01-08 նախագծային առաջադրանքների փաթեթ

01 սեպտեմբերի

ուրբաթ

Ծանոթացի՛ր <Իմ ուսումնական ամառը նախագծին>։

Կատարի՛ր հետևյալ նախագծային առաջադրանքը։

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Գրավոր կամ բանավոր պատումի միջոցով (ռադիոպատում, տեսապատում, ֆոտոշարով պատում) ներկայացրո՛ւ, թե ինչպես և որտեղ ես անցկացրել քո ամառային հանգիստը։ Ինչո՞վ ես զբաղվել, ի՞նչ նոր բան ես բացահայտել և այլն․․․

Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում և հղումն ուղարկել armineab@mskh.am Էլ․ հասցեով։

04 սեպտեմբերի

երկուշաբթի

Կատարի՛ր օգոստոսյան ֆլեշմոբի առաջադրանքները։

05 սեպտեմբերի

Դասարանական աշխատանքնների ամփոփում, հրապարակում (լեզվական առաջադրանքներ)։

06 սեպտեմբերի

չորեքշաբթի

Ներկայացրո՛ւ ամռան ընթացքում ընթերցածդ գրքերի վերնագրերը, համառոտ պատմի՛ր առավել տպավորված ստեղծագործության մասին, փորձի՛ր գովազդել այն։

Ներկայացնելիս անդրարդարձի՛ր հետևյալ հարցերին․

1 Ո՞վ է խորհուրդ տվել ընթերցել ստեղծագործությունը կամ ինչպե՞ս ես ընտրել

2 Ո՞րն էր ընթերցածդ ստեղծագործության գլխավոր ասելիքը, գաղափարը

3 Ինչպիսի՞ն էր ստեղծագործության գլխավոր հերոսը և ինչո՞վ էր քեզ նման

4 Ի՞նչ սովորեցրեց քեզ այն

Աշխատանքը կարող ես ներկայացնել տեսապատումի կամ ռադիոնյութի տեսքով։

Ցանկալի է նաև, որ առանձնացնես քեզ դուր եկած մտքերը և մեկնաբանես դրանք։

07-09 սեպտեմբերի

Հարգելի՛ սովորող, այս հղումով ծանոթացի՛ր <Իմ ուսումնական ամառը> նախագծի արդյունքներին։ Ծանոթացի՛ր ներկայացված աշխատանքներին։ Կարող ես առանձնացնել և բլոգումդ հրապարակել քեզ ամենից դուր եկած աշխատանքը, դիտարկումներ անել դրա վերաբերյալ։ Եթե դեռ չես հասցրել աշխատանքդ ներկայացնել, շտապի՛ր։