Ստուգատեսային առաջադրանքների փաթեթ

Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանների սովորողներ

Բլոգումդ բա՛ց արա «Մայրենիի ստուգատես» էջ և նշված բոլոր առաջադրանքները հրապարակի՛ր այդ էջում։

Առաջադրանք առաջին

24- 25 մայիսի

երկուշաբթի, երեքշաբթի

Հաշվետու պատում

Աշխատանքի բովանդակությունը

Իմ ուսումնական տարին— ինքնագնահատում

Սովորողը պատմում է ուսումնական տարվա իր ձեռքբերումների ու բացթողումների մասին, ներկայացնում իր մասնակցությունը տարատեսակ նախագծերին։ Պատմում, թե ինչ կարևոր որակներ է ձեռք բերել, ինչպես է աշխատել։

26 մայիսի

չորեքշաբթի

Իմ նախագծային աշխատանքները-հաշվետվություն

Հղումներով ներկայացվում են առարկայական նախագծերը, որոնցից առանձնացվում են նախընտրած նախագծերը՝ հիմնավորումներով։

Օրինակ

Ինչո՞ւ եմ ամենից շատ հավանել այս կամ այն նախագիծը։ Նախագծի իրականացման ընթացքում ի՞նչ նոր բան եմ բացահայտել, ո՞ր աշխատանքն եմ ամենից շատ հավանել։

27, 28 մայիսի

հինգշաբթի, ուրբաթ

Առաջադրանք երկրորդ

Տարվա նախագիծը

Սովորողը մանրամասն պատմում է իր ամենասիրելի նախագծի մասին, նշում, թե ինչպես է մասնակցել, ինչ նոր բան է սովորել, ո՞ւմ օգնությամբ։ Ի՞նչ է տվել իրեն այդ նախագծի իրագործման ընթացքը։ Ներկայացնում է նախընտրած ստեղծագործությունը՝ տեսապատումի միջոցով, իսկ ստեղծագործության աուդիոգրքի ստեղծման արդյունքում, կիրառում է ձեռք բերած հմտությունները, ուսումնական նյութ ստեղծում իր կրտսեր կամ հասակակից ընկերների համար։

Առաջադրանք չորրորդ

09-11 հունիսի

չորեքշաբթի-ուրբաթ

Ներկայացրո՛ւ ձայնագրություն կամ տեսապատում՝ պատմելով դպրոցում քո սիրելի վայրի մասին։ Ինչո՞ւ է այն սիրելի։

Ձայնագրությունդ տեղադրի՛ր բլոգիդ «Մայրենիի ստուգատես» էջում։

Առաջադրանք հինգերորդ

15 հունիսի

երկուշաբթի

Հորինի՛ր երևակայական պատմություն հետևյալ վերնագրերից որևէ մեկով․

«Եթե ես ունենայի իմ դպրոցը»

«Ամենապիտանի բանը»

Կարող ես գրել նաև քո ցանկացած վերնագրով։

Պատումդ տեղադրի՛ր «Մայրենիի ստուգատես» էջում:

Առաջադրանքների փաթեթ 17-21 մայիսի

4.2 դասարան

<<Կարդում ենք առակներ>> էլեկտրոնային փաթեթի ստեղծում։

17, 18 մայիսի

Երկուշաբթի, երեքշաբթի

Ձայնագրել կամ տեսագրել Վ․ Այգեկցու կամ Մ․ Գոշի, ձեր նախընտրած առակներից մեկի ընթերցումը։

