Հեռավար ուսուցում
Հղումո՛վ ծանոթացի՛ր «Կարդում ենք Իսահակյան» նախագծին։
Ընթերցի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը՝ կատարելով առաջադրանքները։
Կատարի՛ր տեքստային աշախատանքը։
Հեռավար ուսուցում
Հղումո՛վ ծանոթացի՛ր «Կարդում ենք Իսահակյան» նախագծին։
Ընթերցի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը՝ կատարելով առաջադրանքները։
Կատարի՛ր տեքստային աշախատանքը։
Ավետիք Իսահակյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.
զուլալ —
լուռ —
ակնդետ —
ընտանի-
Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.
լույս աշխարհ գալ
խելքը գլխին
կողը հաստ
ճաշը եփել
մեկին պաժել, լավ ծեծել
համառ, ինքնասածի, կամակոր
դատող, բանիմաց, խելացի
ծնվել,հայտնվել
Տեքստից դու՛րս գրիր չորս բարդ բառ:
Կարդա՛ բառերը՝ ընդգծելով ածանցները։
Որսորդ, անծայր,մեղմորեն, անտառուտ։
Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված։
որսորդ – գոյական
եղնիկ – գոյական
առաջին –ածական
ազատ –ածական
Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
Ի՞նչն էր զարմացնում հեղինակին։ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը։
Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:
Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:
Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:
Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:
Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ հուզեց:
Անհատական ուսուցում
Երկուշաբթի
Նրբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։
Երեքշաբթի
Ընդգծի՛ր գոյականները (ի՞նչ կամ ո՞վ հարցերին պատասխանող բառերը)։
Կարմիր, կատու, ուրախ, գեղեցիկ, ծաղիկ, վազել, խնձոր, կանաչ, շուն, մեծ, վարդ։
Բառերը գրի՛ր համապատասխան խմբերում։
Նարինջ, խնձոր, գազար, վարդ, շուն, գայլ, վարունգ, լոլիկ, կաղամբ, աղվես, զանգակածաղիկ, շուշան, կատու։
Միրգ
Բանջարեղեն
Ծաղիկ
Կենդանի
Եզակի՞, թե՞ հոգնակի․ նշի՛ր յուրաքանչյուր բառի թիվը։
Օրինակ՝ ձուկ-եզակի, ձկներ-հոգնակի
կատու
ծաղիկներ
խնձորներ
շուն
գայլեր
գազար
Դարձրո՛ւ հոգնակի։
Օրինակ՝ ծաղիկ — ծաղիկներ
Չորեքշաբթի
Ընդգծի՛ր այն ձայնավոր հնչյունը, որը կրկնվում է բոլոր բառերում։
Մատանի, սիրուն, գրիչ, ծիրան, աղջիկ, ուղիղ։
Կարդա՛ բառերը։ Գրի՛ր դրանց վերջին տառերը։
Աշուն, ծառ, տուն, գազար, խաղող, տանձ։
Ընդգծի՛ր միավանկ բառերը։
Աքլոր, ձուկ, նավակ, դեղձ, հաց, ցորեն, կաղամբ, տուն, կատու, շուն։
Նախադասությունները լրացրո՛ւ համապատասխան բառերով (ածականներով)։
կարմիր, կանաչ, մեծ, գեղեցիկ, փոքր
Խնձորը __________ է։
Խոտը __________ է։
Փիղը __________ է։
Մկնիկը __________ է։
Վարդը __________ է։
Միացնելով գոյականներն ու համապատասխան ածականները՝ կազմի՛ր բառակապակցություններ։
Գոյականներ
Ածականներ
Օրինակ՝ դեղին արև
Լրացրո՛ւ նախադասությունները։
Հինգշաբթի
Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։
Ուրբաթ
Ընտրի՛ր մեկ կենդանի կամ ծաղիկ և նկարագրի՛ր այն 2–3 բառով։
Օրինակ՝ վարդ — կարմիր, գեղեցիկ, բուրավետ։
Նկարի՛ր քո սիրելի կենդանուն, ծաղիկը կամ միրգը։ Գրիր դրա անունը և կազմիր մեկ նախադասություն՝ օգտագործելով գույն ցույց տվող ածական։
Ծնողներիդ օգնությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստիր քո սիրելի կենդանու, ծաղկի կամ քո նախընտրած թեմայի շուրջ։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։
Նախագիծն ամփոփում են չորրորդ և վեցերորդ դասարանների սովորողները։
«Ընթերցում և առաջարկում եմ․․․»
Իմ ստեղծագործական և ճամփորդական աշունը
Չորրորդ դասարան
Երկուշաբթի
«Իմ ուսումնական աշունը» նախագծի ներկայացում։
Երեքշաբթի
Հղումո՛վ ծանոթացի՛ր «Կարդում ենք Իսահակյան» նախագծին։
