Պատառիկներ ,,Ակունք,, ազգագրական համույթի համերգից

Հայկական հնագույն հարսանյաց ծես։ Սա բոլորվին այն չէ, ինչը հիմա հարսանիք ենք անվանում։ Հարսանյաց հնագույն ծեսը, սուրբ ամուսնության Տիեզերական միության ու Սիրո խորհուրդն է ունեցել։ Որքա՜ն ազդեցիկ ու ոգեղեն արարողություն է եղել մեզանում հարսանիքը։ Ինչքա՜ն կարևորված՝ ամուսինների՝ թագվորի ու թագուհու անխախտ միության, Ընտանիքի գաղափարը․․․ Տպավորված եմ։

Այդպե՞ս է այսօր։ Ժամանակակից հարսանեկան ծեսում այդ խորհո՞ւրդն է կարևորվում-փոխանցվում, թե՞ նման բաների մասին մտածելու ժամանակ ու հավես չկա․․․

Հուսով եմ՝ սիրողական տեսանյութի միջոցով կհաջողվի փոխանցել այն անբացատրելի զգացողություները, որոնք ունեցա երեկ, որպես ծեսի մասնակից։ 

Երբ ուրախությունը ներսում է․․․ Բոլորն ուրախության մասնակիցներ են ու չկա հանդիսատես։

Հատվածներ համերգ-պարատնից

Այս համերգը ինձ հպարտության ու միևնույն ժամանակ ափսոսանքի զգացումներ փոխանցեց․․․ Հպարտ եմ, որ այսպիսին են եղել իմ ազգային-մշակութային ակունքները, որ հարազատ կրթահամալիրս այդ արժեքների կրողն ու փոխանցողն է։ Ափսոսում եմ, որ անճաշակությունն ու տգիտությունը շարունակում են քարոզվել ամենուր՝ հեռացնելով շատերին ազգային-համամարդկային արժեքներից․․․

Բայց <<Ակունք>>-ը ու մենք՝ ազգային, հոգևոր արժեքների կրող-տարածողներս, դա չենք հանդուրժի։ Այս համերգը և՛ս մեկ կարևոր քայլ էր, վերադարձ՝ դեպի մարդկային- հոգևոր ակունքներ։

 

 

 

 

 

Реклама