Նախագիծն իրականացվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցի համաձայն՝ փետրվարի 8-ից մարտի 13-ը:
Նպատակը՝ շարունակում ենք ճանաչել ու միասին բացահայտել մեր մեծերին:
«Ազդեցությունը Էն սանդուղքն է, որով սկսնակը բարձրանում է դեպի ինքնուրույնություն…»
Հ.Թումանյան
Խնդիրները՝ 4-րդ դասարանում
- Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում և գրական ճաշակի զարգացում
- Ստեղծագործության հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում
- Արտահայտիչ ընթերցանության կատարելագործման խթանում
- Տարբեր ժանրերի և ծավալների ստեղծագործությունները հասկանալով կարդալու կարողության տիրապետում
- Տեքստի բովանդակության վերարտադրում նկարագրական և դատողական տարրերի օգտագործմամբ
- Տեքստի հիմնական միտքը որոշելու և դրա շուրջ դատողական խոսք կառուցելու կարողությունների զարգացում
- Տեքստի առաջին և վերջին նախադասությունները, հիմնական
միտքը, հենակետային բառերը որոշելու կարողությունների ձևավորում /երեք բանալի և մեկ կողպեք հնարի կիրառում/
- Տեքստի բովանդակությունը համառոտ վերարտադրելու կարո-ղության մշակում
- Տեքստից կերպարներին բնութագրող հատվածները առանձնացնելու և հերոսների համեմատական բնու-
թագիրը կազմելու հմտությունների զարգացում /Վենի դիագրամ հնարի կիրառման միջոցով/
- Հեքիաթի, պատմվածքի և այլ ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունների դիտարկում
- Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և
խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում
Բովանդակություն
Հովհաննես Թումանյան- մեդիափաթեթ
Հովհաննես Թումանյան- պաշտոնական կայք
Հեքիաթներ
- Չախչախ թագավորը
- Քեֆ անողին քեֆ չի պակսիլ
Էպոս
Առակ
Բանաստեղծություններ
Պատմվածքներ
Խնդիրները՝ 5-րդ դասարանում
- Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում
- Արձակ և չափածո ստեղծագործություններ. ընդհանուր գաղափար դրանց բնորոշ առանձնահատկությունների մասին
- Հեքիաթի, պատմվածքի, առակի ժանրային բնութագրերը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները տարբերելու կարողությունների զարգացում
- Ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը
. վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և կերպարները վերլուծելու միջոցով
- Կարդացած ստեղծագործության դեպքերի հաջորդականությունը գրավոր կամ բանավոր շարադրելու կարողությունների զարգացում
- Անծանոթ տեքստի վերաբերյալ առաջադրված հենակետային բառերի և նախադասությունների միջոցով տեքստը վերականգնելու և վերնագրելու հմտությունների մշակում
- Տրված տեքստը պարբերությունների բաժանելու, հիմնական միտքը որոշելու և պարբերությունների իմաստային կապը վերականգնելու կարողությունների մշակում
- Ստեղծագործության գործող անձանց խոսքի
առանձնահատկությունները որոշելու, տարբեր անձանց արարքները հակադրելու, նրանց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ որոշելու կարողությունների զարգացում
- Հերոսների արարքների դրդապատճառները որոշելու և դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու, գնահատելու հմտությունների զարգացում
- Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում
Բովանդակություն
Հ.Թումանյան
Հեքիաթներ
Պատմվածքներ
Պոեմներ
- Թմկաբերդի առումը
- Լոռեցի Սաքոն
Գրառումներ
- Ադամյանի օրերից
- Ինքնակենսագրություն
Բանաստեղծություններ
- Պատրանք
- Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
- Երկու սև ամպ
Հոդված
Լրացուցիչ
Վահան Տերյան
Բովանդակություն
- Տեղեկություններ, հետաքրքրող փաստեր Վահան Տերյանի մասին
- Թումանյանը՝ Տերյանի մասին
Բանաստեղծություններ՝
- Թողի երկիրն իմ հայրենի
- Կարծես թե դարձել եմ ես տուն
- Այլ բանաստեղծություններ, սովորողների ընտրությամբ —Արշիլ Խաչատրյան 4.1 դասարան, Սեդա Հակոբյան 5.1 դասարան
Աշխատանքի նկարագրություն
Քայլ առաջին.
