Ամառային ուսումնական ճամբար

Տևողությունը՝

Առաջին շաբաթմայիս 27 — 31

Երկրորդ շաբաթ-Հունիսի 3— հունիս 7

13-րդ ջոկատ. ջոկատավարներ՝ Արմինե Աբրահամյան, Ջուլիետա Քերոբյան

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների ճամբարականներ

Նպատակը՝ ամառային ուսումնական գործունեության կազմակերպում

Խնդիրները՝

Համագործակցային նախագծերի իրականացում

Ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտությունների և գիտելիքների փոխանցում

Ստուգատեսային նախագծերի իրականացում

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում

Ճամաբարային նախագծերի ուղղությունները՝

  • Բացօթյա լող, լողափնյա խաղեր
  • Մարզական խաղեր, հեծանվավարություն
  • Մաթեմատիկական, տրամաբանական, կառուցողական նախագծեր
  • Լեզվական, ընթերցողական նախագծեր
  • Հայրենագիտական, համագործակցային ճամփորդական նախագծեր
  • Երաժշտական, թատերական նախագծեր, ներկայացումներ, համերգներ
  • Տեխնոլոգիական , միջավայրի ձևավորման աշխատանքներ
  • Պարտիզպուրակային գործունեոթյուն
  • Լրացուցիչ կրթության ամփոփիչ համերգներ, ստուգատեսներ, ներկայացումներ

Բովանդակություն

Ճամբարային առօրյա գործունեությունը կկազմակերպվի վերը նշված ուղղություններով։ Ճամբարի ընթացքում կիրականացնենք նաև <Սովորող-սովորեցնող> տարաբնույթ նախագծեր, որի արդյունքում կհամագործակցենք տարբեր ճամբարային խմբերի և ջոկատավարների հետ։

Ամենօրյա գործունեության ընթացքում կիրականացնենք հետևյալ նախագծերը՝

Լեզվաբանական և տրամաբանական խաղեր

Ընթերցողական ֆլեշմոբեր և քննարկումներ

Կառուցողական և սեղանի ինտելեկտուալ խաղեր

Մարզական խաղեր և լող

Տեխնոլոգիական գործունեություն

Ճանաչողական շրջայցեր և ուսումնական ճամփորդություններ

Երաժշտության ունկնդրում և ֆիլմերի դիտումներ

Արդյունքը՝

Ճամբարային ամենօրյա գործունեությունը կլուսաբանվի ճամբարականների և ջոկատավարների բլոգներում՝ օրագրապատումների և տեսապատումների տեսքով։

Նախագծի ամփոփում

Ճամբարի օրակարգը

Ճամբարային քրոնիկոն

Կարդում ենք Թումանյան

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 1-ից- մարտի 31-ը։

Նպատակը՝ շարունակում ենք ճանաչել ու միասին բացահայտել Հովհաննես Թումանյանին

Նախագծային ուղղությունները՝

Անհատական և ընտանեկան ընթերցումներ

Ստեղծագործությունների վերլուծություն-քննարկումներ

ժողովրդական հեքիաթները՝ Թումանյանի մշակմամբ

Ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ

Համագործակցային և խմբային նախագծեր

Ուսումնական նյութերի ստեղծում

Խնդիրները՝  4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի արժևորման կարողությունների ձևավորում և գրական ճաշակի զարգացում
  • Ստեղծագործության հիմնական գաղափարի ընկալման կարողության զարգացում
  •  Արտահայտիչ ընթերցանության կատարելագործում
  • Տեքստի հիմնական միտքը որոշելու և դրա շուրջ դատողական խոսք կառուցելու կարողությունների զարգացում
  •  Տեքստի առաջին և վերջին նախադասությունները, հիմնական
    միտքը, հենակետային բառերը որոշելու կարողությունների ձևավորում /երեք բանալի և մեկ կողպեք հնարի կիրառում/
  • Տեքստի բովանդակությունը համառոտ վերարտադրելու կարողության մշակում
  • Տեքստից կերպարներին բնութագրող հատվածները առանձնացնելու և հերոսների համեմատական բնութագիրը կազմելու հմտությունների զարգացում /Վենի դիագրամ հնարի կիրառման միջոցով/
  • Հեքիաթի, պատմվածքի, բալլադի և այլ ստեղծագործությունների ժանրային առանձնահատկությունների դիտարկում
  • Բառի արտահայտչական հնարավորությունները ճանաչելու և
    խոսքում կիրառելու կարողությունների ձևավորում

