Ես Հայաստանն եմ

Ստեղծագործում են չորրորդ և հինգերորդ դասարանների սովորողները։

Մարգարիտա Սինանյան

Արիանա Բարեղամյան

Լիդիա Խաչատրյան

Մարիամ Խաչիկյան

Ալեքսանդր Տոնոյան

Ավետիս Հարությունյան

Սարգիս Սարգսյան

Ալիսա Պետրոսյան

Նանե Ավետիսյան

Ժաննա Մարտիրոսյան

Ժորա Խաչատրյան

Լիլիանա Ստեփանյան

Առնո Ադամյան

Ձոն հայրենիքիս

<<Ես Հայաստանն եմ>>

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Ձոն հայրենիքիս․ ընթերցարան

Անհատական և ընտանեկան ընթերցումների մեդիափաթեթ։

Ես իմ անուշ Հայաստանի

Մանե Սողոմոնյան

Եղիշե Չարենց

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Շարունակել կարդալ
By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Ձոն մայրությանը

Նախագծի շրջանակներում 4.2 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց ձոն-ընթերցումը ։

Պ․ Սևակ <Մոր ձեռքերը>

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Ձոն մայրությանը և գեղեցիկին

<Ձոն> նախագծի շրջանակներում չորրոդ և հինգերորդ դասարանների սովորողները մասնակցում են տոնական ֆլեշմոբին՝ իրենց շնորհավորական ուղերձը ուղղելով սիրելի մայրիկներին, տատիկներին, ուսուցչուհիներին ու գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին։

