Տերյանական ընթերցումներ

Նելսոն Խաչատրյան- <Կարծես թե դարձել եմ ես տուն>

Դավիթ Մովսիսյան-<Մի՞թե վերջին պոետն եմ ես>, <Գարնանամուտ>

Գոռ Մանուկյան- <Անծանոթ աղջկան>

Լիլիթ Շարոյան-<Խաղաղ գիշերով դու կգաս ինձ մոտ>

Նատալի Մնացականյան- <Փողոցում>

Յանա Բաղդասարյան-<Անծանոթ աղջկան>

Արեգ Դուրյան—<Կախարդական մի շղթա կա երկնքում>

Ռազմիկ Մեսրոպյան—<Անծանոթ աղջկան>

Արթուր Բազիկյան-<Գարուն>

Արփի Իրիցյան-<Ուշացած սեր>

Սոսե Ժամհարյան-<Մի՞թե վերջին պոետն եմ ես>, <Կարծես թե դարձել եմ ես տուն>

Մանե Մաչկալյան--<Գարնանամուտ>

Աշոտ Գրիգորյան-<Աշնան>

Դանիել Մաղաքյան-<Աշնան>

Միքայել Միքայելյան-<Աշնան մեղեդի>

Լիա Մկրտչյան- Իմ տերյանական ընտրանին

Նանե Պլուզյան-<Անծանոթ սղջկան>

Մարիա Ստեփանյան-<Հայտնություն>, <Խորհրդավոր սեր>

Աշնան

Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ, 
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ, 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Քո մշուշը, քո ոսկի 
Տերևները հողմավար, 
Դյութանքը քո մեղմ խոսքի, 
Արցունքները քո գոհար…

Հարազատ են իմ հոգուն, 
Վհատությանն իմ խոնարհ, 
Ե՛վ թփերը դողդոջուն, 
Ե՛վ խոտերը գետնահար…

Եվ քո երգը թախծալի 
Իմ սրտի երգն է կարծես, 
Աշո՛ւն, քաղցր ու բաղձալի, 
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…

Տերյանական օրեր

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի տևողությունը՝ փետրվարի 1- 14-ը

Նպատակը՝ ծանոթություն Վահան Տերյանի կյանքին և ստեղծագործություններին։

Խնդիրները՝

Գեղարվեստական ճաշակի, լեզվազգացողության կատարելագործում

Արտահայտիչ ընթերցելու կարողության կատարելագործում

Բանաստեղծության բովանդակությունը արձակ շարադրանքով՝ բացատրելով, նրա արտահայտած գաղափարը վերարտադրելու կարողությունների ձևավորում

Գեղարվեստական պատկերավորման միջոցների կրկնություն․ համեմատություններ, փոխաբերություններ, մակդիրներ

Բանաստեղծությունների բերանացի իմացում

Միասնական և անհատական ընթերցումներ

Աշխատանքային ուղղությունները

  • Միասնական, ընտանեկան, անհատական ընթերցումներ — ռադիոթատրոնի նախագծեր
  • Կենդանի ընթերցումներ- համագործակցային նախագծեր

Բովանդակություն

  1. Տեղեկություններ, հետաքրքրող փաստեր Վահան Տերյանի մասին
  2. Թումանյանը՝ Տերյանի մասին
  3. Մեծեը՝ Տերյանի մասին
  4. Երկիր Նաիրի— բանաստեղծությունների շարք

Բանաստեղծություններ՝

  1. Թողի երկիրն իմ հայրենի
  2. Կարծես թե դարձել եմ ես տուն
  3. Գարնանամուտ
  4. Հայտնություն
  5. Աշնան
  6. Աշնան երգ
  7. Բանաստեղծություններ՝ ընտրությամբ

Արդյունքում

Տերյանական բառարանների ստեղծում

Նոյ Հակոբյան

Րաֆֆի Հարությունյան

Վիկտորիա Փիրումյան

Դանիել Մաղաքյան

Կարեն Հովհաննիսյան

Եվա Հարությունյան

Մարի Հարությունյան

Տերյանական ստեղծագործությունների անհատական և ընտանեկան ընթերցումներ

Ստեղծագործական աշխատանքներ տերյանական թեմաներով։

<Իմ Տերյանը>․ անհատական փաթեթների ստեղծում և ներկայացում

Իմ Տերյանը․ 2018

35402961_946027065558479_9206069529174605824_nԱնդարձություն 

Մենք բաժանված ենք։ Օրերի փոշին

Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.

Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,

Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ։

 

Սառն աչքերով եմ նայում ես հեռվում

Մեռած օրերիս ցնորքին հիմա. —

Ուրիշից լսած մի երգ է թվում,

Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա։

 

Մենք մնաս բարով չասինք իրարու,—

Ի՞նչ կարիք իզուր տանջվել ու տանջել։

Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,

Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել։

 

Տարիներն անցան, և հին օրերին

Նայում եմ ահա անտարբեր սրտով,

Եվ որպես գերին հլու իր բեռին,

Տանում եմ կյանքի օրերն անվըրդով։

 

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս

Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,

Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,—

Քեզ ինչպե՞ս կանչեմ.— ես այն չե՛մ, այն չե՛մ.

