Կարդում ենք Չարենց

Նախագծի նպատակը` ծանոթացում Եղիշե Չարենցի կյանքին ու ստեղծագործություններին:

Մասնակիցներ` 4-5- րդ, դասարանների սովորողներ, ծնողներ, չարենցասերներ։

Նախագծի տևողությունը՝ մարտի 8-31-ը

Քայլեր

  1. Չարենցյան ընթերցումներ
  2. Այցելություն Չարենցի տուն-թանգարան
  3. Ընտանեկան թափառումներ Չարենցի քաղաք Երևանով, քաղաքային ընթերցումներ 

Խնդիրներ` 

  • Ընտրված ստեղծագործությունների բերանացի ուսուցում, ներկայացում, տարածում:
  • Ծանոթացում Չարենցի կյանքի հետաքրքիր դրվագներին:

Բովանդակություն

Նախագծի արդյուքներ, ամփոփում:

Ստեղծագործությունների վերլուծություններ-քննարկումներ

Չարենցյան ֆլեշմոբ․ դասարանական ընթերցումներ

Չարենցյան ընթերցումների անհատական, ընտանեկան մեդիափաթեթի ստեղծում

<Իմ Չարենցը>-չարենցյան անհատական ընթերցարաններ

Չարենցյան բառարանների ստեղծում

Կարդում ենք Տերյան

Իմ տերյանական բառարանը

Դավիթ Մովսիսյան

Մասսիմո Խարբութլի

Լիա Մկրտչյան

Ալեքս Ալեքսանյան

Ընթերցումներ

Գարնանամուտ․ Եվա Հակոբյան

Կարծես թե դարձել եմ ես տուն

Նարեկ Իսախանյան

Բյուր մարդոց մեջ․․․

Հարություն Կիրակոսյան

Հայտնություն

Ալեն Նազարյան

Թողի երկիրն իմ հայրենի

Նատալի Մնացականյան

Գարուն

Արեն Մնացականյան

Կարծես թե դարձել եմ ես տուն

Նատալի Մնացականյան

Ձմռան գիշեր

Նելսոն Խաչատրյան

Մարիա Ստեփանյան

Թողի երկիրն իմ հայրենի

Դավիթ Մովսիսյան

Մի՞թե վերջին պոետն եմ ես

Իվետտա Բաբայան

Ի՞նչ մնաց ինձ

Կարդում ենք Թումանյան

Ստուգատեսային նախագիծ

Նախագծի ժամկետներ՝ փետրվարի 1-մարտի 11

Նախագծի մասնակիցներ՝ միջին և կրտսեր դպրոցների սովորողներ (4-5-րդ և 6-8-րդ դասարաններ), ծնողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝

  •  Իմանալ Թումանյան գրողի դերն ու նշանակությունը հայ գրականության պատմության մեջ

Խնդիրները՝

  • Բազմակողմանիորեն ուսումնասիրել Թումանյան հեղինակին, կարդալ, ուսումնասիրել նրա գրական ժառանգությունը
  • Ձևավորել գեղագիտական ճաշակ, քննադատական-վերլուծական մտածողություն
  • Զարգացնել գրավոր և բանավոր խոսքը, մեդիակարողությունները

Ուղղությունները՝

Ընթերցողական

Հետազոտական

Թատերական

Ստեղծագործական

Ճամփորդական

Թարգմանչական

Նախագծի իրականացման քայլերը՝

  • Նախագծի քննարկում, քայլերի-առաջարկների մշակում
  • Ընթերցվող նյութի ընտրություն-քննարկում-վերլուծություն
  • Ընտանեկան, ահնատական, խմբային-բերանացի ընթերցումներ
  • Տեսագրությունների, ձայնագրությունների, պատումների ստեղծում
  • Ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ
  • Ծանոթ ստեղծագործությունների թարգմանություններ
  • Մեդիածրագրերի կիրառմամբ առաջադրանքների փաթեթի ստեղծում
  • Ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Անհատական հետազոտություն-ուսումնասիրություններ․ նաև թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Բեմադրություններ (դերային խաղեր, ռադիոթատրոն, կինոպոեզիա)
  • Ֆլեշմոբներ
  • Լուսաբանումներ, հրապարակումներ բլոգներում, մեդամիջավայրում

Նախագծի՝ ակնկալվող արդյունքներ՝

Սովորողների հաշվետու նյութերի ներկայացում բլոգներում՝ պատումներ, ռադիոնյութեր, տեսանյութեր, վերլուծություններ, առաջարկներ, տպավորություններ։

Աշխատանքների  ամփոփում

Յուրաքանչյուր մասնակից (անհատ, խումբ) ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև դպրոցների ենթակայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

Անվանակարգեր

  • Ամենաբլբլոց-ընտանեկան նախագծի ներկայացում (ամենակրտսեր մասնակցի պատում-ներկայացում)
  • Լավագույն մտահղացում
  • Ստեղծագործության ամենաանսպասելի մեկնաբանություն
  • Ամենաընդգրկուն համագործակցային նախագիծ
  • Լավագույն թատերական ներկայացում
  • Մեդիաընթերցում- ռադիոթատրոն
  • Լավագույն հետազոտական նախագիծ
  • Լավագույն ուսումնական փաթեթ

Նախագծի գնահատումը՝

  • Սովորողը գնահատվում է ըստ իր կատարած աշխատանքի։

Նախագծի բովանդակությունը․

Կենսագրություն

Հեքիաթներ՝

Պոեմներ՝

Բալլադներ և լեգենդներ

Պատմվածքներ՝

Բանաստեղծություններ՝

Մուլտֆիլմեր՝

Հուշեր

Քառյակներ՝

Անեկդոտներ Լոռվա կյանքից  

Ճամփորդություններ՝

Թումանյանի ստեղծագործություններ առցանց շտեմարան թանգարանի կայքում

Առաջարկվող գրականություն՝

«Ոչ մի շաբաթ առանց Թումանյանի»

Վարդգես Ահարոնյան «Հովհաննես Թումանյան/ Մարդը և բանաստեղծը»

«Թումանյանը և Ջալալօղլին»․ Լենդրոշ Հակոբջանյան

Նվարդ Թումանյան <Հուշեր և զրույցներ>

Տերյանական օրեր

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 1- 14-ը

Նպատակը՝ ծանոթություն Վահան Տերյանի կյանքին և ստեղծագործություններին։

Խնդիրները՝

Գեղարվեստական ճաշակի, լեզվազգացողության կատարելագործում

Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում

Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում

Գեղարվեստական պատկերավորման միջոցների կրկնություն․ համեմատություններ, փոխաբերություններ, մակդիրներ

Բանաստեղծությունների բերանացի իմացում

Միասնական և անհատական ընթերցումներ

Աշխատանքային ուղղությունները

  • Միասնական, ընտանեկան, անհատական ընթերցումներ — ռադիոթատրոնի նախագծեր
  • Կենդանի ընթերցումներ- համագործակցային նախագծեր

Բովանդակություն

  1. Տեղեկություններ, հետաքրքրող փաստեր Վահան Տերյանի մասին
  2. Թումանյանը՝ Տերյանի մասին
  3. Մեծեը՝ Տերյանի մասին
  4. Երկիր Նաիրի— բանաստեղծությունների շարք

Բանաստեղծություններ՝

  1. Թողի երկիրն իմ հայրենի
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Գարնանամուտ
  4. Հայտնություն

Այլ բանաստեղծություններ սովորողների ընտրությամբ։

Արդյունքում

Տերյանական բառարանի ստեղծում

Տերյանական ստեղծագործությունների անհատական և ընտանեկան փաթեթների ստեղծում

<Իմ Տերյանը>․ անհատական հետազոտական նախագծերի ներկայացում

Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը` բառարանընթերցման ֆլեշմոբ

Բառարանընթերցման ֆլեշմոբ դպրոցում` ուսումնական պարապմունքներին, տանը, դասարանական, խմբային, անհատական, ընտանեկան նախագծերի իրականացում։

Բովանդակությունը՝

  • Հայերենի բառարաններ
  • Բառարանների տեսակներ
  • Բառարանները nayiri.com-ում
  • Բառարանների ընտրություն, ընթերցում
  • Բառարանաստեղծում՝ թումանյանական, տերյանական, չարենցյան, … բառերի բառարան, էպոսաբառարան,  գրաբարյան, բարբառային, խաղողագործ-գինեգործության բառարան, քանդակագործի բառարան և այլն
  • Բառարանագովք-բառարանագովազդ
  • Սեփական և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան
  • Սոցիալական կայքերի լեզվի բառարան
  • Մեր լրատվականների բառարանից. նորաբանություններ, օտարաբանություններ
  • Պատերազական, հետպատերազմական շրջանի բառարանը
  • Բառագործածության սխալներն իմ շրջապատում, սոցիալական մեդիայում
  • Այլ։

Օգտակար կայքէջեր՝

Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան)

  • Բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութեր, ձայնագրություններ
  • Բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)
  • Տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)։