Բովանդակություն

Հովհաննես Թումանյան- ամբողջական մեդիափաթեթը թանգարանի բլոգում 

Հովհաննես Թումանյան-կենսագրական մուլտֆիլմ

Հ․ Թումանյան-ինքնակենսագրություն

Մեծերը՝ Թումանյանի մասին

Թումանյանն ու Աղայանը

Հետաքրքիր դրվագ Թումանյանի և Աղայանի մասին

Հովհաննես Թումանյան- Դստեր՝ Նվարդի հուշերից, կարդա՛ նաև

Թումանյանի պատգամը՝ զավակներին

4-րդ դասարան

Հեքիաթներ

Թումանյանական փոխադրությունների ընթերցում՝ սովորողների ընտրությամբ

Ծանոթացի՛ր հղումով

Բանաստեղծություններ

Պատմվածք

Խնդիրները՝  5-րդ դասարանում

  • Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում
  • Արձակ և չափածո ստեղծագործություններ. ընդհանուր գաղափար դրանց բնորոշ առանձնահատկությունների մասին
  • Հեքիաթի, պատմվածքի, առակի ժանրային բնութագրերը, լեզվական ձևավորման առանձնահատկությունները տարբերելու կարողությունների զարգացում
  • Ըմբռնել հեքիաթի և իրականության տարբերությունը
    . վերարտադրել ընթերցած հեքիաթը՝ բնութագրելով և կերպարները վերլուծելու միջոցով
  • Կարդացած ստեղծագործության դեպքերի հաջորդականությունը գրավոր կամ բանավոր շարադրելու կարողությունների զարգացում
  • Անծանոթ տեքստի վերաբերյալ առաջադրված հենակետային բառերի և նախադասությունների միջոցով  տեքստը վերականգնելու և վերնագրելու հմտությունների մշակում
  • Տրված տեքստը  պարբերությունների բաժանելու, հիմնական միտքը որոշելու  և պարբերությունների իմաստային կապը վերականգնելու կարողությունների մշակում
  •  Ստեղծագործության գործող անձանց խոսքի
    առանձնահատկությունները որոշելու,  տարբեր անձանց արարքները հակադրելու, նրանց վերաբերմունքը շրջապատի նկատմամբ որոշելու կարողությունների զարգացում
  •  Հերոսների արարքների դրդապատճառները որոշելու և դրանց նկատմամբ վերաբերմունք արտահայտելու, գնահատելու հմտությունների զարգացում
  •  Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում

Բովանդակություն

Հեքիաթներ

Պատմվածքներ

 Բանաստեղծություններ

Բալլադներ

Սովորողների ընտրությամբ

Նախագծի ամփոփում

Ուսումնական տարատեսակ մեդիափաթեթների ստեղծում

Նախագծի իրականացման քայլերը՝

  • Նախագծի քննարկում, քայլերի-առաջարկների մշակում
  • Ընթերցվող նյութի ընտրություն-քննարկում-վերլուծություն
  • Ընտանեկան, ահնատական, խմբային-բերանացի ընթերցումներ
  • Տեսագրությունների, ձայնագրությունների, պատումների ստեղծում
  • Ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ
  • Ծանոթ ստեղծագործությունների թարգմանություններ
  • Մեդիածրագրերի կիրառմամբ առաջադրանքների փաթեթի ստեղծում
  • Ճամփորդություններ, կրթական փոխանակումներ
  • Անհատական հետազոտություն-ուսումնասիրություններ․ նաև թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Բեմադրություններ (դերային խաղեր, ռադիոթատրոն, կինոպոեզիա)
  • Ֆլեշմոբներ
  • Լուսաբանումներ, հրապարակումներ բլոգներում, մեդամիջավայրում

