Մի դասի պատմություն

Աշխատանք առակի շուրջ

Այսօր պետք է ընթերցեինք Վ. Սարոյանի ,,Նապաստակն ու առյուծը,, առակը

  • Նախապատրաստական փուլ /10 րոպե/

Առակն ընթերցելուց առաջ, փորձեցինք հիշել, թե առակն ի՞նչով է նման և ինչո՞վ է տարբերվում հեքիաթից: / Ինչպե՞ս է սկսվում, ովքե՞ր են հերոսները, ինչպիսի՞ բովանդակություն, ինչպիսի՞ ավարտ ունի և այն…/ Պատասխանների ընթացքում սովորողները ոգևորված ու ակտիվ էին, իսկ ովքեր պատասխաններ չունեին, լսում էին ընկերների կարծիքները: Յուրաքանչյուր պատասխան ստանում էր իր հիմնավորումը՝ օրինակներով. մենք փորձում էինք վերհիշել մեր կարդացած, մեզ ծանոթ հեքիաթները՝ համեմատելով դրանք այս ումնական տարում կարդացած առակների հետ:

Դասի ընթացքը

  • Առակի վերնագիրը ներկայացնելուց և Դպրոց-պարտեզի ենթակայքում իմ բլոգը գտնելու,  հանձնարարված առակն ընթերցելուց  հետո / դասարանում կան նոր սովորողներ, որոնք դեռ չեն տիրապետում այդ կարողություններին/ , առաջարկեցի մտքում կարդալ առակը: Լուռ ընթերցանության համար հատկացրի 7- 10 րոպե: Գրեթե բոլորը հասցրին ընթերցել, շատերը նույնիսկ վերընթերցել առակը:
  • Ընթերցանությունից անմիջապես հետո, առաջարկեցի դուրս բերել այն բառերն ու արտահայտությունները, որոնք մեր խոսակցական լեզվում գրեթե չենք գործածում: Նշված բառերը / ահարկու, ողորմելի…/ բացատրելուց, դրանց հականիշները գտնելուց հետո, խոսեցինք նաև խոսակցական և գեղարվեստական լեզուների տարբերության մասին: / 5րոպե/
  • Առակը դերերով ընթերցելուց հետո, նշեցինք առակի հերոսներին, վերլուծեցինք, քննարկեցինք նրանց արարքները: Այս փուլում բոլոր սովորղներն ակտիվ էին և յուրաքնաչյուրն ուներ իր չկրկնվող կարծիք-տեսակետը: /10 րոպե/
  • Դասի ավարտին մնացել էր 10 րոպե: Ես առաջարկեցի, որ սովորողների մի խումբը խորհուրդներ գրի առակի հերոսներին, իսկ մյուս խումբը հետաքրքիր կերպով փոխադրի առակը:

Տնային հանձնարարություն

  • Հանձնարարեցի, որ արտահայտիչ ընթերցել սովորեն առակը՝ ռադիոթատրոնին պատրաստվելու ներկայացնելու, համար:
  • Համակարգչային ծանոթ որևէ ծրագրով նկարեն առակի առավել դուր եկած հատվածը՝ հաջորդ դասին ներկայացնելու և պատմելու համար:
  • Բլոգի ,,կարծիք,, բաժնում խորդուրդներ գրեն առակի հերոսներին:

Սա նաև հիանալի նյութ կարող է հանդիսանալ,  դրվագները շարունակական դասավորելու և առակի սյուժեն վերականգնելու համար:

Տնային առաջադրանքներն ամփոփելու արդյունքում ստացվել է ուսումնական ռադիո -ձայնագրությունը:

Խոսքի մասերի ուսուցումը 4-րդ դասարանում

Հեղինակ` Նունե Մովսիսյան

Որպեսզի չորրորդ դասարանի սովորողները ավելի լավ պատկերացնեն քերականության այս կամ այն բաժինը կամ կանոնը, ուսումնական նյութը էլ ավելի հասանելի ու մատչելի դարձնելու համար շատ հաճախ կարիք է լինում դասապրոցեսը վերածելու խաղի, երբեմն էլ… նկարչության դասի: Այդպիսի մի դասի մասին էլ ուզում եմ պատմել:

Դասի սկզբում, իմ խնդրանքով, երեխաները նկարեցին այն ամենը, ինչ տեսան դասարանում: Հետո գրեցին, թե ինչ առարկա են նկարել:

Երկրորդ փուլում երեխաներին հանձնարարվեց գունավորել նկարները և մեկ բառով գրել, թե ինչպիսին է այն` ձևը, չափը, գույնը և այլն:

Երրորդ փուլում երեխաները պիտի կարողանային իրենց նկարած առարկաները գործողությունների մեջ դնել` բացել, փակել, կոտրել, գցել և այլն:
Ի դեպ, այս փուլում երեխաները առավել ակտիվ էին ու աշխույժ, որովհետև «ծնվում» էին շատ հետաքրքիր ու անսպասելի բառակապակցություններ` վազող ժամացույցը, քայլող գրիչը, թռչկոտող գիրքը և այլն: Հետո դրանք դարձան սուտասելուկների, բանաստեղծությունների, շարադրությունների վերնագրեր:

Վերջին փուլում երեխաները սկսեցին հաշվել, թե քանի առարկա են նկարել:
Դասի ավարտին, ամփոփման արդյունքում, պարզ դարձավ, որ երեխաները առանց որևէ էական դժվարության կարողանում են տարբերել առարկա, հատկանիշ, գործողություն և թիվ ցույց տվող բառերը:

Վերջում ավելացնեմ, որ օրերս անցկացրած ստուգման արդյունքները սպասվածից ավելին էին. տասնութ սովորողից տասնյոթը հավաքել էր առավելագույն միավոր:

Աղբյուրը` ,,Դպիր,, էլ ամսագիր, 12-րդ համար

Խմբային աշխատանք ձայնագրիչի գործածությամբ

Թեման՝ Աշնանային արձակուրդներ

Նպատակը՝ Տրված թեմայի շուրջ քննարկման ծավալում և ռադիոնյութի պատրաստում

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի մշակում
  • Հաղորդակցային կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ խմբովի մտածելու, քննարկելու, կարծիքները գրանցելու կարողությունների զարգացում
  • Բանավոր խոսքը ձևակերպելու, գրանցելու կարողությունների մշակում
  • Արտահայտվելու, խոսողին լսելու կարողությունների զարգացում
  • Քննարկելու, ուրիշի կարծիքը ընդունելու և վերլուծություններ անելու հմտությունների զարգացում
  • Հարցադրումներ անելու, հարցազրույց վարելու կարողությունների ձևավորում

Շարունակել կարդալ

Ասե՛ք տեսնեմ՝ ո՞վ եմ ես

Իրերի կերպավորում- հնար

Մեր օրը սկսեցինք պարային մարմնամարզությամբ: Տրամադրությունն այնքան պարային էր, որ պարասրահը լքել չէինք ցանկանում: Որոշեցինք մեր հաջորդ աշխատանքը համապատասխանեցնել  մեր պարային տրամադրությանը: Սկսեցինք պարային մնջախաղ խաղալ: Օրվա «հերոսները» խոհանոցային իրերն էին: Երեխաներից յուրաքանչյուրը մի առարկա էր մտապահում ու  պարի միջոցով ներկայացնում այն: Մեկը՝ պարում էր, մյուսները՝ փորձում էին գուշակել:  Ամեն անգամ պատահական երաժշտություն էր հնչում: Մասնակիցներից մեկն առաջ էր գալիս ու ներկայացնում իր տարօրինակ պարը: Շա՜տ հետաքրքիր էր, ո՞ւմ մտքով կանցներ, որ «եռացող թեյնիկը, դատարկ կաթսան, սուրճի բաժակը, կռվարար պատառաքաղը» կարող են այսքան ծիծաղ ու բարձր տրամադրություն առաջացնել: Պարերը ներկայացնելուց հետո, հորինեցինք ու մուտքագրեցինք մեր մենախոսություն-պատումները, հետո նկարեցինք ու կերպավորեցինք:

տՆերկայացնենք դրանցից առավել հաջողվածները. Շարունակել կարդալ