Նոր տարի, բարո՛վ արի

Լեզվահայրենագիտական, թարգմանական նախագիծ

Նպատակը՝ լեզվագործունեության միջոցով ճանաչողության ընդլայնում

Նախագիծը կիրականացվի երկու փուլով․

Առաջին փուլի տևողությունը՝ դեկտեմբերի 11-հունվարի 08-ն է։ Այս ընթացքում սովորողներին կառաջարկվեն ընթերցողական, ստեղծագործական տարաբնույթ աշխատանքներ։

Առաջին փուլի մասնակիցեր՝ չորրորդ և հինգերորդ դասարանների սովորողներ, ծնողներ, այլ ցանկացողներ։

Երկրորդ փուլի տևողությունը՝ հունվարյան ճամբարի ընթացքում

Հայրենագիտական, թարգամանական, համագործակցային նախագծերի իրականացում։

Երկրորդ փուլի մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների ճամբարականներ, ծնողներ, այլ ցանկացողներ։

Ջոկատավարներ՝ Հայկուհի Հովհաննիսյան և Արմինե Աբրահամյան

Նախագծի խնդիրները՝

  • Ստեղծագործական աշխատանքների իրականացում
  • Թարգմանական հմտությունների կատարելագործում
  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ նյութն ընտրելու և խմբագրելու կարողությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառում
  • Անհատական և խմբային հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների կատարելագործում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում
  • Ավանդական և ծիսական ավանդույթնների ուսումնասիրություն
  • Ձմեռային ստուգատեսային նախագերի մասնակցություն

Առաջին փուլի աշխատանքների նկարագրություն

Սովորողն ընտրում է առաջարկվող նախագծային ուղղություններից մեկը կամ, ըստ ցանկության, մասնակցում է առաջարկաված տարաբնույթ նախագծերին։ Նախագծերի իրականացման արդյունքում, սովորողները ստեղծում և ձևավորում են իրենց հետաքրքություններին համապատասխանող ամանորյա բլոգային էջերը։ Անհատական էջերում ընդգրկված աշխատանքները ներառում են ընթերցողական և ստեղծագործական աշխատանքներ։ Յուրաքանչյուրը ամփոփում, ձևավորում և ներկայացնում է իր ուսումնական աշխատանքը՝ հրապարակելով ուսումնական բլոգի համապատասխան բաժնում։

Երկրորդ փուլի աշխատանքների նկարագրություն

Հունվարյան ճամբարի ընթացքում կառանձնանա հայրեագետ ճամբարականների այն ջոկատը, որը կընտրի թարգմանական, բանահավաքչական, լեզվական, խմբագրական աշխատանքը։ Ճամբարի ամեօրյա գործունեության ընթացում կիրականացվեն աշխատանքներ՝ վերը նշված ուղղություններով, կկազմակերպվեն նաև համագործակցային ստուգատեսային նախագծեր։Ճամբարի մասնակիցերը ուսումնական բլոգներում կհրապարակեն իրենց նախընտրած աշխատանքային ուղղությամբ իրականացվող աշխատանքները, շաբաթվա վերջում կլուսաբանեն նաև իրենց ճամբարային գործունեությունը։ Լավագույն անհատական և ընտանեկան նախագծերը կառանձացվեն և կհրապարակվեն ջոկատավարների բլոգներում և դպրոցի կայքում։

Աշխատանքային ուղղությունները՝

Լեզվական-Լեզվական առաջադրանքների ստեղծում, ֆլեշմոբերի, խաղ-վիկտորինաների կազմակերպում։

Հետազոտական-Ծիսական ավանդույթների, տոնացույցի ուսումնասիրություն, ներկայացում։

Թարգմանական-աշխատանք անհատական կամ ջոկատային նախագծերի շուրջ։ Պատասխանատու՝ Հայկուհի Հովհաննիսյան

