Ձոն մայրությանը և գեղեցիկին

Նախագծի տևողությունը՝ մարտի 6-ապրիլի 7-ը։

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների սովորողներ։

Նպատակը՝ Նախագծի նպատակը մայրության և գեղեցկության տոնի առիթով, շնորհավորանք-անակնկալների պատրաստումն է։

Խնդիրերը՝

ստեղծագործական, տեխնոլոգիական կարողությունների զարգացում

ձեռք բերած հմտությունների կիրառում

բանավոր և գրավոր խոսքի մշակում

<Կարդում ենք Թումանյան և Սևակ> նախագծերի ամփոփում

Նախագծային ուղղությունները՝

Շնորհավորական բացիկների ստեղծում

<Իմ մայրիկը>-գրավոր շարադրանքների, դիմանկարների ստեղծում

Անակնկալ մեդիաուղերձների պատրաստում (տեսապատում, ռադիոպատում, գրավոր շարադրանք)

Գարնանային մեդիաէջերի ստեղծում

<Մայրիկիս> դասարանական ընթերցումներ, <Իմ նվեր ընթերցումը>-ֆլեշմոբերի կազմակերպում

Ձոն մայրությանը․ ընթերցարան

Արդյունքում՝

Վերը թվարկված ուղղություններով իրականացված աշխատանքների հրապարակում։

Թողնել մեկնաբանություն