Շարունակել կարդալ

Առաջադրանքների փաթեթ 10-15 մայիսի

4.2 դասարան

10 մայիսի

երկուշաբթի

Կատարել տեքստային առաջադրանքները։

Կամակոր  թագավորը

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

Շարունակել կարդալ

03-07 մայիսի․ առաջադրանքների փաթեթ

4. 2 դասարան

Կատարել տեքստային առաջադրանքները։

Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Շարունակել կարդալ

Առաջադրանքներ 20-23 ապրիլի

21-ապրիլի

երեքշաբթի

Կարդալ <<Երիտասարդ խեցգետինը>> հեքիաթը, կատարել կից առաջադրանքները։

22 ապրիլի

հինգշաբթի

Կարդալ և համառոտ պատմել <<Հնարագետ ջուլհակը>> ավանդազրությցը՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերն ու արտահայտությունները։

23 ապրիլի

ուրբաթ

Պատմել սովորել <<Հնարագետ ջուլհակը>> ավանդազրույցը։ Կատարել առաջադրանքները։

Դուրս գրի՛ր տեքստի դարձվածքները և բացատրի՛ր։

Դուրս գրի՛ր ջուլհակի հնարամտությունը ներկայացնող հատվածները։

Բնութագրի՛ր Շահ-Աբասին։

Երիտասարդ խեցգետինը

Երիտասարդ խեցգետինը մտածում էր. «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում: Ուզում եմ առաջ քայլել սովորել, ինչպես գորտերը: Քիթս կկտրեմ, թե չկարողանամ սովորել»:
Խեցգետինն սկսեց թաքուն վարժություններ անել հարազատ գետի քարերի մեջ: Սկզբում շատ էր հոգնում.  Իրեն էս  ու էն կողմ էր տալիս, քերծում էր զրահն ու կոխկրտում ոտքերը: Բայց, քիչ – քիչ  վարժվեց: Այդպես է, չէ՞,  ամեն ինչ էլ կարելի է սովորել, եթե շատ ուզես:
Երբ արդեն վստահ էր, որ հասել է նպատակին, կանգնեց իր ընտանիքի անդամների առջև ու ասաց.
— Նայե՛ք:
Ու մի  հպարտ քայլքով գնաց առաջ:
-Զավա՛կս, – հուզմունքից լաց եղավ նրա մայրը,-Հո չե՞ս գժվել: Խելքդ գլուխդ հավաքիր, քայլի՛ր եղբայրներիդ նման, որ քեզ շատ են սիրում:
Իսկ եղբայրները նայում ու փռթկացնում էին:
Հայրը   խիստ հայացքով նայեց նրան, հետո ասաց.
-Դե հերի՛ք է: Եթե ուզում ես մեզ հետ մնալ, քայլիր  սովորական խեցգետինների նման: Եթե չես լսի մեզ, գետը մեծ է. գնա ու մեր մասին մոռացի՛ր:
Ճիշտ է՝ խեցգետնուկը սիրում էր իր հարազատներին, բայց  նա նաև հավատում էր, որ ինքը ճիշտ է, նա չէր կասկածում: Ի՞նչ պիտի աներ: Խեցգետինը համբուրեց մորը, հրաժեշտ տվեց հորն ու եղբայրներին ու ճամփա ընկավ դեպի մեծ աշխարհ:
Երբ անցնում էր գետով, գորտերը զարմանքից   շշմել էին: Էս տիկինները  հավաքվել էին իրար գլխի՝ սրանից-նրանից բամբասելու:
-Աշխարհը շուռ է եկել, -հեգնեց նրանցից մեկը,-նայեք այս խեցգետնին, ո՞վ է այսպիսի բան տեսել:
-Է՜, հարգանք չի մնացել,-ասաց մեկ ուրիշը:
-Վա՜յ, վա՜յ, վա՜յ, -հառաչեց երրորդը:
Բայց խեցգետնուկը շարունակեց  գնալ իր ճամփով: Մի քիչ հետո  լսեց, որ իրեն մի մեծ, ծեր, խեցգետին է կանչում, որը տխուր դեմք ուներ ու մեն-մենակ կանգնել էր մի քարի մոտ:
-Բարի  օր,-ասաց երիտասարդ խեցգետինը:
Ծերուկը երկար նայեց նրան, հետո ասաց.
-Այս ի՞նչ ես անում: Ես էլ, երբ երիտասարդ էի, քեզ նման մտածում էի, որ խեցգտիններին պիտի սովորեցնել դեպի առաջ քայլել: Բայց տես, թե ինչի հասա. ապրում եմ մեն-մենակ, ու խեցգետինները ավելի շուտ լեզուները կկտրեն, քան թե կխոսեն ինձ հետ: Քանի դեռ ուշ չէ, ականջ արա ինձ, ապրի՛ր բոլորի նման, ու մի օր, շնորհակալ կլինես այս խորհրդի համար:
Երիտասարդ խեցգետինը չգիտեր ինչ պատասխանել ու լուռ մնաց: Բայց ինքն իրեն ասում էր.
-Չէ՛, ե՛ս եմ իրավացի:
Նա հրաժեշտ տվեց ծեր խեցգետնին, հպարտ-հպարտ շարունակեց իր ճանապարհը:
Տեսնես հեռու կգնա՞: Կհասնի՞ երջանկության: Կուղղի՞ այս աշխարհի բոլոր ծռությունները: Մենք դա չգիտենք, նա դեռ շարունակում է քայլել այնպես, ինչպես որոշել է: Միայն կարող ենք նրան հաջողություն մաղթել՝ ասելով.
-Բարի ճանապարհ:

Շարունակել կարդալ

Առաջադրանքներ 01-05 մարտի

Մարտի 01

երկուշաբթի

Անգիր սովորել << Գարնան առավոտ>> բանաստեղծությունը և նկարել դու երկած հատվածը։

Մարտի 02

երեքշաբթի

Տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։

արագ, բնական, արքա, բանիմաց, զավակ, դիմակ, դանակ, գովազդ, զգեստ, թութակ, թակարդ։

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Եղնիկ, թռչուն, դուռ, աչք, ձեռք, մարդ, կին, երեխա։

Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր դրան տրվող հարցը։

պայուսակ-

սեղան

համակարգիչ-

լուսավոր-

խաղաղ-

երեք-

հարյուր-

հինգ հարյուր-

<<Բառքամոցի>> մեթոդով <<հեռուստացույց>> բառից հնարավորինս շատ բառեր կազմի՛ր։

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

միտք

երգ

լույս

գույն

ծաղիկ

04 մարտի

հինգշաբթի

Կարդալ <<Մի կաթիլ մեղրը>> բալլադը։ Դուրս գրել և բացատրել անծանոթ բառերը։ Ավարտին հասցնել 2-րդ տեքստային աշխատանքի առաջին մասը։

Առաջադրանքների փաթեթ 22-26 փետրվարի

22 փետրվարի

Երկուշաբթի

Կարդա՛լ <<Խելոքն ու հիմարը>> հեքիաթը, կատարել առաջադրանքները։

  1. 4-5 նախադասությամբ բնութագրի՛ր խելոք եղբորը։
  2. Դուրս գրիր ամենազվարճալի երկխոսությունը։
  3. Համառոտ պատմի՛ր հեքիաթի սյուժեն։
  4. Խորհուրդ տուր հիմար եղբորը։

23 փետրվարի

երեքշաբթի

Ներբեռնի՛ր կից ֆայլը և կատարի՛ր առաջադրանքները։

24 փետրվարի

չորեքշաբթի

Կարդա՛ <<Կանանչ ապխեր>> բանաստեղծությունը։

Կատարի՛ր էջի առաջադրաները։

25 փետրվարի

հինգշաբթի

Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

26 փետրվարի

ուրբաթ

Կարդալ, պատմել սովորել Մայրը պատմվածքը, կատարել առաջադրանքները։

Առաջադրանքների փաթեթ 15-19 փետրվարի

Երկուշաբթի

15 փետրվարի

1.Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:

2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:

3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։

Շարունակել կարդալ