Բարձունքի հաղթահարում․ Մեծեփ

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում սեպտեմբերի 21-ին հաղթահարելու ենք Փամբակի լեռնաշղթայի Գոմաձոր ավանի մոտակա բարձունքը’ հարավային գագաթը՝ Մեծեփ:

Նպատակը՝ Բարձունքի հաղթահարում

Խնդիրները՝ հայրենաճանաչողություն, համագործակցային կարողությունների զարգացում

Արդյունքում՝ Բարձունքի հաղթահարումը նվիրում ենք Հայաստանի Հանրապետության անկախության օրվան։ Սովորողները միասնական պարով, երգով ու մաղթանքներով կնշանավորեն օրը։

Հեռավորություն 67կմ, ժամանակ — 1 ժամ, 21 րոպե
Եղանակը՝ այստեղ:

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝  Արմինե Աբրահամյան, Հասմիկ Սարիբեկյան, Հայկուհի Հովհաննիսյան, Ջուլիետա Քերոբյան

Օգնական՝ Տիգրան Մարտիրոսյան

Մեկնում – սեպտեմբերի 21, ժամը՝ 9:20՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ- 16:30՝ Մայր դպրոցի կայանատեղի

Կանգառներ՝

10.30 — Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի

11.00 — Բարձունքի հաղթահարում’ Գոմաձոր ավանից «Արքայական ճանապարհով» դեպի Մեծեփ բարձունք

14.00 _ Մեկնում

16:30-Ժամանում Երևան

Բարձունքը հաղթահարեւմ ենք Գոմաձոր ավանի մոտից (ըստ տեղացիների’ արքայական ճանապարհով

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ, քաղցր, միրգ
  • ջուր
  • արևապաշտպան գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, կոշիկ, գլխարկ, ձեռնոց
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
  • լողազգեստ, սրբիչ

Մասնակիցներ՝

4.4 դասարանի սովորողներ

Առաքելյան Մաքս
Տոնոյան Ալեքսանդր
Բարեղամյան Արիանա
Ավետիսյան Նանե
Լազյան Մարի
Բադեյան Լիլի
Խաչիկյան Մարիամ
Ամիրյան Ալլեն
Աղաջանյան Ռոբերտ
ԿարապետյանԴավիթ
Կոստանդյան Նանե
Մանուկյան Մարի
Մարտիրեան Ճիովանի
Օհանյան Նատալի
Վարդանյան Տիգրան
Մարտիրոսյան Ժաննա
Պիտինյան Մանուել
Պողոսյան Սիլվիա
Սեդրակյան Վահագն
Հարությունյան Հայկազ 

Մելքոնյան Դավիթ

4.3 դասարանի սովորողներ`

Նանե Հակոբյան

Դավիթ Ստեփանյան

Ալինա Աբրահամյան

Մասիս Շահրոզեան

Սարիգիս Սարգսյան

Մարգարիտա Սինանյան

Գագիկ Ստեփանյան

Դավիթ Գևորգյան

Արսինե Արշակյան

Արտաշես Ստեփանյան

Սերենա Մարգարյան

Ռոմեն Եսայան

Ալեքսանդր Վասյուկով

Առնո Ադամյան

Մանե Սողոմոնյան

Էդգար Հովսեփյան

Միքայել Բանդիկյան

Լիլիանա Ստեփանյան

Էվա Գաբրիէլեան

Մանե Թամամյան

Լիդիա Խաչատրյան

Մուշեղ Սաղաթելյան

Նարեկ Բաղդասարյան

Արև Մարտիրոսյան-5.3 դասարան

Հայկ Մարտիրոսյան-2.3 դասարան

Տրանսպորտի պատասխանատուներ՝

Վճարը՝ ծնողական համայնքի միջոցներով —60.000 դրամ

Ճամփորդության նախագծի խորհրտադու՝ հայրենագետ ուսուցիչներ։

Գիտելիքի օրը՝ բարձունքին

Մուխսու պալ

«Բարձունքի հաղթահարում» նախագծերի շրջանակում սեպտեմբերի 1-ին հաղթահարելու ենք Փամբակի լեռնաշղթայի Գոմաձոր ավանի մոտակա բարձունքը’ հարավային գագաթը՝ Մեծեփ:

