Ձմեռային ստուգատեսային ճամբար

Կարդում ենք Թումանյան, Տերյան

Ժամկետը՝ հունվարի 22-փետրվարի 1-ը։
Ճամբարային

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-2 և 5-1 դասարանի ճամբարականներ

Նպատակը՝ ընթերցողական տարատեսակ նախագծերի իրականացում

Խնդիրները՝

Ընթերցողական հմտությունների կատարելագործում

Բանավոր խոսքի, վերլուծական, ստեղծագործական մտածողության կատարելագործում

Ընթերցանության խթանում

Բառապաշարի հարստացում

Ճամբարային

Նախագծի բաղադրիչներ՝

Այցելություն թանգարաններ

Քաղաքային թափառում-ընթերցումների կազմակերպում

Ընտանեկան և խմբային ընթերցողական նախագծեր

Բովանդակություն

Թումանյանական և տերյանական ընթերցումներ՝ սովորողների ընտրությամբ։ Յուրաքանչյուրն ընտրում, ստեղծում է իր ընթերցարանը, ներկայացնում առավել հոգեհարազատ ստեղծագործությունները՝ մեկնաբանելով ընտրությունը։

Սովորողները հանդես են գալիս խմբային և ընտանեկան ընթերցումներով, ծանոթանում Թումանյանի և Տերյանի կյանքին և գործունեությանը։

Արդյունքում

Քաղաքային ընթերցումների կազմակերպում, լուսաբանում

Բաց դասերի կազմակերպում թանգարաններում, քաղաքային պուրակներում

Ստեղծագործության քննարկումներ

Կենդանի ընթերցումներ, գրական թատրոն