Առաջարկվող թեմաներ՝

  • Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում
  • Ինչպե՞ս են դիմավորւմ Ամանորը իմ ընտանիքում /տոնական  նախապատրաստություններ և այլն/
  • Ամանորի տոնացույց, խորհուրդներ
  • Ազգային ծիսական խաղեր
  • Ազգային ծիսական խոհանոց
  • Ամանորյա բարեմաղթանքներ, օրհնանքներ, խորհուրդներ, կենացներ և այլն
  • Ընտանեկան ավանդական ծիսակարգ, խոհանոց
  • Ակնկալիքներ, ծրագրեր
  • Այլ…

Ստեղծագործական- Ստեղծագործական տարբեր հնարների կիրառությամբ, թեմատիկ աշխատանքների իրականացում, հրապարակում։

Ստեղծագործական աշխատանքներ

Սովորողների ստեղծագործելու, յուրովի ներկայանալու նախաձեռնությունները միշտ են խրախուսվում: Այս նախագծի արդյունում հնարավորություն կունենան կատարելու հետևյալ աշխատանքները

  • Ռոդարիական որևէ հնարի կիրառությամբ ներկայացնելու ամենից շատ դուր եկած հեքիաթը, ավանդազրույցը, պատումը
  • Ամանորյա բառերի գործածությամբ տոնական ասիկներ, շուտասելուկներ, հանելուկներ հորինել
  • Հորինել Ամանորյա որևէ հեքիաթ կամ ավանդազրույց
  • Տոնական բարեմաղթանքներ, բացիկներ, շնորհավորանքներ, գովազդներ ստեղծել
  • Ներկայացման սցենար մշակել և ներկայացնել
  • Տարեմուտի խոստովանություն /գրավոր կամ բանավոր ներկայացմամբ/

Ընթերցողական-Անհատական ընթերցարանների, ամանորյա ամսագրերի ստեղծում, տեքստային աշխատանքների իրականացում։

Ամանորյա ստեղծագործությունների /հեքիաթներ, պատումներ, ավանդազրույցներ /ընթերցանություն, քննարկում: 

Նախագծի ընթացքում կկազմակերպվեն միջդասարանական, ընտանեկան, դպրոցական առցանց քննարկումներ, մեդիաընթերցում-վերլուծություններ, վիկտորինաներ: Այս աշխատանքը հնարավորություն կտա կիրառել տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները և կապահովի ընթերցողների ավելի մեծ շրջանակի ընդգրկումը:

4-րդ դասարանցիների համար նախատեսված ընթերցանության նյութեր

5-րդ դասարանի համար նախատեսված ընթերցանության նյութեր

Լրացուցիչ ընթերցանության նյութեր սովորողների ընտրությամբ:

Առաջարկում ենք ընթերցել

Թարգմանական-Խմբային կամ անհատական աշխատանքների իրականացում նախընտրած թեմայի շուրջ։

Համացանցի կիրառումը, մեդիագրադարանից օգտվելու ունակությունը, սովորողներին ու նրանց ծնողներին նախընտրած թեմայի շուրջ հետազոտություններ կատարելու, հետաքրքիր ուսումնական նյութեր հայթայթելու, թարգմանելու, ներկայանալու հնարավորություններ կընձեռի:

Առաջին փուլի արդյունքում՝

Բովանդակությունը տե՛ս

Ամանորյա աշխատան-ում

Ամանորյա ստեղծագործական աշխատանքների, էջերի, ամսագրերի հրապարակում։

Ընթերցարանների կազմում, ձևավորում, ամանորյա անհատական և ընտանեկան ընթերցումների մեդիափաթեթ։

Երկրորդ փուլի արդյունքում՝

Անհատական, խմբային հետազոտական և թարգամանական աշխատանքների հրապարակում։ Համագործակցային նախագծերի լուսաբանում։

Առաջին ուս-շրջանի ամփոփում

Հաշվետու շաբաթ

Տևողությունը՝ դեկտեմբերի 4-15-ը։

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների սովորողներ, ծնողներ։

Նախագծի նպատակը՝ ուսումնական առաջին շրջանի ամփոփում, ինքնագնահատում, հաշվետվությունների ներկայացում։

