Աշնանային ինքնակրթություն-շաբաթ. հաշվետվություն

  • Բլոգում ամբողջացրել և հրապարակել եմ ,,Կոմիտաս,, նախագիծը և ուսումնական մեդիափաթեթը:
  • Հոկտեմբեր ամսվա ընթացքում ստեղծված դասարանական ռադիոնյութերը:
  • Կարդացել եմ Մ. Կազինիկի հոդվածները: Դպիր 53
  • Սովորողների հետ հեռավար աշխատել եմ աշնանային առաջադրանքների ուղղությամբ: Կրթահամալիրի Դպրոց-պարտեզի ենթակայքում հրապարակել եմ սովորողների կատարած առաջադրանքները:
  • Ամբողջացրել և բլոգում հրապարակել եմ «Ուսումնական աշուն» նախագծի, լրացուցիչ առաջադրանքները:
  • Նոյեմբեր ամսվա նախագծերը /Ավ. Իսահակյան-մեդիափաթեթ, Սեբաստացու օրեր /:
  • Ծանոթացել եմ ներառական կրթության ծրագրում ընդգրկված սովորողների կրթական կարիքներին, լրացրել եմ այդ ծրագրում ընդգրկված / 4,5 –րդ դասարաններում սովորողների ԱՈՒՊ-ները:
  • Ընկերներիս հետ մասնակցել եմ դպրոցի այգու, դասասենյակի մաքրման աշխատանքներին:
  • Notebook-smart ծրագորվ և gmail տիրույթում կազմել եմ ինքնաստուգման առաջադրանքների, մեդիափաթեթ և հրապարակել gmail տիրույթում:

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Читать далее

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Читать далее

Մշուշների շղարշի տակ…

Տեսանյութը՝ Նոր դպրոցի կայքում

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ՛, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1.Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

2. Ընդգծված բառերը գործածի՛ր նախադասությունների մեջ:

3. Վերնագրի՛ր բանաստեղծությունը:

4.  Նկարի՛ր բանաստեղծության հատվածները:

5. Ձայնագրության, նկարաշարի և համապատասխան երաժշտության համադրությամբ տեսաֆիլմ պատրաստիր:

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…
2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
3.Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
4. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:
5 Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին: