Էպոսի օրեր

Սասունցի ԴավիթՆպատակը՝ <<Մեկ դպրոց, մեկ դասարան>> ստուգատեսային նախագծի իրականացում։ 

Նախագիծն իրականացվում է <<Կարդում ենք>> ստուգատեսի շրջանակներում, փետրվար-մարտ ամիսների ընթացքում։

Մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և ծնողներ, դասավանդողներ, ուսանողներ, հյուրեր։

Նախագծի մեկնարկը՝ մեդիաուրբաթ-համերգով

Խնդիրները՝ 

  • Էպոսի ընթերցում, ուսումնասիրություն
  • Էպոսի առանձին հատվածների բերանացի ուսուցում
  • Էպոսի ուսումնասիրություն, հատվածների վերլուծություններ
  • Բառապաշարի հարստացում
  • Էպոսի գաղափարի վերլուծություն
  • Նախագծային մեդիափաթեթի ստեղծում, հրապարակում

Բովանդակությունը և աշխատանքի ուղղությունները՝

  • Էպոսի ստեղծման, տարածման ուսումնասիրություն
  • Էպոսը՝ գրական ժանր / ուսումնասիրություն/
  • Ազգային էպոսները՝ /ընթերցում, համեմատություն, բնորոշ, ընդհանուր գծերի ուսումնասիրութուններ/
  • Ազգային էպոսները՝ էթնոսի ծագման, զարգացման պատմություն
  • Ազգային էպոսները՝ ազգային խառնվածքի բնորոշիչներ
  • Մեր էպոսը / Էպոսի ճյուղերի ընթերցում, տրամաբանական կապը, վերլուծություններ/
  • Էպոսի հերոսների կերպարային վերլուծություններ
  • Ազգային էպոսի ուղերձը 21-րդ դարի մարդուն
  • Էպոսաբառարանի ստեղծում, բառային տարաբնույթ աշխատանքներ
  • Ժողովրդական ծեսերը՝ էպոսում
  • Էպոսը՝ արվեստում / հայտնի կերպարվեստի ստեղծագործությունների, քանդակների ծանոթություն, ուսումնասիրություն/
  • Թումանյանը՝ էպոսի մասին
  • Սրվանձտյանը՝ էպոսի մասին
  • Հանդիպումներ, կլոր սեղաններ

Կրտսեր դպրոցում 3-4-րդ դասարաններում

<<Սասունցի Դավիթ>> հատվածի ընթերցում, քննարկում։ Առանձին հատվածների ներկայացում՝ խմբային և ընտանեկան տարաբնույթ նախագծերի միջոցով։

Արդյունքում՝

  • Հատվածների միասնական ընթերցում, ներկայացում մեդիաուրբաթ-պարապմունքին։
  • Հատվածների ընթերցումներ․ խոսքի թատրոն / դասարանական, ընտանեկան/
  • Ռիթմիկ բեմականացված ընթերցումներ
  • Հոդվածներ, վերլուծություններ, ուսումնասիրություններ
  • Միասնական խաղ-վիկտորինաների կազմակերպում
  • Ֆլեշմոբերի աշխատանքների կազմում, տարածում
  • Էպոսի ցուցահանդես / նկարչական և խեցեգործական աշխատանքների ներկայացում/
  • Էպոսի հերոսների շքերթ
  • Ռադիոթատրոնների և տասապատումների ստեղծում
  • Նկարազարդ բառարանների ստեղծում

Նախագծի ամփոփում

Արևելյան դպրոց-դասավանդող՝ Մարինե Ամիրջանյան

Տե՛ս <<Խոշորացույց>> բլոգում

Միջին դպրոց- դասավանդող՝ Մարիետ Սիմոնյան

Տե՛ս բլոգում

Հյուսիսային դպրոց- դասավանդող՝ Քրիստինե Շահբազյան

Տե՛ս բլոգում

Ռիթմիկ ընթերցում-մեդիաուրբաթ ներկայացում

Արևմտյան դպրոց-դասավանդող՝ Արմինե Աբրահամյան

Տե՛ս բլոգում

Դասավանդող՝ Հռիփսիմե Գալստյան

Նարե Կարապետյան- Սասունցի Դավիթ

Պատումներ՝

Մարիամ Արշակյան- Դավիթն իմ հերոսն է

Սևադա Սարգսյան- Դավիթն իմ հերոսն է

Վահագն Սերոբյան- Սասունցի Դավիթ

Գայանե Բադեյան- Դավիթն իմ հերոսն է

Հրանտ Խաչատրյան- Սասունցի Դավիթ

Դասարանական ընթերցում

Հարավային դպրոց-դասավանդող՝ Գոհար Բալջյան

Տե՛ս բլոգում

Ավագ դպրոց-դասավանդող՝ Նունե Մովսիսյան

Տե՛ս բլոգում

Ամառային ուսումնահետազոտական ճամբար 2016

Ճամբարի նախագիծ

Ճամբարի մեկնարկ. մայիսի 30-ից հունիսի 10-ը

Նախագծի նպատակը` կրթահամալիրյաին  ամառային ստուգատեսների և փառատոնների նախապատրաստում:

Խնդիրները

  • Ձեռք բերած հմտությունների ու կարողությունների ներկայացում
  • Ստեղծագործական մտածողության խթանում, դրսևորում
  • Նախագծային աշխատանքների ամփոփում` խմբային աշխատանքների, ցուցադրությունների միջոցով:

Մասնակիցներ` Դպրոց-պարտեզի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողներ:

Թարգմանական ստուգատեսի նախապատրաստություն․ Համագործակցային նախագիծ Աստղիկ Պողոսյանի հետ։

Մասնակցության ձևը`

Դասարանական , ընտանեկան կամ անհատական նախագծեր:

Թեմաները.

  • Իմ մանկության ամենամուլտֆիլմը- հեղինակային թարգմանություն․
  • Բնագիտական հետաքրքրաշարժ փորձերի ժողովածու․
  • Ամառային ամենահայտնի զվարճանքներն ու հայտնագործությունները….հետազոտական աշխատանք։

Թատերական փառատոնի նախապատրաստություն

Կարդում ենք Չարենց . համագործակցային նախագծի ամփոփում. Խորհրադտու` Քնարիկ Ներսիսյան: Մասնակիցներ` Դպրոց-պարտեզի 5.1 և 5.2 դասարանի սովորողներ:

Լեզվագործունեություն+ գրական ընթերցումներ

Ամառային հետաքրքրաշարժ առաջադրանքերի ստեղծում:

Խմբային աշխատանքներ, խաղ-վիկտորինաներ, դասարանական բեմադրություններ

Ընթերցումներ բաց երկնքի տակ, հեծանվի վրա, անվաչմշկելիս, լողալիս…

Կինո-ֆոտո փառատոնի նախապատրաստություն

Քաղաքային թափառումներ, ֆոտոպատում.

Թեմա` «Ամառային Երևանն ու Երևանցիներն իմ օբյեկտիվից»:

Ուսումնական ճամփորդություններ, բարձունքի հաղթահարում 

Մայիսի 30 

Մայիսի 28- աշխատակարգ

09։00-09։30-Առավոտյան ընդհանուր պարապմունք

Նախապատարաստություն տարեվերջյան գիտելիքների ստուգմանը։ Մասնակիցներ՝ չորրորդ դասարանցիներ։

Աշխատանքի ձևերը

  • Տեքստային աշխատանքների կատարում /ինքնուրույն աշխատանք, աշխատանքների ինքնաստուգում/
  • Խմբային աշխատանք- Խաղ-վիկտորինաների կազմակերպում

Հունիսի 01

  • Բանավոր հարցում, նախատապրաստում գիտելիքների տարեվերջյան շխատանքին/ 4․3 դասարանի սովորողներ
  • Քաղաքային զբոսանք-մասնակիցներ՝ 4․1 դասարանի սովորողներ։

Հունիսի 02

  • Թարգմանական աշխատանքների մեկնարկ․ մասնակինցեր 4․1, 4․2, 4․3 դասարանի սովորողներ։ Աշխատանքի բովանդակության ծնոթացում, թեմայի ընտրություն, աշխատնքներ թեմայի շուրջ։
  •   Խմբային աշխատանք- Դասարանական թատրոն։ Պատրաստում ենք կերպարներ տարատեսակ նյութերից և բեմադրում ծանոթ հեքիաթը, առակը կամ բանաստեղծությունը։

Հունիսի 03

  • Թատերական ստուգատեսի նախապատրաստում․  քայլք դեպի Գեղարվեստի դպրոց։
  • Այցելություն ցուցասրահ, թատրոնի լաբորատորիա․
  • Փորձ։
  • Նախապատրաստում թարգմանական ստուգատեսին։

 

 

 

 

«Մեր էպոսը» առցանց ուսուցման նախագծի ներկայացում և ամփոփում

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ / 4.1, 4.2, 4.3 /

Առաջին փուլ՝ ծանոթացում էպոսին

Նախագծի տևողությունը` /հունվարի 11- 22/

Մասնակցության ձևը՝ հեռավար, առցանց.

