Ամառային հայտնագործություններ

Արևային ակնոց

Գարնանային պայծառ օրերը մեզ ստիպում են հիշել անհրաժեշտ մի աքսեսուարի՝ արևապաշտպան ակնոցի մասին: Հետաքրքրական  է այն փաստը, որ աչքերը արևի վառ լույսից պաշտպանող  տարբեր հարմարանքները հայտնվել են դեռևս  վաղնջական ժամանակներում:  Շարունակել կարդալ

Մանկան բանականությունը

 Երեխաները վերափոխում են աշխարհը

Գոյություն ունի մի առանձնահատուկ հոգեկան էություն, որի մասին մենք մինչ այժմ գլխի չէինք ընկնում, մի սոցիալական միասնություն, որի հետ հաշվի նստելը պարտադիր է: Մեր՝ մեծահասակներիս օգնությունն ու փրկության հույսը երեխաներն են, քանզի  նրանք են, որ մեծանալով կերտում են  մարդկային հասարակությունը: Շարունակել կարդալ

Հղում

IMG_0161Ասում են, շա~տ ու շա~տ տարիներ առաջ, ամպերը ծովի ալիքներ են եղել, սակայն այնքան ժամանակ է անցել, որ ամպերը ոչինչ չէն հիշում այդ մասին:  Հենց այդ է պատճառը, որ մինչ օրս  շարունակվում է քամու ու ամպերի  ընկերությունը: Հիմա կպատմեմ ձեզ մի հետաքրքիր պատմություն, նրանց ընկերության մասին:

         Կար- չկար մի ամպիկ կար: Քամին ամեն օր խաղում էր նրա հետ այնպես, ինչպես տարիներ առաջ ծովի փրփուր ալիքների հետ էր խաղացել: Նա մեղմորեն փչում էր ամպիկի վրա և  նրա շնչից ամպիկը տարբեր ձևեր էր ստանում: Մեկ կախարդական ամրոցի էր նմանվում, մեկ թռչունների երամի,  մեկ սարերի ու ծառերի կերպարանք էր առնում ու միշտ անկրկնելի էր… Շարունակել կարդալ