Իմ ուսումնական աշունը

Նախագծի տևողությունը՝ 23-29 հոկտեմբերի

Նպատակը՝ սովորողների առցանց ուսուցման կազմակերպում, ընտանեկան և անհատական նախագծերի իրականացում։

Խնդիրները՝

Սովորողի ուսումնական գործընթացի կազմակերպում՝ ըստ նախասիրության

Անհատական կամ ընտանեկան նախագծերի իրականացման միջոցով ինքնադրսսևորում

Անհատական նախագծերի իրականացման խթանում

Ընթերցասիրության խթանում

Հետազոտական հմտությունների զարգացում

Ինքնակրթության կազմակերպում և խթանում

Դիտողականության և աշխարհաճանաչողության զարգացում

Աշխատանքային ուղղությունները՝

Ընթերցողական

Թարգմանչական

Ճամփորդական

Հետազոտական

Ստեղծագործական

Անհատական, հետազոտական ( նախագիծը առաջարկում է սովորողը, նրա ընտանիքը)

Աշխատանքի իրականացման քայլերը՝

Սովորողը առաջարկված աշխատանքներից ընտրում է իրեն հետաքրքրող նախագծային առաջադրանքը, կատարում և հրապարակում է իր բլոգում։ Աշխատանքի ընթացքը կարող է առցանց քննարկել դասավանդողի հետ և անհրաժեշտ դիտարկումներ ստանալ։ Աշպատանքի արդյունքը հրապարակվում է բլոգում և հղումը ուղարկում դասավանդողի էլ․ փոստին։Դասավանդողը ամփոփում է իրականացված նախագծերը և լավագույն աշխատանքները հրապարակում դպրոցի ենթակայքում։

Ընթերցողական նախագիծ— Սովորողը ընթերցում և ներկայացնում է իր ընթերցած ստեղծագործությունը։

Համացանցից կամ այլ աղբյուրներից տեղեկություն է հայթայթում ստեղծագործության հեղինակի մասին, գրավոր կամ բանավոր հակիրճ տեղեկություններ և փաստեր է փոխանցում։

Գրավոր կամ բանավոր պատումի տեսքով ներկայացնում է ընթերցած հատվածը, վերլուծում, քննարկում է ստեղծագործության գաղափարը։

Փոքրիկ գովազդային հոլովակ է պատրաստում իր ընթերցած ստեղծագործության մասին և հրապարակում ուսումնական բլոգում։

Թարգմանչական աշխատանք- Սովորողը իրեն հետաքրքրող թեմաներով թարգամանություններ է կատարում և արդյունքը ներկայացնում իր բլոգում։ Արդյունքում հրապարակում է այն աղբյուրը, որից ընտրել է թարգմանության նյութերը։

Գրավոր կամ բանավոր պատմում է կատարած աշխատանքի ընթացքի մասին։

Ճամփորդական նախագիծ- Սովորողը գրավոր կամ բանավոր պատումի տեքսով ներկայացնում է իր աշնանային ճամփորդությունը՝ հետաքրքիր նկարաշարերի կամ տեսապատումների օգնությամբ ամբողջական ուսումնական նյութ պատրաստում։ Աշխատանքը ամբողջացնում է համացանցից կամ այլ աղբյուրներից տեղեկություններ հայթաթելու և իր ճամփորդած վայրի մասին անհատական դիտարկումներ անելու միջոցով։

Ստեղծագործական աշխատանք— Սովորողը ներկայացնում, հրապարակում է իր անհատական ստեղծագործությունները: Կարող է նաև որևէ թեմայի շուրջ կազմել իր անհատական ընթերցարանը, նկարազարդել, հատվածներ ընթերցել և ձայնագրությունը հրապարակել։

Անհատական, հետազոտական ( նախագիծը առաջարկում է սովորողը, նրա ընտանիքը)-Սովորողը հանդես է գալիս ուսումնական, հետազոտական որևէ նախագծով, ներկայացնում իր նախասիրությունները։

Արդյունքը՝

Նախագծային աշխատանքները հրապարակվում են դասավանդողի բլոգում, իսկ լավագույն նախագծերը՝ դպրոցի ենթակայքում։

Իմ ընթերցողական․ հետազոտական աշունըՄարի Մանուկյան, Արիանա Բարեղամյան, Դավիթ Գևորգյան, Ռոբերտ Աղաջանյան, Արտեմ Ռաֆայելյան, Արտեմ Ռաֆայելյան, Դավիթ Խաչատրյան, Հայկ Բադալյան, Դավիթ Զարգարյան

Իմ ճամփորդական աշունըԱռաքելյան Մաքս, Գագիկ Ստեփանյան, Ժաննա Մարտիրոսյան, Ալինա Աբրահամյան, Ալեքսանդր Տոնոյան, Վաչե Հարությունյան, Լևոն Ղահրամանյան, Մարիա Մաթևոսյան, Գալե Մեղրունի, Հայկազ Հարությունյան

Իմ ընթերցողական, ստեղծագործական աշունըԵվա Բուդաղյան, Լիլի Բադեյան, Լիլիանա Ստեփանյան

Իմ ընթերցողական, թարգմանչական աշունըԱռնո Ադամյան, Արամ Գաբրիելյան,

Սովորողները պատմում են իրենց նախասիրությունների մասինՄիքայել Բանդիկյան, Սերենա Մարգարյան

Ինչպես անցկացրի իմ արձակուրդըՆատալի Գանջալյան, Սոնա Ջաղինյան, Արեգ Խաչատրյան

Նախագծին միանում են նաև հեռավար ուսուցմամբ սովորողները

Գագիկ Ստեփանյան-<Աշնանային ճամփորդություն դեպի Վիետնամ>

Արտյոմ Գեգչօղլան-<Իմ փոքրիկ ընկերները>

Մարգարիտա Սինանյան<Իմ աշնանային զբոսանքը>

Իմ ուսումնական աշունը

Իրենց աշնանային արձակուրդների ընթացքում իրականացրած նախագծերը ներկայացնում են չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողները։

Մարի Հարությունյան

Եվա Հարությունյան

Նատալի Մնացականյան

Դավիթ Մովսիսյան

Արամ Գաբրիելյան

Աշոտ Գրիգորյան

Նանե Պլուզյան

Վիկտորիա Փիրումյան

Աշնանային արձակուրդների տպավորությունների մասին կարդացե՛ք սովորողների բլոգներում։

Ինչպես անցկացրեցի իմ աշնանային արձակուրդները

Մարի Հարությունյան

Եվա Հարությունյան

Արթուր Բազիկյան

Նատալի Մնացականյան

Արեգ Երանոսյան

Ռաֆայել Դանիելյան

Հրանտ Ազարումյան

Նանե Պլուզյան

Անահիտ Հակոբյան

Իմ ուսումնական աշունը

Նախագիծն իրականացվում է սովորողների աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտմեբերի 25-29 -ը:

Մասնակիցներ՝ 4-րդ և 5 -րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Նախագծի նպատակը՝ աշնանային արձակուրդները նպատակային, հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:

Խնդիրները՝

  • Սովորողների մոտ զարգացնել շրջակա միջավայրը, գտնվելու տեղանքը դիտարկելու կարողություններ (դիտարկել, համեմատել եղանակային փոփոխությունները, երևույթները…)
  • Ընդլայնել աշխարհաճանաչողությունը, նոր ընկերներ ձեռք բերել, համագործակցել
  • Զարգացնել հաղորդակցային կարողությունները
  • Հնարավորություն ստեղծել ձեռք բերած ՏՀՏ հմտությունները և դրանք կիրառելու արդյունքում՝ ուսումնական նյութեր պատրաստել, տարածել, ներկայացնել
  • Ընտանիքի անդամներին ներգարվել ուսումնական գործընթացի մեջ
  • Նոր տեղեկություններ հայթայթել, իմացածը ամրապնդել
  • Աշխատանքի ձևերը`
  • Անհատական, ընտանեկան ռադիոընթերցումներ
  • Թարգմանական կամ հետազոտական աշխատանք անհատական նախագծային թեմայի շուրջ:
  • Ստեղծագործական, վերլուծական աշխատանք՝ ընթերցած ստեղծագործության շուրջ:

Առաջադրանքներ

Արձակուրդների ընթացքում տրվող առաջադրանքները ուղղված են և՛ ճամփորդող, և՛ իրենց հանգիստը տանը՝ ընտանեկան միջավայրում անցկացնող սովորողներին:

Ճամփորդական առաջադրանքներ

  • Հարցազրույց վարիր քո նոր ընկերների հետ  Պարզի՛ր թե ի՞նչ գիտեն իրենց բնակավայրի, դպրոցի կամ սովորությունների մասին:
  • Բառարան կազմի՛ր և գրի՛ր այն բառերն ու արտահայտությունները, որոնք մինչև հիմա անծանոթ էին քեզ: Ինքնուրույն կամ ծնողներիդ օգնությամբ դիտարկի՛ր, վելուծի՛ր, ստուգաբանի՛ր դրանք:
  • Հաղորդում պատրաստիր տեղի բնակիչների կամ տեղանքի մասին: Նշի՛ր այն տարբերությունները, որոնք ակնհայտ են:
  • Ճամփորդական օրագիր կազմի՛ր և նկարաշարերի կամ հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը:

Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ

  • Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
  • Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
  • Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
  • Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։
  • Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:

Անհատական նախագծեր

Հետազոտական նախագծեր

Ուսումնական բլոգումդ ներկայացրո՛ւ քո անհատական նախագիծը և էլ․ փոստի միջոցով ընկերներիդ առաջարկի՛ր միանալ քո նախագծին։ Ընթացքում հրապարակի՛ր արդյունքները, դիտարկումներ և կարծիքներ գրիր քո նախագծի մասնակից սովորողներին։

Ընթերցողական նախագծեր

Համառո՛տ ներկայացրու քո ընտրած ստեղծագործության սյուժեն։ Պատմի՛ր, թե ինչ նոր բան սովորեցիր ընթերցելիս, ստեղծագործության հերոսները ինչո՞վ են քեզ նման կամ տարբեր։

Տեսահալավակի միջոցով գովազդի՛ր քո նախընտրած ստեղծագործությունն այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան կարդալ։

Ստեղծագործական նախագծեր

Օրագրապատումների շարք

Ուսումնական բլոգումդ պատմի՛ր քո աշնանային արձակուրդի մասին։ Ներկայացրո՛ւ ամենօրյա մտքերդ, տպավորություններդ։ Կարող ես նաև նկարաշար կցել։

Պատումների շարք

Առաջարկում եմ գրել ստեղծագործական շարադրություններ քո՛ իսկ նախընտրած վերնագրերով և հրապարակել ուսումնական բլոգում։

Առաջարկում եմ նաև հետևյալ ուսումնական նյութերը։ Ծանոթացի՛ր հղումով

Ծանոթացի՛ր ամսագրի համարներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած առաջադրանքները և կատարի՛ր։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում։

Լեզվաբանական ամսագիր․ Հեղինակ՝ Մարինե Ամիրջանյան և ընկերներ

Արատեսյան տեսապատումների շարք

Արատեսի վանքում երեկոյան ժամերգություն կազմակերպեցինք… Արատեսյան աշունը հարստացավ նաև մեր խաղաղության աղոթք- շարականների հնչյուններով:

Սեբաստացի սովորողների մի խմբով հանգստյան օրերն անցկացրինք Արատեսի դպրական կենտրոնում:

Արատեսն այս անգամ հայտնվեց մեզ իր աշնանային գունագեղ, անկրկնելի պատկերներով ու առատ բերքահավաքով պարգևատրեց: Ճամփորդական-աշխատանքային օրերի քրոնիկոնը՝ ստորև:

Սովորողների աշնանային առաջադրանքներ

Ծանոթացի՛ր հղումներով

<<Ուսումնական աշուն>> նախագծային աշխատանքներ

5․1, 5․2 դասարանի սովորողներ

Աստղիկ Հակոբյան

Իռեն Կարապետյան, Սեդա Հակոբյան Ռադիոպատում, ռադիովերլուծություն․ <<Վան Գոգ>>։

Աշունը Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններում

Լեո Դաթյան․ <<Աշունը հայտնի կտավներում>>

Ինեսա Մկրտչյան․ <<Մի նկարի պատմություն>>

Շահեն Թամազյան

Նարեկ Գրիգորյան <<Աշնանային մայրամուտ>>

Լուիզա Եղիազարյան․ <<Իմ աշունը>>

Ֆելիքս Մելքոնյան․ <<Աշունը Սարյանի կտավում>>

Արև Սուքիասյան << Աշունը հայտնի կտանվերում>>

Տիգրան Մարջանյան․ <<Աշուն>>

4․2 դասարան

Արմեն Շահնազարյան

Սերգեյ Ղազարյան

Սոնա Շահսուվարյան- <<Աշունն իմ բակում>>

Անահիտ Թովմասյան <<Տերևն ու աշունը>>

Նարեկ Բունիաթյան <<Տերևն ու աշունը>>

Նարեկ Պողոսյան- <<Եթե տերև լինեի>>

Քեթրին Եփրեմյան․ <<Աշունն ու տերևը>>

Էլեն  Սաֆարյան <<Վախկոտ տերևը>>

Նարեկ Սարգսյան․  Իմ ընթերցած գիրքը՝ <<Երկարագուլպա Պիպին>>

 

 

 

 

Աշունը պոեզիայում

Սովորողները իրենց ընտրությամբ ներկայացնում են աշանային բանաստեղծությունները։ 

Վահան Տերյան <<Աշնանան տրտմություն>>

<<Ուշ աշնան երգը>> Արև Սուքիասյան

<<Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է>> Համոս Սահյան

Լուիզա Եղիազարյան

<<Աշնան տրտմություն>> Վահան Տերյան

Համո Սահյան <<Անտառում>> ընտանեկան ընթերցում

Կարդում են՝ Նարեկ Գրիգորյանը և մայրիկը։

Սիլվի Կարապետյան․ 5․1 դասարան

<<Մշուշների շղարշի տակ>>

Ուսումնական աշուն-նախագիծ

20161025_111034Նախագիծը նախատեսված է 4-րդ և 5-րդ դասարաններում։

Իրականացման ժամանակահատվածը իր մեջ ներառում է նաև սովորողների աշնանային արձակուրդը, ինչը հնարավորություն է տալիս անհրաժեշտ դիտարկումներն անելու, անհատական և ընտանեկան նախագծեր իրագործելու։