Հեռավորություն 67կմ, ժամանակ — 1 ժամ, 21 րոպե

Մասնակիցներ -Արևմտյան դպրոցի 5․3-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝ Արմինե Աբրահսմյան, Անուշ Դավթյան

Վարորդ՝ Սամվել Սերոբյան-60DA 077/099736777/19 տեղ. մերսեդես սպրինտեր

Մեկնում – սեպտեմբերի 1, ժամը՝9:00՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի

Վերադարձ- 16:30՝ Մայր դպրոցի կայանատեղի

Կանգառներ՝

10.30 — Սևանի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի

11.00 — Բարձունքի հաղթահարում’ Գոմաձոր ավանից «Արքայական ճանապարհով» դեպի Մեծեփ բարձունք

14.00 _ Լող Սևանի Հանրային լողափում

15:15_Մեկնում

16:30-Ժամանում Երևան

Բարձունքը հաղթահարեւմ ենք Գոմաձոր ավանի մոտից (ըստ տեղացիների’ արքայական ճանապարհով

Պահանջվող գումար՝1000- 1500 դրամ՝ կախված սովորողների քանակից

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ, քաղցր, միրգ
  • ջուր
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, կոշիկ, գլխարկ, ձեռնոց
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ
  • լողազգեստ, սրբիչ

Մասնակիցների ցուցակ

  1. Ֆարզամ Քիմիայինեժադ
  2. Արևիկ Ստեփանյան
  3. Աստղիկ Մեղրունի
  4. Հայկ Մարջանյան
  5. Ալեքս Ալեքսանյան
  6. Կարեն Հովհաննիսյան
  7. Նատալի Մնացականյան
  8. Եվա Հայրապետյան
  9. Արեգ Երանոսյան
  10. Ալլա Շարոյանց
  11. Արփի Իրիցյան
  12. Նանե Պլուզյան
  13. Արեն Երանոսյան
  14. Նվեր Սարդարյան
  15. Կարեն Դադոյան
  16. Սուրեն Ներսեսյան
  17. Արգիշտի Խաչատրյան
  18. Դավիթ Մովսիսյան
  19. Մարուքյան Գևորգ
  20. Նարեկ Իսախանյան
  21. Ալեքս Լալազարյան

Ընթերցումներ բարձունքին

Ընթերցանության նյութերի ընտրանի 4-րդ և 5-րդ դասարանցիների համար։

Հ․ Թումանյան

Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։

****

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
— Ջա՜ն, հայրենի՛ անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով։

****

իեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։

Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի –
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս –
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

*****

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

*****

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

*****

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

Բարձունքի հաղթահարում

Սեպտեմբերի 30 

Ճամփորդության երթուղին՝ Երևան-Բջնի-Հրազդանի կիրճ-Սոլակ-Մայրավանք-Երևան

Համագործակցային նախագիծ  Տաթև Աբրահամյանի հետ։

Նախագծի արդյունքում՝

  • Օրվա լուսաբանում սովորողների բլոգներում
  • Ճամփորդության վայրի մասին տեղեկությունների հայթայթում, ներկայացում
  • Ճամփորդական ռեպորտաժների պատրաստում

 

Աշխարհը կատարյալ է լեռան բարձունքից

This slideshow requires JavaScript.

