Հազարան հավք

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդովարևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

Շարունակել կարդալ

Ապրիլ ամսվա նախագծերի արդյունքներ

Նախագծային շաբաթվա ամփոփում

Տիար Բլեյանի 1000-րդ գրին ընդառաջ

Աղայանական օրեր

Մանկական պատմվածքներ

Երկու այծեր

Անժելինա Սիմոնյան

Նարեկ Սարգսյան— <<Մեղուն ու հավը>>

Եվա Սահրադյան և Ռուզաննա Բաբաջանյան

Արսեն Հովհաննիսյան

Բացօթյա ընթերցանության դաս

Հիշողություն

Առաջադրանքների փաթեթներ

Իռեն Կարապետյան

Աստղիկ Կարապետյան

Տիգրան Մարջանյան

Հայկ Ղազարյան

Հետաքրքիր դրվագ Աղայանի և Թումանյանի կյանքից- Ներկայացնում է՝ Սաթինե Տեր-Պետրոսյանը

Ռոդարիական օրեր 

Աշխատանք <<Պաղպաղակե դղյակը>> հեիքաթի շուրջ

Լուիզա ԵղիազարյանԱմպերիա քաղաքում

Իմպերիա մոլորակումՍեդա Հովհաննիսյան

Իմ դոնդողե մոլորակըԻռեն Կարապետյան

Պաղպաղակե դղյակըՀրանտ Հակոբյան

Սառնաշաքարից քաղաքըՌուզաննա Բաբաջանյան

Մրգային տունսԱնժելինա Սիմոնյան

Իմ երազած քաղաքը-Լարիսա Մկրտչյան

Սևագույն քաղաքըՏիգրան Մարջանյան

Իմ ելակի և բանանի աշխարհըԱրսեն Հովհաննիսյան

Տարօրինակ մտքեր— Աշխատանք <<Հասած երկինքը>> հեքիաթի շուրջ

<<Սուրբ Հարություն>>  նախագծային աշխատանքներ

Ռոդարիական պատումներ- <<Տերտերի լոբին>>

Հայկ Նահապետյան

Գոռ Միրզոյան

Սիլվի Կարապետյան

Եվա Մխիթարյան

Լուսինե Գյուլզադյան

Էլեն Հովհաննիսյան

Նարեկ Բազոյան

Դավիթ Խաչատրյան

Զատկի Ավագ շաբաթ

Ծաղկազարդ-Մարիաննա Մանուկյան

ՌադիոթաղարկումԱվագ երեքշաբթի

Լուսինե Գյուլզադյան

Զատկական լիմերիկներ

Իռեն Կարապետյան

Տիգրան Նազարյան

Զատկական ասիկներ, շուտասելուկներ

Տիգրան Մարջանյան

Աստղիկ Հակոբյան

Ռուզաննա Բաբաջանյան

Միլենա Հարությունյան

Ձվագովք

Հասմիկ Վարդանյան

Աբովյանական օրեր , առաջադրանքների փաթեթ

Ուսումնական ճամփորդական նախագիծԱյցելություն Կոմիտաս թանգարան-ինստիտուտ

Մասկանցություն <<Օրը Աբովյանի հետ >> ճամփորդական նախագծին։

Արևմտյան դպրոց-պարտեզի ենթակայքի սպասարկում, խմբագրում։

Նախագծային ուսուցման շաբաթ 03-07 ապրիլի

Նախագիծը 5-րդ դասարանում

03-06 ապրիլի

Նախապատրաստվում ենք տիար Բլեյանի օրագրի 1000-րդ թողարկմանը: 

Բլոգային աշխատանքներ

  • Առանձնացնել ամենահետաքրքիր վերնագրերը / 5-10-ը/ և դասավորելով հետաքրքրիր մտքեր կառուցել: Ստացված աշխատանքները ձայնգարել և ներկայացնել:
  • Կարդալ առաջին և վերջին օրագրապատումները. նշել տեքստային բովանդակության նմանություններն ու տարբերությունները:
  • Ընթերցել առավել հետաքրքրող օրագրապատումներից մի քանիսը և դուրս բերել մանկավարժական կարևոր հղումները:
  • Գտնել հումորային մտքերը:
  • Առանձնացնել հայրենագիտական-ճանաչողական հատվածները:
  • 5 կարևոր հարցեր, որոնք ծնվեցին օրագրապատումներ ընթերցելուց հետո:

Յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն դուր եկած աշխատանքի ուղղությունը և առաջադրանքը կատարում երեք օրվա ընթացքում: Խրախուսվում են նաև ընտանեկան աշխատանքները: Սովորողներն ու ծնողները կարող են հանդես գալ նաև առաջարկներով ու իրենց նախաձեռնություններով: 

Արդյունքում` ստեղծաված աշխատանքների հրապարակում: Մասնակցություն օրագրի հոբելյանական կլոր սեղանին:

06- 07 ապրիլի

<<Կարդում և նվիրում ենք Չարենց>>-նախագծի ամփոփումը Չարենցի տուն թանգարանում: 

  • Նախապատրաստություն-չարենցյան ընթերցումքննարկումների կազմակերպում հարակից այգում
  • Այցելություն տուն-թանգարան
  • Թանգարանային շրջայց, ծանոթություն
  • Չարենցյան ընթերցումներ թանգարանի սրահում
  • Քաղաքային թափառում`Չարենցով Չարենցի քաղաքում

Արդյունքում`

Ռադիոնյութերի, տեսանյութերի միջոցով օրվա ներկայացում:

Նախագիծը` 4-րդ դասարաններում

Ապրիլի 3-7-ը

<<Ձոն>> նախագծի արդյունքների հրապարակում. Աղայանական-թումանյանական նախագծերի խաչմերուկում:

Աղայանի, Թումանյանի մանկական ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ:

  • Աղայանն ու Թումանյանը` մանկագիրներ
  • Աղայանն ու Թումանյանը հեքիաթագիրներ
  • Ծանոթացում Աղայանի և Թումանյանի կենսագրական հետաքրքիր դրվագներին. Աղայանն ու Թումանյանը գաղափարակից ընկերներ:

Արդյունքում`

Այցելություն կրթահամալիրի կենտրոնական ընթերցասրահ:

Բացօթյա ընթերցումներ

Ուսումնական-հետազոտական տեսանյութերի ստեղծում, հրապարակում:

Ապրիլ ամսվա ուսումնական նախագծեր

Untitled<<Ձոն>> նախագծի ամփոփում ապրիլի 3-7-ը նախագծային շաբաթ

Ապրիլի 4-ից- 14-ըԱղայանական օրեր

Սուրբ Հարության տոն— 10-15 Ավագ շաբաթ

Ապրիլի 14-ից -30-ը ռոդարիական օրեր

Ապրիլի 14- Մայրենի լեզվի ֆլեշմոբ

Ապրիլի 27- Էկոտուր 2017