Նախագծի՝ ակնկալվող արդյունքներ՝

Սովորողների հաշվետու նյութերի ներկայացում բլոգներում՝ պատումներ, ռադիոնյութեր, տեսանյութեր, վերլուծություններ, առաջարկներ, տպավորություններ։

Աշխատանքների  ամփոփում

Յուրաքանչյուր մասնակից (անհատ, խումբ) ընտրում է դուր եկած աշխատանքի թեման ու սահմանված ժամանակահատվածում կազմակերպում, իրակակացնում է նախագծային առաջադրանքը: Աշխանքի ընթացքը, արդյուքները ամփոփվում լուսաբանում, հրապարակվում են ուսումնական բլոգներում, ինչպես նաև դպրոցների ենթակայքի «Թումանյանական օրեր» բաժնում:

2023-24 ուսումնական նախագծեր և արդյունքներ

Սեպտեմբերի նախագծեր

Իմ ուսումնական ամառը

Կարդում ենք Սարոյան

Կոմիտասյան շաբաթ

Հոկտեմբեր

Կարդում ենք Սահյան

Աշնանային բաց հավաք

Իմ ուսումնական աշունը

Նոյեմբեր

Կարդում ենք Իսահակյան

Սեբաստացու օրեր

Դեկտեմբեր

Իմ ուսումնական շրջանը

Նոր տարի, բարով արի

Ուսումնական ձմեռ

Հունվար

Ձմեռային ճամբար 2024

Փետրվար

Կարդում ենք Թումանյաննախագծի ամփոփումը

Բառարանային ֆլեշմոբնախագծի ամփոփումը

Գրքի տոնը կրթահամալիրում, Մայրենի լեզվի օրեր

Մարտ

Ձոն մայրությանը և գեղեցիկին

Ուսումնական գարուն․ նախագծային շաբաթ

Ապրիլ

Աղայանական օրեր

Ռոդարիական օրեր

Մայիս

Ստուգատեսային նախագծերը հինգերորդ դասարանում

Ստուգատեսային նախագծերը չորրորդ դասարանում

Մայիսյան ստեղծագործական հավաքի նախագծեր

Կարդում ենք Սարոյան

Նախագծային աշխատանքների իրականացման ընթացքը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ։

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներ, ծնողներ։

Նպատակը՝  Վիլյամ Սարոյանի աշխարհայացքի բացահայտում։

Նախագծի մշակումը տե՛ս հղումով

Խնդիրները՝

Ծանոթացում Սարոյանի ստեղծագործություններին և կյանքի հետաքրքիր դրվագներին։

Ստեղծագործությունների միջոցով սարոյանական աշխարհայացքի դիտարկում, վերլուծություն։

Սարոյանական կերպարների վերլուծություն։

Սարոյանական աշխարհայացքի ձևավորում ՝ մարդասիրություն, կենսասիրություն․․․

Բառապաշարի հարստացում

Ստեղծագործական մտածողության զարգացում

Աշխատանքային ուղղությունները՝

Անհատական, դասարանական, դերային ընթերցումներ

Դերային խաղ, բեմադրոություն, ռադիոթատրոն

Դասարանական քննարկումներ

Անհատական բլոգային վերլուծություններ, որոնողական հետազոտական աշխատանքներ

Տեքստային աշխատանքներ

Թեմատիկ հետաքրքրաշարժ առաջադրանքների կազմում

Բովանդակությունը

Վիլյամ Սարոյան 4-րդ դասարանի առաջադրանքների մեդիափաթեթ

Վիրավոր առյուծն ու կրիան— 1 ժամ

Նապաստակն ու առյուծը-1 ժամ

Առաջին օրը դպրոցում, տեքստային առաջադրանքներ, ռադիոթատրոն— 3 ժամ

Եսռադիոթատրոնի հղումը -2 ժամ

Ուսումնական փաթեթ 5-րդ դասարան

Ծիրանի ծառըԾիրանի ծառ-3 ժամ

Առակներ

Սրամիտ Երիտասարդը-2 ժամ

Հյուսնի պատմությունը-2 ժամ

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց-2 ժամ

Երկու արաբների պատմությունը-2 ժամ

Առաջարկվող լրացուցիչ ընթերցանության նյութերը նախատեսված են սովորողների անհատական կամ ընտանեկան աշխատանքների իրականացման համար։

Խրախուսվում են վերլուծական և հետազոտական տարրեր պարունակող աշխատանքները։

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Մարդկային կատակերգություն

Սարոյանի պատմվածքները

Պատմում է Սարոյանի որդին

Վիլյամ Սարոյան․ կենսագրական

Իմ գերդաստանը

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Տասը խորհուրդ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Առակներ

Օգտակար հղումներ՝

Վիլյամ Սարոյան

Հայ մեծերը՝ http://www.anunner.com/

Սրամտում է Սարոյանը

Իր մասին պատմում է Սարոյանը

Բարի հսկանպատում

Գնահատում

Խրախուսվում, գնահատվում է ամենօրյա ինքնուրույն և արդյունավետ գործունեությունը, կատարած աշխատանքի հրապարակումն ու պատշաճ ներկայացումը։ Բարձր են գնահատվում ընտանեկան նախագծերը, անհատական վերլուծական, ստեղծագործական և հետազոտական տարր պարուակող որոնողական աշխատանքները։

Արդյունքում՝ Ընթերցումների, ստեղծագործական վերլուծությունների փաթեթի ստեղծում, ընտանեկան ընթերցումների իրականացում, ուսումնական նյութերի ստեղծում։

2023-24 ուսումնական օրացույց

Առաջին ուսումնական շրջան

Սեպտեմբերի նախագծեր

Իմ ուսումնական ամառը

Կարդում ենք Սարոյան

Կոմիտասյան շաբաթ

Հոկտեմբեր

Կարդում ենք Սահյան

Աշնանային բաց հավաք

Նոյեմբեր

Սեբաստացու օրեր

Կարդում ենք Իսահակյան

Դեկտեմբեր

Ամանորի նախապատրաստություն

Դեկտեմբերյան ստուգատեսային շաբաթ

Իմ ուսումնական ամառը

Նախագծի մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների սովորողներ

Նպատակը՝  Ծանոթացում, հաղորդակցային կարողությունների զարգացում:

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր խոսքի ձևակերպման, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Որոնողական, հետազոտական աշխատանքի հմտությունների մշակում
  • Ժամանակակաից տեխնոլոգիական հմտությունները կիրառելու և զարգացնելու կարողություն

Այս նախագիծն իր մեջ ներառում է հետևյալ ենթաթեմաները

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Սովորողը գրավոր կամ բանավոր պատումի միջոցով (ռադիոպատում, տեսապատում) ներկայացնում է, թե ինչպես և որտեղ է անցկացրել իր ամառային հանգիստը։ Ինչո՞վ է զբաղվել, ի՞նչ նոր բան է բացահայտել և այլն․․․

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։

Սովորողը համառոտ ներկայացնում է իր ընթերցած գրքերի վերնագրերը, համառոտ ներկայացնում առավել տպավորված ստեղծագործությունը, գովազդում այն, հիմնավորում իր ընտրությունը։ Ցանկալի է նաև դուր եկած հատվածների տողերի մեջբերումը, մեկնաբանությունը /բացատրությունը/։

Իմ բացահայտումներով լի ամառը

Սովորողը պատմում է իր կատարած թարգմանչական, հետազոտական տարբեր նախագծերի մասին, ներկայացնում դրանք իր բլոգում և առցանց դասերի ընթացքում։ Այս աշխատանքը հնարավորություն է տալիս ճանաչել և խրախուսել սովորողի հետաքրքրությունները, նրան ինքնարտահայտվելու հնարավորություններ տալ։