Խնդիրները՝

Ձեռք բերած հմտությունների, կարողությունների ներկայացում՝ անհատական, խմբային կամ ընտանեկան նախագծերի միջոցով

Հաշվետվությունների հրապարակում

Աշխատանքի ուղղությունները

Ինքնագնահատում, ինքնաստուգում

Բլոգային խմբագրական աշխատանքներ

Բլոգների ուսումնասիրություն— Սովորողները վերանայում, խմբագրում են իրենց ու ըստ ցանկության՝ նաև ընկերների բլոգները։ Ուղղում են վրիպումները, սխալները, լրացնում բացթողումները։

Հաշվետվություններ-Սովորողները գրավոր կամ բանավոր պատումի տեսքով ներկայացնում են իրենց ուսումնական հաշվետվությունները՝ կցելով նաև իրականացրած տարաբնույթ նախագծերի հղումները՝ առանձնացնելով առավել հաջողված աշխատանքները։ Հաշվետվության հարցաշարը՝ հղումով։

Ինքնագնահատում, ինքնաստուգում— Սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները՝ պատմելով ձեռքբերումների ու բացթողումների մասին։ Փորձում են գնահատել իրենց ուսումնական առաջին շրջանի աշխատանքը և զարգացումը։

Աշխատանքի ընթացքը

Աշխատանքներն իրականացվելու են դեկտեմբերի առաջին շաբաթների ընթացքում, ուսումնական գործընթացին զուգահեռ։ Սովորողները հնարավորություն կունենան պահանջված հաշվետվությունները, կիսամյակայինն տարաբնույթ աշխատանքները ներկայացնել դասարանական և տնային աշխատանքի արդյունքում։ Խրախուսվում է նաև ծնողների մասնակցությունը։

Նախագծի ամփոփում

Սովորողների բլոգներում կհրապարկվեն վերը նշված աշխատանքների ամփոփիչ հղումները։ Լավագույն նախագծերը կամ հաշվետվությունները կխրախուսվեն և կհրապարակվեն դպրոցի ենթակայքում և դասավանդողների բլոգներում։

Նամակ Ձմեռ Պապին

Մարինե Մադոյան

Գոհար Եգանյան

Գառնիկ Բարսեղյան

Արսեն Աբրահամյան

Նարե Կարապետյան

Էվելինա Սաֆարյան

Սոֆի Օհանյան

Անետա Կտակյան

Վաչե Վելիցյան

Տաթև Սարգսյան

5-2 դասարան

Արեգ Հարությունյան

Արեգ Քեշիշյան

Սամվել Մխիթարյան

Դավիթ Եսայան

Դավիթ Մուրադյան

Միքայել Հովհաննիսյան

Տիգրան Գալստյան

Անահիտ Առաքելյան

Ալվինա Խարազյան

Հոգատար լինենք․․․

<<Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի պայծառ չեն, քան ձեր հոգու լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք՝ ես սիրում եմ ձեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Չկա ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օր, քան ցանկացած սովորական օր, երբ հիշում ես, որ տալը, այո՛, ավելի լավ է, քան ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է՝ հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ կստանաք․․․>>։

Վիլյամ Սարոյան

Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, ընթերցում էինք Վիլյամ Սարոյանի <<Բան ունեմ ասելու․․․>> պիեսը։ Ընթերցումից և քննարկումից հետո ծնվեց մեր այս հոգատարության նախագիծը․․․ Որոշեցինք այս անգամ ինքներս հանդես գալ Ձմեռ Պապու դերում ու նվերներ պատրաստել։

44-օրյա պատերազմի օրերն էին։ Բոլորիս մտքերում ռազմադաշտում մարտնչող մեր եղբայրներն ու հայրերն էին։ Սովորողներիցս շատերի հայրիկները նույնպես համալրել էին հայրենիքի պաշտպանների շարքերը։ Օգտակար լինելու միակ ձևը բարոյական աջակցությունն էր․․․ Շատերդ կհիշեք, որ այդ օրերին ամբողջ հասարակությունը համախմբվել էր համաժողովրդական օգնության կազմակերպման շուրջ։ Դպրոցականները զինվորներին ոգևորող նամակներ էին գրում, տաք հագուստ, քաղցրավենիք ու առաջին օգնության անհրաժեշտ պարագաներ էինք ուղարկում ռազմադաշտ։ Ես էլ իմ սովորողների ու նրանց ծնողների աջակցությամբ որոշեցի անմասն չմնալ ու այսպիսով, սկիզբ առավ <Հոգատար լինենք> նախագիծը։

Սկզբում մտադրությունս ներկայացրի սովորողներիս ու նամակով դիմեցի նրանց ծնողներին։ Հուզիչ էր բոլորի արձագանքն ու օգտակար լինելու պատրաստակամությունը։ Հաջորդ օրն իսկ նվերների հավաքագրումը սկսեց մեծ թափ ստանալ։ Չորրորդ և հինգերորդ դասարանի սովորողներս ու նրանց ընտանիքերն անմիջապես արձագանքեցին։ Յուրաքանչյուրը մասնակցում էր իր սրտե ու օգտակար լինելու մեծ պատրաստակամությամբ։ Շուտով տաք հագուստներով, քաղցրավենիքներով, առաջին օգնության պարագաներով արկղիկները պատրաստ էին։ Նվերների հավաքագրումից ու փաթեթավորումից սկսած, զինվորներին ուղղված նամակ-բարեմաղթանքներով ամփոփված մեր գործունեության ողջ փուլը ոգևորող էր։ Հինգ օր անց արդեն

Մարտունի թիվ 2 և թիվ 3 զորամասերի ժամկետային զինծառայողներին ուղղված մեր ամաորյա անակնկալը պատրաստ էր։

Նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված հղումներով, իսկ ես վստահաբար կարող եմ ասել, որ այս նախագիծը տարվա ամենահաջողվածն էր։

Էվելինա Սաֆարյան

Նամակ հայրենիքի պաշտպանին

Կարդացե՛ք սովորողների բլոգներում

5-1 դասարան

Դավիթ Մուրադյան

Անահիտ Առաքելյան

Էմմա Ազարումյան

Միքայել Հովհաննիսյան

Հասմիկ Բաղրամյան

Սամվել Մխիթարյան

Արման Աբրահամյան

Արեգ Հարությունյան

Մարկ Բուդաղյան

Շառլ Սահակյան

4-2 դասարան

Գոհար Եգանյան

Լուսինե Աղաբաբյան

Բաբայան Իվետտա

Գառնիկ Բարսեղյան

Ալեն Հարությունյան

Մարինե Մադոյան

Էսթեր Մնացականյան

Տաթև Սարգսյան

Սոֆի Օհանյան

Վաչե Վելիցյան

5-2 դասարան

Աննա Թադևոսյան

Դավիթ Բլեյան

Ամփոփիչ տեսապատում

Ամանորին ընդառաջ

Նախագիծ

Տևողությունը՝ դեկտեմբերի 07-25-ը։

Մասնակիցներ՝ 4-2 և 5-1 դասարանի սովորողներ:

Նպատակը՝ անհատական ամանորյա գունեղ ու զվարճալի ընթերցարան- ամսագրերի ստեղծում։

Խնդիրները՝

  • Ստեղծագործական աշխատանքների իրականացում
  • Թարգմանական հմտությունների կատարելագործում
  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ նյութն ընտրելու և խմբագրելու կարողությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառում
  • Անհատական աշխատանք կատարելու հմտությունների կատարելագործում

Բովանդակություն

Անհատական նախագծերի իրականացման արդյունքում, սովորողները ստեղծում և ձևավորում են իրենց անհատական ձմեռային ամսագրերը։ Ամսագրում ընդգրկված թեմաները ինչպես ընդհանրական, անպես էլ անհատական են՝ սովորողների հետաքրքություններին համապատասխանող։ Աշխատանքները ներառում են ստեղծագործական, թարգմանական, բանահավաքչական, խմբագրական աշխատանքներ։ Յուրաքանչյուրը ամփոփում, ձևավորում և ներկայացնում է իր ձմեռային ընթերցարանը՝ որպես նվեր ընտանիքի անդամներին և բոլոր ընթերցողներին։

Արդյունքում՝

Ստեղծված արդյունքների հրապարակում, որպես ամանորյա նվեր ընտանիքի անդամներին ու ծանոթ անծանոթներին։

5-1 դասարան

Դավիթ Մուրադյան

Սամվել Մխիթարյան

Մարկ Բուդաղյան

Արեգ Հարությունյան

Անահիտ Առաքելյան

Արեգ Քեշիշյան

Հասմիկ Բաղդասարյան

4-2 դասարան

Տաթև Սարգսյան

Բաբայան Իվետտա

Սոֆի Օհանյան

Կատրին Ստեփանյան

Գառնիկ Բարսեղյան

Ռուբեն Շահվերդյան

Հայկ Կիրակոսյան

Դավիթ Հարությունյան

Նարե Կարապետյան

Էվելինա Սաֆարյան

Մեր ձմեռային ընթերցարանի ընտրանին՝ Զատիկ ստեղծագործական բլոգում

Ամանորյա անհատական նախագծեր

փետրվարԿարճաժամկետ նախագիծ

Տևողությունը՝ դեկտեմբերի 11-25-ը։

Նպատակը՝ անհատական ամանորյա գունեղ ու զվարճալի ընթերցարան- ամսագրերի ստեղծում։

Խնդիրները՝

  • Ստեղծագործական աշխատանքների իրականացում
  • Թարգմանական հմտությունների կատարելագործում
  • Տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ նյութն ընտրելու և խմբագրելու կարողությունների զարգացում
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառում
  • Անհատական աշխատանք կատարելու հմտությունների կատարելագործում

Բովանդակություն

Անհատական նախագծերի իրականացման արդյունքում, սովորողները ստեղծում և ձևավորում են իրենց անհատական ամանորյա ամսագրերը։ Ամսագրում ընդգրկված թեմաները ինչպես ընդհանրական, անպես էլ՝ անհատական են, սովորողների հետաքրքություններին համապատասխանող։ Աշխատանքները ներառում են ստեղծագործական, թարգմանական, բանահավաքչական, խմբագրական աշխատանքներ։ Յուրաքանչյուրը ամփոփում, ձևավորում և ներկայացնում է իր ուսումնական աշխատանքը՝ որպես ամանոյա նվեր։

Արդյունքում՝

Ստեղծված արդյունքների հրապարակում, որպես ամանորյա նվեր ընտանիքի անդամներին ու ծանոթ անծանոթներին։

Ամանորյա առաջադրանքների փաթեթ

free-wallpaper-46

17 դեկտեմբերի

Հորինել ավանդապատում <<Թե ինչպես եղևնին դարձավ տոնածառ>> վերնագրով։

Լարիսա Մկրտչյան-5․1 դասարան

Լուիզա Եղիազարյան-5․2 դասարան

Սեդա Հովհաննիսյան-5․2 դասարան

Անժելինա Սիմոնյան-5․2 դասարան

18 դեկտեմբերի

Կարդալ  <<Ցանկությունների ծառը>> հեքիաթը։ 

Ստեղծագործական աշխատանք․ <<Իրերի կերպավորում>> ռոդարիական հնարի կիառմամբ։

<<Եթե ես ցանկությունների ծառ լինեի>>

<<Եթե տոնածառ լինեի>>

<<Եթե Ձմեռ Պապ լինեի>>

Այլ․․․

Աշխատանքների հրապարակում սովորողների բլոգներում։

Արմեն Շահնազարյան․ 4․2 դասարան —Ես տոնածառ եմ

Աստղիկ Հակոբյան․ 5․2 դասարան —Երազանքների տոնածառը

Հայկ Ղազարյան-5․2 դասարան —Եթե Ձմեռ պապ լինեի

Արև Սուքիասյան 5․1 դասարան —Եթե տոնածառ լինեի

Քեթրին Եփրեմյան 4․2 դասարան —Եթե տոնածառ լինեի

Գրիգոր Հարությունյան 4․2 դասարան- Եթե ես լինեի․․․

Իռեն Ջանիկյան 4․2 դասարան- Եթե ես տոնածառ լինեի

Սիլվի Կարապետյան 5․1 դասարան-Եթե ես տոնածառի խաղալիք լինեի

Սելլա Խիլոյան— 5․1 դասարան- Եթե ես տոնածառ լինեի

Գնահատում

Լավագույն ստեղծագործությունները կհարապարակվեն <<Զատիկ>> ամսագրում։

19 դեկտեմբերի

Ա՜յ քեզ զարմանալի Ձմեռ պապ․․․

Առաջադրանքին ծանոթացիր հղումով

Տիգրան Մարջանյան-5․2 դասարան

Ամանորյա ընթերցարան

<<Խստաշունչ ձեմռը և ցնցոտիավոր ծերունին>>

Կանաչ Եղևնինառաջադրանքների փաթեթ

<<Լուցկիներով աղջիկը>>- առաջադրանքների փաթեթ

<<Սուրբ Ծննդյան հեքիաթ>>առաջադրանքների փաթեթ

<<Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին>>

<<Սուրբ Ծննդյան ծառը>>

<<Լեգենդ մշտադալար եղևնու մասին>>

Անհատական նախագծեր

Կազմում ենք ամանորյա ֆլեշմոբի առաջադրանքներ

Հայկ Նահապետյան-5․1 դասարան

Արև Սուքիասյան-5․1 դասարան

Էպոսի օրեր

Սասունցի ԴավիթՆպատակը՝ <<Մեկ դպրոց, մեկ դասարան>> ստուգատեսային նախագծի իրականացում։ 

Նախագիծն իրականացվում է <<Կարդում ենք>> ստուգատեսի շրջանակներում, փետրվար-մարտ ամիսների ընթացքում։

Մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և ծնողներ, դասավանդողներ, ուսանողներ, հյուրեր։

Նախագծի մեկնարկը՝ մեդիաուրբաթ-համերգով

Խնդիրները՝ 

  • Էպոսի ընթերցում, ուսումնասիրություն
  • Էպոսի առանձին հատվածների բերանացի ուսուցում
  • Էպոսի ուսումնասիրություն, հատվածների վերլուծություններ
  • Բառապաշարի հարստացում
  • Էպոսի գաղափարի վերլուծություն
  • Նախագծային մեդիափաթեթի ստեղծում, հրապարակում

Բովանդակությունը և աշխատանքի ուղղությունները՝

  • Էպոսի ստեղծման, տարածման ուսումնասիրություն
  • Էպոսը՝ գրական ժանր / ուսումնասիրություն/
  • Ազգային էպոսները՝ /ընթերցում, համեմատություն, բնորոշ, ընդհանուր գծերի ուսումնասիրութուններ/
  • Ազգային էպոսները՝ էթնոսի ծագման, զարգացման պատմություն
  • Ազգային էպոսները՝ ազգային խառնվածքի բնորոշիչներ
  • Մեր էպոսը / Էպոսի ճյուղերի ընթերցում, տրամաբանական կապը, վերլուծություններ/
  • Էպոսի հերոսների կերպարային վերլուծություններ
  • Ազգային էպոսի ուղերձը 21-րդ դարի մարդուն
  • Էպոսաբառարանի ստեղծում, բառային տարաբնույթ աշխատանքներ
  • Ժողովրդական ծեսերը՝ էպոսում
  • Էպոսը՝ արվեստում / հայտնի կերպարվեստի ստեղծագործությունների, քանդակների ծանոթություն, ուսումնասիրություն/
  • Թումանյանը՝ էպոսի մասին
  • Սրվանձտյանը՝ էպոսի մասին
  • Հանդիպումներ, կլոր սեղաններ