- Ինչ գիտենք Վահան Տերյանի մասին /հարց ու պատասխան, քննարկում 10 րոպե /
- Խմբային աշխատանք. Սովորողներին առաջակվում է համացանցից կամ այլ աղբյուրներից համառոտ կենսագրական տեղեկություններ հայթայթել Վահան Տերյանի մասին /15 ր /
- Այնուհետև յուրաքանչյուրը ,,Փոփքորն,, մեթոդի կիրառմամբ ներկայացնում է մի տեղեկություն, չկրկնելով ու չընդհատելով ընկերոջը /5 րոպե/ :
- Բանաստեղծության վերլուծություն
Դասարանական աշխատանք
- Սովորողներին առաջարկվում է Վահան Տերյանի բանաստեղծությունների առաջարկված շարքից ընտրել ամենից դուր եկածը և բարձրաձայն, արտահայտիչ ընթերցել: /15-20 րոպե/
- Յուրաքանչյուրն իր բլոգում վերլուծում, մեկնաբանում է նախընտրած բանաստեղծության տրամադրությունը: /15 րոպե/ Արեն Կարապետյան-5.2 դասարան
- Աշխատանք բանաստեղծության շուրջ
- Ընթերցում ենք՝ դուրս գրելով կամ ընդգծելով անծանոթ բառերը
- Առանձնացնում և վերլուծում փոխաբերությունները, դարձվածքներն ու համեմատությունները:
- Աննա Ղազարյան 5.1 դասարան
- Արշակ Հակոբյան 5.2 դասարան
- Պատրաստում ենք ստեղծագործության մեդիաներկայացում՝ ռադիոպոեզիայի կամ աուդիոգրքի տարբերակով: Անհարժեշտության դեպքում սովորողները աշխատանքը լրամշակում, ամբողջացնում են տանը՝ ընկերների հետ առցանց աշխատելու կամ ,,երկարացաված օր,, ծրագրի ընթացքում համագործակցելու արդյունքում:
- Աշխատանքը ամբողջացնում, ներկայացնում ենք բաց դասի միջոցով, համագործակցելով նաև կրթահամալիրի այլ դպրոցների սովորողների հետ:
Տնային առաջադրանք-ընտանեկան նախագծեր, ընթերցում-քննարկումներ
Ալեքս Մանթաշյան 4.1 դասարան
Եղիշե Չարենց- մեդիափաթեթ
Բովանդակություն
- Ես իմ անուշ Հայաստանի
- Մորս համար գազել
- Ռուբայաթներ
Իմ Չարենցը-ռադիոնյութ
Բանաստեղծության վերլուծություն
Այցելություն Չարենցի տուն թանգարան
Կարդում ենք Չարենց — ,,Անքնություն,, / 5. 1 դասարան /
Նախագծային աշխատանքներ՝
- Գրական ստեղծագործությունների /բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ… / հոդվածների, կենսագրական հետաքրքիր տեղեկությունների ընտրություն, ընթերցում, գրավոր և բանավոր վերլուծություն
Արդյունքում՝ վերլուծական-գրական /դասարանական կամ անհատական / ռադիոնյութի ստեղծում, ստեղծագործական-վերլուծական պատում՝ սովորողի բլոգում
- Չափածո ստեղծագործությունների բերանացի ուսուցում
Արդյունքում՝ Ռադիոպոեզիա, կենդանի դասարանական ընթերցում-ներկայացումներ
- Նախընտրած ստեղծագործության /հեքիաթ, պատմվածք, պոեմ, բանաստեղծությունների շարք/ անհատական, ընտանեկան այլընտրանքային ներկայացումներ
Արդյունքում՝ խմբային և անհատական էլեկտրոնային գրքի, փաթեթի, մեդիաներկայացման ստեղծում
Այցելություններ-բաց դասեր Թումանյանի, Չարենցի տուն թանգարաններում, նկարչական պլեներների կազմակերպում՝ զբոսայգիներում: