ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Համընդհանուր ներառում

Կատարող՝ Արմինե Աբրահամյան

Դասավանդած առարկան՝ մայրենի լեզու

Խորհրդատու՝ Լուսինե Ալեքսանյան

Շարունակել կարդալ

Ուսուցիչների ատեստավորում․ իմ դիտարկումները

Ոսուցիչների պարտադիր կամ կամավոր ատեստավորման կարգը հերթական անգամ ապացուցում է, որ 21-րդ դարի դպրոցին ներկայացված պահանջները դեռևս հստակեցված չեն, իսկ գործող, իր աշխատանքով ինքնակրթվող մասնագետի հանդեպ բացակայում է հարգանքը։ Ուսուցչի որակավորման գործընթացը, անշուշտ, կարևոր է, սակայն երկու ամսում կազմակերպվող այսպիսի ծավալուն գործընթացը ձևական եմ համարում։ Սա ևս մեկ անգսմ ապացուցում է, որ կարևորվում է ձևը, ոչ՝ բովանդակությունը։ Ուսուցչի մասնագիտական զարգացմանն ու կատարելագործանն ուղղված ամենաարդյունավետ ձևը համարում եմ պարբերական (ամենշաբաթյա, ամենամսյա) վերապատրաստման տարբեր դասընթացների մասնակցությունը, ինչը աշխատող ուսուցչին կօգնի առանց լարումի յուրացնել անհրաժեշտ հմտություններն ու գիտելիքները։ Այս փորձը կրթահամալիրում վաղուց է կիրառվում։ Եթե խնդիր կա, ապա խնդիրը այդ դասընթացների բովանդակությունն է, արդյունավետ կազմակերպումը։ Աշխատող ուսուցչի համար ատեստավորման նման գործընթացը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ապահովելու՝ երկրորդ պլան մղելով իր ամենօրյա աշխատանքի պատասխանատվությունը։ Էլ չեմ խոսում հեռավար ատեստավորման իրավունքի չեղարկման մասին։ Մի՞թե սա բխում է 21-րդ դարում աշխատող ուսուցչի շահերից․․․ Հանրակրթության օրենսդրության մեջ կարևորվում է մարդու իրավունքների հավասարությունը, դրանց պաշտպանությունը, իսկ այս գործընթացում որքանո՞վ են պատշտանված տարբեր հաստատություններում աշխատող, տարբեր աշխատանքային փորձ ու հմտություններ ունեցող, բարձրուսուցիչների իրավունքները։ Կան դպրոցներ, որտեղ թվային ուսուցման մոդելը դեռևս կիրառված չէ, ուսուցիչները, բնականաբար, չեն տիրապետում ՏՀՏ հմտությունների այն ծավալին, որը ստուգվում է ատեստավորման ընթացքում հատկացված ժամանակահատվածում։ Մեկ շաբաթո՞ւմ են յուրացնելու կամ ինչի՞ պիտի յուրացնեն, եթե աշխատանքում չեն կիրառելու։ Սրա կողքին կան հեղինակային ծրագրեր իրականացնող, հետազոտող, իրենց բնագավառում հայտնի մասնագետներ, այդ թվում նաև կրթահամալիրի բլոգավար դասավանդողները։ Ավելի ամբողջական ու հիմնավոր չէ՞ր լինի վերը նշված խմբին պատկանող մասնագետների հրապարակային գործունեության ուսումնասիրությունը, մասնագիտական անհատական պահանջների բավարարումը։

Կամավոր, թե պատադիր ատեստավորման հիմքում գիտելիների, հմտությունների ստուգումն է, այն,  ինչը դեռևս կիրառվում է սովորողների հանդեպ, մինչդեռ նպատակը պիտի լիներ փոխանցելը, սովորեցնելը, կատարելագործելն ու խրախուսելը։ Ուսուցչի դերի, աշխատանքի արժևորման, գնահատման խնդիր ունի մեր հասարակությունը, իսկ կրթական բարեփոխումները ժամանակավրեպ են։

Մենք նման չենք, բայց դա կարևոր չէ

Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքաչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության և որակի ապահովմանը։

Չնայած այն հանգամանքին, որ ներառում հասկացությունը վաղուց մեր կրթական առօրյայի մի մասն է, և արդեն խոսում ենք համընդհանուր ներառումից, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և հարցեր։ Ներառման բուն գաղափարի ոչ լիարժեք ուսումնասիրված, ընկալված լինելը, նյութատեխնիկական բազայի ոչ լիարժեք ուսումնասիրված, ընկալված լինելը, միջավայրի, նյութատեխնիկական բազայի ոչ լիարժեքությունը, որոշ դեպքերում բացակայությունը առաջ է բերում մի շարք խնդիրներ ոչ միայն կրթության նյութական, այլև բովանդակային կազմակերպման հարցում։ Այս խնդիրը առավել խորացնում է դասավանդողների ուղղորդման և մասնագիտական աջակցության բացակայությունը։