Նախագծի նպատակը՝ ինքնուրույն ընթերցանության միջոցով, որոնողական աշխատանքի և ինքնակրթության կարողությունների զարգացում:

Թեմա՝ Հ. Թումանյան ,,Սասունցի Դավիթ,,  Շարունակել կարդալ

Առցանց ուսուցման նախագծի ամփոփում

Հեռավար ուսուցման շաբաթը սկսեցինք նոր՝ ,,Մեր Առականին,, նախագծով:

Նախագծի մասնակիցները՝ 5.2 դասարանի սովորողներն ու նրանց ծնողներն են:

Նախագծի նպատակը՝  բլոգային ընթերցանության միջոցով ինքնակրթության, ընթերցասիրության և ճանաչողության խթանումն է:

Նախագիծը կազմված է երեք փուլից.

Առաջին փուլն իրականացվեց հեռավար ուսուցման առաջին շաբաթվա ընթացքում: Այս փուլում սովորողներին հանձնարարեցի առավել մանրամասն ծանոթանալ ,,Առականի,, պատանեկան ամսագրի նյութերին: Ազատ ընտրությամբ ընթերցեցին, ուսումնասիրեցին  հրապարակված առակները և հանձնարարված առաջադրանքները կատարելու և անհատական բլոգներում  հրապարակելու հնարավորություն ստացան:

Առաջադրանքներ

  • Ուսումնասիրել, ընթերցել «Առականի» պատանեկան ամսագիրը:
  • Կարդալ նախընտրած առակը, ձայնագրել կամ տեսագրել : Խրախուսվում են ընտանեկան ընթերցումները, քննարկումները: 
  • Վերլուծել առակը և վերլուծությունը հրապարակել բլոգում կամ նույնպես ձայնագրել: 
  • Ընթերցած առակի թեմայով հարցադրումներ մշակել, որոնք կարող են ուղղված լինել ընթերցողներին կամ հեղինակ-թարգմանիչներին:

Երկրորդ փուլի / հունվարի 18- 25 /-ի ընթացքում սովորողները ներկայացրին իրենց խմբային, ընտանեկան կամ անհատական աշխատանքները, պատմեցին աշխատանքի ընթացքի, առաջացած դժվարությունների մասին, ներկայացան իրենց հարցադրումներով: Աշխատանքների արդյունքը ներկայացնելու նպատակով, ես սովորողների բլոգային հրապարակումները հավաքագրվել և հրապարակել եմ իմ բլոգի ,,հաշվետվություններ,, բաժնում, ինչպես նաև Դպրոց-պարտեզի ենթակայքում:

Նախագծային աշխատանքների հղումները՝

Նարե ՄելքոնյանԱսեղն ու թելը » ռադիոընթերցում, վերլուծություն. «Ուսուցիչն ու աշակերտները»

Անահիտ ՀովհաննիսյանՉեմպիոնը , առակի վերլուծությունը, աշխատանքի ընթացքի մեկնաբանում

Մանե Բոյախչյան— «Առակ չեմպիոնի մասին» , անհատական ռադիոներկայացում

Հենրիկ Մկրտչյան — «Անողորմ խիղճը»-տեսաներկայացում

Սրբուհի Մաշինյան -«Թռչուններին կերակրելը» առակի վերլուծությունը ինչպես ընտրեցի իմ առակը  «Անժամանակ տեղացած ձյուն»

Վահե Կարմիրշալյան—  «Այրված բրդուճը» վերլուծությունը , աշխատանքի ընթացքի մասին

Դավիթ Հարությունյան— «Դատարկ նավակը» , առակի ընթերցումը , աշխատանքի վերլուծություն

Դավիթ Պետրոսյան / ընտանեկան ընթերցում/ — «Եզոպոսի հյուրասիրությունը», Աշխատանքի վերլուծություն

Լուսինե Թադևոսյան « Ո՞վ է ստեղծել Աստծուն »/առակի ընթերցում, վերլուծություն/ Աշխատանքի ընթացքի ներկայացում  «Գաղտնիք»

Անուշիկ Ոսկանյան «Ամեն ինչ քո ձեռքերում է»

Դավիթ Աբովյան և մայրիկ «Խիզախություն»

Լուսինե Մայիլյան և Ման Բոյախչյան «Ընդոստ սիրտը»

 

Երրորդ փուլ — Փետրվարի առաջին շաբաթվա ընթաքում նախատեսվում է հանդիպում-քննարկում բլոգի հեղինակ-թարգմանիչների և նախագծի հեղինակ՝ Նունե Մովսիսյանի հետ: Հանդիպումը կկազմակերպեն և կլուսաբանեն նախագծի մասնակից սովորողները:

Առաջադրանքը տե՛ս

Անշուշտ, կլինեն սովորողներ, որոնց կոգևորի ավագ ընկերների փորձը և կխթանի յուրաքանչյուրին իր հետաքրքրությունների շրջանակում, գործնականում ստեղծագործական ունակություններ դրսևորել, ինչպես նաև ինքնուրույն, հետազոտական, թարգմանական նոր նախագծեր իրականացնել:

Ծրագիր

Ողջույնի խոսք, նախագծի ներկայացում— Անահիտ Հովհաննիսյան, Լուսինե Թադևոսյան, Անուշիկ Ոսկանյան, Մանե Բոյախչյան:

Նախագծային աշխատանքների ամփոփում-Նարե Մելքոնյան, Անուշիկ Ոսկանյան

Աշխատանքային փաթեթի ներկայացում-Լուսինե Թադևոսյան

Մանե Բոյախչյան, Լուսինե Մայիլյան— «Ընդոստ սիրտը»

Հենրիկ Մկրտչյան, Արման Մարտիրոսյան ,,Կապիկն ու դանակը,,

Ասուլիս— հարցազրույց ամսագրի հեղինակների հետ:

Առակների ներկայացում-,,Ինձ ոչ ոք չի սիրում,, — Դավիթ Հարությունյան, Սրբուհի Մաշինյան, Ջուլյա Ստեփանյան

Աշխատանքի ընթացքի մեկնաբանում— Անուշիկ Ոսկանյան, Դավիթ Հարությունյան

Կլոր-սեղան հանդիպման լուսաբանում.

Լուսինե Մայիլյան

Մանե Բոյախչյան

 

 

 

 

 

2014-2015 ուսումնական տարվա նախագծերի ժամանակացույց

Իմ ուսումնական ամառը -սեպտեմբերի 1-14

Կոմիտաս — սեպտեմբերի 15-26

Առականի — սեպտեմբերի 26- հոկտեմբերի 17

Աշուն է, աշուն… — հոկտեմբերի 17- նոյեմբերի 3

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն— նոյեմբերի 5- 16

Նախածերի ամփոփում -նոյեմբերի 17- դեկտեմբերի 1

Նոր, նոր Ամանոր-նախագիծ

Ես կարողանում եմ + Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ նախագիծ -հունվարի 14- փետրվարի 7

Մեր Թումանյանը-նախագիծ- Փետրվարի 8 — 19

 

 

 

«Իմ ուսումնական ամառը»

 

Նախագիծը 4-5 -րդ դասարաններում

Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին երկու շաբաթը /01- 14/

Հաշվի են առնված նաև հանգստյան օրերը, քանի որ տրված առաջադրանքները կատարվելու են նաև առցանց տարբերակով:

Այս նախագիծն իր մեջ ամփոփում է երկու ենթաթեմաներ՝

              Առաջին շաբաթ

  • «Ամառային հանգստի կազմակերպում» (հայրենագիտական ճամփորդություններ, թափառումներ, մասնակցություն ճամբարներին, այցեր և այլն

Երկրորդ շաբաթ

  • «Ամառային ընթերցանություն» , «Կինոդիտում» կամ այլ հետազոտական աշխատանքի, ուսումնադիրության, դիտարկման ներկայացում, քննարկում

Շարունակել կարդալ

«Իմ ուսումնական ամառը» նախագիծ

Նախագիծը 4-5 -րդ դասարաններում

Տևողությունը՝ ուսումնական տարվա առաջին երկու շաբաթը /01- 14/ հաշվի են առնված նաև հանգստյան օրերը:

Նպատակը՝ Հաղորդակցային կարողությունների զարգացում, ծանոթացում

Խնդիրները՝

  • Սովորողի գրավոր և բանավոր ճիշտ խոսքի, հստակ արտահայտման հմտությունների մշակում:
  • Ինքնարտահայտման կարողության պահպանում և զարգացում
  • Ստեղծագործական, քննադատական, տրամաբանական, նկարագրական, վերլուծական մտածողության զարգացում:
  • Իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտության զարգացում:
  • Բառարաններից, հանրագիտարաններից, տեղեկատվական այլ աղբյուրներից օգտվելու հմտության ձևավորում, զարգացում:
  • Բառապաշարի հարստացում

