Սարոյանական օրեր

imagesՄասնակիցներ՝ 4-5րդ դասարաննի սովորողներ

Սեպտեմբերի 11- 30

Նպատակը՝ Սովորողներին ծանոթացնել Սարոյանի ստեղծագործություններին և կենսագրության հետաքրքիր դեպքերին։

Խնդիրները՝

Սարոյանական բառապաշարի հարստացում / նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ/

Սարոյանական աշխարհայացքի ձևավորում ՝ մարդասիրություն, կենսասիրություն․․․

Վիլյամ Սարոյան 4-րդ դասարանի առաջադրանքների մեդիափաթեթ

Վիրավոր առյուծն ու կրիան

Նապաստակն ու առյուծը

Առաջին օրը դպրոցում, Առաջին օրը դպրոցում

Ծիրանի ծառը, Ծիրանի ծառ

Ես

Ուսումնական փաթեթ 5-րդ դասարան

Թե ինչ կարող է պատահել, երբ գոհացնում ես անշնորհակալ մարդկանց

Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին

Պատմվածքներ

Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Հատվածներ <<Մարդկային կատակերգություն>> վիպակից

Յուլիսիս

Հոմեր

Թակարդը, Աստված իմ, թակարդը

Ճառ մարդկային քթի մասին

Մարդկային կատակերգություն

Յուլիսիս

Հոմեր

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Իմ գերդաստանը

Հուշապատում

Վ. Սարոյան, մեդիափաթեթ

Տասը խորհուրդ

Պատմում է Վիլյամ Սարոյանը

Առակներ

Սրամիտ Երիտասարդը

Հյուսնի պատմությունը

Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց

Երկու արաբների պատմությունը

Նապաստակն ու առյուծը

Վիրավոր առյուծն ու կրիան

Օգտակար հղումներ՝

Հայ մեծերը՝ http://www.anunner.com/

Սրամտում է Սարոյանը

Իր մասին պատմում է Սարոյանը

Բարի հսկան

Երեք խրատ

Կիրակնօրյա միջօրետքին իմ տատ Լուսոն ծույլ ու անբան մի մարդու մասին պատմություն արեց, որ մինչև հիմա չեմ մոռացել։
Այս մարդը, առավոտից իրիկուն մեջքին պառկած, տանից դուրս չէր գալիս։ Նրա կինն էլ, ճարահատված, գնում է մի խելացի մարդու մոտ, նրանից խորհուրդ առնի, թե ոնց անի, որ իր ծույլ ամուսինը տանից դուրս գա, գնա հաց աշխատի։ Խելացի մարդը կնոջը խորհուրդ է տալիս չիր ու չամիչ շաղ տալ հատակին մինչև դուռը, հետո՝ դուրս։ Ամուսինը տեղից կելնի, չիր ու չամիչը ուտելով դուրս կգա տնից։ Շարունակել կարդալ

Առաջին օրը դպրոցում

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին: Շարունակել կարդալ

Վիլյամ Սարոյան «Քո կյանքի ժամերը»

Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից:
Աչքի լույսի պես պահի՛ր, փայփայի՛ր մարդկայնության ամենաչնչին նշույլներն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը, թեև այն անցավոր է:
Ամեն ինչի մեջ գտի՛ր լուսավորը, գտի՛ր այն, ինչ չի կարող արատավորվել: Շարունակել կարդալ

,,Ես,, -առաջադրանքների փաթեթ 06.10

Կարդա՛ պատմվածքը

  1. Ինչո՞ւ էր ,,ոչ ,, ասելիս գլուխն իրեն կլոր զգում և ինչո՞ւ էր այդ զգոցողությունը կարևոր գլխի համար:
  2. Պատմվածքից դուրս գրի՛ր հականիշ բառերը:
  3. Քո կարծիքով աշխարհում ամենաառաջինը ո՞ր բառն է ծնվել: Հիմնավորի՛ր պատասխանդ:
  4. Ո՞ր բառն է քեզ համար ամենակարևորը: Ինչո՞ւ:
  5. Քեզ համար ի՞նչ է աշխարհը: Պատասխանի՛ր մեկ բառով:
  6. Իսկ դու ո՞ր հարցի պատասխանն ես փնտրում: Գրի՛ր հարցդ, իսկ ընկերներդ թող փորձեն պատասխանել:

Մի դասի պատմություն

Աշխատանք առակի շուրջ

Այսօր պետք է ընթերցեինք Վ. Սարոյանի ,,Նապաստակն ու առյուծը,, առակը

  • Նախապատրաստական փուլ /10 րոպե/

Առակն ընթերցելուց առաջ, փորձեցինք հիշել, թե առակն ի՞նչով է նման և ինչո՞վ է տարբերվում հեքիաթից: / Ինչպե՞ս է սկսվում, ովքե՞ր են հերոսները, ինչպիսի՞ բովանդակություն, ինչպիսի՞ ավարտ ունի և այն…/ Պատասխանների ընթացքում սովորողները ոգևորված ու ակտիվ էին, իսկ ովքեր պատասխաններ չունեին, լսում էին ընկերների կարծիքները: Յուրաքանչյուր պատասխան ստանում էր իր հիմնավորումը՝ օրինակներով. մենք փորձում էինք վերհիշել մեր կարդացած, մեզ ծանոթ հեքիաթները՝ համեմատելով դրանք այս ումնական տարում կարդացած առակների հետ:

Դասի ընթացքը

  • Առակի վերնագիրը ներկայացնելուց և Դպրոց-պարտեզի ենթակայքում իմ բլոգը գտնելու,  հանձնարարված առակն ընթերցելուց  հետո / դասարանում կան նոր սովորողներ, որոնք դեռ չեն տիրապետում այդ կարողություններին/ , առաջարկեցի մտքում կարդալ առակը: Լուռ ընթերցանության համար հատկացրի 7- 10 րոպե: Գրեթե բոլորը հասցրին ընթերցել, շատերը նույնիսկ վերընթերցել առակը:
  • Ընթերցանությունից անմիջապես հետո, առաջարկեցի դուրս բերել այն բառերն ու արտահայտությունները, որոնք մեր խոսակցական լեզվում գրեթե չենք գործածում: Նշված բառերը / ահարկու, ողորմելի…/ բացատրելուց, դրանց հականիշները գտնելուց հետո, խոսեցինք նաև խոսակցական և գեղարվեստական լեզուների տարբերության մասին: / 5րոպե/
  • Առակը դերերով ընթերցելուց հետո, նշեցինք առակի հերոսներին, վերլուծեցինք, քննարկեցինք նրանց արարքները: Այս փուլում բոլոր սովորղներն ակտիվ էին և յուրաքնաչյուրն ուներ իր չկրկնվող կարծիք-տեսակետը: /10 րոպե/
  • Դասի ավարտին մնացել էր 10 րոպե: Ես առաջարկեցի, որ սովորողների մի խումբը խորհուրդներ գրի առակի հերոսներին, իսկ մյուս խումբը հետաքրքիր կերպով փոխադրի առակը:

Տնային հանձնարարություն

  • Հանձնարարեցի, որ արտահայտիչ ընթերցել սովորեն առակը՝ ռադիոթատրոնին պատրաստվելու ներկայացնելու, համար:
  • Համակարգչային ծանոթ որևէ ծրագրով նկարեն առակի առավել դուր եկած հատվածը՝ հաջորդ դասին ներկայացնելու և պատմելու համար:
  • Բլոգի ,,կարծիք,, բաժնում խորդուրդներ գրեն առակի հերոսներին:

Սա նաև հիանալի նյութ կարող է հանդիսանալ,  դրվագները շարունակական դասավորելու և առակի սյուժեն վերականգնելու համար:

Տնային առաջադրանքներն ամփոփելու արդյունքում ստացվել է ուսումնական ռադիո -ձայնագրությունը:

ՅՈՒԼԻՍԻՍ

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգելր՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։ Շարունակել կարդալ

Վիլյամ Սարոյան

Նախագիծն իրականացվում է 4-րդ և 5-րդ դասարաններում, սեպտեմբերի 7- 23-ը:

4-րդ դասարան

Նպատակը՝

Ծանոթացում Վիլյամ Սարոյանի ստեղծագործություններին

Խնդիրները՝

  • Ստեղծագործական և վերլուծական մտածողության զարգացում

Ընթերցում, մեկնաբանում, վերլուծում ենք Սարոյանի ստեղծագործությունները, մտքերը:

  • Ընթերցանության կարողությունների զարգացում / դերերով ընթերցանություն, արտահայտիչ ընթերցանություն/
  • Տեքստի գլխավոր մտքերը առանձնացնելու, համառոտ պատմելու կարողությունների զարգացում
  • Բառապաշարի հարստացում / նոր բառերի ուսուցում, բառային աշխատանքներ/
  • Հոմանիշներ և հականիշներ
  • Գեղարվեստական պատկերավորման միջոցներ / փոփաբերություններ, համեմատություններ, դարձվածքներ /

Շարունակել կարդալ