Ընթերցի՛ր «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը՝ կատարելով 1-3-րդ առաջադրանքները։
Չորեքշաբթի
Ներբեռնի՛ր և կատարի՛ր ինքնաստուգումը։
Հինգշաբթի
«Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի դերային ընթերցում, քննարկում։
Աշխտանք տանը․ տեքստային առաջադրանքների լրացում։
Անհատական աշխատանք գիրք-տետրով (13-14-րդ էջեր)։
Ուրբաթ
4.2 և 4.3 դասարաններում «Իմ ուսումնական աշունը» նախագծի ներկայացում, ամփոփում։
4.1 դասարանում․ Անհատական աշխատանք գիրք-տետրով։
Վեցերորդ դասարան
Երկուշաբթի
Աշխատանք «Գործնական քերականություն 6» գրքից։ Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան
Տրված բառերը նախադասությունների մեջ գործածի՛ր ուղղակի և փոխաբերաբար:
Արևոտ, սառը, շողալ, լողալ:
Կետերը փոխարինի՛ր տրված բառերից մեկով: Համեմատի՛ր բառի իմաստները տարբեր նախադասություններում:
Փափկել, սուր, ալիք, փչել:
… դանակ է. պետք, որ այդ բիծը քերեմ:
Շատ … մարդ է ընկերս, նրա խոսքը լսել չի լինում առանց ծիծաղի:
… խորտակված նավի մի բեկոր ափ հասցրեց:
Կյանքի … նրան շպրտել էր ընտանիքից հեռու:
Քամին … էր ամբոդջ ուժգնությամբ:
Ընկերները գիտեին, որ նա … էր, ոչ մի վագրի էլ չի հանդիպել: Մոմն արևից … ու ծռմռվել էր:
Մի քանի քաղցր խոսքից … էր, չորությունից ու խստությունից հետք չէր մնացել:
Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:
Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)
Տրված դարձվածքները հոմանիշ բառերի և արտահայտությունների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր. տեքստին այդ բառերն են հարմար, թե՞ դարձվածքները:
Փոխ է տալիս, լավության տակից դուրս գա, գլխիդ մի փորձանք գա, ամբողջ աշխարհը, քեզնից երես դարձնեն:
Դերձակը վարսավիրի աշակերտին մի փոքր գումար է պարտքով տալիս: Սա էլ, որ երախտագիտությունը հայտնի, ասում է.
— Ընկե՛ր ջան, թե քեզ դժբախտություն լինի, կամ բոլորը, հերն ու մերդ էլ լքեն քեզ, արի, ես քո մազերը ձրի կտրեմ:
Տրված բաղադրյալ բառերի առաջին բաղադիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Վարդագույն, ճերմակահեր, օձաձև, արշավախումբ, սևաչյա, շիկահեր, շղթայակապ:
Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց:
ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:
բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:
Երեքշաբթի
Անցածի կրկնություն․ (խոսքի մասեր՝ գոյականի տեսակները, ածական, ածականի համեմատության աստիճանները, թվական, թվականի տեսակները)։
Մակբայ․ բանավոր աշխատանք թեմայի շուրջ։
Կարդա՛ Վ․ Սարոյանի «Նարինջները» պատմվածքը, բանավոր պատասխանի՛ր հարցերին։
Կրկնի՛ր բարբառային խաղիկները և սովորի՛ր բերանացի։
Չորեքշաբթի
Գործնական քերականություն 6 գրքից։
Մակբայ
305. Տրված մակբայները տեղադրի՛ր նախադասությունների մեջ։
Առաջ, արդեն, վերջերս, տեղնուտեղը, երբեք, լիովին, շատ։
Իր երկու հարյուր տասնվեցերորդ ցատկը կատարելիս ամերիկացի ութսունյոթամյա թոշակառու Սմիթը հայտարարեց, որ պարաշյուտով թռչելը … ուշ չէ։ Անգլիայում արտադրվում է էլեկտրոնային սարք, որը լեռներում կորած, ձյան մեջ թաղված ու վտանգված մարդկանց գտնելու հնարավորություն է տալիս:
Ձեռքի գնդակը … նման է ֆուտբոլին: … հենց ֆուտբոլի դաշտում էլ ձեռքի գնդակ էին խաղում:
… հրուշակեղենի մի խոշոր ֆիրմա երեխաների համար ֆուտբոլի արքա Պելեի «արձանն» էր պատրաստել քաղցրավենիքով ու շոկոլադով։ «Արձանի» չափերը … համապատասխանում էին հռչակավոր ֆուտբոլիստի չափերին։ Բայց երեխաները չէին ըմբռնել նվերի իմաստն ու … կերել էին։
309. Կետերը փոխարինի՜ր տրված մակբայներով:
Լրիվ, ամբողջովին, բոլորովին, ամենևին:
Հուշերով տարված` … մոռացել էր հոտն էլ, շներին էլ:
չէր հիշում, թե որտեղ էր տեսել այդ դեմքը։ ..
Ունեցած-չունեցածը … .կտակեց փոքր թոռանը։
……… մոտ չթողեց որևէ մեկին։
Աչքերից երևում էր, որ պատմածներիս … չի հավատում։
……….. ցավ չէր զգում։ …
Հումորի զգացումդ … .կորցրել ես։
Ծերությունից … .մանկացել էր:
311. Տրված ածականներից ու գոյականներից ինչպե՞ս հարցին պատասխանող, գործողության հատկանիշ ցույց տվող բառեր` մակբայներ կազմի՛ր:
Օրինակ՝
հատուկ — հատկապես,
աստիճան — աստիճանաբար։
Վայրենի, քաջ, արի, մարդկային, մեղմ, մայր, ընկեր, խումբ, հիմն (հիմք), գաղափար, կամ(ք), համառ, խոր, զգույշ, քնքուշ, թեթև, շեղ, բարեկամ, գործնական, գիտակից, լուրջ, վայրկյան:
312. Գրի՜ր մակբայներ, որոնք ցույց տան`
ա) տեղ, բ) չափ ու քանակ, գ) ժամանակ, դ) ձև։
Հիշի՛ր
Մակբայները գործողության հատկանիշ ցույց տվող բառեր են: Մակբայները բաժանվում են չորս տեսակի`
ա) գործողության կատարման տեղ ցույց տվող (տեղի մակբայ)
բ) գործողության կատարման ժամանակ ցույց տվող (ժամանակի մակբայ)
q) գործողության կատարման ձևը ցույց տվող (ձևի մակբայ),
դ) գործողության չափ, քանակ ցույց տվող (քանակի մակբայ):
Ուրբաթ
«Իմ ուսումնական աշունը» նախագծի ներկայացում։
Անհատական աշխատանք «Նարինջները» պատմվածքի շուրջ։
Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 02 -30-ը։
Մասնակիցներ՝ 4-6-րդ դասարանի սովորողներ, ծնողակական համայնք։
Նպատակը՝ սովորողների անհատական, ընտանեկան և խմբային նախագծերի ներկայացում, համագործակցային ընթերցողական, ճանաչողական, սովորող-սովորեցնող և հեղինակային նախագծերի իրականացում։
Խնդիրները՝
Ընտանիքը, անհատը, սովորողը հանդես է գալիս որպես սեբաստացի համայնքի անդամ
Համագործակցային նախագծերի իրականացում
Անհատական կամ խմբային նախաձեռնությունների խթանում, կազմակերպում
Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում
Սովորողների անհատական նախագծերի հրապարակում
Մասնակցություն համայնքային ծեսերին (թթուդրիկ, հարիսայի համտես)
Նախագծային օրերի ընթացքում իրականացվող նախաձեռնությունները՝
Իմ նվերը կրթահամալիրին
Ընտանեկան ֆլեշմոբերի իրականացում-Սովորողը, նրա ընտանիքը հանդես են գալիս ընտանեկան ընթերցումներով, կատարումներով (երգ, պար), սեբաստացիական հարցազրույցներով, պատումներով, տեխնոլոգիական տարատեսակ նախաձեռնություններով (թխիկներ, տեխնոլոգիական ցուցահանդես-ներկայացումներ), մասնակցում են կրթահամալիրին նվիրված համընդհանուր սեբաստացիական ֆլեշմոբին։
Համագործակցային նախագծեր-Այցելություններ, ճանաչողական շրջայցեր, սովորող-սովորեցնող նախագծի բաց դասեր, գրական քննարկումներ
Դասը վարում են սեբաստացի սովորողները-Վեցերորդ դասարանի սովորողները իրենց կազմած ինտերակտիվ խաղ-առաջադրանքները փորձարկում են կրտսեր դասարաններում, ներկայացնելում են ուսումնական փաթեթը և վարում դասը։
Փոքրիկ հարցազրույցներ ամենակրտսեր սեբաստացիների հետ-Հինգերորդ և վեցերորդ դասարանների սովորղները հարցազրույցի համար հետաքրքիր հարցադրումներ կմշակեն և կուղղեն իրենց կրտսեր ընկերներին։
Ստեղծագործական աշխատանքներ, պատումներ, լուսաբանումներ, քննարկումներ՝ «Դպրոցի իմ ամենասիրելի անկյունը», «Ի՞նչը կփոխեի իմ դպրոցում», «Իմ սեբաստացի հերոսը», «Իմ կրթահամալիրի հրաշալիքները», «Իմ ուղերձը բոլոր սեբաստացիներին» և այլ թեմաներով։
Անհատական նախաձեռնություններ, ստեղծագործական, ճանաչողական աշխատանքներ։
Անհատական կամ ընտանեկան նախագծեր
Արդյունքում՝ ստեղծված նյութերի հրապարակում, իրականացված նախաձեռնությունների հանրայնացում, ներկայացում։
Ամփոփում՝
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
Աշնան եր-որդ ամիսն էր։ Արևի ճառագայթների տակ ոսկեհանդեր- ծառերը սվսվում էին։ Բարձր ու հա-թանդամ կաղնիների տերևները ճգնում էին պահպանել իրենց ճյուղերի վեր-ին տերևները։ Հանկարծ բնության մեջ լսվեց մի դղրդյուն և դար-յալ լռեց։
Տեքստում ո՞ր եղանակն է նկարագրված։
Գրի՛ր աշունը բնութագրող երկու բառ։
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բառակապակցություն։
Տեքստից դո՛ւրս գրիր երկու բարդ բառ։
Քանի՞ ձայնավոր և բաղաձայն կա թռչուններ բառում։
Տրված բառերից ո՞րն է պարզ։
Ինքնաթիռ համերգ տախտակ երգիչ
Ո՞ր ածանցն է, որ միանալով տուն բառին, նոր բառ է կազմում։
Ային ուհի եղ յա
Ընդգծված բառերից ո՞րն է գործածված փոխաբերական իմաստով։
Ճերմակ կարապներ
Կապույտ երկինք
Կապույտ երազներ
Կապույտ աչքեր
Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։
Քնել-
Ընթերցել-
Սպիտակ-
Վճիտ-
Տրված բառակապակցություններում ո՞ր բառն է գրվում մեծատառով։
Հայոց լեզու
Բարձր լեռ
Պարզ երկինք
Պարզ լիճ
Հոկտեմբերյան հեղինակային մանկավարժության 21-րդ բաց հավաքի օրերին իրականացրինք «Հարթակում ծնողն է․․․» նախագիծը։
Հոկտեմբերի 16-ին մեզ այցելել էր Սոֆիի հայրիկը՝ Հ1 հեռուստաընկերության աշխատակից, հեռուստամոնտաժող՝ Մհեր Մինասյանը։
Հանդիպման սկզբում ընկեր Մհերը ներկայացավ ու պատմեց հեռուսամոնտաժողի մասնագիտության ու մոնտաժի պատմության մասին։
Խոսեց նաև լուսանկարչության ու ֆոտոխցիկի գյուտի մասին։
Ներկայցրեց Cup cut ծրագրի հիմնական գործիքները և մոնտաժային աշխատանքի հմտությունները։
Տեսական ծանոթացումը շարունակվեց գործնական աշխատանքով․ սովորողները հնարավորություն ունեցան փորձարկելու նոր ծրագիրը, ծանոթանալու դրա գործիքներին և պատկերացնելու, թե ինչպես կարելի է առանձին կադրերից ստեղծել ամբողջական տեսանյութ։ Հանդիպումն ավարտեցինք հարցուպատասխանով՝ ամփոփելով ձեռք բերած գիտելիքներն ու տպավորությունները։
Հանդիպումն ամփոփեցինք հարց ու պատասխանով։
Ինձ համար հանդիպումը կարևոր էր մի քանի տեսանկյունից։
Սովորողները ծանոթացան մի մասնագիտության, որի արդյունքներն ամեն օր տեսնում են հեռուստատեսությամբ և համացանցում, բայց որի աշխատանքային ընթացքին հաճախ ծանոթ չեն։
CapCut ծրագրի գործնական փորձարկումը հնարավորություն տվեց հասկանալու, որ տեսանյութի ստեղծումը պահանջում է ոչ միայն տեխնիկական գիտելիքներ, այլև ընտրություն, հաջորդականություն, ստեղծագործական մտածողություն։
Այսպիսի հանդիպումները կարևորում եմ հատկապես այն պատճառով, որ սովորողը ոչ միայն լսում է մասնագիտության մասին, այլև հնարավորություն է ստանում փորձելու, հարցեր տալու և սեփական հետաքրքրությունները բացահայտելու։
Շնորհակալություն Մհեր Մինասյանին՝ մասնագիտական փորձը կիսելու և սովորողների համար նոր բացահայտումների հնարավորություն ստեղծելու համար։
Իրականացված նախագծեր՝

Հեղինակային մանկավարժության աշնանային 21-րդ բաց հավաք։
Ուսումնական ճամփորդություն․ «Օրը՝ Կոմիտասով»
Անհատական ուսուցման մեդիափաթեթ
Հեռավար ուսուցում— առաջադրանքների փաթեթ