Ստեղծագործական պատումներ

Սովորողները ընթերցում են Ջ․ Ռոդարիի հեքիաթները և տարբեր ստեղծագործական հնարների կիրառությամբ պատումներ են հորինում։

Ստեղծագործական աշխատանք <Պաղպաղակե դղյակը> հեքիաթի ընթերցումից հետո

<Մրգային դպրոցը>

Ցողիկ Աբրահամյան

Էլինա Դաշյան

Ալիս Հովհաննիսյան

<Իրերի կերպավորում> հնար

Յանա Բաղդասարյան-<Ես ցանկապատ եմ>

Արինա Իսախանյան, Լիլիթ Շարոյան, Մարի Ավդալյան և Գոհար Թալանչյան- <Երբ ես սեղան եմ>

Նարե Սարգսյան-<Ես բեմ եմ>

Նելսոն Խաչատրյան-<Ես ծիտ եմ>

Արեգ Դուրյան-<Ես գնդակ եմ>

Ռազմիկ Մեսրոպյան-<Ես ցոգոլ եմ>

Վիկտորիա Հարությունյան-<Ես Վիկտորիայի լանչ բոքսն եմ>

Հասմիկ Ալեքսանյան-<Ես հեռախոս եմ>

Լեգենդներ ենք հորինում

Կրթահամալիրում թումանյանական օրերը շարունակվում են։ 4․ 2 դասարանի սովորողների հետ կարդացինք, քննարկեցինք <<Անբախտ վաճառականներ>> լեգենդը։ Այժմ սովորողներն են փորձում լեգենդներ հորինել իրենց նախընտրած հերոսի մասին։

Վաչե Վելիցյան ․ Չղջիկը

Արսեն Աբրահամյան

Լեգենդ չղջիկի մասին

Իվետտա Բաբայան

Սուր փուշը

Ալեն Հարությունյան

Անետա Կտակյան- Չղջիկը

Կոմիտասով ոգեշնչված

ԳԻշերՍտեղծագործում են սովորողները

<<Աշուն գիշեր>> բանաստեղծությունը կարդալուց հետո։ Գրում է Մանան Սեմիրջյանը

Լուսինը շատ պայծառ է։

Լուսնի շողքերը ընկնում են աշխարհով մեկ ու պայծառ դարձնում մարդկանց երազները․․․

Երբ մարդիկ նայում են երկնքին, դեղին – դեղին երազե գունդ են տեսնում։

Ձյունիկ լուսին է թվում,

Սիրուն լուսին է թվում․

Պայծառ լուսին է թվում․․․

Մատիկներն ու կավը

Մեր մատիկները անհամբերությամբ են սպասում տեխնոլոգիայի ժամին: Նրանք շատ են սիրում կավի մեջ մտնել ու հետը խաղալ: Կավն այնքան է ընկերացել մեր մատիկների հետ, որ չի համբերում, թե երբ են մատիկները ճզմելու իրեն ու հետաքրքիր կերպարներ դարձնելու : Երբ մատիկներն աշխատում են, մարմնի մյուս մասերը դասամիջոց են անում: Օրինակ՝ աչքերը նայում են մատիկներին ու զարմանում նրանց ճկուն շարժումներից, իսկ ուղեղը մտածում է` «Տեսնես հիմա՞ գլխիս ի՞նչ են բերելու․․․»: Լեզուն օգտվում է առիթից ու մի բոլ բլբլում է: Սրա դասամիջոցն էլ բլբլալն է: Ի՜նչ լավ բան է կավագործությունը: Երանի լեզուն էլ սա հասկանար ու մի քիչ ձենը կտրեր:

2-րդ դասարանի սովորողներ 2008-2009  ուս-տարի

Լուսին- ձվածեղը

Վա~ղուց շատ վա~ղուց մարդիկ չգիտէին ինչ են աստղերն ու լուսինը : Իրենք մտածում էին, որ դրանք  համով ու անհասանելի ձվաձլուսին սամվելեղների կտորներ են և թռնելով փորձում էին հասնել և ուտել: Մեկ – մեկ իրենք նայում էին լուսնին և մտածում, թե ի՞նչ բան է այդ լուսավոր ձվաձեղը : Մի օր, մի մարդ այնքան ուժեղ թռավ, որ հասավ տիեզերքին, աշխարհից է՜ն կողմ և տեսավ, թե ինչ բան է լուսինը : Լուսնի կողքին կար մի գեղեցիկ շողերով արև : Երբ որ մարդիկ տեսան, որ այդ մարդը հասել է  լուսնին, սկեցին նրան հարցեր տալ․

-Ի՞նչ բան էր այդ ձվաձեղը, նա համով է՞,  տա՞ք է, մե՞ծ է… և այսպես, բոլորը իմացան, թե ինչ բան է լուսինը:

Էլեն  Հովհաննիսյան 4-րդ դասարան

27․05 լրացուցիչ առաջադրանք

Տրված բառակապակցությունները գործածելով, հետաքրքիր ու անսովոր պատմություն հորինի՛ր։ Պատմիդ հերոսներին նկարի՛ր և աշխատանքդ հրապարկի՛ր բլոգումդ։

Շատախոս թութակ, անպոչ գդալ, խառնակիչ շերեփ, ձանձրալի հեռուստացույց։

Աշուն է, աշուն…

Աշուն քամին

աշունԱշնան օրերն են հասել,

Իջել է աշնան քամին

և հրաժեշտ է տվել

Ամառը մեր աշունին:

Ոսկե աշուն է կարծես,

Ծեր աշնան քամին,

Թվում է թե՝ մշուշ է,

Աշնան ուշ քամին:

Ես սիրո՜ւմ եմ աշունը:

 Նարե Մելքոնյան Շարունակել կարդալ

Ասե՛ք տեսնեմ՝ ո՞վ եմ ես

Իրերի կերպավորում- հնար

Մեր օրը սկսեցինք պարային մարմնամարզությամբ: Տրամադրությունն այնքան պարային էր, որ պարասրահը լքել չէինք ցանկանում: Որոշեցինք մեր հաջորդ աշխատանքը համապատասխանեցնել  մեր պարային տրամադրությանը: Սկսեցինք պարային մնջախաղ խաղալ: Օրվա «հերոսները» խոհանոցային իրերն էին: Երեխաներից յուրաքանչյուրը մի առարկա էր մտապահում ու  պարի միջոցով ներկայացնում այն: Մեկը՝ պարում էր, մյուսները՝ փորձում էին գուշակել:  Ամեն անգամ պատահական երաժշտություն էր հնչում: Մասնակիցներից մեկն առաջ էր գալիս ու ներկայացնում իր տարօրինակ պարը: Շա՜տ հետաքրքիր էր, ո՞ւմ մտքով կանցներ, որ «եռացող թեյնիկը, դատարկ կաթսան, սուրճի բաժակը, կռվարար պատառաքաղը» կարող են այսքան ծիծաղ ու բարձր տրամադրություն առաջացնել: Պարերը ներկայացնելուց հետո, հորինեցինք ու մուտքագրեցինք մեր մենախոսություն-պատումները, հետո նկարեցինք ու կերպավորեցինք:

տՆերկայացնենք դրանցից առավել հաջողվածները. Շարունակել կարդալ