«Առյուծն ու նապաստակը»

Այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին:  Читать далее

Մոծակն ու մրջյունը

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պարում ու դալկանում… Читать далее

Վիլյամ Սարոյան «Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց»

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։ Читать далее

Կուղբն ու աղվեսը

1.Կարդա՛ և մեկնաբանի՛ր առակը:

2. Առակի իմաստը մեկնաբանող առած-ասացվածքներ գտի՛ր:

3. Ինքդ նման մի ասացվածք հորինի՛ր:

Աղվեսը հարցնում է կուղբին.

-Ինչից է, որ ես մշտապես նիհար եմ, իսկ դու այդպես գեր ես:

Կուղբը պատասախանում է.

-Այդ նրանից է, որ շատ բան չեմ փնտրում, այլ ուտում եմ այն, ինչ գտնում:

Մխիթար Գոշ «Բարձր լեռ»

Երկրում կար շատ բարձր ու անմատչելի մի լեռ : Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու, սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք վայելեցին:

Կարդա՛ և վերլուծիր առակը: 

Առակից դուրս  գրիր անծանոթ բառերը և գտի՛ր դրանց հոմանիշները:

Հաղթում է այն գայլը, ում դու կերակրում ես

Առակը կարդա՛ Նունե Մովսիսյանի բլոգում

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ և վերլուծի՛ր:

2. Ընկերոջդ հետ դերերով կարդացե՛ք և ձայնագրե՛ք առակը:

3. Ներկայացրու՛ առակը paint ծրագրով:

Ինչն էր ամենից շատ զարմացնում Դալայ Լամային

Մի անգամ Դալայ Լամային հարցրեցին, թե ինչն է նրան ամենից շատ զարմացնում:
— Մարդը,-պատասխանեց նա:
Սկզբում նա զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որպեսզի վերականգնի իր առողջությունը: Այդ ընթացքում նա այնքան է անհանգստացած լինում իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով: Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա, իսկ մահանալուց ափսոսում է, որ չապրեց:

Աղբյուրը՝ www harmonia.am