Ժամանակակից հասարակության կրթական համակարգի հրամայականը հանընդհանուր ներառման ֆոնին հավասարման հնարավորությունների ստեղծումն է։ Սա մի բազմաշերտ գործընթաց է, որը առաջին հերթին պետք է սկսվի յուրաքանչյուր անհատի՝ մանկավարժի, ծնողի ապա նաև սովորողների գիտակցությունից։ Յուրաքանչյուր դասավանդող առաջին հերթին պետք է հասկանա, որ համընդհանուր ներառումը համակարգային բարեփոխման շարունակական գործընթաց է, որը պետք է սկսել դասավանդման մեթոդների և ուսումնական քարացած ծրագրերում փոփոխություններ կատարելուց։ Հարկավոր է հստակ գիտակցել, որ յուրաքանչյուր դասավանդողի հաջողությունը, աշխատանքի արդյունավետությունը կախված է մասնագիտական ճկունությունից, խնդրահարույց իրավիճակներում լուծումներ գտնելուց, անընդհատ զարգացումից և ամենակարևորը՝ սովորողների ընտանիքների ու այլ մասնագետների հետ բաց համագործակցությունից։

Առաջին հայացքից թվում է, թե դասավանդողի ուսերին չափազանց շատ պարտավորություններ են դրվում։ Ընդհանուր հանրակրթական ծրագրերի դասավանդումից բացի, պետք է ճանաչել ու հաշվի նստել յուրաքանչյուր սովորողի անհատական կարիքի հետ, ապահովել նրանց ընտանիքների հետ մշտական համագործակցությունը։

Իմ աշխատանքային փորձից ելնելով կարող եմ փաստել, որ այս խնդիրները հեշտ լուծելի են դառնում այն դեպքում, երբ դասավանդողին հաջողվում է դասարանում համընդհանուր հոգատարության ու ըկերության մթնոլորտ ստեղծել` ներառելով նաև  ծնողական համայնքի անդամներին։ Սովորողներն այս դեպքում հանդես են գալիս որպես աջակից-օգնականներ և միասին խնդիրների հաղթահարումն ավելի հեշտ է դառնում։

Հարկավոր է ամենօրյա գործունեության արդյունքում սովորողներին փոխանցել այն գիտակցությունը, որ յուրաքանչյուրս անհատական վերաբերմունքի, սիրո և հոգատարության կարիք ունենք, որ բոլորս տարբեր ենք ու մեր գլխավոր նպատակը միմյանց աջակցելն է։ Մի՞թե այս գիտակցության ձևավորումը չէ  հանրակրթության գլխավոր նպատակը։ Առանց այս մտածողության փոխանցման ցանկացած աշխատանք անիմաստ է դառնում։ Դպրոցական միջավայրը այն սոցիալական մոդելն է, որտեղ պետք է ձևավորվի իր արարքների համար պատասխանատու, ապրումակցելու և օգնելու պատրաստ քաղաքացին։ Հոգևոր ու մարդկային արժեքների դաստիարակությունը, այլոց իրավունքների հանդեպ հարգանքը, յուրաքանչյուր անհատի համար հավասարության պայմանների ապահովումը դպրոցի և ուսուցչի գերակա խնդիրն է։

Ուսուցիչն իր կենդանի օրինակով ու հավասար վերաբերմունքով պետք է բացառի խտրությունը և յուրաքանչյուր սովորողի դիտի որպես անհատականություն։

Ցավալի էր, որ ներկայումս ներառական կրթության ողջ բովանդակությունը ընկալված չէ մեզանում։ Ներառական կրթություն ասելով շարունակում են պատկերացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, այսպիսով ևս մեկ պատնեշ դնելով համընդհանուր ներառման բովադակությունը հասկանալու ճանապարհին։ Իրականում բոլոր խնդիրնեորը սկսում են լուծվել միայն այն ժամանակ, երբ դպրոցը, իրականացվող մանկավարժությունը իրական հավասարություն է դնում երեխաների իրավունքների միջև և ծառայում է այդ իրավունքների պաշտպանությանը։

Պարտադիր չէ, որ դասավանդողը հենց սկզբից իր առջև անհնարին թվացող խնդիրներ դնի, առաջնայինը սիրո, բարության մթնոլորտի ստեղծումն է դասարանում, մնացյալ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն, եթե այդ խնդիրները հասկանալու ու լուծելու անկեղծ մղումը կա։

Կրթահամալիրում աշխատում եմ 2001 թվականից։ Սկսած դասվարական տարիներիս աշխատանքից, միշտ առջև ծառացած մանկավարժական խնդիրները լուծել եմ սովորողներիս հասկանալու և օգտակար լինելու մղումից դրդված՝ նրանց անհատական կարիքները դիտարկելու և ճանաչելու միջոցով։ Հոգատարությունը և սիրելու ունակությունը ամենակարևոր ուղղորդիչներն են ցանկացած պարագայում, իսկ սեփական օրինակը ամենից վարակիչն է։

Հիմա կպատմեմ մի գեղեցիկ նախագծի մասին, որի հեղինակները, մասնակիցները, մեկ-երկու դասարանի օրինակով, իմ բոլոր սովորողներն են։

Դասերի ընթացքում հաճախ էի նկատում, որ սովորողներից մի քանիսը իրենց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ընկերների համար առաջադրանքներ են պատրաստում և առաջարկում։ Օրերից մի օր դասարան մտա այն պահին, երբ բոլորը խմբվել էին մեր սիրելի Ռաֆայելի շուրջ ու նրա համար պատրաստած խաղերն էին փորձարկում։ Ասել է թե, սովորողներս ինձ հուշեցին մայրենի լեզվի դասերը նաև մեր առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ընկերների համար առաջադրանքների ստեղծմանը տրամադրելուն։ Այդ օրվանից սկսած, մենք համացանցում համապատասխան առաջադրանքներ ու խաղեր էինք փնտրում, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանում, վերափոխում էինք դրանք և փորձարկում։ Շաբաթական մեկ, կամ ամիսը երկու անգամ մայրենի լեզվի դասաժամը տրամադրում էինք առաջադրանքների ստեղծման և փորձարկման աշխատանքներին։ Ի՜նչ մեծ էր հրճվանքը, երբ Ռաֆայելին կամ Շառլին հաջողվում էր լուծել իրենց առաջադրած խնդիրը։ Այսպիսով, սովորողներս ներգրավվեցին իրենց ընկերների համար առաջադրանքների փաթեթի ստեղծման կարևոր աշխատանքին։ Կարելի է պատկերացնել, թե այս ընթացքում նաև որքան լեզվական և մանկավարժական խնդիրներ լուծվեցին։ Ուրախալին այն է, որ այս գործընթացին ընդգրկվեցին նաև նրանց ընտանիքի անդամներից շատերը։ Առանձին դեպքերում ստեղծված առաջադրանքները հաջողված էին, բայց այստեղ էականը բովանդակությունը չէր։ Այսպիսով մեզ հաջողվեց համախմբվել ամենակարևորի՝ մեր ընկերոջը օգտակար լինելու խնդրի շուրջ։  Նկատելի էր, թե մեր երկու ընկերները որքան վստահ էին զգում իրենց ընկերների շրջապատում։

Ոչ մի պատում չի կարող փոխանցել այն տպավորությունը, որը կստանաք մեր խաղ-պարապմունքները դիտելիս։ Դիտեք դրանք, իսկ ես կավելացնեմ, որ իմ տարիների դպրոցի ամենամեծ բացթողումը հե՛նց այս մարդկային ապրումակցումի ու համընդհանուր ներառման բացակայությունն է եղել։

Ակամայից միտս եկավ Վանո Սիրադեղյանի <Պարտուսի գերին> պատմվածքը ու սիրտս կծկվեց անգիտակից տարիներիս չարածների համար․․․ Այո՛, սա մի մեծ ու ցավոտ բացթողում, որը գուցե յուրաքանչյուրիս ինչ-որ մի փուլում զրկել է մարդուն աջակից լինելու, աշխարհին ավելի հասուն ու մարդկային հայացքով նայելու հնարավորությունից։

Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Սովորողների ընտանիքների արձագանքը

Տե՛ս Ռաֆայել Դանիելյանի բլոգում

Տե՛ս Շառլ Սահակյանի բլոգում

Կենտրոնում անհատն է

Մանկավարժության գլխավոր նպատակը անհատի ձևավորումն ու նրա կրթության կազմակերպումն է։ Որքանո՞վ են այսօր դպրոցներում իրականացվող կրթական ծրագրերը նպաստում անհատականության դրսևորմանը, խթանում անհատի զարգացմանը։ Հանրակրթության համընդհանուր առարկայական ծրագրերի իրականացումը սպասարկո՞ւմ է սովորողի շահերը, թե՞ ծանրաբեռնված ու շատ հաճախ սովորողների կյանքի ու իրականության հետ չառնչվող պահանջները ճնշում, երկրորդ պլան են մղում անհատական կրթության պատվերը։

Հանրակրթության մեջ համընդհանուր ներառումը հնարավոր չէ իրականացնել առանց անհատին ուղղված կրթության կազմակերպման։

Որպես կրթահամալիրի կրտսեր դպրոցի դասավանդող, ցանկանում եմ անդրադառնալ այս խնդրին և ներկայացնել կրթահամալիրում իմ ու ընկերներիս կողմից իրականացվող փորձը։

Սկսած նախակրթարանից, բազմաթիվ նախագծեր ենք իրականացնում, որոնք նպաստում են սովորողների ինքնուրույության դրսևորմանը, մղում ինքնաչանաչողությանը։ Ամենօրյա ինքնասպասարկումից,  օժտվածության դրսևորմանն ուղղված բազմազան գործունեության ձևերից բացի, ուսումնական ծրագրերում մեծ տեղ են գտնում ընտանեկան և անհատական նախագծերը։ Ճի՛շտ է, ընդհանուր դասերի, պարապմունքների ընթացքում սովորողները նույնպես ինքնադրսևորվելու մեծ հնարավորություններ ունեն, սակայն յուրաքանչյուրի կողմից իրականացվող կոնկրետ անհատական կամ ընտանեկան նախագծերն օգնում են, որ անհատը հայտնվի կենտրոնում, ներկայանա իր նախասիրություններով, հայտնի իր կարծիքը,ճանաչվի ընկերների և ուսուցիչների կողմից, իր կրթության մեջ ներառի նաև ընտանիքի անդամներին։

Թե՛ որպես դասավանող, թե՛ որպես ծնող, բազմիցս արձանագրել եմ այն փաստը, որ մեր տեխնոլոգիական ժամանակաշրջանը մի տեսակ պատնեշ է ստեղծել մարդկային շփման տիրույթում։ Ժամանակակից երեխաներն այսօր ավելի մեծ ժամանակ են հատկացնում անհատական պլանշետների, հեռախոսների առաջ։ Կարծես ապրում են իրենց մեդիաաշխարհում և հաճախ այն ամենն, ինչ իրականացվում է դրանից դուրս, երկրորդական, հաճախ խանգարող նշանակություն է ստանում։ Այսպիսի մեկուսացումը մի տեսակ օտարում կարող է բերել ոչ միայն դպրոցական, այլև ընտանեկան հարաբերություններում։ Հաշվի առնենք նաև այն հարգելի հանգամանքը, որ հոգսերով գերզբաղված ծնողները օրվա ընթացքում քիչ ժամանակ են հատկացնում սեփական երեխաներին, փոխարենը սկսում են առավել մեծ պահանջներ ներկայացնել մանկավարժներին ու դպրոցին։ Ո՞րն է լուծումը։ Փորձը ցույց է տալիս, որ լուծումը ընտանիքների ներգրավմամբ սովորողի հետաքրքրության, կարիքի բացահայտումն է։ Մեզ հաճախ թվում է, թե ճանաչում ենք մեր բոլոր սովորողներին, մեր անձնական երեխաներին, սակայն դա երբեմն այդպես չէ։  Ներկայումս երեխաների մոտ դրսևորվող ագրեսիայի ու տարբեր խնդիրների պատճառը գուցե այս մեկուսացո՞ւմն է ։ Կարծում եմ, որ այստեղ մեծ է հանրակրթության դերը և ուսումնական գործընթացում սովորողին առաջին պլան բերելն ու ընտանիքին ներգրավելը լավագույն լուծումն են։

Տարիներ շարունակ կրթահամալիրում իրականացնում ենք համայնքային ծեսեր՝ (հարիսայի, լավաշթխիկի, թթուդրիկի, խողողաքաղի և այլ), որոնց թիվը գնալով ավելանում է և ընդգրկում մեծ թվով մասնակիցների։ Ընտանիքները ուրախությամբ են մասնակցում իրականացվող նախագծերին և այսպիսով, ներգրավվում իրենց երեխայի դպրոցական կյանքին, հանրակրթության մեջ։

Համայնքային ծեսերից բացի, իրականացվում են նաև ճամփորդական, ընթերցողական, հետազոտական տարբեր նախագծեր, ամենամսյա ֆլեշմոբներ, որոնց մասնակիցներն ու իրականացնողները նույնպես սովորողներն ու նրանց ընտանիքի անդամներն են։ Այսպիսի նախագծերը միավորում են բոլորին, օգնում ճանաչել ու բացահայտել միմյանց։ Պիտի նշեմ, որ ինքս, որպես դասավանդող, ընտանեկան նախագծերի միջոցով ավելի լավ եմ ճանաչում սովորղներիս ծնողներին, հասկանում, թե ինչպիսի՞ միջավայրում են ապրում ու զարգանում նրանք։ Առանց նման մտերմության ու ճանաչողության դժվար կլինի սովորող-անհատի բացահայտումը։ Ծնողների մասնակցությունը ուսումնական նախագծերին անասելի ուրախություն ու ոգևորություն է հաղորդում յուրաքանչյուր սովորողի, նրանք այսպիսով իրենց ավելի կարևորված ու պաշտպանված են զգում։

Դպրոցական միջավայրում, որտեղ մեծ է ընտանիքի դերն ու մասնակցությունը, որտեղ չկան մարդկային շփման պատնեշներ, առավել հեշտ է անհատական նախագծերի իրականացումը։ Սովորողն այլևս չի կաշկանդվում իր նախասիրությունների մասին պատմելիս, փորձում է հնարավորինս հասկանալի ու ճանաչված լինել ոչ միայն ընտանիքի, այլև դասավանդողների ու ընկերների կողմից։

Հեռավար ուսուցման կազմակերպման փուլում նմանատիպ նախագծերն ավելի հաճախակի էին դարձել և մեծ թափ էին հավաքել։ Հիմա էլ, կրթահամալիրի ուսումնական օրացույցի նախագծային աշպատանքներին զուգահեռ, իրականացնում ենք սովորողների օժտվածությանը, անհատականության զարգացմանը և ինքնադրսևորմանն ուղղված նախագծեր։

Ստորև կներկայացնեմ <Ուսումնական ձմեռ> նախագծի ընթացքում իրականացրած <Իմ հոբբին> ենթանախագիծը, որն իրականացրել եմ անցյալ տարի, իմ չորրորդ դասարանի սովորողների հետ։

Արդյունքը բավականին տպավորիչ է։ Նշեմ, որ բոլորի աշխատանքները ինձ համար յուրահատուկ բացահայտությունների հնարավորություն էին։ Տեսնել էր պետք, թե սովորողներն իրենց անհատական աշխատանքներն ի՜նչ ոգևորությամբ էին ներկայացնում և այս ամենում մեծ էր, իհարկե՛ նրանց ծնողների մասնակցությունը։

Նմանատիպ նախագծերի իրականացումը հատկապե՛ս կարևոր է դասվարականից առարկայական ուսուցման անցման դեպքում, երբ միաժամանակ ութ տասնյակի չափ նոր սովորողներ ես ունենում և բոլորին բազմակողմանիորեն դիտարկելու և ճանաչելու գործը բավականին լուրջ խնդիր է հանդիսանում։ Ինքնարտահայտման հնարավորությունից բացի, նմանատիպ նախագծերը խթանում են նաև վստահության և մտերմության հաստատմանը սովորողների և դասավանդողների միջև։ Իսկ առանց մտերմություն ու վստահության մթնոլորտի ստեղծման ուսումնական գործընթացի կազմակերպումը արդյունավետ համարվել չի կարող։

Մուտք կրթահամալիր

Տարիներ ի վեր կրթահամալիրում նոր սովորողների և դասավանդողների ընդունելությունն իրականացվում է մուտքի ճամբարների մասնակցությամբ։ Ճամբարային եռօրյա կամ հնգօրյա ճամփորդությունները, կրթահամալիրային շրջայցները նոր միջավայրում դասավանդողների ու սովորողների ներառման արդյունավետ լուծումներ են։ Այս ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալու նոր միջավայրին և իրականացվող ծրագրեին, այլև մարդկային շփումների, համագործակցության և փոխօգնության մթնոլորտում իրենց սկսում են յուրային համարել։ Ճամփորդության ընթացքում դասավանդողներն ավելի մեծ հնարավրություն են ունենում բազմակողմանիորեն դիտարկելու, բացահայտելու իրենց նոր սովորողներին, իսկ հին ու նոր սեբաստացի սովորողները կենդանի շփման արդյունքում, կարճ ժամանակահատվածում հասցնում են ընկերանալ։ Այսպիսով, թե՛ դասավանդողը, թե՛ սովորողը արդեն յուրային դարձած են սկսում իրենց ուսումնական գործընթացը։

Ամեն տարի, սեբաստացիների շարքերը համալրած սովորողներն առանձնանում են իրենց վստահությամբ, ծրագրային տեղեկացվածությամբ ու նոր միջավայրում արագ ինտեգրվելու ճկունությամբ, ինչն, անխոս, ուրախալի է։ Որպես դասավանդող ցանկանում եմ շեշտել, որ կրթահամալիրում իրականացվող հեղինակային ծրագրերին շատ արագ են ինտեգրվում նաև նոր սովորողների ընտանիքները։ Հաճախ նոր սովորողներն իրենց հետ նոր չափանիշներ ու որակ են բերում։

Ուրախալի է, որ այս բնականոն զարգացման ու հակասություններից զերծ մթնոլորտը առաջին հերթին սեբաստացիական բաց ու ներառող մանկավարժության արդյունքն է։ Մանկավարժության մեջ ամենից կարևորը մարդասիրությունն է, վստահության ու միմյանց ապրումակցելու մթնոլորտի ձևավորումը։ Ամենից կարևորը այնպիսի միջավայրի ստեղծումն է, որտեղ յուրաքանչյուրը կարևոր է, որտեղ ամեն ոք մյուսից սովորելու, իր փորձը, իմացածը փոխանցելու պատրաստակամությամբ է առաջնորդվում։ Այդպիսին էր կրթահամալիրը իմ ուսանողական հուշերում, այսպիսին է նաև տասնյակ տարիներ անց։ Կարծում եմ, որ միայն բարյացկամ մթնոլորտում է հնարավոր զբաղվել իրական մանկավարժությամբ։ Մնացյալը՝ կոչեր են, կեղծ ու անարդյունք ջանքեր; Ամեն բան կհարթվի ու ճիշտ հունով կընթանա, եթե հիմքում դրված է անհատի լիարժեք ներառումն ու ինքնադրսևորման անսահման հնարավորություններ ընձեռելու կարևորությունը։ Ես՝ որպես դասավանդող, միշտ ուրախ եմ տարիների փորձս կիսելու իմ նորեկ գործընկերների հետ, պատրաստակամ եմ սովորելու թե՛ գործընկերներիցս, թե՛ յուրաքանչյուր սովորողից։ Դասարաններում, որտեղ դասավանդում եմ, ձգտում եմ ձևավորել նույն արժեհամակարգը։ Ուրախանում եմ, երբ սովորողներիս մոտ տեսնում եմ անառողջ մրցակցության, հին կամ նոր դասընկերոջ միջև տարբերակումներ դնելու բացակայությունը։ Մենք բոլորս այնքա՜ն տարբեր ենք և դա յուրաքանչյուրիս համար ավելի հանդուրժող և մարդասեր դառնալու մեծ հնարավորություն է։

Այս տեսանյութի հեղինակները հինգերորդ դասարանի մի խումբ աղջիկներ են, ովքեր ստեղծել են իրենց խմբային TV-ն։ Այս հաղորդման ընթացքում նրանք հարցեր են ուղղում իրենց ընկերներին, ովքեր կրթահամալիր են եկել այլ դպրոցներից։ Զրույցի ընթացքում ծավալվող թեմաներին ծանոթացե՛ք տեսանյութում։

Դասավանդողի օրագիր

Երևանում տաք ու պայծառ աշուն է։ Դասարանի բաց պատուհաններից ներս թափանցող խաղաղ եղանակը մեզ դուրս է կանչում։ Մեր դպրոցի այգու կանաչ լանջերը անկաշկանդ ու լիարժեք ստեղծագործելու տրամադրություն են փոխանցում։ Ես ու սովորողներս առիթը բաց չենք թողնում․․․ ու դուրս ենք գալիս դպրոցի ներքին բակ՝ աշնանային պլեների կազմակերպման նպատակով։ Այս անգամ ուսումնասիրության թեման մեր ընթերցած բանաստեղծությունների աշնան գույներն ու տրամադրությունները նկարելն է։ Կոմիտասյան ու սահյանական ստեղծագործություններն այսօր սովորողների վրձնահարվածների ներքո նոր տեսք ու գույն են ստանալու։

Շարունակել կարդալ

Համընդհանուր ներառում․ իմ փորձից

Մուտքի ճամբարը որպես դասավանդողների և սովորողների ներառման միջոց

Ամեն անգամ՝ ինչպես առաջին անգամ

Ինչպես դարձա սեբաստացի․ մուտք կրթահամալիր․ պատմում են սովորողները

Կրթահամալիրի ոգեշնչող, զարգացնող ու ներառող միջավայրը

Բացօթյա նկարչություն․ ներքին բակում

Իմ ամենասիրելի վայրը դպրոցում․ պատմում են սովորողները

Ռուբեն Շահվերդյան

Դավիթ Հարությունյան

Հարություն Կիրակոսյան

Անետա Կտակյան

Կատրին Ստեփանյան

Վաչե Վելիցյան

Եթե ես ունենայի իմ դպրոցը

Հարություն Կիրակոսյան

Վաչե Վելիցյան

Անետա Կտակյան

Դավիթ Հարությունյան

Կենտրոնում անհատն է

Իմ հոբբին-նախագիծը, ներկայացնում ու ներկայանում են սովորողները

Իմ ընկերը

Մենք նման չենք, բայց դա պարտադիր չէ

Մենք հոգատար ենք

Առարկայի դասավանդման մեթոդիկա

7-9 -րդ շաբաթ

Վերոպատրաստող մասնագետ՝ Մարինե Ամիրջանյան

Ժամանակացույցը՝

Դասընթացի սկիզբը՝ հոկտեմբերի 3
Դասընթացի ավարտը՝ հոկտեմբերի 24

Սկիզբը՝ 14:30

Վերապատրաստման մոդուլը

Շարունակել կարդալ

Գնահատում

6-րդ շաբաթ

26-09-30-09

Սկիզբը՝ 15։00։

Վերապատրաստող մասնագետ՝ Գևորգ Հակոբյան

Ծրագիրը՝ հղումով

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

26-09 Երկուշաբթի

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում
  • ո՞վ է գնահատում
  • ի՞նչն են գնահատում
  • ինչպե՞ս են գնահատում

Գնահատում․ իմ մոտեցումները

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Գնահատումը խրախուսման, սովորողներին մոտիվացնելու և ոգևորելու կարևորագույն միջոց է։ Կարևոր է գնահատման գործընթացը չշփոթել գնահատանիշ դնելու հետ և ուսումնական գործընթացում այն կիրառել որպես խրախուսման և սովորողների մոտ ինքնագնահատման մշակույթ ձևավորելու միջոց։ Կարևոր է նաև, որ յուրաքանչյուր սովորող գնահատվի իր ներուժի դրսևորման ու ցուցաբերած ջանքերի համար։ Ճիշտ կողմնորոշվի իր իսկ գիտելիքների, կարողությունների և հմտությունների դրսևորման հարցում։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման գործառույթները տարբեր են՝ սկսած անհատական խրախուսանքից միչև կիսամյակային կամ տարեկան գնահատում։ Այդ գործառույթները կարող են փոփոխվել հաշվի առնելով սովորողի գործունեության ոլորտը, տարիքային կամ անհատական առանձնահատկությունները։ Կարծում եմ, որ գնահատման գործիքներից ամենակարևորը սովորողների ինքնագնահատման մեխանիզմի կիրառումն է։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման սկզբունքները

Յուրաքանչյուր սովորող գնահատվում է իր ցուցաբերած ջանքի համար

Գնահատելիս հաշվի է առնվում յուրաքանչյուրի անհատական առաջընթացը

Գնահատվում է ինքնուրույնությունը

Գնահատվում են աշխատանքի ընթացքում գործածված հմտությունները և կարողությունները (տարբեր տեղեկատվական աղբյուրներից օգտվելու, տեխնոլոգիական գործիքներ կիրառելու կարողությունը):

Գնահատվում են ընկերներին աջակցելու, ապրումակցելու կարողությունները

Գնահատվում է կատարած աշխատանքի հանդեպ ցուցաբերած պատասխանատվության զգացումը

Գնահատվում է կատարած աշխատաքի բովադակությունը

Գնահատվում է վարքը

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

ՁԵՎԱՎՈՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում (Գծակարգ):

·       Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:

· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:

·  Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:

· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:

·    Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում: 

Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

Ուսուցման գործընթացում գնահատման օբյեկտը սովորողի գործունեությունն է (ոչ թե սովորողը), որն ուղղված է սովորողի ուսումնառության նպատակի իրագործմանը: Հետևաբար, գնահատման բոլոր ձևերի ու տեսակների հիմքը ուսուցման նպատակի ձևակերպումն է:

Դասի հիմքը ուսուցման նպատակն է. և՛ ուսուցչի և՛ սովորողի ողջ գործունեությունը պետք է ուղղված լինի այդ նպատակի իրագործմանը: Նպատակով են պայմանավորվում դասի ընթացքը, մեթոդների, միջոցների ու գնահատման ընտրությունը:

Յուրաքանչյուր դասին ուսուցչի համար կարևոր է խորհել հետևյալ հարցերի շուրջ.

·      Որքանո՞վ են սովորողները հասկացել անցած նյութը:

·      Ինչպե՞ս կարող եմ ստուգել:

·      Ո՞ր առաջադրանքն էր դժվար սովորողների համար:

·  Եթե առաջադրանքը դժվարություն է առաջացրել, ապա ի՞նչ պետք է փոխել դասավանդման մեթոդներում:

Գոյություն ունեն սովորողների ակտիվության մի քանի ուղղություններ.

  • ուսուցման նպատակների և արդյունքների ընկալում, 
  • սովորողների կողմից գնահատման չափանիշների ընկալում,
  • ուսուցչի կողմից համապատասխան հնարների կիրառում:

Դասի նպատակի ընկալումը թույլ է տալիս սովորողին դառնալ գործընթացի կազմակերպման գործուն մասնակիցը: Վերջնարդյունքները ևս պետք է հասկանալի լինեն սովորողներին՝ նրանց դարձնելով գնահատման չափանիշների մշակման մասնակից: Նպատակներն ու ակնկալվող արդյունքները պետք է ակնառու ներկայացված լինեն (գրատախտակին, պաստառին, էկրանին և այլն), որպեսզի ուսուցիչն ու սովորողները հնարավորություն ունենան անդրադառնալու դրանց և ստուգելու իրենց ձեռքբերումները:

Ձևավորող գնահատումը ուսուցչի և սովորողների համատեղ հետադարձ կապի անընդհատությունն է՝ երկկողմ գործունեության ճշգրտման, ուսուցման գործընթացի բարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով: Հետադարձ կապը ուսուցչին հնարավորություն է տալիս պատկերացնելու, թե ինչպես է ընթանում ուսուցման գործընթացը, տեղեկատվություն է տրամադրում սովորողների ձեռքբերումների և դժվարությունների մասին:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։

Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:

Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում գնահատումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում (ընթացիկ), կիսամյակի և ուսումնական տարվա ավարտին (ամփոփիչ) և հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին (ամփոփիչ ատեստավորում)։ Ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, չափորոշչային պահանջների կատարումը ստուգելու նպատակով, իր կողմից սահմանված պարբերականությամբ, դպրոցներում պետք է կազմակերպի արտաքին գնահատում։

1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

Միավորային գնահատումը կիրառվում է սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից:

7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները ձևավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Հանրակրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ավարտին իրականացվում է պետական ամփոփիչ ատեստավորում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

Պետական ամփոփիչ ատեստավորումն իրականացվում է ուսումնական առարկաների տարեկան գնահատականների, ավարտական քննությունների կամ ստուգարքների և բնութագրման արդյունքներով: Պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքները գրանցվում են ավարտական փաստաթղթում:

4-րդ դասարանում իրականացվում է ամփոփիչ գնահատում բնութագրման միջոցով ըստ նշված կարգի (քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակով), 9-րդ դասարանում՝ ավարտական քննություններ, 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններ: Քննությունների և գիտելիքների ստուգումների ցանկի հաստատումը և փոփոխություններն իրականացվում են կրթության կառավարման լիազոր մարմնի կողմից:

Հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների ժամանակ կրթության կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են կիրառվել գնահատման այլ համակարգեր:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի գիտելիքների քանակական (միավորային) ընթացիկ գնահատումն ու ամփոփիչ ատեստավորումը կարող է իրականացվել ըստ իրենց անհատական ուսուցման պլանի՝ 10 միավորային սանդղակով:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ:» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին VI 

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Գիտելիքի ձեռքբերումը շարունակ փոփոխվող, անհատական աշխատանքի ընթացքում ձեռքբերվող գործընթաց է։ Կարծում եմ՝ շարունակ պետք է գնահատանքւի, դրական վերաբերմունքի, խարխուսանքի տարբեր ձևերով խթանել, որ սովորողը փորձի զբաղվել ինքնակրթությամբ և գիտելիքեր ձեռք բերի ու անհրեշտության դեպքում ՝ փոխանցի։

Հմտությունները կյանքի ընթացքում ձեռք բերվող կարողությունների շարունակական կատարելագործումն է։ Դասավանդողները, առարկայական ծրագրերը, միջավայրը պետք է մղեն, որպեսզի սովորողը գործնականում կիրառի իր փորձն ու կարողություննները, ներկայացնի դրանք, այդպիսով, կատարելագործի ձեռք բերած կարողությունները, դարձնի հմտություններ։ Յուրաքանչյուր նախագիծ ի վերջո բարձր է գնահատվում, (հրապարկվում է, բարձր միավորի, խրախուսանքի է արժանանում) այն դեպքում, երբ սովորողը ներկայացնում իր հմտությունները՝ այլ աղբյուրներից որոնողական, հետազոտական վերլուծություններ է ներկայացնում, ռադիո կամ տեսապատում է պատրաստում ծանոթ ծրագրով, գրավոր շարադրում է մտքերը, դիտարկումներ, վերլուծությունններ կատարում:

Դիրքորոշում-Մայրենի լեզվի դասերին հաճախ եմ իրականացնում գրական ստեղծագործությունների քննարկում-վերլուծություններ, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն է ունենում ինքնարտահայտվելու, սեփական դիրքորոշումը հայտնելու և ուրիշի կարծիքը լսելու։ Յուրաքանչյուր կարծիք, տեսակետ իմ կողմից արաժանանում է ուշադրության, հարգանքի, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպում ենք բանավեճ-զրույցներ, որի ընթացքում պարզաբանում և հիմնավորում ենք յուրաքանչյուրի տեսակետը։

Ձեր դասավանդած առարկայում ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Մայրենի լեզու առարկայի ծրագիրը, դասավանդման բովանդակություը ուղղված են ազգային և համամարդկային արժեքների փոխանցմանը, մշակույթների ճանաչողությանը, օտար լեզուների ուսումնասիրությանն ու գործածությանը։ Յուրաքանչյուր անհատ ունի իր ձևավորվող դիրքորոշումը, որը ընդունելի է, իսկ արժեքային համակարգը ձևավորվում է ո՛չ միայն դպրոցական միջավայրում, այլև ընտանիքում և հասարակական միջավայրում, որտեղ ապրում և զարգանում է յուրաքանչյուր անհատ։ Հե՛նց սա է պատճառը, որ իրականացվող մշակութային և գրական նախագծերում ընդգրկվում են նաև սովորողների ընտանիքները։ Նախագծերը բաց են, հրապարակային և ցանկության դեպքում յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունն ունենալ։

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նոորությունն այն է, որ տաս միավորանոց համակարգում չկա անբավարար նիշ։ Գնահատանիշի հանդեպ ցոուցաբերած մոտեցումները տարբեր են սովորողների շրջանակում և դա մեծ մասամբ կախված է դասավանդողի և ընտանիքի վերաբերմունքից։ Կարծում եմ, որ գնահատանիշային նման համակարգը ավելի աշակերտակենտրոն է, քանի որ յուրաքանչյուր նիշ պայմանականորեն արտացոլում է սովորողի առաջադիմության որևէ ցուցանիշ։

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Ես չորրորդ դասարանցու առաջադիմության բնութագրում կընդգրկեի նաև ինքնագնահատման և խմբային աշխատանքին վերաբերող բաղադրիչները։

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Ուսումնական նախագծի իրականացման արդյունքում գնահատվում է․

սովորողի ընթացիկ աշխատանքը

աշխատանքի բովանդակությունը

ինքնուրույնությունը

հետազոտական, որոնողական աշխատանքը

համագործակցությունը (ընտանիքի անդամներ, ընկերներ, այլ սովորողներ)

նախագծի հրապարակային արդյունքը

նախագծի ներկայացումը

Նախագծային աշխատանքը գնահատվում, խրախուսվում է ողջ ընթացքում, կարևոր է նաև ընթացիկ խորհուրդ-դիտարկումը, որը ուղղորդում է սովորողին։ Գնահատման ձևերից են նաև լավագույն նախագծերի կամ ընթացիկ աշխատանքերի առանձնացում-խրախուսումը, հրապարակումը դասավանդողի բլոգում, դպրոցի ենթակայքում, հանրայնացումը կրթահամալիրի գլխավոր էջում և ի վերջո՝ նախագծային աշխատանքի գերազանց գնահատումը։

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։

Հետազոտական աշխատանքի թեմաներ

  • Գնահատման գործընթացի գործառույթները
  • Գնահատման գործընթացի սկզբունքները
  • Ձևավորող գնահատումը՝ սովորողի առաջադիմության խթան
  • Քանակական գնահատումը՝ սովորողի առաջադիմության արձանագրում
  • Սովորողի անհատական պլանը՝ առաջադիմության բնութագրիչ
  • Սովորողի զարգացման բնութագիր

Տարիքային հոգեբանություն

Վերապատրաստման 5-րդ շաբաթ

Դասընթացի անվանումը՝ Տարիքային հոգեբանություն

Վերապատրաստող՝ Արևիկ Բաբայան

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Սկիզբը՝ 19.09.2022

Ավարտը՝23.09.2022

Ժամը՝ 15:00

Վայրը՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր,

Տարիքային հոգեբանություն դասընթացի ծրագիրը՝ այստեղ

Շարունակել կարդալ