Հորինում ենք առակներ

Կրիան ու արծիվը․ Նարեկ ԲունիաթյանՔեթրին Եփրեմյան- Ամենախելացի առյուծը

Անիտա ԳրիգորյանԱվանակն ու ձին

Առյուծն ու աղվեսըԴավիթ Բաբաջանյան

Տիգրան ՄամիկոնյանԿատուն ու մուկը

Սերգեյ ՂազարյանԱղվեսն ու հավը

Նարեկ Սարգսյան Ստի ոտը կարճ է

Աշոտ ՄարկոսյանԾառը, ջուրն ու հողը

 

Աշուն օր

Նկարում, կարդում, ներկայացնում են 4․ 2 դասարանի սովորողները։

Նարեկ Սարգսյան

Արմեն Շահնազարյան

Արտաշես Մեջլումյան

Քեթրին Եփրեմյան

Դավիթ Բաբաջանյան

Նարեկ Բունիաթյան

Թովմասյան Անահիտ

Նարեկ Պողոսյան

Իռեն Ջանիկյան

Նարեկ Սարգսյան

 

 

 

Դասավանդողների օգոստոսյան ճամբար․ օր երկրորդ

Այսօր օգոստոսի 23-ն է, դասավանդողների ամառային ճամբարի երկրորդ օրը։ Ամեն տարի, կրթահամալիրում ուսումնական տարվա նախապատրաստությունները սկսում ենք հե՛նց դասավանդոնղերի ամառային հերթական ճամբարի մեկնարկով։ Ինչպես միշտ, այսօր ևս հանդիպեցինք սեբաստացիներիս սիրելի Մարմարյա սրահում։ Սրահը կրկին մարդաշատ էր՝ առավոտյան պարապմունքին ներկ էին ոչ միայն դասավանդողները, այլև այլ դպրոցների վերապատրաստող դասավանդողները։ Աշխատանքային օրվա մեկնարկը տրվեց միասնական պարերգերի ուսուցումով և տիար Բլեյանի ընդմիջող, կարևոր ելույթներով։ Այնուհետև, սովորականի պես, բաժանվեցինք ըստ մասնախմբերի՝ նախապատրաստվելու ուսումնական տարվա բովանդակային աշխատանքներին։

Մեր մասնախումբը, նոր ուսումնական տարվա  հավաքը սկսեց մայրելի լեզվի մասնախմբի ղեկավար՝ տիկին Մարիետի նպատակաուղղված և ոգևորիչ խոսքերով։ Արդեն երկրորդ օրն է, ինչ փոքր խմբերով աշխատում ենք առարկայական ծրագրի լրամշակման, այն մեր հեղինակային աշխատանքին հարմարեցնելու ուղղությամբ։ Այսօր ևս արդյունավետ աշխատեցինք։ Կարճ քննարկումից հետո, ամեն խումբ իր գործին անցավ։

Պիտի նշեմ, որ մասնախմբում աշխատանքային ժամանակը աննկատ է անցնում։ Ինձ համար հաճելի և օգտակար  է աշխատել փորձառու ընկերներիս՝ Մարինե Ամիրջանյանի ու Գոհար Բալջյանի հետ։

Օրվա երկորդ կեսը՝ որոշված կարգի համաձայն, անցկացրինք մեր դպրոցներում։ Ճամբարային եռուզեռը, սովորողների ակտիվ ու ոգևորված ներկայությունը, բազմապատկում է ուսումնական նախապատրաստության հմայքը։ Այսօր հասցրինք խնամել ու ջրել ծաղիկները, դպրոցի ներքին և արտաքին կանաչ տարածքները, մաքրել նկուղային հարկի հեծանվային սրահը, դասասենյակները։

Յուրաքանչյուրն իր բաժին աշխատանքը կատարում է սիորվ ու նվիրումով։ Մի քանի օրվա ընթացքում, դպրոցը պատրաստ կլինի նորովի դիմավորել՝ իր աղմկոտ ու ոգևորված, հին ու նորեկ սեբաստացիներին․․․

Ուսումնական ամառ 2017

20170819_142412Հունիս ամսվա ընթացքում սովորողների հետ իրականացրել եմ <<Ամառային ճամբար 2017>> ուսումնական նախագիծը։

Մասնակցել եմ դասավանդողների ամառային բաց ճամբարին։

 

Մասնակցել եմ նշված ճամփորդական նախագծերին․

Կենսամշակութային արշավ Շուշի

Կրթամշակությաին արշավ՝ Ջավախք

Ճամփորդություն Սևանա լճի շուրջ

Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում, երեք շաբաթ հերթապահել եմ Արևմտյան դպրոցում։ Լուսաբանելեմ  հայ- բելգիական ճամբարի <<Սովորող-սովորեցնող>>  նախագիծը,

Միասնական պարերգեր

Հուլիսի 17Մասնակցություն Գրական ակումբի ճամփորդական- ընթերցողական նախագծին,

Մասնակցություն <<Ակունք>> երգի-պարի ազգագրական համույթի համերգին

<<Բարձունքի հաղթահարում >> նախագծեր

Այս ամառվա ամեատպավորիչ իրադարձությունը  նոր բարձունքների նվաճումն էր։

  • Մասնակցություն Աբուլ-Փարվանա․ եռօրյա արշավին
  • Արագածի հարավային և արևմտյան գագաթներ
  • Ծղուկ- Ուխտասար 

Հուլիս ամսվա հետազոտական-ստեղծագործական աշխատանք

Մեթոդական ուղեցույցի համար, <<Դպիր>> ամսագրից ընտրել և առանձնացրել եմ հոդվածներ հետևյալ թեմաներով․

  • Կրթությունը  բաց  համակարգ՝  իր ֆիզիկական և մեդիա միջավայրերով
  • Ուսումնական ճամբարի կազմակերպում

Մեթոդական ուղեցույց

2017-18 ուսումնական տարվա նախապատրաստություն

  • Օգոստոսյան ճամբարի ընթացքում, գործընկերներիս հետ մշակում ենք 4—դ և 5-րդ դասարաններում իրականացվելիք մայրենի լեզվի ծրագիրը։
  • Ուսումնակա բլոգները նախապատրաստում ենք նոր ուսումնական տարվա մեկնարկին։

Ընդունելությանն ուղղված իմ ջանքերը

Կրթահամալիրի տեղեկատվական թերթիկները մշտապես առկա են իմ պայուսակում։ Ճամփորդությունների ընթացքում, առօրյա հանդիպումների ժամանակ, կրթահամալիրով հետաքրքրվող մարդկանց տեղեկացնում, սիրով նվիրում եմ ամառային տեղեկատվական թերթիկը։ Որդիս՝ Դավիթը, այս գործում իմ եռանդուն աջակից-գովազդողն է։ Այս տարի, իմ միջոցով Արևմտյան դպրոցի առաջին դասարան է դիմել հերողբորս թոռը՝ Հարություն Աբրահամյանը։

Օգոստոսի 28-ի երեկոյան, ընկերներիս՝  Լուսինե Փաշայանի և Սրբուհի Ներսիսյանի հետ Կենտրոն համայնքի մարդաշատ զբոսայգիներում նախատեսում ենք իրականացնել տեղեկատվական թերթիկների տարածման, կրթահամալիրի հետ ծանոթացման նախագիծը։

 

2017-18 ուսումնական տարվա օրացույց

20170806_104532Օգոստոսի 30- Մարզատոն․ 

Սեպտեմբերի 4 կրթական շքերթ․ ուսաումնակա տարվա մեկնարկ

Սեպտեմբերի 4- 10 <Իմ ուսումնական ամառը>>

Սեպտեմբերի 9-22 Սարոյանական օրեր 

Սեպտեմբերի 22-հոկտեմբերի 6 — Կոմիտասյան օրեր

Հոկտեմբերի 30-նոյեմբերի 5 —

  • «Ուսումնական աշուն» նախագիծ

Նոյեմբերի  13-18 — Մխիթար Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը

Դեկտեմբերի 18-22 — Ամանորի ուսումնական նախագծեր
Դեկտեմբերի 25-29 — Մանկավարժական աշխատողների ձմեռային դպրոց

Դեկտեմբերի 25 — 2018թ. հունվարի 7 — «Ուսումնական ձմեռ» նախագիծ

Հունվարի 5-6 — Սուրբ Ծնունդ
Հունվարի 8 — Ուսումնական երկրորդ շրջանի մեկնարկ
Հունվարի 8-26 — Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում
Հունվարի 15-19 — Գիտագործնական ամենամյա հավաք՝ հեղինակային կրթական ծրագրերի ներկայացում. կլոր սեղաններ, համերգ-ցուցադրություններ
Հունվարի 22-26  — ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

Փետրվարի 5-մարտի 16 — «Կարդում ենք Տերյան, Թումանյան, Չարենց» ստուգատես. ընթերցողի, ընթերցանության, ընթերցարանի ստուգատես

Փետրվարի 7 — Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
Փետրվարի 19 — մարտի 9 — մայրենիի ստուգատես
Մարտի 5-ապրիլի 7 — «Ձոն» ստուգատես
Մարտի 19-23 — նախագծերով ուսուցման ստուգատես
Մարտի 26-ապրիլի 1 

  • «Ուսումնական գարուն» նախագծեր
  • պատանեկան ուսումնական բաց ճամբարներ
  • մանկավարժական նորարարության գարնանային բաց դպրոց

Ապրիլի 1 — Սուրբ Հարության տոն
Ապրիլի 2-6 — նախագծերով ուսուցման ստուգատես.

Ապրիլի 28-մայիսի 31 — Հանրապետության օրեր. կենսամշակութային արշավներ, բարձունքների նվաճում
Մայիսի 14-18 — հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք

Մայիսի 26-28 — Հանրապետության օրեր
Մայիսի 29-հունիսի 8 — հանրակրթական ամառային ճամբարներ

Հունիսի 1 — «Անտիվիրուս-հակաբացիլ 2018». «Պաշտպանված երեխա» ստուգատես
Հունիսի 11-15 — Բանգլադեշյան պլեներ. փառատոնային ճամբար