Այլ

Առաջարկում է սովորողը, ընտանիքը

Նախագծի իրականացման քայլերը

  1. Դասի ընթացքում ներկայացնում, քննարկում ենք նախագիծը։
  2. Սովորողը ծնողի հետ ընթերցում է նախագիծը, անհրաժեշտության դեպքում առաջարկներ լրացումներ անում։
  3. Նախագծի հղումը հրապարակում է իր անհատական ուսումնական բլոգում և ընտրելով իրեն հետաքրքրող ենթաթեման, կամ ենթաթեմաները, կատարում և հրապարակում է հանձնարաված առաջադրանքները։
  4. Հրապարակված առաջադրանքի հղումն ուղարկում է դասավանդողի էլ․ փոստին։
  5. Ուղարկված հղումները հրապարակվում են նախագծի արդյունքներ բաժնում։

Արդյունքների ամփոփում, գնահատում

Նախագծային արդյունքների հրապարակումից հետո, սովորողները հնարավորություն են ստանում ծանոթանալ իրենց ընկերների աշխատանքներին։ Քննարկման արդյունքում /նաև ընտանեկան/ ընտրվում են լավագույն արդյունքները և հրապարակվում են <<Զատիկ>> ստեղծագործական ուսումնական բլոգում։

Գնահատվում և խրախուսվում են սովորողի կողմից առաջարկվող անհատական, ընտանեկան նախագծերը։

Խրախուսվում են սովորողի կողմից առաջարկվող ընթերցողական նախագծերը։

Գերազանց է գնահատվում նախագծի պահանջներին համապատասխանող աշխատանքը։

Բարձր են գնահատվում սովորողի կողմից իրականացված անհատական, հետազոտական աշխատանքները։

Աշխատանքի ներկայացման ձևերը՝

  • Անհատական, ընտանեկան տեսապատում, ռադիոպատում
  • Գրավոր պատում / ցանկալի է ֆոտոպատումների, տեսանյութերի ուղեկցությամբ/
  • Ռադիոպատում, ռադիովերլուծություն

Աշխատանքներին ներկայացվող պահանջները

1.Գրավոր կամ բանավոր խոսքը պիտի լինի հստակ, ամբողջական, գրավիչ մատուցմամբ։

2. Ներկայացվող տեսապատումը կամ ռադիոնյութը պետք է լինի գրագետ, հասկանալի, ամբողջական, չունենա տեխնիկական, այլ ( երաժշտական ձևավորման հետ կապված) թերություններ։

3. Հետազոտական աշխատանքի դեպքում անհրաժեշտ է նշել հղումը, նախագծի մասնակիցներին, եթե նախագիծը անհատական չէ։ Սովորողը պետք է ներկայացնի իր աշխատանքի ընթացքը և կցի արդյունքը։ Ներկայացման ձևն ընտրվում է նախագծային աշխատանքի սկզբունքներից ելնելով։ Եթե թարգմանական աշխատանք է, ներկայացվում է ընթացիկ պատումը ( գրավոր կամ բանավոր), կցվում է կատարած թարգմանաությունը և համապատասխան նյութի հղումը։

Եթե աշխատանքը սովորողների հետաքրքրության շրջանակներին համապատասխան այլ հետազոտական աշխատանք է, ապա կարող է աշխատանքի ընթացքն ու արդյունքը ներկայացվել անհրաժեշտ տեսաշարերի միջոցով ՝ լուսաբանմամբ։

Սովորողի մասնակցությամբ ընտանեկան նախագծերը խրախուսուվում են։

Առցանց նախագծի կազմակերպումը

Առցանց հանդիպումների ընթացքում նախագիծը քննարկելուց հետո, սովորողն ընտրում, առաջարկում է իրեն առավել դուր եկած թեման։

Պարզաբանվում են անհասկանալի հարցերը

Ներկայացվում են անհատական, ընտանեկան աշխատանքները

Քննարկվում են ընկերների կողմից իրականացված, ընտրված աշխատանքները։

Կարևոր

Դասավանդողը մշտական կապի մեջ է սովորողների, նրանց ծնողների հետ և հեռավար կերպով հետևում է աշխատանքի ընթացքին, դիտարկումներ, առաջարկներ անում։ Անհրաժեշտության դեպքում՝ աջակցում։

Նախագծի ամփոփումը

Տե՛ս հղումով