Կրտսեր դպրոցում 3-4-րդ դասարաններում

<<Սասունցի Դավիթ>> հատվածի ընթերցում, քննարկում։ Առանձին հատվածների ներկայացում՝ խմբային և ընտանեկան տարաբնույթ նախագծերի միջոցով։

Արդյունքում՝

  • Հատվածների միասնական ընթերցում, ներկայացում մեդիաուրբաթ-պարապմունքին։
  • Հատվածների ընթերցումներ․ խոսքի թատրոն / դասարանական, ընտանեկան/
  • Ռիթմիկ բեմականացված ընթերցումներ
  • Հոդվածներ, վերլուծություններ, ուսումնասիրություններ
  • Միասնական խաղ-վիկտորինաների կազմակերպում
  • Ֆլեշմոբերի աշխատանքների կազմում, տարածում
  • Էպոսի ցուցահանդես / նկարչական և խեցեգործական աշխատանքների ներկայացում/
  • Էպոսի հերոսների շքերթ
  • Ռադիոթատրոնների և տասապատումների ստեղծում
  • Նկարազարդ բառարանների ստեղծում

Նախագծի ամփոփում

Արևելյան դպրոց-դասավանդող՝ Մարինե Ամիրջանյան

Տե՛ս <<Խոշորացույց>> բլոգում

Միջին դպրոց- դասավանդող՝ Մարիետ Սիմոնյան

Տե՛ս բլոգում

Հյուսիսային դպրոց- դասավանդող՝ Քրիստինե Շահբազյան

Տե՛ս բլոգում

Ռիթմիկ ընթերցում-մեդիաուրբաթ ներկայացում

Արևմտյան դպրոց-դասավանդող՝ Արմինե Աբրահամյան

Տե՛ս բլոգում

Դասավանդող՝ Հռիփսիմե Գալստյան

Նարե Կարապետյան- Սասունցի Դավիթ

Պատումներ՝

Մարիամ Արշակյան- Դավիթն իմ հերոսն է

Սևադա Սարգսյան- Դավիթն իմ հերոսն է

Վահագն Սերոբյան- Սասունցի Դավիթ

Գայանե Բադեյան- Դավիթն իմ հերոսն է

Հրանտ Խաչատրյան- Սասունցի Դավիթ

Դասարանական ընթերցում

Հարավային դպրոց-դասավանդող՝ Գոհար Բալջյան

Տե՛ս բլոգում

Ավագ դպրոց-դասավանդող՝ Նունե Մովսիսյան

Տե՛ս բլոգում

Ամանորի և Սուրբ Ծննդյան նախապատրաստություն

Նախագիծը իրականացվելու է  4․2 և 5․1 և 5․2 դասարաններում, դեկտեմբերի 20- ից հունվարի 6-ը։

352554596Նախագծի նպատակը՝ ,,Ամանոր,, և ,,Սուրբ Ծնունդ,, ծեսերի ուսումնասիրություն, նախապատրաստություն:

Խնդիրները՝
  • Կիսամյակի ընթացքում ձեռք բերած կարողությունների և հմտությունների կիրառում, փոխանցում, ներկայացում
  • Ընտանեկան, խմբային նախագծերի խթանում, ակտիվացում
  • Ծիսական ուսումնական նյութերի ստեղծում, հրապարակում
  • Սովորողների ստեղծագործական և հետազոտական ունակությունների զարգացում
  • Աշխարհաճանաչողության ընդլայնում

Շարունակել կարդալ