Աշխատանքների հրապարակում-ամփոփումը`

Նախագծի ամփոփում

  • Դասավանդողների բլոգներում, դպրոցների ենթակայքերում, mskh.am-ում։

Աղբյուրը՝ Խոսքի մշակույթ բլոգ

Կարդում ենք Թումանյան

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 1-ից- մարտի 31-ը։

Նպատակը՝ շարունակում ենք ճանաչել ու միասին բացահայտել Հովհաննես Թումանյանին

Նախագծային ուղղությունները՝

Անհատական և ընտանեկան ընթերցումներ

Ստեղծագործությունների վերլուծություն-քննարկումներ

ժողովրդական հեքիաթները՝ Թումանյանի մշակմամբ

Խնդիրները՝  4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում և գրական ճաշակի զարգացում
  • Ստեղծագործության հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում
  •  Արտահայտիչ ընթերցանության կատարելագործում
  •  Տարբեր ժանրերի և ծավալների ստեղծագործությունները հասկանալով կարդալու կարողություն
  • Տեքստի բովանդակության վերարտադրում նկարագրական և դատողական տարրերի օգտագործմամբ
  • Տեքստի հիմնական միտքը որոշելու և դրա շուրջ դատողական խոսք կառուցելու կարողությունների զարգացում
  •  Տեքստի առաջին և վերջին նախադասությունները, հիմնական
    միտքը, հենակետային բառերը որոշելու կարողությունների ձևավորում /երեք բանալի և մեկ կողպեք հնարի կիրառում/
  • Տեքստի բովանդակությունը համառոտ վերարտադրելու կարողության մշակում
  • Տեքստից կերպարներին բնութագրող հատվածները առանձնացնելու և հերոսների համեմատական բնու-
    թագիրը կազմելու հմտությունների զարգացում /Վենի դիագրամ հնարի կիրառման միջոցով/
  • Հեքիաթի, պատմվածքի և այլ ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունների դիտարկում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և
    խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Բովանդակություն

Հովհաննես Թումանյան- մեդիափաթեթ 

Մեծերը՝ Թումանյանի մասին

Թումանյանն ու Աղայանը

Հետաքրքիր դրվագ Թումանյանի և Աղայանի մասին

Հովհաննես Թումանյան- Դստեր՝ Նվարդի հուշերից, կարդա՛ նաև

Թումանյանի պատգամը՝ զավակներին

4-րդ դասարան

Հեքիաթներ

Հեքիաթներ սովորողների ընտրությամբ

Բանաստեղծություններ

Պատմվածք

Խնդիրները՝ 5-րդ դասարանում

  • Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում
  • Արձակ և չափածո ստեղծագործություններ. ընդհանուր գաղափար դրանց բնորոշ առանձնահատկությունների մասին
  • Հեքիաթի, պատմվածքի, առակի ժանրային բնութագրերը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները տարբերելու կարողությունների զարգացում
  • Ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը
    . վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և կերպարները վերլուծելու միջոցով
  • Կարդացած ստեղծագործության դեպքերի հաջորդականությունը գրավոր կամ բանավոր շարադրելու կարողությունների զարգացում
  • Անծանոթ տեքստի վերաբերյալ առաջադրված հենակետային բառերի և նախադասությունների միջոցով  տեքստը վերականգնելու և վերնագրելու հմտությունների մշակում
  • Տրված տեքստը  պարբերությունների բաժանելու, հիմնական միտքը որոշելու  և պարբերությունների իմաստային կապը վերականգնելու կարողությունների մշակում
  •  Ստեղծագործության գործող անձանց խոսքի
    առանձնահատկությունները որոշելու,  տարբեր անձանց արարքները հակադրելու, նրանց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ որոշելու կարողությունների զարգացում
  •  Հերոսների արարքների դրդապատճառները որոշելու և դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու, գնահատելու հմտությունների զարգացում
  •  Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում

Բովանդակություն

Հեքիաթներ

Պատմվածքներ

 Բանաստեղծություններ

Հոդված

Լրացուցիչ

  • Քառյակներ /սովորողների ընտրությամբ/

Նախագծի ամփոփում

Ուսումնական տարատեսակ մեդիափաթեթների ստեղծում

Իմ Թումանյանը

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Իմ Թումանյանը․ անհատական ընթերցումներ

Թումանյանի քառյակները

Գրավոր վերլուծություններ

Ընտանեկան նախագծեր․

Թումանյանի մշակած ժողովրդական ստեղծագործությունները

<Թումանյանն իմ ընտանիքում> ․ Ընթերցողական ֆլեշմոբ նվիրված Թումանյանի ծննդյան օրվան։

Գրքատոն․ փետրվարի 19-ը գրքի նվիրատվության օր։

Քաղաքային ընթերցումներ․ այցելություն Թումանյանի տուն-թանգարան։