Ուսումնական գործունեության ձևերը՝

  • Աշխատանք հանրագիտարանի և այլ ուսումնական գրականության հետ:
  • Ֆիլմերի, գեղարվեստական գրքերի, կայքի նյութերի դիտում, ընթերցում, քննարկում:
  • Կայքի համար նյութերի պատրաստում, բլոգի սպասարկում:
  • Հարցազրույցներ տարբեր թեմաներով, ըստ նախագծերի:
  • Թարգմանություն
  • Տեսանյութի պատրաստում, ներկայացում
  • Բանավեճի կազմակերպում
  • Որոնողական աշխատանք տրված թեմաներով

Շարունակել կարդալ

,,Ուսումնական ամառ,, ճամբարի նախագիծ

Նախագծի տևողությունը`  երկու աշխատանքային շաբաթ  — հունիսի 2-13-ը

Նպատակը` ուսումնական տարվա գործունեության ամփոփում, ուսումնական փառատոնների, ստուգատեսների նախապատրաստություն

Ճամբարային օրերի գործունեության նախագիծը մշակել ենք սովորողների առաջարկների համաձայն:

Ամեն օր 9:00-9:30 Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին

9: 30- 9: 45IMG_6254 Նախապատրաստվում ենք ,,Անտիվիրուս Կոմիտաս,, ստուգատեսին

9:45-10:55 Տոնական երթ դեպի Մայր դպրոց10:00- 11:00 Մասնակցություն ,,Անտիվիրուս Կոմիտաս,, ստուգատեսին

11:15-11: 45 Խոհանոցային գործունեություն  / մրգային աղցանների, կոկտեյլների, բլիթների, պաղպաղակի պատրաստում /

11:45-12:25 Թարգմանչական ստուգատեսի նախապատրաստություն

12:25- 12:55 Սովորողների անհատական բլոգների ստեղծման աշխատանքներ

12:55-13:35 Մարզական խաղերի, մրցույթների կազմակերպում կրթահամալիրի տարբեր օղակներում:

13:35-14:00- Միջավայրի խնամք

Հիմնական գործունեության տեսակները`

  • Մեդիատեխնոլոգիա— արդյունքում` սովորողների անհատական բլոգների ստեղծում, ճամբարային օրերի ընթացքում նյութերի հրապարակում, ներկայացում:
  • Մարմնակրթություն- կամ մարզական ակումբ — նախատեսվում է սպորտային մրցույթների կազմակերպում կրթահամալիրի այլ դպրոցներում սովորող 3-րդ դասարանցիների հետ: Առաջին հանդիպումը նախատեսվում է Գեղարվեստի դպրոց-պարտեզում:
  • Թարգմանչական ստուգատեսի նախապատրաստություն- Արդյունքում` ռոդարիական հեքիաթների մեդիափաթեթի ստեղծում:
  • Խոհանոցային գործունեություն— արդյունքում` ամենօրյա, ամառային նախաճաշի պատրաստություն, հյուրասիրություն, համտես:
  • Բարձունքի հաղթահարում— Ճամփորդություն դեպի Ամբերդի ամրոց, Վահրամաբերդ:
  • Միջավայրի խնամք— մասնակցում ենք մեր դպրոցական տարածքի բարեկարգման աշխատանքերին, խնամում ենք մեր աճեցրած ծաղիկներն ու միջանցքի թաղարային բույսերը:
  • Թատերական փառատոնի նախապատրաստություն— արդյունքում` ներկայացման սցենարի ստեղծան և մշակման աշխատանքներ:
  • Կինո-ֆոտո փառատոնի նախապատրաստություն- արդյունքում`,,Սասունցի Դավիթ,, տեսանյութի պատրաստում:
  • Նկարչական պլեներ — Չարենցի զբոսայգում  : Խորագիրը` ,,Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս…  Արդյունքում` ցուցադրություն, տեսանյութի ձևով: Ֆոտոնկարների, հարցազրույցների, տեսանյութերի հեղինակը սովորողներն են:
  • Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում— թատերական ներկայացման դիտում, այց Երևան քաղաքի որևէ թանգարան: /Հստակ օրերը և ժամերը դեռ ճշտված չեն/:

Յուրաքանչյուր օրվա պլանը` գործունեության ձևերի հստակ ժամային բաժանումներով, կհրապարակենք մինչև հունիսի 2-ը:

 

 

 

 

«Թումանյանական օրերը մեր դասարանում»

Իրականացվում է  կրթահամալիրի ուսումնական օրացույցի համաձայն, փետրվարի 17-21-ը:

Նպատակը – Ծանոթացում Թումանյանի կենսագրության հետաքրքիր փաստերին, դեպքերին, ստեղծագործություններին: Շարունակել կարդալ