Գագիկ Ստեփանյան (հեռավար սովորող)— Ձոն մայրիկիս․ Հ․ Շիրազ <Մայր>

Լիլիանա Ստեփանյան— Ձոն մայրիկիս․ Պ․ Սևակ <Մոր ձեռքերը>

Եվա Բուդաղյան-Ձոն մայրիկիս և քույրիկիս

Նատալի ԳանջալյանՁոն մայրիկիս, Բարեմաղթանք առաջին ուսուցչիս

Դավիթ ԶարգարյանՄայրիկիս դիմանկարը

Դավիթ ԽաչատրյանՁոն մայրիկիս

Մարիա ՄաթևոսյանՁոն մայրիկիս

Լիզա ՄելիքյանՁոն մայրիկիս

Գալե ՄեղրունիՁոն մայրիկիս, Ձոն առաջին ուսուցչիս

Սոնա ՋաղինյանՁոն մայրիկիս, Ձոն առաջին ուսուցչուհուս

Արտեմ ՌաֆայելյանՁոն մայրիկիս

Սամվել ՍարգսյանՁոն մայրիկիս

Մասիս ՇահրոզեանԻմ մայրիկը

Մարգարիտա ՍինանյանԻմ մայրիկը

Դավիթ ԳևորգյանՁոն մայրիկիս

Արսինե ԱրշակյանՁոն մայրիկիս

Առնո ԱդամյանՁոն մայրությանը և գեղեցկությանը

Մանե ՍողոմոյանՁոն մայրությանը և գեղեցիկին

Միքայել ԲանդիկյանՁոն մայրությանը

Լիլիանա ՍտեփանյանՁոն մայրությանը և գեղեցիկին

Էվա Գաբրիելյան-Ձոն մայրիկիս

Մանե ԹամամյանԻմ մայրիկը

Լիդիա ԽաչատրյանՁոն առաջին ուսուցչիս , Ձոն մայրիկիս

Վարդան ՎարդանյանԻմ մայրիկը

Ռաֆայել ՄկրտչյանԻմ մայրիկը

Մաքս Առաքելյան-Ձոն մայրիկիս

Արիանա Բարեղամյան- Ձոն մայրիկիս

Նանե Ավետիսյան-Ձոն մայրիկիս

Լիլի ԲադեյանՁոն մայրիկիս

Մարիամ Խաչիկյան-Ձոն մայրիկիս

Ալլեն ԱմիրյանՁոն մայրիկիս

Ռոբերտ ԱղանջանյանՁոն մայրիկիս

Նանե ԿոստանդյանԻմ մայրիկը

Մարի ՄանուկյանՁոն մայրությանը

Տիգրան Վարդանյան-Ձոն մայրիկիս

Ժաննա ՄարտիրոսյանԻմ մայրիկ

Ժոր ԽաչատրյանԻմ մայրիկ

Ցողիկ ԱբրահամյանԻմ մայրիկ

Արամ Գաբրիելյան-Իմ մայրիկ

Ադրիանա ԳաբրիելյանՁոն մայրիկիս

Հայկ Գրիգորյան-Ձոն մայրիկիս

Ռաֆայել Դանիելյան-Ձոն մայրիկիս

Սուրեն ԻվանյանՁոն մայրիկիս

Նատալի ԿարապետյանՁոն մայրիկիս

Ավետիս Հարությունյան-Ձոն մայրիկիս

Էմիլի ՀովհաննիսյանՁոն մայրիկիս

Վարդ ՄուրադյանՁոն մայրիկիս

Էմիլիա Պապայան-Ձոն մայրիկիս

Տաիսիա Առաքելյան-Ձոն մայրիկիս

Տաթևիկ Ղամբարյան-Ձոն մայրիկիս

Արտյոմ Գեգչօղլյան-(հեռավար սովորող) Ձոն մայրիկիս ․ Պ․Սևակ <Մոր ձեռքերը>

Ալիս Հովհաննիսյան-Ձոն մայրությանը և գեղեցկությանը

Սարգիս ՄկրտչյանՁոն մայրիկիս

Մարի ԼազյանՁոն մայրիկիս

Էմիլի Հովհաննիսյան-Հ․Շիրազ <Գարնանամուտ>

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Ձոն մայրությանը և գեղեցիկին

Նախագծի տևողությունը՝ մարտի 6-ապրիլի 7-ը։

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների սովորողներ։

Նպատակը՝ Նախագծի նպատակը մայրության և գեղեցկության տոնի առիթով, շնորհավորանք-անակնկալների պատրաստումն է։

Խնդիրերը՝

ստեղծագործական, տեխնոլոգիական կարողությունների զարգացում

ձեռք բերած հմտությունների կիրառում

բանավոր և գրավոր խոսքի մշակում

<Կարդում ենք Թումանյան և Սևակ> նախագծերի ամփոփում

Նախագծային ուղղությունները՝

Շնորհավորական բացիկների ստեղծում

<Իմ մայրիկը>-գրավոր շարադրանքների, դիմանկարների ստեղծում

Անակնկալ մեդիաուղերձների պատրաստում (տեսապատում, ռադիոպատում, գրավոր շարադրանք)

Գարնանային մեդիաէջերի ստեղծում

<Մայրիկիս> դասարանական ընթերցումներ, <Իմ նվեր ընթերցումը>-ֆլեշմոբերի կազմակերպում

Ձոն մայրությանը․ ընթերցարան

Արդյունքում՝

Վերը թվարկված ուղղություններով իրականացված աշխատանքների հրապարակում։

Ձոն մայրությանը

<Ձոն> նախագծի մեկնարկը տրված է։ Սովորողները իրենց բարեմաղթանքներն ու սրտի խոսքն են նվիրում իրենց հոգատար, սիրելի մայրերին ու տատիկներին։

Լիա Մկրտչյան

Րաֆֆի Հարությունյան

Ալեն Նազարյան

Սոսե Ժամհարյան

Աշոտ Գրիգորյան

Ադել Կարապետյան

Արգիշտի Խաչատրյան

Արեգ Երանոսյան

Ալլա Շարոյանց

Եվա Հարությունյան

Մարի Հարությունյան

Գոռ Խաչատրյան

Դավիթ Մովսիսյան

էլինա Դաշյան

Ցողիկ Աբրահամյան

Հրանտ Ազարումյան

Հայկ Գրիգորյան

Ռաֆայել Դանիելյան

Արեգ Խաչատրյան

Արման Խաչատրյան

Էմիլի Հովհաննիսյան

Էմիլիա Պապայան

Արփի Ալվանդյան

Տաիսիա Առաքելյան

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Կարդում ու նվիրում ենք

<Ձոն մայրությանը և գեղեցիկին> նախագծի շրջանակներում, սովորողները ընթերցում են մայրությանն ու բնության զարթոնքին նվիրված բանաստեղծություններ։

Հ․ Շիրազ <Մայրս>

Կարդում են՝ 5. 1 դասարանի սովորողները

Պ․ Սևակ <Մոր ձեռքերը>

Կարդում են՝ 5.3 դասարանի սովորողները

Ա․ Գրաշի <Քո ձեռքերը, մայր>

Գոհար Թալանչյան-Հ․ Շիրազ <Մայր>

Արեգ Դուրյան-Հ․ Շիրազ <Մայրս>

Սոսե Ժամհարյան-Աղավնի <Մայրիկիս>

Էրիկ Աբգարյան-Ա․ Գրաշի <Քո ձեռքերը, մայր>

Նատալի Մնացականյան-Հ․ Շիրազ <Մորս սրտի հետ․․․>

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Ձոն մայրությանը և գեղեցիկին

Պարույր Սևակ <Մոր ձեռքերը>

Այս ձեռքերը՝ մո՜ր ձեռքերը,

Հինավուրց ու նո՜ր ձեռքերը…

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը՝

Ի՜նչ նազանքով,

Երազանքո՜վ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,

Առաջնեկն է երբ որ ծնվել,

Նրա արդար կաթով սնվել:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը

Ծով լռությա՜մբ,

Համբերությա՜մբ:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը…

Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,

Որ չփլվի իր տան սյունը՝

Որդին կռվից դառնա տունը:

Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը՝

Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,

Այս ձեռքերը՝ ուժը հատած,

Բայց թոռան հետ նոր ուժ գտած…

Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը…

Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը՝

Նո՜ւրբ ձեռքերը,

Սո՜ւրբ ձեռքերը:

…Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար

Մեզ աշխարհում ծնած-սնած,

Մեզ աշխարհում շահած-պահած,

Մեզնից երբեք չկշտացած,

Փոշի սրբող — լվացք անող,

Անվերջ դատող — անվերջ բանող

Ա՛յս ձեռքերը,

Թող որ ճաքած ու կոշտացած,

Բայց մեզ համար մետաքսի պես

Խա՜ս ձեռքերը…

Հովհաննես Շիրազ․ <Մայրս>

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբունն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս:
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս։

Մայր

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել
Լուսնյակ դառնալով որդոց օրոցքին…

Եվ հիմա քիչ է, թե աչքեչս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ա՜խ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:

Վահան Տերյան․ <Կարծես թե դարձել եմ ես տուն>

Կարծես թե դարձել եմ ես տուն
Բոլորն առաջվանն են կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռքերդ մաշված ու բարակ:
Նայում եմ,մինչև որ անզոր
Գլուխս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում:
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթդ անվերջ օրորում,
Իլիկդ խոսում է անուշ…

Աշոտ Գրաշի < Քո ձեռքերը, մայր>


Գնամ սարը,վարդեր բերեմ,
Որ գրկիդ մեջ վարդեր բուրեն,
Քո ձեռքերը ես համբուրեմ,
Քո ձեռքերը անուշ են,մայր:
                                Քո ձեռքերն են ինձ բարուրել,
                                Քո ձեռքերն են ինձ օրորել,
                                Քո ձեռքերն են ինձ գուրգուրել,
                                Քո ձեռքերը անուշ են,մայր:
Քո ձեռքերը`դալար ճյուղեր,
Քո ձեռքերը`գարնան հավքեր,
Քո ձեռքերը`կյանքի երգեր,
Ով է ասում, թե հուշ են,մայր:

Աղավնի <Մայրիկիս>


…Միայն հողի հետ կարող եմ չափել
Սիրտը մայրական հավերժ բարեգութ,
Հավերժ սիրառատ և հավերժ անսուտ,
Միայն հողի հետ կարող եմ չափել:
Ու եթե անսուտ այս հողի վրա
Հազար ձևերով կյանքն է բողբոջում,
Այդ նրանից է,որ ծոցում նրա
Հավերժ կենդանի մոր սիրտն է ննջում:      

Եղիշե Չարենց «Մորս համար գազել»

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին, 
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին: 

Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին 
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:

Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, 
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- 
Ո՞ւր է արդյոք հեռացել, մայր իմ անուշ ու անգին: 

Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, 
Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ երբ հոգնած է եղել, և երբ խաբվել է սիրուց — 
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին: 

Մտորում ես դու տխուր, և օրրում է թթենին 
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին: 

Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ 
Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին…

Շիրազ. ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Եղիշե Չարենց

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն:
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

Համո Սահյան

Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:

Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:

Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:

Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:

Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:

Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:

Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:

Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:

Կարդում ու նվիրում ենք

<Ձոն մայրիկիս> նախագծի շրջանակներում սովորողները ներկայանում են խմբային ու անհատական ընթերցումներով։ Կարդում ու նվիրում ենք Տերյան, Թումանյան, Չարենց։

Չարենցյան ընթերցումներ

Թումանյանական ընթերցումներ

Տերյանական ընթերցումներ

Եվա Հակոբյան

Արեն Մնացականյան

Անհատական ընթերցումներ

Լիա Մկրտչյան

Լաուրա Ղազարյան

Յանա Բաղդասարյան

By Արմինե Աբրահամյան Posted in Ձոն

Ձոն մայրիկիս

d5b4d5a1d5b5d680d5abd5afՄայրիկների գարնանային տոնը շնորհավորում են 4-րդ և 5-րդ դասարանների սովորողները։ 

Քեթրին Եփրեմյան-4․2

Հայկ Նահապետյան-5․1 

Տիգրան Մարջանյան 5․2

Իռեն Կարապետյան 5․2

Անահիտ Թովմասյան 4․2

Շուշաննա Կարապետյան 4․2

Սոնա Շահսուվարյան 4․2

Աշոտ Մարկոսյան-4․2

Արև Սուքիասյան-5․1

Էլեն Հովհաննիսյան-5․1

Աստղիկ Հակոբյան-5․2

Իռեն, Աստղիկ, Սեդա-տեսանյութ