Ամանորի նախապատրաստություն

փետրվարՆախագիծը իրականացվում է 4-րդ և 5-րդ դասարաններում, դեկտեմբերի 1-ից 28-ը։
Տևողությունը՝ 4 շաբաթ
Նախագծի նպատակը՝  ,,Ամանոր,, և ,,Սուրբ Ծնունդ,, ծեսերի ուսումնասիրություն, նախապատրաստություն:

Շարունակել կարդալ

Զատկի տոնն իմ ընտանիքում

Արևիկ Ստեփանյան

Մանուելա Թադևոսյան

Հասմիկ Ալեքսյան

Մարի Հարությունյան

Եվա Հարությունյան

Սոսե Ժամհարյան

Անետա Կտակյան

Մարիա Ստեփանյան

Աշոտ Գրիգորյան

Մարիա Հովհաննիսյան

Գոռ Մանուկյան

Նատալի Մնացականյան

Վահան Պետրոսյան

Վիկտորիա Փիրումյան

Էրիկ Աբգարյան

Մկրտչյան Լիա

Արթուր Բազիկյան

Կենսամշակութային արշավ Շուշի 2017

Հունոտի կիրճում

Զարմանալի, շշմելու վայր է Հունոտի կիրճը։ Անառիկ Արցախ աշխարհի ևս մեկ դրախտային հատված․․․ Աջից, Կարկառ գետն է՝ իր փրփրուն ջրերի խշխշոցով, շուրջբոլորը Ջդրդուզի անառիկ ժայռերն են, որ մի-մի կենդանի ու խոսուն պատկերներ են․․․   Կիրճում քայլելու ողջ ընթացքը մի անպատմելի զգացողություն է ներշնչում։ Կարծես այլ՝ մի ուրիշ աշխարհում ես հայտնվում՝ ներդաշնակվելով կատարյալ բնությանը։

Կուզեի կրկին վերադառնալ ․․․

Ջդրդուզի բարձունքից

Ջդրդուզի բարձունքը մեր առավոտյան քայլքի ու անառիկ Շուշիի գեղեցկությամբ հիանալու ամենացանկալի վայրն էր դարձել։ Այն մեր կացարանից ընդամենը 5 րոպե քայլքի ճանապարհ էր, որը մեծ սիրով ու սպասումով էինք անցնում։ Ջդրդուզի հիասքանչ բարձունքից ճախրանքի վայելքով ես նայում աշխարհին, խաղաղ ծագող օրվան․․․ Իսկ անդունդի անհունում, Հունոտի ձգող կիրճն է՝ իր խորհրդավոր շառաչով։

 

Պատառիկներ ,,Ակունք,, ազգագրական համույթի համերգից

Հայկական հնագույն հարսանյաց ծես։ Սա բոլորվին այն չէ, ինչը հիմա հարսանիք ենք անվանում։ Հարսանյաց հնագույն ծեսը, սուրբ ամուսնության Տիեզերական միության ու Սիրո խորհուրդն է ունեցել։ Որքա՜ն ազդեցիկ ու ոգեղեն արարողություն է եղել մեզանում հարսանիքը։ Ինչքա՜ն կարևորված՝ ամուսինների՝ թագվորի ու թագուհու անխախտ միության, Ընտանիքի գաղափարը․․․ Տպավորված եմ։

Այդպե՞ս է այսօր։ Ժամանակակից հարսանեկան ծեսում այդ խորհո՞ւրդն է կարևորվում-փոխանցվում, թե՞ նման բաների մասին մտածելու ժամանակ ու հավես չկա․․․

Հուսով եմ՝ սիրողական տեսանյութի միջոցով կհաջողվի փոխանցել այն անբացատրելի զգացողություները, որոնք ունեցա երեկ, որպես ծեսի մասնակից։ 

Երբ ուրախությունը ներսում է․․․ Բոլորն ուրախության մասնակիցներ են ու չկա հանդիսատես։

Հատվածներ համերգ-պարատնից

Այս համերգը ինձ հպարտության ու միևնույն ժամանակ ափսոսանքի զգացումներ փոխանցեց․․․ Հպարտ եմ, որ այսպիսին են եղել իմ ազգային-մշակութային ակունքները, որ հարազատ կրթահամալիրս այդ արժեքների կրողն ու փոխանցողն է։ Ափսոսում եմ, որ անճաշակությունն ու տգիտությունը շարունակում են քարոզվել ամենուր՝ հեռացնելով շատերին ազգային-համամարդկային արժեքներից․․․

Բայց <<Ակունք>>-ը ու մենք՝ ազգային, հոգևոր արժեքների կրող-տարածողներս, դա չենք հանդուրժի։ Այս համերգը և՛ս մեկ կարևոր քայլ էր, վերադարձ՝ դեպի մարդկային- հոգևոր ակունքներ։

 

 

 

 

 

