Ավ. Իսահակյան. նախագիծ

Նպատակը՝  Ծանոթացում Ավ.Իսահակյանի ստեղծագործություններին:

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Բառապաշարի հարստացում
  • Դարձվածքների, փոխաբերությունների ու համեմատությունների վերլուծություն
  • Արձակ /առակ, հեքիաթ, պատմվածք/ և չափածո ստեղծագործությունների առանձնահատկությունները  /բանաստեղծական հանգավորում, ռիթմ/
  • Առակի և հեքիաթի առանձնահատկությունները /նախաբան, վերջաբան/
  • Բանավոր խոսքի զարգացում. ընդարձակ և համառոտ պատմելու ունակությունների կատարելագործում
  • Ստեղծագործության բանալի մտքերի առանձնացում, հիմնական ասելիքի՝ գաղափարի վերլուծություն:

Читать далее

Համո Սահյան . նախագիծ

Այս կարճաժամկետ նախագիծը ներառված է «Ուսումնական աշուն» երկարաժամկետ նախագծում:

Նախագծի նպատակը -Աշնանային բանաստեղծությունների միջոցով, ծանոթացում Հ. Սահյանի ստեղծագործություններին:

Խնդիրները ներկայացված են՝  հոկտեմբերյան նախագծում

Համո Սահյան-Առաջադրանքերի փաթեթ

Սովորողների անհատական և ընտանեկան լրացուցիչ առաջադրանքների հղումները:

Հարությունյան Միլենա -4.3 դասարան  «Մշուշների շղարշի տակ»

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է»

Նազենի Սանոյան 4.2 դասարան «Ժայռից մասուր է կաթում»

Ռաֆայել Հովհաննիսյան 4.3 դասարան «Ընտանեկան ընթերցումներ»

Վիլյամ Սարոյան

Նախագիծն իրականացվում է 4-րդ և 5-րդ դասարաններում, սեպտեմբերի 7- 23-ը:

4-րդ դասարան

Նպատակը՝

Ծանոթացում Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

  • Ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացում

Ընթերցում, մեկնաբանում, վերլուծում ենք Սարոյանի ստեղծագործությունները, մտքերը:

  • Ընթերցանության կարողությունների զարգացում / դերերով ընթերցանություն, արտահայտիչ ընթերցանություն/
  • Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում / նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ/
  • Հոմանիշներ և հականիշներ
  • Գեղարվեստական պատկերավորման միջոցներ / փոփաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ /

Читать далее

Ամառային ուսումնահետազոտական ճամբարի ծրագիր.

Աշխատանքային նախագիծ

Նպատակը՝ ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփում՝ վերլուծություն, գնահատում:

4-րդ դասարանում

Առաջին շաբաթ / 1-3 հունիսի /

  • Տարեվերջյան ստուգման նախապատրաստական աշխատանքներ / բանավոր, գրավոր /

5-րդ դասարանում

/4- հունիսի /

  • Ամառային կինոդիտում, քննարկում: /Չարլի Չապլին, կարճամետրաժ ֆիլմեր… / 

/5- հունիսի/

  • Խմբային աշխատանք-Պար-թատրոն: /Կարդում և ներկայացնում ենք մեզ ծանոթ կամ անծանոթ առակները, քառյակները, բանաստեղծությունները/:

/9, 11 հունիսի /

  • Ոսումնական ճամփորդություններ- արշավների, քաղաքային զբոսանք-պլեներների կազմակերպում  / Համագործակցություն Անահիտ Բեկյանի և ընկերների հետ/ :

/ 8, 10, 12 հունիսի/

  •   Ուսումնական խաղ-վիտկորինաներ: Հետաքրքրաշարժ առաջադրանքների, խմբային աշխատանքների կազմակերպման միջոցով ամփոփում ենք ուսումնական տարին: /Համագոծակցություն  Տաթև Աբրահամյանի և Հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիների հետ:
  • Ընթերցողի ակումբ: Ընթերցանություն, քննարկում, վերլուծություն: / Համագործակցություն Մարի Գաբանյանի հետ/:

Դիջիթեք 2014 + Ես կարող եմ…

Նախագիծը 4-րդ և 5- րդ դասարաններում

Նպատատակը՝ կիսամյակային աշխատանքների, ձեռք բերած կարողությունների և հմտությունների ամփոփում, ներկայացում:

Խնդիրները՝ 

  • աշխատանքաին նախագիծը ընթերցելու և վերլուծելու կարողությունների զարգացում
  • անհատական աշխատանքային պլան մշակելու, որևէ թեմայի շուրջ աշխատանք ծավալելու կարողությունների մշակում
  • վերլուծական մտածողության զարգացում
  • ասելիքը հակիրճ ձևակերպելու, գրագետ ու տրամաբանված խոսք շարադրելու կարողությունների մշակում
  • թեմայի շուրջ դիպուկ հարցադրումներ մշակելու և ձայնագրիչի գործածությամբ ինքնուրույն հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  • ձեռք բերած կարողությունները ամբողջացնելու և թվային միջոցների, նոր ծրագրերի գործածությամբ դրանք ներկայացնելու, հրապարակելու  հմտությունների ցուցադրություն / ռադիոմոնտաժ, տեսանյութերի պատրաստում,/ վիդեոմոնտաժ /  հրապարակում, աշխատանք ուսումնական բլոգներում/
  • անցած նյութերի կրկնություն, ամրապնդում, թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական նյութերի պատրաստում

Բովանդակություն

  • Սովորողի կիսամյակային հաշվետվություն կամ Դիջիպատում
  • Ռադիոթատրոն — /դասարանական կամ խմբային ներկայացումներ /
  • ,,Թվային տեխնոլոգիաների կիրառության առավելություններն  ու առաջացրած խնդիրները մեր ուսումնական պրոցեսում,, ուսումնասիրություն-հարցախույզ Դպրոց-պարտեզի տարարատրիք սովորողների ու դասավանդողների հետ. արդյունքում՝ ռադիոհաղորդումների շարք   
  • կրթահամալիրի կայքը, ուսումնական բլոգները ուսումնասիրության, ընթերցանության մեդիատարածք

Ուսումնական աշուն-նախագիծ

նախագիծը 4-րդ և 5-րդ դասարաններում

Նախագիծն իրականացվում է հոկտեմբերի 19 ից –նոյեմբերի 3ը

Նպատակը— Ստեղծագործական, վերլուծական մտածողության զարգացում,

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
  • Դիտարկումներ անելու կարողությունների զարգացում

Читать далее

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն

Տևողությունը՝ նոյեմբերի 11-14-ը

4-րդ դասարան

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրներ՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների ձեռքբերում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Նախագիծը՝ 5-րդ դասարանում

Նպատակը՝ ծանոթանալ Մխիթար Սեբաստացու կյանքին և մխիթարյանների գործունեությանը:

Խնդիրները՝

  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկությունների հայթայթում, մշակում
  • Կրթահամալիրի գրադարանից, դասավանդողների բլոգներից օգտվելու կարողությունների մշակում
  • Անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում
  • Անհրաժեշտ տեղեկության մշակման և վերլուծելու կարողությունների զարգացում
  • Տրված թեմայի շուրջ հարցազրույց վարելու կարողությունների զարգացում
  • Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Читать далее