Ոսկի և երկաթ

Ղ․Աղայան

Ուշադի՛ր կարդա պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունդ կարող ես ներկայացնել գրավոր շարադրանքի կամ բանավոր խոսքի միջոցով։

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Գործնական աշխատանք

Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով տեքստի շուրջ առաջադրանքներ կազմի՛ր և հրապարակի՛ր։

Խաղ-առաջադրանքներն առաջարկում է սովորողը։

Դավիթ Խաչատրյան

Սոնա Ջաղինյան և Նատալի Գանջալյան

Լիդիա Խաչատրյան

Մանե Սողոմոնյան

Մարի Լազյան

Աղայանական օրեր․ նախագծի ամփոփում

Ընթերցողական ֆլեշմոբ

Գագիկ Ստեփանյան (հեռավար սովորող) «Մեղուն ու մարդը»

Արմեն Ղազարյան. ընտանեկան ռադիոթատրոն «Կենդանիների վեճը»

Մաքս Առաքելյան. ընտանեկան ռադիոթատրոն «Մեղուն ու հավը»

Դավիթ Խաչատրյան-<<Ոսկին և արծաթը>>

Արտեմ Ռաֆայելյան-<<Ծույլ տղան>>

Մարգարիտա Սինանյան-<<Արևի հրամանը>>

Մանե Սողոմոնյան-<<Երկու այծ>>

Միքայել Բանդիկյան-<<Աքլոր>>

Արտյոմ Գոգչողլյան-<<Անխիղճ վաճառականը>>

Լիլիանա Ստեփանյան-<Ոսկի և երկաթ>

Սովորում ենք խաղալով

Արիանա Բարեղամյան-<Անտառի մանուկը>

Լիզա Մելիքյան-Ղազարոս Աղայան-<<Ստուգի՛ր գիտելիքներդ>>

Մարիա Մաթևոսյան <<Մեղուն ու հավը>>

Եվա Բուդաղյան- <<Խիզախը կամ աներկյուղը>>

Լիդիա Խաչատրյան- <<Ոսկին և երկաթը>>

Դավիթ Խաչատրյան-<<Ոսկին և երկաթը>>

Նատալի Գանջալյան և Սոնա Ջաղինյան

Մանե Սողոմոնյան-<Ոսկին և երկաթը>

Տեքստային առաջադրանքները կազմում է սովորողը

Մարի Լազյան-<Ոսկին և երկաթը>

Ընթերողական վերլուծություններ

Առնո Ադամյան-<Ոսկին և երկաթը>

Արտեմ Ռաֆայելյան-<Ոսկին և երկաթը>

Աղայանական օրեր. ուսումնական նախագիծ

Նպատակը` Ծանոթացում Ղ. Աղայանի կյանքին, գործունեությանը և գրական ժառանգությանը:

Նախագիծը 4-րդ դասարանում

Նպատակը` ծանոթացում Ղ. Աղայանի ստեղծագործություններին:

Ուղղությունները՝

  • Իմ Աղայանը
  • Աղայանը՝ մեր տանը․ ընտանեկան ընթերցումների և խաղերի ֆլեշմոբ
  • Աղայանական քննարկումներ
  • Աղայան-Թումանյան

Խնդիրները` 

  • Ճանաչողության և վերլուծական մտածողության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Կարդացածը համառոտ պատմելու կարողության ձևավորում:
  • Տեքստից գլխավոր միտքը, ստեղծագործության ասելիքը առանձնացնելու և եզրահանգումներ անելու կարողությունների ձևավորում:
  • Ստեղծագործությունների շուրջ տեքստային առաջադրանքների կատարում։

Բովանդակություն

Նախագիծը` 5-րդ դասարանում

Խնդիրները`

  • Բառապաշարի հարստացում
  • Համառոտ պատմելու, ընդհանուր տեքստից գլխավոր միտքը առանձնացնելու կարողության զարգացում
  • Վերլուծական-համադրական մտածողության զարգացում
  • Գեղարվեստկան արտահայտչամիջոցների առանձնացում, վերլուծություն

Բովանդակություն

Նախագծի ամփոփում

Աղայանական ստեղծագործությունների մեդիափաթեթի ստեղծում։

Ինտերակտիվ ուսումնական խաղերի փաթեթի ստեղծում։

<Իմ Աղայանը> անհատական էջերի, ընթերցարանների ստեղծում։

Աղայանը՝ ընտանիքում․ մեդիափաթեթի ստեղծում։

Ստեղծագործությունների քննարկում-վերլուծություններ

Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի-

շերամ-

մետաքս-

ճիճու-

Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Ընթերցողական ֆլեշմոբ․ կարդում ենք Աղայան