Ճամփորդի օրագիր

20170716_171700Գրական ակումբի հերթական, սպասված պարապմունքն այսօր ճամփորդական է լինելու․․․ Ճամփորդությանը նախապատարստվելու նպատակով թերթում, փորփրում եմ հին ու նոր, ծանոթ ու դեռևս անծանոթ ստեղծագործությունների էջեր, հղումեր։ Ընտրությունս կանգ է առնում իմ սիրելի արտիստի՝ Լեոնիդ Ենգիբարյանի այս տողերի վրա։

«Ճանապարհը միակ բանն է, որ երբեք չի դավաճանի քեզ: Կձանձրացնի հարմարավետությունը, սերը կսառի, եւ կմնա միայն Ճանապարհն ու ինչ-որ մի տեղ հեռվում՝ Հույս, հույս, որ նորից կլինի սեր, կլինի անդորր… Իսկ այսօր դու կրկին Ճանապարհին ես․․․»

Լեոնիդ Ենգիբարյան

Ես այսօր կրկին ճանապարհին եմ։ Արդեն հասել եմ կայարան։ Շուտով կգա իմ գնացքը։ Ես կբարձրանամ ամենամոտ վագոնը ու գնացքը իր խաղաղ սլացքով կտանի ինձ հեռունե՜ր․․․ Անսահման երկինքը կլինի իմ ուղեկիցը, ճանապարհիս ընթացքը կօրորի ինձ ու հայացքս գնացքի պատուհանից սահելով կհասնի կապո՜ւյտ-կապո՜յւտ անհատակ անհունին․․․

Ճամփորդություններն ինձ համար միշտ էլ ինքնափնտրտուքի, ճանաչողության ու նորը բացահայտելու ճանապարհներ են։ Յուրաքանչյուր ճամփորդություն՝ առաջին հերթին ճամփորդություն է դեպի ներաշխարհ, դեպի հարազատ եզերք․․․  Գուցե հենց այս բնական մղումով հետս վերցրի Նարեկացու «Մատյան» —ը․․․

Գրական ակումբի պարապմուքներն ինձ համար մի-մի առանձնահատուկ բացահայտումներ են, հասունության նոր աստիճաններ, հոգևոր աշխարհների փնտրտուքներ, իմ՝ միշտ ջերմ ու հարազատ ուսուցչի՝ տիկին Մարիետի իմաստուն ուղղորդությամբ։ Այս ընթերցողական ճամփորդությունն էլ կարծես մեր հարազատ ու ոգեղեն թափառումների ամփոփումը դարձավ։ Սիրելի մարդկանց հետ ճամփա գնալն էլ ուրի՜շ վայելք է։

Շարունակելի․․․․

 

 

 

Աշխարհի հին և ժամանակակից շրջիկ գրադարանները

Առաջին շրջիկ գրադարանը ստեղծվել է Անգլիայում 1859 թվին: Դա գրքեր տեղափոխող ձիասայլ էր: Քաղաքներերում մարդիկ օգտվում էին գրադարաններից, իսկ 20-րդ դարի սկզբին ավտոմոբիլային շինության բումը հիմք դրեց «շարժիչով գրադարանների» ստեղծմանը: Հեռավոր շրջաններում գրադարանն անհասանելի էր: Մարդիկ մեքենաներով ճանապարհ հարթեցին դեպի երկրի խուլ ծայրամասերը, որտեղ հետագայում նրանց հետքերով առաջացան գրադարանների մասնաճյուղեր: ԱՄՆ-ում առաջին շրջիկ գրադարանները  ստեղծվել են 1905 թվին Մերիլենդ նահանգում: Շարունակել կարդալ

Հուլիսի 10-14․ լուսաբանում

Հայ-բելգիական ճամբարում

Հուլիսի 4-ից կրթահամալիրում մեկնարկել է հայ-բելգիական միջազգային ճամբարը։ Բելգիացի պատանիները, տարբեր նախագծերի հետ համատեղ, մեր անխոնջ տիկին Մարինեի օգնությամբ, հասցնում են յուրացնել նաև հայկական ժողովրդական պարերն ու երգերը։ Մշակույթը սահմաններ չունի ու ոգեղեն արժեքները փոխանցվում ու յուրացվում են նաև այսպես՝ երգ ու պարի միջոցով։ Տեսե՜ք, թե բելգիացի պատանիները մեկ ժամ շարունակ ի՜նչ ոգևորությամբ էին պարում ու հայերենով ձայնակցում Մարինե Մկտրչյանին, հետևում նրա հայերեն հրահանգներին։ Այո՛, այս դեպքում լեզվի չիմացությունն էլ խոչընդոտ չէ, քանզի ամենակարևորը բառերով չի փոխանցվում։

Կրթամշակութային արշավի օրագիր

22 հունիսի․ օր առաջին

«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ելույթը Ախալքալակի Սուրբ Խաչ եկեղեցում։

Հատվածներ համերգից․

24 հունիսի օր երրորդ

<<Հայ-վրացական կամուրջներ>>

Ազգային պարերի ներկայացում Ախալքալակի հրապարակում, թիվ 3 դպրոցի մարզադահլիճում։