10-14 մայիսի․ առաջադրանքների փաթեթ

10 մայիսի

երկուշաբթի

4-րդ դասարան

Կատարի՛ր առաջադրանքները

Տե՛ս հղումով

4 և 5-րդ դասարաններ

Սովորում են արևմտահայերեն։

Ճամփորդության մասնակից սովորողերին

Բլոգում պատմել ճամփորդական օրվա տպավորությունների մասին։

Մասնակցի՛ր մայրենի լեզվի մայիսյան ֆլեշմոբին։ Այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 19:00-ից։

12 մայիսի

հինգշաբթի

Կարդա՛ <Մեծ գազար> հեքիաթը և համառոտ պատմի՛ր։

Լրացուցիչ աշխատանք

Ընտրի՛ր ռոդարիական որևէ պատում և ընթերցի՛ր։ Տե՛ս հղումը

18-22 ապրիլի

18 ապրիլի

Երկուշաբթի

Հղումից օգտվելով ընտրիր Ռոդարիի հեքիաթներից մեկը և ընթերցիր։ Ընթերցածդ հեիքիաթի շուրջ երեք տեքստային առաջադրանք կազմի՛ր և հրապարակիր բլոգումդ։ Լավագույն առաջադրանքները կհրապարակվեն իմ բլոգում։

Շարունակել կարդալ

11-15 ապրիլի առաջադրանքների փաթեթ

4-րդ դասարան

Հղումով կարդա՛ զատկական ավանդազրույցները և կատարի՛ր առաջադրանքները։

Գործնական աշխատանք․ փոխադրում ենք արևմտահայերեն

Զատկական ասույթներ և ոտանավորներ․

Տանը

Հղումով կարդա՛ <Զատկի բզեզն ու Զատիկը> պատումը (էջ 57-59)։ Փորձի՛ր ինքդ Զատկի մասին փոքրիկ ասույթներ կամ ոտանավորներ հորինել։

Մասնակցել մայրենի լեզվի ապրիլյան ֆլեշմոբին։

5-րդ դասարան

Տանը

<Զատիկ> էլ․ փաթեթից կարդա՛ <Փոքր Մհերը և Զատիկը>․ հատվածը (49-51-րդ էջեր)։

<Տերտերի լոբին> ավանդազրույցի համար նոր ավարտ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։

Դասարանում

Գործնական աշխատանք․ փոխադրում ենք արևմտահայերեն

Մասնակցել մայրենի լեզվի ապրիլյան ֆլեշմոբին։

14 ապրիլի

հինգշաբթի

Կարդում ենք Սահյան․

Կարդա՛ <Իմ պապը> բանաստեղծությունը։ Գրել շարադրություն <Իմ պապը> վերնագրով։

15 ապրիլի

ուրբաթ

Ծանոթանալ Ավագ շաբաթվա խորհրդին։ Պատրաստել ուսումնական նյութ (գրավոր պատում, տեսապատում, ռադիոպատում) <Զատկի տոնն իմ ընտանիքում> թեմայով։

Առաջարկվող թեմաներ․

Զատկական ընտանեկան ավանդույթներ

Զատկական խաղեր

Զատկական բարեմաղթանքներ, բացիկներ

Զատկական սեղանի պատրաստություն, այցելություններ

Այլ

14-18 մարտի․ առաջադրանքների փաթեթ

4-րդ դասարան

Հղումով ծանոթացիր Եղիշե Չարենցի բանաստեղծությունների էլ․ փաթեթին, ընտրիր դրանցից մեկը, ընթերցի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։

Լրացուցիչ աշխատանք

Ընտրածդ բանաստեղծությունը ձայնագրիր կամ տեսագրիր։

Կարող ես նաև այլ բանաստեղծություններ ընթերցել նշված հղումով։

15 մարտի

Կատարի՛ր տեքստային աշխատանքը։

16 մարտի

Կարդա՛ Թումանյանի <Ոսկու կարասը> հեքիաթը, և կատարի՛ր առաջադրանքները։

17 մարտի

<Հայոց լեզու 4> աշխատանքային փաթեթից ընտրեք և կատարեք ձեզ դուր եկած 4-5 առաջադրանք։

Առաջադրանքների փաթեթ 13-17 դեկտեմբերի

4-րդ դասարան

Երկուշաբթի

13 դեկտեմբերի

Կատարել առաջադրանքները

Տրված մրգերը դասավորի’ր այբբենական կարգով:

Խնձոր, տանձ, դեղձ, ծիրան, նարինջ, բալ, կեռաս, սալոր, խաղող, արքայախնձոր:

Կազմել ածանցավոր բառեր:

Քաղաք                      ոտ

արև                            ական

փոքր                          իկ

առու                           ուկ

մարդ                          ակ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

ժամ, տոն, ծառ, հաց, օր։

Ձմռան մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր համացանցից և հրապարակի՛ր քո բլոգում։

Հայոց լեզու 4 ուսումնական փաթեթից կատարի՛ր երեք առաջադրանք՝ քո նախընտրությամբ։

15 դեկտեմբերի

Չորեքշաբթի

Կարդա՛լ պատմվածքը, դո՛ւրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել։

16 դեկտեմբերի

Հինգշաբթի

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական  դարձվածքներն ու առածները։

․․․․․․․․․․ չափի՛ր, ․․․․․․․․․․ կտրի՛ր։

․․․․․․․․․․ոտքը ․․․․․․․․․․․․․․ անել։

․․․․․․․․․․․․․․․ մատի պես իմանալ։

․․․․․․․․․․․ սարի, ․․․․․․․․․․․․․․․․ ձորի հետևում լինել։

․․․․․․․․․․ խելքը լավ է, ․․․․․․․․․․․․․․ ավելի։

․․․․․․․․․․ ձեռքով ․․․․․․․․․․․․ ձմերուկ չես բռնի։

․․․․․․․․․․․․․ կա ․․․․․․․․․․․ չարժե։

․․․․․․․․․․․․․ ոտքը ․․․․․․․․․․․ մաշիկ դնել։

Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-

24-

64-

93-

121-

805-

741-

1753-

6018-

100.000-

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-

Տասն-

Քսան-

Հիսունվեց-

Տասնմեկ-

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Չորրորդ-

Տասնութերորդ-

Տասներորդ-

Առաջին-

Քսաներորդ-

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ու տասներկու (……….)    ամիս և չորս (…………) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (………..) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (……………) դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով, գտի՛ր  նախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։

17 դեկտեմբերի

ուրբաթ

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից դո՛ւրս բերել հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ամանորի մասին։ Կարդալ տեղեկությունները և խմբագրված տարբերակով հրապարակել բլոգներում։

Առաջադրանքների փաթեթ 22-26 նոյեմբերի

4-րդ դասարան

22 երկուշաբթի

Կարդա՛ <<Գետակի վրա>> բանաստեղծությունը, նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

23 երեքշաբթի

Կատարե՛լ առաջադրանքները։

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։

Դասը ավարտվեց։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։

Ուսուցչուհին ժպտում է իր սովորողներին։

24 Նոյեմբերի

չորեքշաբթի

Գրի՛ր հետևյալ ածականների հոմանիշները և հականիշները: /4 միավոր/

Ուրախ

ուժեղ    

քաջ       

աշխույժ 

շատախոս

հռչակավոր

լռիկ-

2. Ինչպիսի՞ն են տրված նախադասություններն ըստ հնչերանգի: Կարդա՛ և ընդգծի՛ր ճիշտ տարբերակը: /1 միավոր /

Էյ ջա՜ն, հայրենի՛ք, ինչքա՜ն սիրուն ես:

Ա՜խ, դեռ շա՛տ պետք է սպասեմ, որպեսզի կարողանամ ներս մտնել։

Վա՜յ, մայրի՛կ ջան, տե՜ս,

Բակն ու դուռը լի,

Որքա՜ն սպիտակ թիթեռ է գալի․․․

Ամեն գարնան ծիծեռնակները բույն էին հյուսում մեր տան կտւրին։

Որտե՞ղ է գտնվում աշխարհի ամենաբարձր ջրվեժը։

  1. պատմողական, 2.բացականչական, 3.հրամայական, 4.հարցական

3. Հիմա ի՛նքդ փորձիր նմանանատիպ նախադասություններ կազմել։

 4. Տրված արտահայտություններից որո՞նք են գրվում մեծատառով: /3 միավոր/

արագածոտնի մարզ   

երևանյան գիշերներ

տերյանական օրեր

առավոտյան ցող

երկիր մոլորակ

արարատյան դաշտ

հիմալայան լեռներ

4. Համառոտի՛ր տրված նախադասությունները: /2 միավոր /

Կապույտ, քնքուշ մանուշակը բացեց իր աչուկները և ժպտաց աշխարհին:

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր իր որջը ու հանգիստ քնել:

5. Գտի՛ր ենթական և ստորոգյալը։ /2 միավոր/

Կապույտ, քնքուշ մանուշակը բացեց իր աչուկները։

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր իր որջը։

6. Ընդգծի՛ր տրված նախադասությունների ստորոգյալները։ /2 միավոր/

Աղջիկը մտավ սենյակ, մոտեցավ իր սեղանին, պայուսակից հանեց նկարչական պարագաները, նստեց աթոռին և սկսեց աշխատել։

Բրդոտ արջը իր երկու քոթոթների հետ մտել էր որջը ու հանգիստ քնել:

25 նոյեմբերի

հինգշաբթի

Պատրաստի՛ր գրավոր կամ բանավոր հաղորդում <<Իմ դպրոցի միջավայրը>> թեմայով։

Օգնող հարցեր․

Ինչպիսի՞ն է դպրոցի միջավայրը;

Ի՞նչն է ամենից շատ քեզ գրավում այդ միջավայրում։

Ո՞րն է դպրոցում քո ամենասիրած անկյունը։ Ինչո՞ւ։

Ինչպե՞ս է այն ազդում քո ինքնազգացողության կամ ճաշակի վրա։

Ինչպե՞ս ես դու մասնակցում քո միջավայրի ձևավորմանը։

Ի՞նչն է քեզ խանգարում դպրոցական միջավայրում։

Ի՞նչը կփոխեիր։

.

Առաջադրանքների փաթեթ 22-26 նոյեմբերի

22 Երկուշաբթի

5-րդ դասարան

Կարդա՛լ Դ․ Վարուժանի <<Հասուն արտ>> բանաստեղծությունը՝ ուշադրություն դարձնելով արևելահայերենում ծանոթ բառերի գրությանը։

Կրկնե՛լ <<Անդաստան>> բանաստեղծությունը՝ հիշելով արևմտահայերենի շեշտադրությունն ու արտասանությունը։

23 երեքշաբթի

Գործնական քերականություն 5 փաթեթից կատարել տրված առաջադրանքները։

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ են կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:

122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:

123. Կարդա´տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ե տառի արտասանությունը Ա ե Բ խմբի բառերում:

Ա.Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար:
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ:

124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ոտառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ:

Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի:

24 նոյեմբերի

չորեքշաբթի

Պատրաստել գրավոր կամ բանավոր հաղորդում <<Իմ դպրոցի միջավայրը>> թեմայով։

Օգնող հարցեր․

Ինչպիսի՞ն է դպրոցի միջավայրը;

Ի՞նչն է ամենից շատ քեզ գրավում այդ միջավայրում։

Ինչպե՞ս է այն ազդում քո ինքնազգացողության կամ ճաշակի վրա։

Ինչպե՞ս ես դու մասնակցում քո միջավայրի ձևավորմանը։

Ի՞նչն է քեզ խանգարում։

Ի՞նչը կփոխեիր։

Կարդում ենք Իսահակյան

Ավետիք Իսահակյանի օրեր

Նպատակը՝  Ծանոթացում Ավ.Իսահակյանի ստեղծագործություններին:

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Բառապաշարի հարստացում
  • Բանավոր խոսքի զարգացում. ընդարձակ և համառոտ պատմելու ունակությունների կատարելագործում
  • Դարձվածքների, փոխաբերությունների ու համեմատությունների վերլուծություն
  • Ստեղծագործության բանալի մտքերի առանձնացում, հիմնական ասելիքի՝ գաղափարի վերլուծություն:

Խնդիրները 5-րդ դասարանում

  • Արձակ /առակ, հեքիաթ, պատմվածք/ և չափածո ստեղծագործությունների առանձնահատկությունները  /բանաստեղծական հանգավորում, ռիթմ/
  • Առակի և հեքիաթի առանձնահատկությունները /նախաբան, վերջաբան/
  • Ստեղծագործության բանալի մտքերի առանձնացում, հիմնական ասելիքի՝ գաղափարի վերլուծություն:

Բովանդակությունը

Ուսումնական մեդիափաթեթ

4-րդ դասարանում

Նուկիմ քաղաքի խելոքները

Եղնիկը

Երջանիկ խրճիթը

Գետակի վրա

5-րդ դասարանում

Արագածին

Ամենապիտանի բանը

Այդ ոչինչը ես եմ

Երգի հրապույրը

Ահմեդի ուղտը

Ով է ապրում

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Առակներ

Հեքիաթներ

Բանաստեղծություններ

Մեդիափաթեթ

Իսահակյանի 10 իրերը

Մեծերը՝ Իսահակյանի մասին

Իսահակյանի աֆորիզմները

Նախագծի ամփոփում

Ստեղծագործությունների մեդիաընթերցումներ, վերլուծություններ։

Իմ ուսումնական աշունը

Նախագիծն իրականացվում է սովորողների աշնանային արձակուրդի ընթացքում՝ հոկտմեբերի 25-29 -ը:

Մասնակիցներ՝ 4-րդ և 5 -րդ դասարանի սովորողներ, ծնողներ:

Նախագծի նպատակը՝ աշնանային արձակուրդները նպատակային, հետաքրքիր և ուսումնական դարձնելն է՝ անկախ գտնվելու վայրից:

Խնդիրները՝

  • Սովորողների մոտ զարգացնել շրջակա միջավայրը, գտնվելու տեղանքը դիտարկելու կարողություններ (դիտարկել, համեմատել եղանակային փոփոխությունները, երևույթները…)
  • Ընդլայնել աշխարհաճանաչողությունը, նոր ընկերներ ձեռք բերել, համագործակցել
  • Զարգացնել հաղորդակցային կարողությունները
  • Հնարավորություն ստեղծել ձեռք բերած ՏՀՏ հմտությունները և դրանք կիրառելու արդյունքում՝ ուսումնական նյութեր պատրաստել, տարածել, ներկայացնել
  • Ընտանիքի անդամներին ներգարվել ուսումնական գործընթացի մեջ
  • Նոր տեղեկություններ հայթայթել, իմացածը ամրապնդել
  • Աշխատանքի ձևերը`
  • Անհատական, ընտանեկան ռադիոընթերցումներ
  • Թարգմանական կամ հետազոտական աշխատանք անհատական նախագծային թեմայի շուրջ:
  • Ստեղծագործական, վերլուծական աշխատանք՝ ընթերցած ստեղծագործության շուրջ:

Առաջադրանքներ

Արձակուրդների ընթացքում տրվող առաջադրանքները ուղղված են և՛ ճամփորդող, և՛ իրենց հանգիստը տանը՝ ընտանեկան միջավայրում անցկացնող սովորողներին:

Ճամփորդական առաջադրանքներ

  • Հարցազրույց վարիր քո նոր ընկերների հետ  Պարզի՛ր թե ի՞նչ գիտեն իրենց բնակավայրի, դպրոցի կամ սովորությունների մասին:
  • Բառարան կազմի՛ր և գրի՛ր այն բառերն ու արտահայտությունները, որոնք մինչև հիմա անծանոթ էին քեզ: Ինքնուրույն կամ ծնողներիդ օգնությամբ դիտարկի՛ր, վելուծի՛ր, ստուգաբանի՛ր դրանք:
  • Հաղորդում պատրաստիր տեղի բնակիչների կամ տեղանքի մասին: Նշի՛ր այն տարբերությունները, որոնք ակնհայտ են:
  • Ճամփորդական օրագիր կազմի՛ր և նկարաշարերի կամ հետաքրքիր, կարճ պատումների միջոցով ներկայացրո՛ւ քո անցկացրած օրը:

Ընտանեկան, ստեղծագործական առաջադրանքներ

  • Դիտարկի՛ր աշնանային բնությունը:
  • Ընտանիքիդ անդամների հետ զբոսնի՛ր աշնանային զբոսայգում և ֆոտոնկարի՛ր աշնանային բնությունը: Ընտրի՛ր ամենագունեղ կամ ամենահետաքրքիր նկարները և վերնագրի՛ր դրանք: Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո բլոգում:
  • Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
  • Ծնողներիդ օգնությամբ, ընտանեկան գրադարանից կամ համացանցից աշնանային բանաստեղծություններ ընտրի՛ր: Ամենքդ կարդացեք ձեզ ամենից դուր եկած բանաստեղծությունը և ձայնագրիչի կամ տեսախցիկի օգնությամբ ձայնագրեք ձեր ընտանեկան ընթերցումները։
  • Մեծ, նկարչական թուղթ, ջրաներկ, ջուր ու վիձիններ վերցրո՛ւ և ընտանիքիդ բոլոր անդամների հետ նկարի՛ր այս գեղեցիկ աշնանային մեղեդու հնչյունների տակ: Ստացված նկարը փակցրե՛ք պատին և յուրաքանչյուրդ փորձեք կռահել, թե ի՞նչ տրամադրություն եք պատկերել: Կարող եք նկարի շուրջ փոքրիկ աշնանային պատմություն հորինել:

Անհատական նախագծեր

Հետազոտական նախագծեր

Ուսումնական բլոգումդ ներկայացրո՛ւ քո անհատական նախագիծը և էլ․ փոստի միջոցով ընկերներիդ առաջարկի՛ր միանալ քո նախագծին։ Ընթացքում հրապարակի՛ր արդյունքները, դիտարկումներ և կարծիքներ գրիր քո նախագծի մասնակից սովորողներին։

Ընթերցողական նախագծեր

Համառո՛տ ներկայացրու քո ընտրած ստեղծագործության սյուժեն։ Պատմի՛ր, թե ինչ նոր բան սովորեցիր ընթերցելիս, ստեղծագործության հերոսները ինչո՞վ են քեզ նման կամ տարբեր։

Տեսահալավակի միջոցով գովազդի՛ր քո նախընտրած ստեղծագործությունն այնպես, որ ընկերներդ էլ ցանկանան կարդալ։

Ստեղծագործական նախագծեր

Օրագրապատումների շարք

Ուսումնական բլոգումդ պատմի՛ր քո աշնանային արձակուրդի մասին։ Ներկայացրո՛ւ ամենօրյա մտքերդ, տպավորություններդ։ Կարող ես նաև նկարաշար կցել։

Պատումների շարք

Առաջարկում եմ գրել ստեղծագործական շարադրություններ քո՛ իսկ նախընտրած վերնագրերով և հրապարակել ուսումնական բլոգում։

Առաջարկում եմ նաև հետևյալ ուսումնական նյութերը։ Ծանոթացի՛ր հղումով

Ծանոթացի՛ր ամսագրի համարներին։ Ընտրի՛ր քեզ դուր եկած առաջադրանքները և կատարի՛ր։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում։

Լեզվաբանական ամսագիր․ Հեղինակ՝ Մարինե Ամիրջանյան և ընկերներ