Ում դպրոցն է ավելի լավը…

Ես Արամ Հունանյանն եմ,ես Սեբաստացի եմ:Սովորում եմ 5-1 դասարանում:

Իմ դպրոցը տարբերվում է իմ մայրիկի դպրոցից նրանով,

որ իմ դպրոցում բոլորը աշխատում են համակարգիչներով,իսկ իմ ծնողները աշխատել են տետրերով:

Իմ դպրոցում մարմնակրթության դասին մենք կարող ենք ընտրել, թե մենք ինչով ենք ուզում զբաղվել,իսկ  իմ  մայրիկի դպրոցում միայն մարզվում էին:

Իմ դպրոցի գրատախտակները էլեկտրոնային են, իսկ իմ հայրիկի դպրոցի գրատախտակները կավիճով էին:

Իմ դպրոցում մենք ծեսեր ենք նշում, իսկ իմ ծնողների դպրոցում միայն դասեր էին անում:

Մեր դպրոցում  բոլորը կրում են ազատ հագուստ,իսկ իմ ծնողների դպրոցում անպայման էր դպրոցական համազգեստ կրելը:

Ես հաստատ գիտեմ,որ մեր դպրոցում դեռ նոր  բաներ կստեղծվի, որը կզարմացնի բոլոր Հայաստանի դպրոցներին:

Աշուն է, աշուն…

Աշուն քամին

աշունԱշնան օրերն են հասել,

Իջել է աշնան քամին

և հրաժեշտ է տվել

Ամառը մեր աշունին:

Ոսկե աշուն է կարծես,

Ծեր աշնան քամին,

Թվում է թե՝ մշուշ է,

Աշնան ուշ քամին:

Ես սիրո՜ւմ եմ աշունը:

 Նարե Մելքոնյան Շարունակել կարդալ

Ջ.Ռոդարի «Իրերի կերպավորում» հնար

Աղբամանների1 բողոքը

Կար-չկար մի աղբաման կար: Այս աղբամանը ամեն օր մարդկանցից բողոքում էր. Ա՜յ՝ այսպես.

-Օ~ֆ, էս մարդիկ ինչ փնթի են: Գալիս են ու աղբը հենց կողքիս գցում: Գոնե իմ մեջ լցնեն: Դա դեռ ոչինչ, բա որ ամիսներով ինձ չեն դատարկում: Դա պատմելու բան չի : Այդ ժամանակ ես գժվում եմ:

Վարդան Վարդանյան

Ես աղբաման եմ: Ինչ ասես, որ չեն լցնում մեջս: Մի անգամ էլ այսպիսի մի դեպք պատահեց:

Մի չարաճճի երեխա լուցկին վառեց ու գցեց բերանս: Քիչ էր մնում վառվեի, բայց ինձ մի կերպ փրկեցին: Դրա համար էլ որոշեցի փոքրիկներին խորհուրդ տալ.

-Մեջս երբեք վառված լուցկի մի՛ գցեք: Ես աղբաման եմ, ոչ թե՝ կրակաման: Ավելի լավ կլինի կրակից հեռու մնաք, թե չէ՝ իմ օրը կնկնեք:

Սահակյան Էրիկ

Աղբամանը հոգնել էր դատարկությունից: Ոչ ոք նրա մեջ աղբ չէր լցնում: Խեղճը չգիտեր ինչ աներ: Մի օր նա իր տիրոջն ասաց.

_Հե՛յ, ընկեր, ինչո՞ւ աղբն իմ մեջ չես լցնում: Բա ես ինչի՞ համար եմ:

Մարդը լսեց նրան ու վախեցավ: Նա մտածեց. «Պահո՜, ինձ մենակ խոսող աղբամանն էր պակաս» : Գնամ, բակիս աղբը հավաքեմ, բերեմ սրա բերանը փակեմ, թե չէ՝ ինձ աշխարհքով մեկ խայտառակ կանի էս անպիտանը:

Մարդանյան Ռազմիկ Շարունակել կարդալ

«Խոհեր աշնան մասին»

???????????????????????????????

Զբոսնում եմ այգում ու մտածում,որքան շատ գույներ ունի աշունը: Ծառերը տկլորացել են, մի քանի օր առաջ տերևները զարդարում էին նրան:Երեխաները խաղում են դեղին տերևներով: Ես քայլում եմ ու զգուշանում,որ չտրորեմ տերևները: Մի տեսակ խղճում եմ: Աշունը ինձ ուրախացնում  և տխրեցնում է:

Մինասյան Էրիկ Շարունակել կարդալ