Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…
Կարդա՛ և վերլուծիր բանաստեղծության գաղափարը:
Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —
…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:
Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…
Կարդա՛ և վերլուծիր բանաստեղծության գաղափարը:
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով. Շարունակել կարդալ
Լսի՛ր պատմվածքի ռադիոընթերցանությունը:
Գրավոր պատասխանի՛ր հետևյալ հարցերին:
Գրավոր շարադրանքդ կարող ես նաև ձայնագրել:
Թեմա՝ Ավ. Իսահակյան. հեքիաթ. ,,Ամենապիտանի բանը,,
Քո կարծիքով ի՞նչն է ամենապիտանի բանը:
Ավ.Իսահակյանի ,,Եղնիկը,, պատմվածքի համար նոր ավարտ հորինի՛ր. / իսկ հետո ի՞նչ եղավ…/: Փորձի՛ր պատմությանդ մեջ գեղեցիկ նկարագրություններ, դարձվածքներ ու համեմատություններ գործածել:
Կարդա՛ հանելուկները և գուշակի՛ր պատասխանները:
Տերև է՝ ծառ չի,
Խոսում է՝ մարդ չի,
Կարված է՝ շոր չի:
Մի տուն ունեմ՝ սյուն չունի,
Տունն է երկու թռչունի,
Մեկը՝ տաք, մեկը՝ պաղուկ,
Պահմտոցի են խաղում:
Կախվել է կտուրին մեր տան,
Չի թողնում իրեն մտիկ տամ:
Փորձի՛ր ինքդ հանելուկներ հորինել և հրապարակել:
Ավ. Իսահակյան. ,,Այդ ոչինչը ես եմ,,
Դիտել մուլտֆիլմը և համեմատել բնագրի հետ: Առակի վերլուծությունները հրապարակել բլոգներում:
Համառոտ պատմել ,,Նուկիմ քաղաքի խելոքները հեքիաթը,, դուրս գրել և բացատրել դարձվածքները:
Հայկ Աբրահամյան 4.1 դասարան- Երբ լսեցի Վիվալդիի ,,Աշուն,,-ը
Մանե Աբգարյան 4. 1 դասարան Ռադիոլուր աշնանային դպրոցից
Վահե Մուսայելյան 4.1 դասարան Հավտետվություն -պատում, Աշունը մեր բակում
Մարկ Ներսեսյան 4.2 դասարան-«Աշուն է…»
Աշոտ Բադեյան 4.2 դասարան —Աշունը իմ բակում
Լիրա Խաչատրյան 4.2 դասարան-Իմ աշնանային առաջադրանքը
Նազենի Սանոյան 4.2 դասարան Ժայռից մասուր է կաթում
Միլենա Հարությունյան 4.3 դասարան —Մշուշների շղարշի տակ , Առաջադրանքների փաթեթ
Սաթինե Տեր-Պետրոսյան 4.3 դասարան-Աշնանային զբոսանք Երևանում, «Աշուն» ընտանեկան ընթերցումներ
Ռաֆայել Հովհաննիսյան 4.3 դասարան-Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է
Էրիկա Սարգյանը 4.3 դասարան Գեղեցկուհի Աշունը
Դավիթ Հարությունյան 5.2 դասարան Մի տերևի պատմություն
Մանե Բոյախյան-առաջադրանքների փաթեթ 5.2 դասարան —«Իմ գունազարդ աշունը»
Լուսինե Մայիլյան 5.2 դասարան Իմ երջանիկ աշունը
Վահե Կարմիրշալյան -Աշնան մեղեդի
Անահիտ Հովհաննիսյան 5.2 դասարան Հեքիաթային վալսն ու իմ տպավորությունները
,,Իմ աշնանային հանգիստը,, հաշվետվություն-պատումներ. ներկայացնում են 5.2 դասարանի սովորողներ՝
Ջուլյա Ստեփանյանը
Վահե Կարմիրշալյանը
Փականք
Շունչ, որդ, երես, պարտք
Ստել, կոճ, որդ, նայել, ոտ
ջուր, -ուր, մ-կ, ձուկ
պետ, նը, կը, ա, տեզ
կապույտ
մանուշակագույն
կանաչ
երկնագույն
կապտավուն