Հայկական ժողովրդական հանելուկներ

Ճերմակ սարեր,

Սև-սև այծեր,

Հազար տարվա մտքի կայքեր ։

***

Քաղաքներ են՝ տուն չունեն,

Ծովեր, գետեր՝ ջուր չունեն,

Ճամփաներ են՝ անճամփորդ,

Բարձրիկ լեռներ՝ ձյուն չունեն։

***

Ինչքան պահեցին՝ չփչացավ,

Ինչքան էլ տարան՝ չքչացավ։

***

Տերև է՝ ծառ չի,

Խոսում է՝ մարդ չի,

Կարված է՝ շոր չի։  /Գիրք/

***

Լցնես՝  կփոքրանա,

Վերցնես՝  կմեծանա։/Փոս/

***

Ինչքան շատ են ինձնից տանում,

Ես այնքան շատ եմ մեծանում։

Փոր ունի,

Բոյ ունի, Ստվեր չունի։ /Ջրհոր/

 

Ներսես Շնորհալի.

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ

* * *

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * * Շարունակել կարդալ