Հոկտեմբերի 9-29-ը։

Նպատակը— Աշխարհաճանաչողության ընդլայնում, ճամփորդությամբ ուսուցում։

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
  • Դիտարկումներ անելու կարողությունների զարգացում

5-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների զարգացում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառի ուղիղ և փոխաբերական իմաստների գործածություն
  • Բառերի, բառակապակցությունների և դարձվածքների գործառական կարողությունների զարգացում
  • Տեքստի տեակն ըստ ձևի՝ արձակ և չափածո ստեղծագործություններ
  • Բանաստեղծության առանձնահատկությունների՝ հանգավորում, երաժշտականություն, պատկերավորման միջոցներ /փոխաբերություններ,համեմատություններ, մակդիրներ / տարբերակում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Բովանդակությունը

4-րդ դասարանում

Համո Սահյան 

5-րդ դասարանում

Անհատական, ընտանեկան հետազոտական նախագծերի իրականացում

  • Աշունը իմ քաղաքում
  • Աշնանային մտորումներ
  • Աշունը պոեզիայում
  • Աշունը կերպարվեստում
  • Աշունը երաժշտության մեջ

Ընթերցողական համագործակցային նախագծեր

Նախագծի համակարգող՝ Մարի Գաբայնան

Նպատակը՝ ընթերցասիրության խթանում։

Խնդիրները՝

  • Կարդացածը հասկանալու և վերարտադրելու կարողությունների զարգացում։
  • Կարդացած տեքստը համառոտ վերապատմելու կարողության զարգացում։
  • Ասելիքը հստակ ու հասկանալի ձևակերպելու, արտահայտելու կարողությունների զարգացում։

Արդյունքում՝ 

<<Ժայռից մասուր է կաթում>> էկո-հայրենագիտական, համագործակցային նախագծի նյութերի ստեղծում, ներկայացում։

Անհատական նախագծերի մշակում, նախագծային առաջադրանքների կազմում, իրականացում։

 

 

 

 

 

 

Ուրախ սեպտեմբեր․․․

Ուսումնական առաջին օրվա մասին պատումում են սովորողները։ Կարդացե՛ք բլոգներում։ 

Անահիտ Թովմասյան

Սոնա Հովհաննիսյան

Արտաշես Մեջլումյան

Էլեն Սաֆարյան

Նարեկ Սարգսյան

Սերգեյ Ղազարյան

Գրիգոր Հարությունյան

Քեթրին Եփրեմյան

 

Վիեննայի կենտրոնական գրադարանում

Ճամփորդության ընթացքում Վիեննան մեզ բազում անսպասելի հիացումի ու ոգևորության պահեր պարգևեց։ Ինձ համար անջնջելի տպավորություններից մեկը հենց քաղաքի կենտրոնական գրադարանի ուսումնական միջավայրն էր։ Մինչ Շուշանը կավարտեր իր վոկալի անհատական պարապմունքը, մենք երկու ժամից ավելի գրադարանի մաքուր ու մանրամասնորեն խնամված սրահներում զբոսնելու, ուսումնասիրելու, հնարավորություն ունենցանք։ Շարունակել կարդալ

Իմ ուսումնական աշունը առաջադրանքների ամփոփում

20161027_1133314․2 դասարան

Հայկ Ղազարյան- Իմ ուսումնական աշունը

Իռեն Կարապետյան —Իմ աշնանային արձակուրդը

Աստղիկ Հակոբյան- Իմ աշնանային ճամփորդությունները

Եվա ՍահրադյանԻմ աշունը

Նարեկ ԳրիգորյանՎանաձորը աշնան գույների մեջ

Ռուզաննա Բաբաջանյան- Իմ ուսումնական աշունը

Արսեն ՀովհաննիսյանԿորած աշունը

Շահեն ԹամազյանԻմ ուսումնական աշունը

Լարիսա ՄկրտչյանԻմ ուսումնական աշունը

5-րդ դասարան

Միլենա ՀարությունյանԱշնանային ընթերցանություն

Սաթինե Տեր-ՊետրոսյանԱշնանային ընթերցանություն  , Վահագնի ծնունդը. ռադիոընթերցում, առաջադրանքների փաթեթ

Հրանտ ԱբրահամյանԱշնանային ընթերցանության վերլուծություն

Մանե Աբգարյան- Իմ ուսումնական աշունը , Աշնանային ընթերցանություն