Համագործակցությունը, որպես միասնության գործուն դրսևորում

Իմ փորձառու ու շնորհալի գործընկերուհու՝ Մարգարիտ Սարգսյանի և իր՝ մեդիայից ինձ արդեն հայտնի սովորողների՝ Վիկա Մարկոսյանի, Ֆրեդ Սահակյանի, Դավիթ Խալաթյանի ու Լիանա Գևորգյանի հետ համագործակցության առաջարկը, առաջին իսկ պահից ոգևորեց ինձ: Համոզված էի, որ իմ հետաքրքրասեր և ուսումնատենչ սովորղները նույն կերպ կարձագանքեին: Պայմանավորվածության համաձայն, սպասված հանդիպումը կայացավ: «Երկնքից երեք խնձոր…» նախագծի շրջանակներում մենք հանդիպեցինք: Այո, հեքիաթային խնձորների պես, մեկը-մեկից գրավիչ, խորհրդավոր ու հետաքրքիր մեր ավագ սովորողները զարմացրին ու իրապես հետաքրքրեցին մեզ: Շարունակել կարդալ

Սեբաստացիների կանոնադրությունը

Մենք` Դպրոց-պարտեզի 3-2 դասարանի մի խումբ սեբաստացիներս, կարծում ենք, որ իսկական սեբաստացին պետք է հետևի նշված կանոններին:

Ահա և մեր մշակած կանոնադրոթյունը.

  •       Սեբաստացին պետք է լինի ուրախ և բարի
  •       Սեբաստացին պետք է լինի կարգապահ, մաքրասեր,  շատ կարդա և լավ սովորի
  •       Պետք է հարգի մարդկանց ու ամեն օր ժպտա իր դպրոցին
  •        Պետք է անհատական նեթբուք ունենա և  ուսումնական նյութեր պատրաստի
  •       Պետք է շնորհակալ լինի իր դպրոցից
  •       Խելացի, խելոք և կիրթ պետք է լինի
  •       Պետք է դպրոցը և իր շրջապատը մաքուր պահի
  •       Սեբաստացին պետք է հպարտ լինի
  •       Պետք է լինի ուրախ, բարի, չարաճճի և գոնե` մի քիչ չաչանակ
  •       Անպայման պետք է ընկերասեր լինի և ունենա շատ դպրոցներ
  •       Ակտիվ,  համեստ, լսող ու բարի պիտի լինի
  •       Առավոտյան տողանին մասնակցող ու դասից չուշացող