մարդկային կատակերգություն,, վեպից

Ա յդ շաբաթ օրը Հոմեր Մաքոլիի կյանքում ամենաերկար ու արկածալից օրը եղավ։ Նույնիսկ աննշան բաները սկսեցին նոր կարևորություն ու նշանակություն ստանալ, և նա սկսեց հասկանալ դրանց իմաստը։ Անցյալ գիշերվա ահավոր ու հուզումնալի քունը պատճառ դարձավ, որ ամեն բանի հանդեպ նա այսուհետև միշտ արթուն լինի։ Ամբողջ ուժով նա փորձել էր մահվան համբավաբերին հեռու վանել Իթաքայից և նրա ժողովրդից։ Այդպես էր եղել կյանքում, իսկ այժմ դա այլևս երազ չէր։ Читать далее

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.  Читать далее