****

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

*****

Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն…

Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ…

****

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

Կարդում ենք Տերյան

20170730_101403Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող…

էլ ոչ մի թև ինձ չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ …

Ցուրտ է դարձյալ, մութ՝ իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում…

Միայն քե՛զ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատիր…

Կարդում ենք Տերյան․․․

126570929792Բանաստեղծություններ միասնական ընթերցման համար

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:

Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:

Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ — ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն… Շարունակել կարդալ

Կարդում ենք Տերյան․․․

Ռադիոընթերցումներ․ ներկայացնում են՝ 5․ 1 դասարանի սովորողները

Սաթինե Տեր Պետրոսյան․ <<Աշնան մեղեդի>>

Կարինա Մանուկյան <<Շիրակի դաշտերից>>

Միլենա Հարությունյան << Հայտնություն>>

Էրիկա Սարգսյան․ <<Կարծես թե դարձել եմ ես տուն>>

<< Մթնշաղ>> Սաթինե տեր-Պետրոսյան

<<Հայտնություն>> Լուիզա Եղիազարյան և մայրիկ

<<Կարծես թե դարձել եմ ես տուն>> Էրիկա Սարգսյան

<<Չկա ոչինչ, որ այնքան>> Էդիկ Հարությունյան

Մեծերը՝ Տերյանի մասին

«…Եվ նորից կզգանք, որ
Մեր սրտին դու մո՛տ ես
Մորմոքող հրի պես մեր
Հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր
Հոգին կարոտ է,
Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛,
Վահան Տերյան…»:
Եղիշե Չարենց

   «Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»:


Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ`ինքդ տակավին եղել ես «անլեզու». Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկություն դու բերկրանքդ է խոսել նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:

Պարույր Սևակ

     «Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և՜սերը, և՜հայրենիքը, և՜բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և՜նյութը, և՜լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ»:

Ավետիք Իսահակյան

Շարունակել կարդալ

Վահան Տերյանի օրեր Ստուգատեսի նախագիծ

Նախագծի տևողությունը՝ կրթահամալիրի օրացույցով նախատեսված է՝ փետրվարի 6-17 -ը։

Նպատակը՝ ծանոթացում Վահան Տերյանի գրական ժառանգությ126570929792անը, կյանքին և գործունեությանը։

Ստուգատեսային նախագծերի թեմաները՝

Կարդում ենք Տերյան

  • Կենդանի ընթերցումներ․խոսքի թատրոն (դասարանական, ակումբային, խմբային, ընտանեկան նախագծեր)
  • Ռադիոպոեզիա
  • Կինոպոեզիա
  • Տերյանական էտյուդներ (ստեղծագործությունների այլընտրանքային ներկայացումներ) թատերական, նկարչական, երաժշտական

Համագործակցային նախագծեր

  • Միասնական ընթերցումներ Տերյանի արձանի մոտ
  • Տերյանական քաղաքային թափառումներ
  • Հոդվածների քննարկումներ
  • Բանաստեղծության վերլուծություններ
  • Վարպետության դասեր

Լրագրողական հարցախույզ

  • Տերյանը՝ իմ քաղաքում/ քաղաքային ընթերցումներ, ռեպորտաժներ/
  • Տերյանը՝ Տերյանի փողոցում /հարցազրույց անցորդների հետ /
  • Տերյանը՝ իմ ընտանիքում, իմ միջավայրում

Հետազոտական աշխատանք

  • Տերյանը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • Տերյանը՝ քնարերգու բանաստեղծ
  • Տերյանը՝ անհատ
  • Իմ Տերյանը

Գլխավոր մրցանակ՝

Հայրենագիտական ճամփորդություն Վ. Տերյանի ծննդավայր` Գանձա։

Տերյանը` Թումանյանի մասին

Ապրիլի սիզբն էր: Վահան Տերյանը Պետերբուրգից Թիֆլիս եկավ և մեկնեց Գանձա՝ հոր թաղմանը: Գանձայից վերադառնալով, Թիֆլիսում մնաց մեկ ամսից ավելի : Հաճախ էր լինում հայրիկի մոտ: Գրողների ընկերության երեկույթները ոգևորությամբ շարունակվում էին: Տերյանը գոհունակությամբ ներկա էր լինում այդ երեկույթներին: Միայն թե ափսոսում էր հայրիկի կորցրած ժամանակը: Նրան դուր չէր գալիս, որ հայրիկն էր երեկույթ կազմակերպում, բացման խոսք ասում, մանավանդ, երբ երեկույթի ժամանակ տեղից վեր էր կենում և ուշացած պատվավոր հյուրերին աթոռ առաջարկում կամ նման մանր բաներով զբաղվում: Շարունակել կարդալ