Բարձունքները հաղթահարելու համա՞ր են ստեղծված, թե՞ հաղթահարումով են իմաստավորվում-առավել ձգող ու գրավիչ դառնում։ Բարձունքին ստորոտից նայելիս՝ քեզ աննշան ու չնչին մի էակ ես զգում, իսկ այ՝ ուրիշ է, երբ ձգտում ես դեպի գագաթը, հաղթահարում այն։ Այլ է զգացողությունը, երբ հաղթահարածդ բարձունքից ես նայում բռիդ մեջ տեղավորվող աշխարհին։ Հայացք՝ բարձունքից․․․ճախրանքի անզուսպ զգացումով հմայված, կասկածն ու անհաղթահարելի զգացողությունները վարում թողած․․․  Թեթև՜-թեթև՜ ու աննյութեղեն, ինչպես գլխավերևումդ սահող, վայրկյանը մեկ ձևեր փոխող ամպերը․․․

Թվում է այդ դու չէիր, որ ժամեր առաջ, սայթաքումից ու ծնկներիդ ցավից հիասթափված, գագաթին հասնելը անհնարին էիր համարում։ Անհնարին,  քանզի ստորոտից գագաթը միշտ էլ  անհաղթահարելի է թվում․․․

Սակայն կասկածներդ շուտով ցրվեցին՝  ինչպես երկինքը ծածկող գոլորշի-ամպերը։ Ընկերոջդ վստահորեն մեկնած ձեռքը, ուսուցչիդ հուսադրող հայացքը քեզ վեր ձգեցին․․․ Մարմնիդ ծանրությունը թոթափելով, դու համառորեն մագլցեցիր հսկա ապառաժների, ոտքիդ տակ սահող մանրիկ քարերի ու այլ արգելքների վրայով․․․ Դու նվաճեցիր քո գագաթը, ու հիմա բարձունքում ես։ Դու պարտավոր ես վերի հայացքով նայել աշխարհին․․․ Աշխարհը կատարյալ է լեռան բարձունքից․ ինքդ էլ այդ կատարյալի մի մասնիկն ես, ճախրի՜ր․․․

Անհաս ու աննվաճ Արագած

20160716_143510«Ոչ մի հաղթանակ չի կարող համեմատվել ինքդ քո դեմ տարած հաղթանակի հետ․․․» Այս խոսքերը կարծես ինչ-որ տեղ կարդացել եմ, բայց դա կարևոր չէ․․․Կարևորն այն է, որ դրանք հենց նոր ծագեցին-վերածնվեցին իմ մտքում , երբ սկսեցի մտածել դեպի Արագած կատարած իմ ճամփորդության մասին։

Արագած լեռան տեսիլքը ես շարունակ ստեղծել, փայփայել եմ երևակայությանս հեռավոր ու անհաս եզերքներում,փնտրել Արագածին նվիրված բանաստեղծական տողերում, բայց իրականում առերեսվել «Սեգ հսկայի» հետ, չեմ համարձակվել․․․Երևի ակնածանքից է։ Եթե իմ սիրելի ուսուցիչ՝ տիար Գևորգը չպնդեր, ես այս անգամ էլ կհետաձգեի դեպի Արագած իմ բարձունքը․․․ Մի պատրվակ հաստատ կգտնեի՝ ինչպես մինչև երեկ․․․ Շարունակել կարդալ

Հայացք՝ բարձունքից

Բարձունքից ամեն ինչ այլ էր թվում: Մենք ամեն օր նայում ենք մեր շուրջը ու երբեմն շատ բաներ չենք նկատում, իսկ վերևից՝ ամեն ինչ տեսնում և զգում էինք: Բարձունքից նայելիս՝ մենք զարմանում էինք, թե՝ ինչ մե՜ծ,  գեղեցիկ ու հին քաղաք ունենք: Զարմանում ու հպարտանում էինք նրանով: Բլուրների վրայով քայլելիս, մենք մեզ հին Էրեբունու բնակիչներ էինք զգում, իսկ հին ավերակների ձայները մեզ տեղափոխում էին Արգիշտի թագավորի իշխանության ժամանակները: Բարձունքից  մենք մեզ քաղաքի տերերն էինք զգում : Երբ քամի էր բարձրանում, թվում էր, թե մենք ժայռերի վրա ապրող արծիվներ ենք ու ճախրում ենք Հին ու Նոր Երևանի կախարդական երկինքներով: Մեր հայացքի տակ մենք ունեինք երկու Երևան, և այդ երկուսն էլ մեզ շա՜տ հարազատ էին: Մենք սիրում ենք քեզ, մեր երազանքների  ընկեր Երևան: