Հրաժարում սեփականությունից

Մի մարդ հարցնում է իմաստունին.
-Ինչպե՞ս հասկանամ սեփականությունից հրաժարվելու պատվիրանը. մի աշակերտ հրաժարվեց ողջ ունեցվածքից, բայց Ուսուցիչը շարունակում է նրան ասել. <<Հրաժարվի՛ր սեփականությունից>>: Իսկ մի ուրիշը շրջապատված է բազմաթիվ իրերով, սակայն Ուսուցիչը նրան սեփականությունից հրաժարվելու կոչ չի անում:
-Սեփականությունից հրաժարվել` նշանակում է ազատվել ոչ թե իրերի առկայությունից, այլ դրանց մտքից, դրանց հետ ունեցած կապվածությունից: Կարելի է ունեցվածքի տեր լինել, բայց սեփականատեր չլինել, կապված չլինել ունեցվածքին:

Աղբյուրը՝ http://www.harmonia.am/

Ամենադժվարը նաև ամենահասանելին է

Հետապնդվող ձիավորը նետվում է գետի ամենալայն տեղը: Հետապնդողը կանգ է առնում` կարծելով, թե ջուրը նետված ձիավորը կխեղդվի, բայց նա բարեհաջող կերպով դուրս է գալիս մյուս ափ: Հետապնդողը նույնպես որոշում է անցնել մյուս ափ, և որպեսզի ժամանակ չկորցնի, փորձում է գետն անցնել ամենանեղ տեղից, սակայն ջրասույզ է լինում ու խեղդվում. գետը վտանգավոր է ամենանեղ տեղում:
Թեթևության, դյուրինության պատրանքի որոնումները սխրանքի չեն հասցնում: Ամենադժվարը նաև ամենահասանելին է:

Աղբյուրը՝ http://www.harmonia.am/

Ինքներդ դարձեք Ձեր լույսը

Բուդդան մեռնում էր: Քառասուն տարի շարունակ հազարավոր մարդիկ հետևում էին նրան: Հիմա նա մեռնում էր:
— Սա իմ վերջին օրն է: Եթե հարցնելու բան ունեք, հարցրեք: Հասել է ժամը, երբ ամեն մարդ պիտի գնա իր ճանապարհով:
Անթափանց խավարը պատում է Բուդդայի աշակերտներին: Անանդան` Բուդդայի սիրելի աշակերտը, լալիս էր մանկան պես:
-Ինչու՞ ես լալիս, Անանդա՛, — հարցնում է Բուդդան: Շարունակել կարդալ

Աշխարհի ամենալավ և ամենավատ բանը` լեզուն

Հաջորդ օրը Քսանթոսը որոշեց աշակերտների հյուրասիրությանը հյուրասիրությամբ պատասխանել և Եզոպոսին ասաց.

—         Եզոպոս, այսօր ճաշին բարեկամներս գալու են, գնա և մեզ համար աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բանը պատրաստիր:

«Լավ,- մտածեց Եզոպոսը,- սպասի՛ր, ես քեզ սովորեցնեմ, թե ինչ է նշանակում հիմար հրամաններ տալ»: Նա գնաց մսի խանութ, նոր փողոտված լեզուներ գնեց, և երբ տուն եկավ, մի մասը տապակեց, մի մասը խաշեց, մյուս մասն էլ պատրաստեց սառը համեմունքներով: Նշանակված ժամին հյուրերը հավաքվեցին: Շարունակել կարդալ