Մասնակցի՛ր աղայանական ընթերցողական ֆլեշմոբին՝ ընթերցելով քեզ դուր եկած ստեղծագործությունը կամ կազմելով ուսումնական առաջադրանք, Ղազարոս Աղայանի ստեղծագործություններից մեկի շուրջ։

Աղայանի ծննդյան 183-րդ ամյակը նշանավորեցինք աղայանական ընթերցումներով, տարատեսակ խմբային և անհատական նախագծերով։ Կից ներկայացնում եմ իրականացված աշխատանքների հղումները։

Ընթերցում, ներկայացնում ենք Աղայանի մանկական բանաստեղծություններն ու պատմվածքները

<Երկու այծ>— կարդում են՝ Հայկ Մարջանյանը, Արեգ Երանոսյան, Գևորգ Մարուքյան և Նարեկ Իսախանյան

<Մայրն ու որդին>-Նատալի Մնացականյան և Կարեն Հովհաննիսյան

<Հիշողություն>-Միքայել Միքայելյան

<Ցախավլի գաղտնիքը>-Վիկտորիա Փիրումյան

<Հիշողություն>-Արեգ Դուրյան

<Լուսնահաչ>-Լիլիթ Շարոյան

<Հիշողությու>- Նարեկ Ղարիբյան

Աղայանական բանաստեղծությունների ընթերցում և բառարանների ստեղծում-Դավիթ Մովսիսյան

<Հիշողություն>-Պապայան Էմիլիա

Առաջադրանքներ՝ կրտսեր ընկերոջս համար

<Մանուշակ>-Լիա Մկրտչյան

<Կատու>-Սոսե Ժամհարյան

Առաջադրանքներն առաջարկում է սովորողը

Էրիկ Աբգարյան

Ընտանեկան ընթերցումների ֆլեշմոբ

Աղայանական օրեր․ առաջադրանքների մեդիափաթեթ

Երեքշաբթի

04 ապրիլի

Մասնակցի՛ր աղայանական ընտանեկան ֆլեշմոբին՝ ընթերցելով քեզ դուր եկած ստեղծագործությունը կամ կազմելով ուսումնական աշխատանք, Ղազարոս Աղայանի մանկական պատմվածքներից մեկի շուրջ։

Մեծերը՝ Աղայանի մասին

Ղազարոս Աղայան՝ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս, ում գրական ձեռագիրը ընդմիշտ կմնա հայ գրական պատմության մեջ: Նրա մահվան տարելիցի օրը վերհիշենք մեծերի մտքերը Աղայանի մասին:

Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհե աշխարհ կտրող քարավանապետ։

Շարունակել կարդալ

Աղայանական օրեր. ուսումնական նախագիծ

Ապրիլի 5- 30-ը:

Նախագիծը 4-րդ դասարանում

Նպատակը` ծանոթացում Ղ. Աղայանի ստեղծագործություններին:

Խնդիրները` 

  • Ճանաչողության և վերլուծական մտածողության զարգացում
  • Բառապաշարի հարստացում
  • Կարդացածը համառոտ պատմելու կարողության ձևավորում:
  • Տեքստից գլխավոր միտքը, ստեղծագործության ասելիքը առանձնացնելու և եզրահանգումներ անելու կարողությունների ձևավորում:

Բովանդակություն

Լրացուցիչ ընթերցանության նյութեր. տե’ս Ղազարոս Աղայան մեդիափաթեթ

Նախագիծը` 5-րդ դասարանում

Նպատակը` Ծանոթացում Ղ. Աղայանի կյանքին, գործունեությանը և գրական ժառանգությանը:

Խնդիրները`

  • Բառապաշարի հարստացում
  • Համառոտ պատմելու, ընդհանուր տեքստից գլխավոր միտքը առանձնացնելու կարողության զարգացում
  • Վերլուծական-համադրական մտածողության զարգացում
  • Գեղարվեստկան արտահայտչամիջոցների առանձնացում, վերլուծություն

Բովանդակություն

Արդյունքում

Կարդում ենք Աղայան․ 4.2 դասարան